Թեժ գիծ +37410 511 211

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վարկային պատմության էությունը

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը:
Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
  • դրանց քանակից և գումարից,
  • յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
  • ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Վարկային սքոր գնահատականի էությունը և տեսակները

Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու:
Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ "Որոշումների կայացման ավտոմատացված համակարգի" միջոցով տրամադրվող սպառողական վարկի դեպքում կիրառվում են սքորի հետևյալ տեսակները՝

Սքորերի հիմքում ընկած հիմնական գործոններն են՝

  • վարկերի մարումների պատմություն,
  • վարկային պատմության վաղեմություն,
  • ծանրաբեռնվածություն /գործող վարկերի քանակ և տեսակ/,
  • նոր վարկային դիմումների քանակ,
  • եկամուտներ,
  • գործող վարկերի ապահովվածություն հանդիսացող միջոցներ:

Վարկային հարցման ազդեցությունը սքոր գնահատականի վրա

Կախված վարկային հարցման տեսակից՝ այն կարող է ազդել ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կիրառվող սքորի տեսակների՝ ԱՔՌԱ սքոր և ՖԱՅԿՈ սքոր, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող սեփական սքոր գնահատականների վրա:
Հարցումների նպատակների և վարկային սքոր գնահատականի վրա դրանց ազդեցության վերաբերյալ մանրամասները ներկայացված են ստորև աղյուսակում.

Վարկային հարցման նպատակ Վարկային հարցման ենթանպատակ Ազդեցությունը վարկային սքորի վրա
Նոր վարկային դիմում   Նվազեցնում է
Երաշխավոր անձ Նոր վարկային դիմում Նվազեցնում է
Փոխկապակցված անձ   Չի ազդում
Գործող վարկի մոնիտորինգ   Չի ազդում
Երաշխավոր անձ - Գործող վարկ
- Գործող երաշխավորի մոնիտորինգ
Չի ազդում
Այլ բանկային ծառայություններ   Չի ազդում

Վարկային պատմության և սքոր գնահատականի կարևորությունը

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը կարևոր են, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:
Ձևավորված "Վատ վարկային պատմությունը" կարող է հանդիսանալ ֆինանսավորման տրամադրման մերժման պատճառ:

Սխալ կամ թերի տվյաների շտկում

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ին, այսուհետ՝ Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում "Իմ ԱՔՌԱ" անձնական գրասենյակից:

Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ի "Վեճերի լուծման ընթացակարգ"-ով:

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մարելով գործող վարկերը՝ մասամբ կամ ամբողջությամբ,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև առկայության դեպքում ապահովելով այս մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

    Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Համաձայնության լրացման փաստաթուղթ