Փաստաթղթային ինկասո
Փաստաթղթային ինկասոն վճարային գործիք է, որի դեպքում արտահանողը կատարող բանկի միջոցով ներմուծողին է փոխանցում փաստաթղթերը` վճարում ստանալու նպատակով:
Ինկասոյի վճարման ձևերը.
- D/P - փաստաթղթեր` վճարման դիմաց - Փաստաթղթերը տրամադրվում են գնորդին՝ միայն գնորդի կողմից ապրանքների դիմաց վճարումն իրականացնելուց հետո:
- D/A - փաստաթղթեր` ակցեպտի դիմաց - Փաստաթղթերը տրամադրվում են գնորդին՝ հետագայում այդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելու պայմանով:
Ինկասոյի առավելություններն են.
- Համեմատաբար պարզ ընթացագարգ և ցածր ծախսեր:
- Գործառնությունները կարգավորվում են Առևտրի միջազգային պալատի (ICC) "Uniform Rules for Collections" (URC522) միջազգային կանոններով:
- Ապրանքների առաքման փաստը հաստատվում է առևտրային և ֆինանսական փաստաթղթերով, որոնք արտահանողի բանկի կողմից ուղարկվում են ներմուծողի բանկին:
- Ներմուծողը կարող է ստանալ ապրանքները մինչև վճարումն իրականացնելը:
Կոնտակտային տվյալներ.
Առևտրի ֆինանսավորման և փաստաթղթային գործառնությանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել.
Նելլի Քոչարյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ
Հեռ. +374 10 511 250
Վահե Գրիգորյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի մասնագետ
Հեռ. + 374 10 511 226