«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
Բանկի կայուն զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեության և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությամբ:
Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ արհեստավարժ անձնակազմով, որի շնորհիվ Բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին շարունակաբար առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ:
Մեր հաճախորդների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը վկայում է Բանկի կողմից մատուցվող ծառայությունների անընդհատ բարելավվող որակի, հարմարավետության և վստահելիության մասին:
Մեր ծառայությունների որակն ու բազմազանությունը, հասանելիությունն ու հուսալիությունը, ինչպես նաև յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու մեր մշտական ձգտումը թույլ են տալիս ասել, որ մենք Բանկ ենք բոլորի համար:
Բանկի առաքելություն
Միավորելով Բանկի հաճախորդների, բաժնետերերի և աշխատակիցների շահերը՝ յուրաքանչյուրի համար ստեղծել հավելյալ արժեք՝ նպաստելով կյանքի որակի բարձրացմանը:
Բանկի տեսլական
Դառնալ թվային բանկային ծառայությունների գծով առաջին նախընտրության բանկ Հայաստանում:
Բանկի արժեքները
Բանկը հաճախորդներին ծառայություններ մատուցելիս որդեգրել է հետևյալ արժեքները.
- Հաճախորդակենտրոն գործունեություն
- Սպասարկման գերազանցություն
- Թափանցիկություն
- Փոխվստահություն
- Ազնվություն
- Նորարարություն
- Հուսալիություն
- Պատասխանատվություն
Բանկը կիրառում է հետևյալ կորպորատիվ արժեքները.
- Սոցիալական և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվություն
- Բանկի համբավ
- Արհեստավարժություն
- Նորարարություն
- Պատասխանատվություն
- Թիմային աշխատանք
- Ուսուցում և զարգացում
- Ոգեշնչվածություն
Բանկի գործարար էթիկայի կանոնները
*Կայքում առկա "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի ապրանքային նշանները կարող են օգտագործվել բացառապես Կոնվերս Բանկի գրավոր համաձայնությամբ: