Ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող բանկային ծառայությունների փաթեթներ` ''Private''
|
Փաթեթ |
Private1 |
|
|
Ռեզիդենտ հաճախորդներ |
Ոչ ռեզիդենտ հաճախորդներ |
|
|
Բացման վճար |
0 ՀՀ դրամ |
|
|
Ամսական սպասարկման վճար2 |
25,000 ՀՀ դրամ |
50,000 ՀՀ դրամ |
|
Ամսական սպասարկման վճարի չկիրառման պայման |
Վճարման ամսվան նախորդող ամսվա համար ժամկետային ավանդների, պարտատոմսերի և/կամ ցպահանջ և այլ հաշիվների հանրագումարային միջին օրական նվազագույն մնացորդը կազմում է |
|
|
50 մլն ՀՀ դրամ |
100 մլն ՀՀ դրամ |
|
|
Փաթեթի փոփոխման վճար |
Գանձվում է գործող փաթեթի ամսական սպասարկման վճարի չափով գումար` այլ փաթեթի անցման պահին |
|
|
Գանձվում է մեկ ամսվա սպասարկման վճարի չափով` փաթեթը մինչև առաջին սպասարկման վճարի գանձումը փակելու դեպքում |
||
|
Տրամադրվող ծառայություններ |
|
|||||||||||
|
1. |
Արժույթ |
Բանկում գործող բոլոր արժույթներով |
|
|||||||||
|
Բացման վճար |
0 ՀՀ դրամ |
|
||||||||||
|
Վարման վճար |
0 ՀՀ դրամ |
|
||||||||||
|
2. |
Արժույթ |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի |
|
|||||||||
|
Բացման վճար |
0 ՀՀ դրամ |
|
||||||||||
|
Վարման վճար |
0 ՀՀ դրամ |
|
||||||||||
|
Հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույք |
50,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար/Եվրո կամ 10,000 ՌԴ ռուբլի ≥ մնացորդ > 100 մլն ՀՀ դրամ, 100,000 ԱՄՆ դոլար/Եվրո կամ 20 մլն ՌԴ ռուբլի (գերազանցող գումարի դիմաց) ՀՀ դրամ՝ 0.1% / ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի՝ 0% |
|
||||||||||
|
Տարեկան տոկոսային եկամտաբերություն |
ՀՀ դրամ՝ 0.1% / ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի՝ - |
|
||||||||||
|
50,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար/Եվրո կամ 10,000 ՌԴ ռուբլի < մնացորդ ≤ 100 մլն ՀՀ դրամ, 100,000 ԱՄՆ դոլար/Եվրո կամ 20 մլն ՌԴ ռուբլի ՀՀ դրամ՝ 5% / ԱՄՆ դոլար՝ 1% / Եվրո, ՌԴ ռուբլի՝ 0.5% |
|
|||||||||||
|
Տարեկան տոկոսային եկամտաբերություն |
ՀՀ դրամ՝ 5.09% / ԱՄՆ դոլար՝ 1% / Եվրո, ՌԴ ռուբլի՝ 0.5% |
|
||||||||||
|
3. |
Հիմնական վճարային քարտ |
Քարտատեսակ |
Բանկում գործող բոլոր քարտատեսակներ (ներկայացված են «Հղումներ» բաժնում) |
|
||||||||
|
Արժույթ |
հաշվարկային |
ՀՀ դրամ |
|
|||||||||
|
դեբետային |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո ԱրՔա և Visa Classic, Mastercard Standard, Visa և Mastercard Gold քարտատեսակների դեպքում՝ նաև ՌԴ ռուբլի |
|
||||||||||
|
Գործողության ժամկետ |
60 ամիս ԱրՔա Classic քարտատեսակի դեպքում՝ 120 ամիս |
|
||||||||||
|
քարտի գործողության ժամկետը լրանալիս՝ այն ենթակա է ավտոմատ վերաթողարկման Փաթեթի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում |
|
|||||||||||
|
Տարեկան սպասարկման վճար |
0 ՀՀ դրամ |
|
||||||||||
|
Բանկի և ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներից կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար4 |
ՀՀ դրամով ամսական հանրագումարային մինչև 10,000,000 ՀՀ դրամ ներառյալ գումարի կանխիկացման դեպքում՝ 0% |
|
||||||||||
|
ՀՀ դրամով ամսական հանրագումարային 10,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի կանխիկացման դեպքում՝ 0.5% |
|
|||||||||||
|
Այլ արժույթով կանխիկացման դեպքում՝ համաձայն յուրաքանչյուր քարտատեսակի համար սամանված ստանդարտ սակագների |
|
|||||||||||
|
Բանկի կանխիկացման կետերից (դրամարկղ / POS տերմինալ) և ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար (նաև առանց քարտի կիրառման) |
0.5% |
|
||||||||||
|
4. |
Կից քարտ |
Քարտատեսակ |
Հիմնական վճարային քարտի դասին համարժեք կամ նախորդող դասերի քարտ |
|
||||||||
|
Տրամադրման վճար |
4 քարտ՝ 0 ՀՀ դրամ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ քարտի համար՝ 50% զեղչված սակագին |
|
||||||||||
|
Բանկի բանկոմատներից, կանխիկացման կետերից (դրամարկղ/POS տերմինալ) և ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներից կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար |
Համաձայն Հիմնական վճարային քարտի սակագների |
|
||||||||||
|
5. |
Լրացուցիչ վճարային քարտ |
Քարտատեսակ |
Բանկում գործող բոլոր քարտատեսակներ (ներկայացված են «Հղումներ» բաժնում) |
|
||||||||
|
Գործողության ժամկետ |
60 ամիս ԱրՔա Classic քարտատեսակի դեպքում՝ 120 ամիս |
|
||||||||||
|
քարտի գործողության ժամկետը լրանալիս` այն ենթակա է ավտոմատ վերաթողարկման Փաթեթի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում |
|
|||||||||||
|
Արժույթ |
հաշվարկային |
ՀՀ դրամ |
|
|||||||||
|
դեբետային |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո ԱրՔա և Visa Classic, Mastercard Standard, Visa և Mastercard Gold քարտատեսակների դեպքում՝ նաև ՌԴ ռուբլի |
|
||||||||||
|
Տարեկան սպասարկման վճար |
4 քարտ՝ 0 ՀՀ դրամ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ քարտի համար՝ 50% զեղչված սակագին |
|
||||||||||
|
Բանկի և ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներից կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար4 |
ՀՀ դրամային քարտով ամսական հանրագումարային մինչև 10,000,000 ՀՀ դրամ ներառյալ գումարի կանխիկացման դեպքում՝ 0% |
|
||||||||||
|
ՀՀ դրամային քարտով ամսական հանրագումարային 10,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի կանխիկացման դեպքում՝ 0.5% |
|
|||||||||||
|
Այլ արժույթով քարտի դեպքում՝ Համաձայն յուրաքանչյուր քարտատեսակի համար սամանված ստանդարտ սակագների |
|
|||||||||||
|
6. |
Արժույթ |
4 քարտ` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո կամ ՌԴ ռուբլի արժույթով (քարտերի արժույթը կարող է լինել նույնը) |
|
|||||||||
|
Սպասարկման վճար |
0 ՀՀ դրամ |
|
||||||||||
|
7. |
Վարկային սահմանաչափ |
Վարկային սահմանաչափի առավելագույն գումար5 |
20,000,000 ՀՀ դրամ ներառյալ |
|
||||||||
|
Վարկային սահմանաչափի տեսակ |
Վերականգնվող. - արտոնյալ ժամանակահատվածով, - վճարումների արտոնյալ ժամանակահատվածով, - առանց արտոնյալ ժամանակահատվածի, - առանց արտոնյալ ժամանակահատվածի, նվազող սահմանաչափով: |
|
||||||||||
|
Վարկային սահմանաչափի գործողության ժամկետ |
- Սահմանաչափը համարվում է տրամադրված մեկ տարի ժամկետով, յուրաքանչյուր անգամ այդ ժամկետի ավարտին երկարացված ևս 1 տարով, սակայն ոչ ավելի` քան 240 ամիսը, - իսկ նվազող սահմանաչափով վարկային գծի դեպքում՝ 60-120 ամիս, կողմերից մեկի` ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ սահմանաչափի դադարեցման մտադրության մասին մյուս կողմին գրավոր ձևով չտեղեկացնելու դեպքում: |
|
||||||||||
|
Վարկային սահմանաչափի օգտագործված մասի դիմաց հաշվարկվող տարեկան անվանական տոկոսադրույք |
13% |
15% |
|
|||||||||
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
13.80% |
16.08% |
|
|||||||||
|
Սահմանաչափի տրամադրման / ավելացման միանվագ վճար |
0% |
|
||||||||||
|
8. |
Քարտային գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում |
0 ՀՀ դրամ գործարքի նվազագույն գումար՝ 1,000 ՀՀ դրամ, 2 ԱՄՆ դոլար կամ Եվրո, 20 ՌԴ ռուբլի |
|
|||||||||
|
9. |
Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար հաշիվների, ավանդների, վարկերի և պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանքների, գրությունների և քաղվածքների տրամադրում |
0 ՀՀ դրամ |
|
|||||||||
|
10. |
Փաստաթղթերի, գործարքի կատարման հիմքերի և փաստաթղթերի պատճենների տրամադրում |
0 ՀՀ դրամ |
|
|||||||||
|
11. |
Կատարված փոխանցման SWIFT հաստատում |
0 ՀՀ դրամ |
|
|||||||||
|
12. |
Բանկի ֆիզիկական անձ հաճախորդի կողմից տրամադրվող լիազորագրում ստորագրության հաստատում և ընդունում |
0 ՀՀ դրամ |
|
|||||||||
|
13. |
Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում աջակցության ապահովագրության տրամադրում |
Բանկի կողմից կատարվելու դեպքում՝ 0 ՀՀ դրամ (տարեկան առավելագույնը 30 օր տևողությամբ) |
|
|||||||||
|
14. |
Զվարթնոց օդանավակայանի Converse Business Lounge-ից օգտվելու հնարավորություն |
10,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր մուտքի համար: |
|
|||||||||
|
Օրացուցային տարվա ընթացքում անձին հասանելի է անսահմանափակ քանակությամբ անվճար մուտքի հնարավորություն, եթե մուտքին նախորդող 30-օրյա ժամանակահատվածում վերջինիս քարտերով կատարված և հաշվեգրված անկանխիկ գնումների6 հանրագումարը գերազանցում է 150,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը։ |
|
|||||||||||
|
15. |
Անհատական դեպոզիտային պահատուփի տրամադրում |
գործողից 50% նվազեցված սակագնով |
|
|||||||||
|
16. |
Անհատական պահատուփը վարձակալելիս դեպոնացման գումար |
0 ՀՀ դրամ |
|
|||||||||
|
17. |
Անհատական պահատուփ բանալու կորստի կամ վնասվելու դեպքում հատուցման միջնորդավճար |
25,000 ՀՀ դրամ |
|
|||||||||
|
18. |
Ժամկետային ավանդների ընդունում |
Նվազագույնը 6 ամիս ժամկետով ներդրվող ժամկետային ավանդների տոկոսադրույքը սահմանվում է Բանկում տվյալ պահին գործողից մինչև 0.25%-ային կետով բարձր տոկոսադրույքով` ԱՄՆ դոլարի, և մինչև 0.50%-ային կետով բարձր տոկոսադրույքով՝ ՀՀ դրամի դեպքում: |
|
|||||||||
|
19. |
Բրոքերային ծառայություններ |
20% զեղչ՝ 500,000 ԱՄՆ դոլար և ավելի գործարքների դեպքում |
|
|||||||||
|
20. |
ՀՀ տարածքից դուրս արտարժույթով միջազգային փոխանցումների իրականացում |
ԱՄՆ դոլար |
0 ՀՀ դրամ Փոխանցումների քանակ` առանց սահմանափակման |
|
||||||||
|
Եվրո |
|
|||||||||||
|
Անգլիական ֆունտ ստեռլինգ |
|
|||||||||||
|
ՄԱԷ Դիրհամ |
|
|||||||||||
|
Չինական յուան |
|
|||||||||||
|
21. |
Անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկի տրամադրում |
Եկամուտները Բանկում գործող հաշվով ստանալու դեպքում տոկոսադրույքը սահմանվում է գործողից 0,25%-ային կետով ցածր դրույքաչափով, բացառությամբ ծրագրային վարկերի, որոնց դեպքում, ելնելով ծրագրի առանձնահատկությունից, այս դրույթը կարող է չկիրառվել |
|
|||||||||
|
22. |
Ավտոմեքենայի ձեռքբերման վարկի տրամադրում |
Եկամուտները Բանկում գործող հաշվով ստանալու դեպքում տոկոսադրույքը սահմանվում է գործողից 0,25%-ային կետով ցածր դրույքաչափով |
|
|||||||||
|
Ծանոթագրություններ |
||||||||||||
|
1 Փաթեթը տրամադրվում է Բանկի «Private» սեգմենտի կամ տվյալ սեգմենտում սպասարկվելու կարգավիճակ ստացած հաճախորդներին: 2 Վճարը գանձվում է ծառայության տրամադրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: 3 Փաթեթում մեկ ՀՀ դրամային հաշվարկային հաշվի ներառումը պարտադիր է։ 4 Բանկի Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի թվայնացված քարտերով «Ինեկոբանկ» ՓԲԸ բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում միջնորդավճարը կկազմի 2%, նվազագույնը` 2,500 ՀՀ դրամ: 5 «Private» սեգմենտի չափանիշներին չհամապատասխանելու դեպքում առավելագույն վարկային սահմանաչափը կազմում է մինչև 10,000,000 ՀՀ դրամ ներառյալ։ 6 Հաշվարկում չեն ներառվում քարտերով կատարված` հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրման, վարկի մարման գործարքները, իսկ արտարժութային գործարքների դեպքում հիմք է ընդունվում տվյալ գործարքների դրամային համարժեքը։ |
||||||||||||
|
Յուրաքանչյուր ծառայության մասով չներկայացված այլ սակագներ և պայմաններ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության ստանդարտ դրույթների, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներում. Հաշվարկային և Կուտակային հաշիվներ` https://conversebank.am/hy/open-account/ ԱրՔա` https://conversebank.am/hy/arca-classic/ Visa Virtual / Mastercard Digital ` https://conversebank.am/hy/visa-virtual/ Visa Classic` https://conversebank.am/hy/visaclassic/ Visa Gold` https://conversebank.am/hy/visa-gold/ Visa Platinum` https://conversebank.am/hy/visa-platinum/ Visa Signature` https://conversebank.am/hy/visa-signature/ Visa Infinite՝ https://conversebank.am/hy/visa-infinite/ Mastercard Standard` https://conversebank.am/hy/mastercard-standard/ Mastercard Gold` https://conversebank.am/hy/mastercard-gold/ Mastercard World` https://conversebank.am/hy/MastercardWorld/ Mastercard World Elite` https://conversebank.am/hy/MastercardWorldElite/ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հիմնական պայմաններ` https://conversebank.am/hy/Basicconditions/ |
||||||||||||
Վաղաժամկետ մարում
Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով կրեդիտավորման պայմանագրերի դեպքում.
• Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
• Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
• Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը: Նվազեցման/վերադարձման ենթակա չեն վճարային քարտի տրամադրման և սպասարկման ու կանխիկացման վճարները։
Տույժեր և տուգանքներ
• Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13%-ի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
• Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով տրամադրված վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
• 15 մլն ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի համար գործողության առաջին 3 տարիների ընթացքում վաղաժամկետ ամբողջական մարման դեպքում կիրառվում է տուգանք վարկի սկզբնական գումարի 3%-ի չափով: Վարկային պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար վարկը վաղաժամկետ մարելու տուգանք սահմանված չէ:
Մարման և տոկոսի հաշվարկման կարգ
1. Արտոնյալ ժամանակահատվածով վարկային սահմանաչափ
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած գործարքներն/գործառնություններն (այսուհետ` Գործարքներ) արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը, 10 կամ 25-ը:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Պարտադիր վճարները կատարելու համար տրամադրվում է քաղվածքի ձևավորման օրվանից սկսած 15 օր տևողությամբ վճարման ժամկետ, որի ընթացքում հաճախորդը պարտավոր է մարել քաղվածքի ձևավորման օրվա սկզբի դրությամբ օգտագործված մասի առնվազն 10%-ը և մինչև վճարման պահը կուտակված տոկոսները, առկայության դեպքում` միչև վճարման պահը կուտակված տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարները:
Մինչև վճարման ժամկետի ավարտը գործում է արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում օգտագործված գումարներն ամբողջությամբ մարելու դեպքում դրանց դիմաց տոկոսի հաշվեգրում չի կատարվում:
Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց մայր գումար (առկայության դեպքում),
- հաշվարկված տոկոսներ (առկայության դեպքում),
- սահմանաչափի օգտագործված մաս:
2. Վճարումների արտոնյալ ժամանակահատվածով վարկային սահմանաչափ
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած Գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Պարտադիր վճարները կատարելու համար տրամադրվում է քաղվածքի ձևավորման օրվանից սկսած 20 օր տևողությամբ վճարման ժամկետ, որի ընթացքում հաճախորդը պարտավոր է մարել քաղվածքի ձևավորման օրվա սկզբի դրությամբ օգտագործված մասի առնվազն 10%-ը և մինչև վճարման պահը կուտակված տոկոսները, առկայության դեպքում` միչև վճարման պահը կուտակված տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարները:
Մինչև վճարման ժամկետի ավարտը` առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում՝ առցանց միջավայրում, կատարված Գործարքներից* (այսուհետ` Վճարումներ) ձևավորված գումարի համար գործում է արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում այդ գումարների մարված մասի դիմաց տոկոսի հաշվեգրում չի կատարվում:
Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց մայր գումար (առկայության դեպքում),
- սահմանաչափի օգտագործված մաս:
- հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Բացառություններին ուղղված օգտագործված մասի և նախորդ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Վճարումներին ուղղված օգտագործված մասի դիմաց հաշվարկված տոկոսներ (առկայության դեպքում),
- հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Բացառություններին ուղղված օգտագործված մաս,
- հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Վճարումներին ուղղված օգտագործված մաս։
_________________________________________
* Չեն ներառվում հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարման գործարքները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքները, վիրտուալ խաղատների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները (այսուհետ` Բացառություններ)։
3. Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային սահմանաչափ
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած Գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Հաճախորդը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա պայմանագրով սահմանված տոկոսների վճարման օրը կամ դրան նախորդող 15 օրյա ժամանակահատվածում մարել մինչև վճարման պահը կուտակված տոկոսները, առկայության դեպքում` տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարներն ամբողջությամբ։
Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- հաշվարկված տոկոսներ (առկայության դեպքում),
- սահմանաչափի օգտագործված մաս:
4. Առանց արտոնյալ ժամանակահատվածի, նվազող սահմանաչափով վարկային սահմանաչափ
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած Գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը:
Վարկային սահմանաչափը տրամադրվում է մայր գումարի ամսական հավասարաչափ մարման պայմանով 60-120 ամիս ժամկետով՝ ելնելով տրամադրվող սահմանաչափի ապահովվածությունից:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Հաճախորդը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա պայմանագրով սահմանված վճարման օրը հաշվին ապահովել մարման ենթակա մայր գումարն ամբողջությամբ, իսկ հաշվարկված տոկոսագումարը, առկայության դեպքում, նաև տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարները հաշվին մուտքագրել` պայմանագրով սահմանված վճարման օրը կամ դրան նախորդող 15 օրյա ժամանակահատվածում:
Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- Նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց մայր գումար (առկայության դեպքում),
- հաշվարկված տոկոսներ,
- սահմանաչափի օգտագործված մաս:
Տարեկան տոկոսային եկամտաբերություն
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները կանոնավոր վերաներդրվեին ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ««Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը» Կանոնակարգ 8/02»-ով սահմանված բանաձևը.
APY=(1+r/ո)ո-1,
որտեղ`
• APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
• r - տարեկան պարզ տոկոսադրույք
• ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն
|
Ուշադրություն |
|
Տոկոսների վճարումը կատարվում է եռամսյակին հաջորդող առաջին հինգ բանկային օրվա ընթացքում: |
|
Հաշվեգրման ենթակա տոկոսների դիմաց գանձվում է եկամտային հարկ` 10% դրույքաչափով: |
|
Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: |
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:
Սահմանափակումներ
1. Մեկ անձը կարող է սպասարկվել միայն մեկ Փաթեթի ներքո:
2. Փաթեթի մեջ գործող ծառայության ներառման կամ Փաթեթի փոփոխության դեպքում՝ մինչ այդ կուտակված պարտավորությունները ենթակա են վճարման տվյալ պահին, իսկ գանձված միջնորդավճարները ենթակա չեն վերադարձման:
3. Փաթեթը փոփոխելիս՝
3.1. անցման պահից նույն ծառայությունների համար գործում են նոր Փաթեթով սահմանված սակագները,
3.2. նոր Փաթեթում գործող ծառայությունից առկա չլինելու դեպքում, անցման պահից կիրառվում են դրանց համար սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները, կամ կարող են փակվել հաճախորդի դիմումի համաձայն՝ ձևավորված պարտավորությունների ամբողջական մարման դեպքում:
4. Փաթեթի սպասարկումը կարող է դադարեցվել.
4.1. Հաճախորդի դիմումի համաձայն՝ Փաթեթի և դրա ներքո գործող ծառայությունների գծով վճարների և պարտավորությունների ամբողջական մարման դեպքում, ինչից հետո յուրաքանչյուր ծառայության համար կկիրառվեն Բանկի կողմից սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները:
4.2. Բանկի նախաձեռնությամբ՝
4.2.1. հաճախորդի կողմից ծառայություններից օգտվելու կանոնների և պայմանների խախտման դեպքում,
4.2.2. 6 ամիս անընդմեջ Փաթեթի ամսական սպասարկման վճարի չվճարման դեպքում:
4.2.3. Բոլոր վերոնշյալ դեպքերում Փաթեթի ներքո տրամադրված ծառայությունները ենթակա են փակման, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դադարեցման պահից կկիրառվեն տվյալ ծառայության համար Բանկի կողմից սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները:
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Բացի այդ, պայմանագրի գործողության ընթացքում, էլեկտրոնային կապի միջոցով կամ Ձեր ընտրությամբ` այլ եղանակով (օրինակ՝ փոստային կապ, Բանկի տարածքում՝ առձեռն, և այլն), Բանկը Ձեզ կտրամադրի ծառայության ընդհանուր պայմանների և այլ վճարների, հաղորդակցման կարգի, պայմանագրից բխող իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վրա ուղղակի ազդեցություն ունեցող իրավական ակտերի և այլ հանգամանքների փոփոխության, ներառյալ` վարկային բյուրո տվյալների փոխանցման մասին:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
|
1 |
Դիմում - հայտ |
|
2 |
Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ) |
|
Հաշվարկային քարտի դեպքում՝ նաև |
|
|
3 |
Գործատուի ձևաթղթի վրա` տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը: Տեղեկանքի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (աշխատանքի վայիրց տեղեկանքը չի պահանջվում, եթե հաճախորդը դիմելու պահի դրությամբ առնվազն նախորդ 6 ամսվա ընթացքում աշխատավարձը ստացել է Բանկի միջոցով) կարող է պահանջվել նաև գործատուի կողմից տրամադրվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը |
|
4 |
Այլ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր (առկայության դեպքում) |
|
5 |
Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում` - Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), - Գրանցման վկայական (տեղեկանք պետական ռեգիստրից), կանոնադրություն (առկայության դեպքում), - Բաժնետերերի և տնօրենի անձը հաստատող փաստաթղթեր, - Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթեր, - Ֆինանսական և հարկային հաշվետվություններ` հաստատված հարկային մարմինների կողմից, - Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի գրառումներ (առկայության դեպքում), - Բանկային հաշիվների շարժ (առկայության դեպքում), - Տեղեկանք ՊԵԿ-ից պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ, - Բիզնեսի վերլուծության հաշվետվություն: |
|
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր |
|
Վարկային սահմանաչափի տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ
Բանկը հակված է տրամադրել վարկային սահմանաչափը, եթե հայտատուն
• համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
• ծանրաբեռնված չէ վարկային պարտավորություններով,
• դիմելու պահին չունի ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ,
• դիմելու պահին առկա չէ սնանկության վերաբերյալ տեղեկատվություն,
• ունի դրական վարկային պատմություն,
Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:
Բանկային ծառայությունների փաթեթի տրամադրման վայր
Փաթեթի տրամադրման համար կարող եք դիմել Բանկի Գլխավոր գրասենյակ:
|
Ուշադրություն |
|
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը: |
|
Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: |
|
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին: |
|
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
|
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում: |
|
Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի հիմնական պայմանները, սակագները, Ձեր իրավունքներն ու պարտականությունները և պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները: Անհատական թերթիկում ներկայացված մարման ժամանակացույցի փոփոխությամբ պայմանավորված փաստացի տոկոսադրույքը կարող է տարբերվել կրեդիտավորման պայմանագրից: Անհատական թերթիկի պայմանները գործում են վարկը տրամադրելու դրական որոշման վերաբերյալ Ձեզ տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր: |
Վարկային պատմություն
Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:
Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`
• անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
• այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
• չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:
Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:
Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Մանրամասները՝ www.abcfinance.am և www.acra.am հղումներում:
Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր
Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`
• թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
• մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
• նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
• բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
• խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:
Ձեր ֆինանսական տեղեկատուն
"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/vcharayin-qart:
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
• այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
• այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
• զանգահարել (+374 10) 511 211 հեռախոսահամարով
WhatsApp՝ +374 95 511 211
Պայմանները մինչ 02.03.2025 Թարմացվել է 09.04.2026թ.