Թեժ գիծ +37410 511 211

eCommerce

eCommerce

Կոնվերս Բանկն այսուհետ Visa International և Mastercard քարտերի միջոցով կիրականացնի միջազգային էլեկտրոնային առևտրի սպասարկում՝ 3D Secure համակարգով:

E-COMMERCE ծառայությունը նախատեսված է էլեկտրոնային խանութների և այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են իրենց կայքում ունենալ էլեկտրոնային վճարման հնարավորություն՝ ArCa, Mastercard և VISA վճարահաշվարկային համակարգերի քարտերով: Համակարգը ապահովում է էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3D Secure ստանդարտներ (verified by Visa, Mastercard Secure Code): Համակարգը էլեկտրոնային խանութների համար ստեղծում է նոր հնարավորություններ և առավելություններ.

  • Գործարքի ընթացքում ապահովում է քարտապանի նույնականացում (բողոքարկումների զգալի ցածր մակարդակ՝ գործառնական ծախսերի նվազեցում),
  • Միջազգային VISA և Mastercard քարտերով վճարումների ընդունման հնարավորություն (պոտենցիալ գնորդների ապահովում),
  • Զեղծարարության մակարդակի նվազեցում,
  • Էլեկտրոնային խանութի հաճախորդների համար հարմարավետ պայմանների ապահովում:

Կազմակերպությունը պետք է առաջին հերթին ունենա էլեկտրոնային կայք և հանդիսանա ՀՀ-ում գրանցված և գործող իրավաբանական անձ, ինչպես նաև բավարարի էլեկտրոնային խանութի համար վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանաված նվազագույն պահանջներին:

Ծառայությունից օգտվելու համար Կազմակերպությունը կարող է առցանց լրացնել սպասարկման Դիմում-Հայտ այն ուղարկելով Բանկի հետևյալ հասցեին՝ [email protected], կամ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ Դիմում-Հայտը լրացնելու համար:

Բանկը կատարում է Դիմում-Հայտի ուսումնասիրություն և հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Կազմակերպությանը Բանկի դրական կամ բացասական պատասխանի մասին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ (374 55) 008298 հեռախոսահամարով:

C-Pos

Հավելվածը վճարումներն առավել հարմարավետ դարձնելու նոր հնարավորություններ առաջարկել ինչպես սպառողին, այնպես էլ վաճառողին:

CPOS-ը հենց այդպիսին է և ստեղծված է բիզնեսի և սպառողների ամենօրյա վճարումներն ավելի հարմարավետ, արագ և անվտանգ դարձնելու համար:

CPOS-ով կարող եք ընդունել վճարումները՝ օգտագործելով Android սմարթֆոնը POS տերմինալի փոխարեն:

Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդները ևս կարող են դիմել և օգտվել այս հնարավորությունից։