Թեժ գիծ +37410 511 211

Էսքրոու հաշիվներ

Էսքրոու հաշիվների բացում և վարում

Էսքրոու հաշիվները բացվում են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից՝ շարժական, անշարժ գույքի առուվաճառքի, ծառայությունների մատուցման կամ որևէ այլ գործարքի համար հիմք հանդիսացող պայմանագրերից բխող գործառնության կատարման (վճարման ապահովման) նպատակով:

Առուվաճառքի գործարքի վճարման ապահովման /էսքրոու/ ծառայության մատուցում 
Բանկի կողմից տրամադրվող հիփոթեքային վարկի միջոցով բնակարան ձեռք բերող հաճախորդների դեպքում 10,000 ՀՀ դրամ՝ անկախ գործարքի գումարից
Անշարժ գույքի կամ ավտոմեքենայի առուվաճառքի դեպքում Գործարքի գումարը մինչև 30 մլն ՀՀ դրամ ներառյալ կազմելու դեպքում՝ 30,000 ՀՀ դրամ, իսկ 30 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում ՝ 0.1%,

Գումարը ստանալու նպատակով շահառուն բանկին ներկայացնում է գործարքի պայմանագրով և պայմանագրով սահմանված հետաձգող պայմանի տեղի ունենալու փաստը հիմնավորող փաստաթղթերի բնօրինակները, մասնավորապես.

1. Անշարժ գույքի Գործարքի դեպքում.

  • Նոտարական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Գործարքի պայմանագիրը,
  • Գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը,
  • Նոր կառուցվող անշարժ գույքի նկատմամբ գնման իրավունքը հավաստող փաստաթղթեր,
  • Պայմանագրով սահմանված դեպքերում այլ փաստաթղթեր:

2. Ավտոմեքենայի Գործարքի դեպքում.

  • Նոտարական կարգով վավերացված Գործարքի պայմանագիրը (առկայության դեպքում),
  • Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ (վերջինիս դեպքում անհրաժեշտ է ԻՎ եզրակացությունը),
  • Պայմանագրով սահմանված դեպքերում այլ փաստաթղթեր:

3. Ծառայությունների մատուցման դեպքում.

  • Ծառայությունների մատուցման պայմանագիրը՝ երկկողմանի ստորագրված (անհրաժեշտության դեպքում՝ կնքված),
  • Հանձնման-ընդունման ակտ կամ Կատարողական ակտ,
  • Պայմանագրով սահմանված դեպքերում այլ փաստաթղթեր:

4. Այլ գործարքների դեպքում.

  • Գործարքը ավարտվելու կամ Պայմանագրով սահմանված հետաձգող պայմանի տեղի ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ,
  • Պայմանագրով սահմանված դեպքերում այլ փաստաթղթեր:

Էսքրոու հաշիվները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց՝ բացառությամբ, եթե.

  • կապված են ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով, Պայմանագրով և Կարգով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ, կամ
  • այդ միջոցները էսքրոու հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար Բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, կամ
  • այդ միջոցները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190 հոդվածի 5-րդ կետով նախատեսված գույք են , կամ
  • էսքրոու հաշվի պայմանագրի կնքման օրվանից անցել է 30 և ավելի օր, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով: