Թեժ գիծ +37410 511 211

ՀՀ Կառավարության Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառում

ՀՀ Կառավարության Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառում

ՀՀ Կառավարության ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ շրջանակներում տրամադրվող Վարկի/Լիզինգի տոկոսագումարների սուբսիդավորում 


Միջոցառման նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Նպատակ

Վարկը/Լիզինգը տրամադրվում է Նոր (չօգտագործված) սարքերի և սարքավորումների գնման կամ ներմուծման նպատակով, պայմանով, որ գնորդի և մատակարարի միջև պայմանագիրը կնքվել է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով:

Վարկառու/Լիզինգառու

Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝
1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
2) ունի բարվոք հարկային պատմություն, այսինքն, վարկի/լիզինգի հայտը ներկայացնելուն նախորդող օրվա դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել նախորդող տարվա ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, վճարված պետական տուրքի գումարների և նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը

Արժույթ

ՀՀ դրամ կամ արտարժույթ

Վարկի/Լիզինգի գումար

Մեկ տնտեսվարողին տրամադրվող առավելագույն գումար` 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Սույն Ծրագրի շրջանակներում տնտեսվարողը , որի կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021թ. հունվարի 1-ից հետո՝ տրամադրվող առավելագույն գումարը սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի քան 10 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 5 մլրդ դրամին համարժեք:   

Ժամկետ

Տեսակը Տրամադրվող վարկի/լիզինգի գումարը Սուբսիդավորման ժամանակահատվածը Վարկի/Լիզինգի ժամկետը
Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր
 
մինչև 200 մլն դրամին համարժեք գումար մինչև 42 ամիս մինչև 120 ամիս
ավելի քան 200 մլն դրամին համարժեք գումար մինչև 36 ամիս մինչև 120 ամիս

 

Տարեկան տոկոսադրույք 

  ՀՀ դրամ Արտարժույթ
Վարկ 13.0%-15.0% 6.5%-11.0%
Լիզինգ 13.0%-15.0% 6.5%-11.0%
Փաստացի տոկոսադրույք սուբսիդավորման գումարը ներառված`
13.78 - 24.00%
առանց սուբսիդավորման գումարի`
7.34 - 24.00%
սուբսիդավորման գումարը ներառված`
6.69 - 24.00%
առանց սուբսիդավորման գումարի`
3.10 - 24.00%
Ակրեդիտիվ 3.5%-5%


Սուբսիդավորման չափը

  ՀՀ դրամ Արտարժույթ
Վարկ/Ակրեդիտիվ 8% 6%
Լիզինգ 10% 8%

 

Ժամկետ 

Մինչև 120 ամիս
Վարկի/Լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս

Վճարներ

Տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում

Ակրեդիտիվ

Սույն միջոցառման շրջանակներում վարկ է համարվում նաև փաստաթղթային ակրեդիտիվը և փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով տրամադրվող ֆինանսավորումը, որը ևս ենթակա է սուբսիդավորման վարկի պայմաններով:

Այլ պայմաններ

- Վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկայի փոխանցումներով
- Վարկի/լիզինգի առարկայի արժեքը ներառում է վարկի/լիզինգի առարկայի ձեռք բերման գինը, ՀՀ ներմուծման հետ կապված ծախսերը /տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսաղերծում, ավելացված արժեքի հարկ և այլն
- Այն դեպքում, երբ կառուցվածքը /կոնստրուկցիան/ կազմում է վարկով/լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես վարկի/լիզինգի առարկա
-Մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը՝

ա. լիզինգի պայմանագրի շրջանակներում լիզինգի առարկայի ձեռքբերման համար ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարված գումարների և լիզինգառուի կողմից որպես կանխավճար վճարված գումարների դրական տարբերության վրա՝ սկսած վերոնշյալ գումարների վճարման օրվանից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտերի ստորագրման օրը հաշվարկվում է տոկոս, որը չի կարող գերազանցել լիզինգի՝ պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը

բ. սույն ենթակետի <ա > պարբերությունում հաշվարկված տոկոսագումարը սուբսիդավորվում է մեքենասարքավորման և դրա բաղկացուցիչ մասի հանձնման ընդունման ակտի ստորագրումից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն

գ. լիզինգի առարկան չմատակարարվելու կամ այլ հանգամանքներով պայմանավորված հանձնման-ընդունման ակտը չստորագրվելու դեպքում՝ սույն ենթակետի <բ> պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման և տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն

-Մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը՝

ա. վարկային պայմանագրի շրջանակներում մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման համար վարկառուի կողմից որպես կանխավճար վճարված գումարի վրա կանխավճարի վճարման օրվանից մինչև վարկի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման ամսաթիվըհաշվարկվում է տոկոսադրույք /կամ դրան հավասարեցված գումար/: Նշված տոկոսադրույքը սուբսիդավորվում է մեքենասարքավորման և դրա բաղկացուցիչ մասի հանձնման ընդունման ակտի ստորագրումից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով և չի կարող գերազանցել վարկի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած վարկի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է վարկառուն

բ. մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը չմատակարարվելու դեպքում ՝ սույն ենթակետի <ա> պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման և տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է վարկառուն:

Սույն միջոցառման իմաստով նպատակային է համարվում այն վարկ/լիզինգը, որը տրամադրվել է ստորև ներկայացված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների համաձայն.

C (Սի) "Մշակող արդյունաբերություն"
B (Բի) "Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում", բացառությամբ Կանոնադրական կապիտալում 2021թ. և դրանից հետո ներդրում իրականացրած տնտեսվարողների համար նախատեսված առանձնահատկությունների դեպքերի
J (Ջեյ) "Տեղեկատվություն և կապ"
F (ԷՖ) "Շինարարություն"
H (ԷՅՋ) "Փոխադրում և պահեստային տնտեսություն"
M (ԷՄ) "Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն"
P (ՓԻ) "Կրթություն"
Q (ՔՅՈՒ) "Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում"
մանրասները ստորև հղումով՝
Տնտեսական գործունեության դասակարգիչներ

Սույն միջոցառումը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։