"Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման" ծրագրի շրջանակում տրամադրվող "Converse Microagro" վարկեր
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության "Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց" հիմնարկի (այսուհետ՝ ՏԶՖԿ) հետ կնքված համագործակցության պայմանագրերի շրջանակում, ՀՀ ագրոպարենային (գյուղատնտեսություն և ագրովերամշակում) ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին առաջարկում է ՀՀ դրամով ֆինանսավորում` հետևյալ պայմաններով.
Ծրագիրն իրականացվելու է մինչև 2027թ. դեկտեմբերի 30-ը
|
Վարկառու |
ՀՀ տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր |
|
|
Նպատակ |
ՀՀ-ում ագրոպարենային ոլորտում ընթացիկ և ներդրումային ծախսերի իրականացում |
|
|
Ժամկետ |
36 ամիս |
|
|
Գումար և արժույթ |
1,000,000 – 2,000,000 ՀՀ դրամ ընդ որում` նույն շահառուին տրամադրվող վարկ/եր/ի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն ՀՀ դրամը |
|
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
13.00%, որը սուբսիդավորվում է ամբողջությամբ
Վարկի տրամադրման և սպասարկման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում |
|
|
Տարեկան փաստացի* տոկոսադրույք |
0 - 14% |
|
|
Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն և եղանակ |
Մայր գումարի և տոկոսագումարների մարումները կատարվում են ամսական՝ մայր գումարի հավասարաչափ մարումների եղանակով:
Սահմանվում է վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարման պարտադիր արտոնյալ ժամանակահատված` առաջին 6 ամիսների համար:
Ընդ որում` - վարկի մայր գումարի մարումները սկսվում են 7-րդ ամսից՝ առաջին 6 ամիսների մայր գումարի մարումները հավասարաչափ բախշվում են հաջորդ 30 ամիսների վրա: - վարկի գործողության առաջին 6 ամիսների համար հաշվարկված (կուտակված) տոկոսագումարների գանձումն իրականացվում է միանվագ՝ 7-րդ ամսին, այնուհետև ամսական կտրվածքով՝ համաձայն գրաֆիկի: |
|
|
Վարկային պատմության պահանջներ |
ü Վարկառուն վերջին 12 ամիսների ընթացքում չպետք է ունենա. - հանրագումարային 12 և ավել օր ուշացում, - անընդմեջ 5 և ավել օր ուշացում, - «ստանդարտ»-ից խիստ դասակարգված պարտավորություն: ü Երաշխավորը վերջին 12 ամիսների ընթացքում չպետք է ունենա. - հանրագումարային 12 և ավել օր ուշացում, - «ստանդարտ»-ից խիստ դասակարգված պարտավորություն: |
|
|
Այլ պայմաններ |
ü Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր վարկառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից: Ֆինանսավորման ստացման դրությամբ այլ բանկերում կամ ֆինանսական կազմակերպություններում 1-2 մլն ՀՀ դրամ պայմանագրային գումարի չափով պարտավորությունների առկայության դեպքում` հաճախորդը պետք է ներկայացնի համապատասխան ֆինանսավորումների պայմանագրերը: ü Վարկառուի կողմից պետք է ներկայացվի Վարկային միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ Ծրագիր-տեղեկանք (այդ թվում՝ դրանում սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը): ü Ֆինանսական վերլուծություն չի իրականացվում: ü Վարկի տրամադրումից հետո` եռամսյա ժամկետում, Բանկի կողմից իրականացվում է վարկի նպատակային մոնիթորինգ: ü ՏԶՖԿ-ն ևս իրավասու է իրականացնել վարկի նպատակային մոնիթորինգ: ü Տույժերը և/կամ տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն։ ü Տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե - չեն պահպանվել ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չի օգտագործվել (վարկի օգտագործումը համարվում է ոչ նպատակային, եթե վարկային միջոցները չեն օգտագործվել ագրոպարենային ոլորտում). - վարկառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկություն, և կեղծ տեղեկության տրամադրման փաստը բացահայտվել է վարկի տրամադրումից հետո, - տվյալ վարկի մասով նախորդ 12 ամիսների ընթացքում վարկառուն թույլ է տվել հանրագումարային 90 օրվանից ավելի մարման ուշացում, կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկի օբյեկտիվ չափանիշներով «ստանդարտ» դասով դասակարգված չէ, - վաղաժամկետ լուծվում է վարկային պայմանագիրը: ü Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու (ներառյալ վարկառուի նախաձեռնությամբ վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքերի) կամ կեղծ տեղեկություն տրամադրելու դեպքում` մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման: - Բանկն իրավասու է սուբսիդավորման գումարը պահանջել վարկառուից։ - Վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված՝ վարկի նախորդ մարման օրվանից սկսած: |
|
|
*Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում: |
||
|
Ծրագրին վերաբերող այլ պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով |
|
ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Կառավարության 2026թ. ապրիլի 9-ի N 468 – Լ որշում` https://www.arlis.am/hy/acts/223727/latest |
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:
Տույժեր և տուգանքներ
Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ՝ ժամկետանց գումարի 0.13%-ի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` տույժ/տուգանք, տոկոսագումար, մայր գումար:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Վարկի ապահովում
- Նվազագույնը 2 անձի երաշխավորություն.
- Երաշխավորներից առնվազն մեկը պետք է ունենա գրանցված աշխատանք կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք:
- Առանց երաշխավորության.
- Բանկի հետ հիմնական վարկային պայմանագիր (ՀՎՊ) կնքած գործող հաճախորդներին ՀՎՊ ներքո և վերջինիս ներքո գրավադրված գույքի ապահովությամբ ֆինանսավորման դեպքում՝ առանց գրավի վերագնահատման պահանջի:
- Բանկի կողմից ընդունելի այլ ապահովման միջոցներ:
Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն
Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:
Կոնվերս Բանկը՝
- երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
- հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
- առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
- 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
- վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:
Երաշխավորն իրավունք ունի՝
- ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
- վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
- Քաղվածքի տրամադրում ֆիզիկական անձանց
ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0
ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)՝ 0
Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1
- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
Քաղվածքի տրամադրում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին
մեկ անգամ՝ 0 (անկախ պարբերականությունից)
Հավելյալ քաղվածքի (կրկնօրինակի) տրամադրում1
- Մինչև 1 ամիս վաղեմության՝ 1,800 ՀՀ դրամ
- Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ
Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա (միայն ֆիզիկական անձանց դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ
Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ
Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)
Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
Ներհանրապետական
- Ֆիզիկական անձանց դեպքում՝ 0
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ
_________________________________________
1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
Վարկերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Ֆինանսավորման դիմում-հայտ:
- Ֆիզիկական անձնաց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)
- Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթեր` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական:
- Բաց բաժնետիրական ընկերության դեպքում՝ տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի վերաբերյալ:
- Ընկերության հիմնադիրների, տնօրենի, երաշխավորների և այլ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ:
- Հարցումներ կատարելու համաձայնություններ` հայտատուի, երաշխավորների և այլ փոխկապակցված անձանց:
- Հարկային հաշվետվություններ՝ նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև ընթացիկ ժամանակահատվածի համար:
- Հարկային միասնական հաշվի քաղվածք` վերը նշված ժամանակահատվածի համար:
- Հարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածք (էլեկտրոնային):
- Համագործակցության պայմանագրեր, լիցենզիաներ, թույլտվություններ (առկայության դեպքում)` կախված գործունեության ոլորտից:
Գործունեության վայրի վերաբերյալ հիմքեր՝ վարձակալության պայմանագիր, սեփականության վկայական:
Ֆինանսական տեղեկատվություն`
նախորդ տարվա սկզբից մինչև ընթացիկ վերլուծության ժամանակահատվածը դրամական հոսքեր,
նախորդ տարվա սկզբի, վերջի և վերլուծության ժամանակահատվածի դրությամբ
- հաշվեկշիռ,
- դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների բացվածքներ,
- հիմնական միջոցների բացվածքներ:
Բանկերում գործող հաշիվների քաղվածքներ՝ վերլուծության նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև ընթացիկ ժամանակահատվածը:
Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք՝ ֆինանսավորում ստանալու, երաշխավորության տրամադրման վերաբերյալ:
Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության:
Վարկային պատմություն
Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:
Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`
անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:
Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:
Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում "Իմ ԱՔՌԱ" անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ի "Վեճերի լուծման ընթացակարգ"-ով:
Մանրամասները՝ www.abcfinance.am և www.acra.am հղումներում:
Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր
Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`
թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:
|
Ուշադրություն |
|
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը: |
|
Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: |
|
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: |
|
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
|
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում: |
|
Վարկ ստանալու համար դիմելիս` Կոնվերս Բանկը ֆիզիկական անձ հաճախորդներին կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: |
Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները
Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե
- Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
- Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է երաշխավորությամբ,
- Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
- Հայտատուի ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
- Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:
- Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:
Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետները
Որոշման կայացումը տևում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի և վերլուծության ապահովումից հետո առավելագույնը 10 բանկային օր:
Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է պայմանագրի կնքումից հետո` մեկօրյա ժամկետում:
Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ
Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում, բացառությամբ հետևյալների` "Ավիացիա" և "Շիրակ":
Վարկի գումարը տրամադրվում է միայն անկանխիկ եղանակով` Բանկում Հաճախորդի անունով բացված հատուկ հաշվին, որից, համաձայն Հաճախորդի կողմից ներկայացված պայմանագրերի և գնման ակտերի, կկատարվեն փոխանցումներ բացառապես Ծրագիր-տեղեկանքում նշված հաշվեհամարներին՝ գյուղմթերքի ձեռքբերման, ինչպես նաև կանխավճարների և ներդրումային ծախսերի իրականացման համար:
Հատուկ հաշվից փոխանցումներն իրականացվում են անվճար:
Ձեր ֆինանսական տեղեկատուն
"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/gyuxatntesakan-varker:
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
• այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
• այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
• զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
Տեղեկատվական ամփոփագիր Թարմացվել է՝ 03.06.2026