Հատուկ հաշիվներ
Կոնվերս Բանկում բացվում են հետևյալ հատուկ հաշիվները՝
- Էսքրոու հաշիվներ,
- Սնանկության հաշիվներ,
- Սոցիալական փաթեթների հաշիվներ,
- Պետական աջակցության հաշիվներ,
- Նոտարի դեպոզիտ հաշիվներ,
- Կառուցապատողի հատուկ հաշիվներ:,
- Անվանատիրոջ հաշիվներ,
- Միանվագ դրամական վճարների հաշիվներ,
- Սոցիալական ապահովության հաշիվներ:
Նպատակային հաշիվ կարող է բացվել միայն Բանկի հաճախորդների համար, որոնք արդեն ունեն հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը`
- դիմում նպատակային հաշվի բացման համար` նշելով հաշվի բացման նպատակը:
Հաճախորդի կողմից ներկայացման ենթակա փաստաթղթերի մասով ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական կարգով վավերացված պատճենները:
Բնօրինակների ներկայացման դեպքում Բանկի կողմից լիազորություն ունեցող անձը պատճենահանված փաստաթղթերի բոլոր էջերի վրա դնում է "Իսկականի հետ ճիշտ է" դրոշմ և ստորագրում է, որից հետո պատճենի բոլոր էջերի վրա իրավաբանական անձանց դեպքում ընկերության լիազորված անձի կողմից դրվում է կլոր կնիքը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` ստորագրություն, իսկ բնօրինակները հետ են վերադարձվում հաճախորդին: