Թեժ գիծ +37410 511 200

Նկարագրություն

Միջազգային առևտրի ֆինանսավորում

Կոնվերս Բանկը մատուցում է արտաքին առևտրային գործառնությունների ֆինանսավորման ծառայություններ: Բանկի հաճախորդները կարող են ֆինանսավորում ստանալ ներմուծվող ապրանքների դիմաց վճարում կատարելու կամ ապրանքները արտահանման նախապատրաստելու համար:

Արտաքին առևտրային գործառնությունների դիմաց վճարման ընդունված և տարածված ձևերի (ակրեդիտիվներ և երաշխիքներ) կիրառումը կողմերին հնարավորություն է տալիս խուսափել չվճարման ռիսկերից, հրաժարվել վճարման ռիսկային ձևերից (կանխավճար), փաստաթղթերի միջոցով վերահսկել առաքման պայմանների ճիշտ և ժամանակին կատարումը, շահավետ պայմաններով ստանալ արտահանման նախնական ֆինանսավորում և ներմուծման ֆինանսավորում:

Կոնվերս Բանկի մասնագետները լիարժեք աջակցում են արտաքին առևտրային գործարքի կազմակերպմանը, պայմանագրի վճարային պայմանների համաձայնեցմանը, համապատասխան փաստաթղթերի ձևակերպմանը և միջազգային վճարումների շահավետ և պաշտպանված ձևերի ընտրությանը, ինչպես նաև համապատասխան ֆինանսավորման պայմանների համաձայնեցմանը:

Կոնվերս Բանկի միջոցով իրականացվող առևտրի ֆինանսավորման հիմնական առավելությունները

  • Արտոնյալ պայմաններով ապրանքների ներմուծման, արտադրության կազմակերպման, կարճաժամկետ բիզնես նախագծերի իրականացման համար արտաքին ֆինանսավորման ներգրավման հնարավորություն:
  • Զարգացման միջազգային կառույցներից (EBRD և այլն) արտոնյալ պայմաններով ֆինանսավորում ստանալու հնարավորություն ներմուծման վճարումներ կատարելու համար:
  • Զարգացման միջազգային կառույցների աջակցությամբ արտասահմանյան առաջնակարգ բանկերի կողմից հաստատված ակրեդիտիվների և երաշխիքների կիրառման շնորհիվ վճարումների պայմանների, արժեքային դիրքերի և առաքման պայմանների բարելավման հնարավորություն:
  • Արտասահմանյան մատակարարներին անհրաժեշտ վճարման երաշխիքների տրամադրման հնարավորություն` գնումների ծավալների մեծացման և ներմուծման պայմանագրերով վճարումների ժամկետների երկարաձգման նպատակով:
  • Ներմուծված ապրանքների քանակի և որակի հսկողության ապահովման հնարավորություն փաստաթղթային ակրեդիտիվների միջոցով: Ակրեդիտիվներով սահմանված վճարումներն իրականացվում են միայն փաստաթղթերի ներկայացման դեպքում, որոնք կազմված են համապատասխան ձևով և արտացոլում են գնորդի պահանջները (քանակ, որակ, բեռի ապահովագրություն, առաքման ժամկետներ, փաթեթավորում, փոխադրման եղանակ և այլն):

 Արտաքին առևտրային գործառնությունների ֆինանսավորման դեպքում Կոնվերս Բանկը կիրառում է հետևյալ հիմնական ձևերը՝ 

  1. Փաստաթղթային ակրեդիտիվ,
  2. Երաշխիքներ և պահուստային ակրեդիտիվներ,
  3. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Program) շրջանակներում տրամադրվող կարճաժամկետ վերականգնվող վարկեր,
  4. Ինկասո

Կոնտակտային տվյալներ.

Առևտրի ֆինանսավորման և փաստաթղթային գործառնությանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել.

Իննեսա Ամիրբեկյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ
Հեռ. + 374 10 511 226

Նելլի Քոչարյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի գլխավոր մասնագետ
Հեռ. +374 10 511 250