"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկվել են ՀՀ դրամով ,ԱՄՆ դոլարով և Եվրոյով պարտատոմսեր:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 29/03/2018թ. N 1/220Ա որոշման համաձայն գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 23/05/2018 N 1/357Ա Որոշման հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018 թվականի մարտի 29-ի թիվ 1/220Ա որոշմամբ գրանցված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:
Ծրագրային ազդագրին և Ծրագրային ազդագրի լրացմանը կարող եք ծանոթանալ էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել՝ այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1: