Թեժ գիծ +37410 511 211

Որոշումների կայացման ավտոմատացված համակարգի միջոցով տրամադրվող սպառողական վարկ

 

Որոշումների կայացման ավտոմատացված համակարգի միջոցով տրամադրվող սպառողական վարկ

Թարմացվել է 03.01.2023թ.

 Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց` Բանկի մասնաճյուղերում (այդ թվում՝ ՀՍԳ), Բանկի պաշտոնական կայքի, "ConverseMobile" հավելվածի, ինչպես նաև Բանկի այլ հեռահար հարթակների, գործընկեր հանդիսացող կազմակերպությունների գրասենյակների ու վաճառքի կետերի միջոցով` սպառողական նպատակներով:

Վարկի պայմաններ

Գումար1 և արժույթ

50,000 - 10,000,000 ՀՀ դրամ

Ժամկետ

36 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք1

16.00 - 21.50%՝ կախված սքոր գնահատականից

Տարեկան փաստացի տոկոսադրույք2

16.70 - 24.00%

Տրամադրման և սպասարկման հետ կապված վճարներ

0 ՀՀ դրամ

Տրամադրման եղանակ

Անկանխիկ` Բանկում գործող ՀՀ դրամային խնայողական կամ քարտային3 հաշվով4

Վարկի կանխիկացման վճար

Խնայողական հաշվի դեպքում` 0

Քարտային հաշվի դեպքում` համաձայն համապատասխան քարտի սպասարկման պայմանների և սակագների` https://conversebank.am/hy/cards/

Մարման հաճախականություն և եղանակ

«Անուիտետային» - hավասարաչափ ամսական մարում, որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:

 

Մարման օրը չի կարող սահմանվել տրամադրմանը հաջորդող 15-րդ օրվանից շուտ և չի կարող գերազանցել տրամադրմանը հաջորդող 45-րդ օրը, որից կախված վարկի տևողությունը կարող է փոփոխվել տրամադրման և մարման օրերի հարաբերակցության չափով:

1 Գումարը և տոկոսադրույքը սահմանվում է՝ կախված հաճախորդի սքորից, որն իրենից ներկայացնում է թվային մեծություն:

2 Տոկոսադրույքը չի ներառում համապատասխան վճարային քարտի կամ խնայողական հաշվի սպասարկման հետ կապված սակագներով և դրույքներով նախատեսված ծախսերը:

3 Բացառությամբ Թոշակ և Նվեր քարտերի:

4 Միաժամանակյա առկայության դեպքում առաջնահերթությունը տրվում է խնայողական հաշվին, բացակայության դեպքում` բացվում է ինքնաշխատ:

 

Սքոր (վարկային միավոր)

Վարկավորման վերաբերյալ որոշումը կայացվում է ավտոմատացված ծրագրային համակարգի միջոցով՝ Բանկի Սքոր գնահատականի հիման վրա: Այն ձևավորվում է Բանկի համար հասանելի բազաներում պարունակվող տվյալների մշակման և այդ տվյալների ու վարկավորման չափանիշների համադրության միջոցով, որն արտացոլում է հաճախորդի վարկունակությունը:

Վարկային միավորը ստացվում է մի շարք չափանիշների ներգործությամբ, մասնավորապես՝ վարկային պատմության նկատմամբ պահանջներ, այդ թվում՝ վճարումների պատմություն և ծանրաբեռնվածություն, գործող վարկերի ապահովվածության տեսակ, հայտատուի եկամտի չափ:

Միաժամանակ կիրառվում են սահմանափակող մի շարք գործոններ:

Սահմանափակումներ

·       Հայտատուի տարիքը վարկի համար դիմելու պահին պետք է լինի 21-70 միջակայքում:

·       Վարկի համար դիմելու օրվան նախորդող 1 տարվա ընթացքում հայտատուի անունով չպետք է առկա լինի «ստանդարտ» դասից ավելի խիստ դասով վարկային պարտավորություններ:

·       Վարկային հայտի դիտարկման պահին հայտատուն չպետք է ունենա ժամկետանց վարկային պարտավորություններ:

·       Դիմելու պահին հայտատուի անունով չպետք է առկա լինեն սնանկության վերաբերյալ տեղեկատվություն:

·       Դիմելուն նախորդող մեկ տարվա ընթացքում հայտատուի անունով չպետք է առկա լինեն պարտքերի հանրագումարը 50,000 ՀՀ դրամը գերազանցող ԴԱՀԿ կամ այլ իրավասու մարմնի որոշման հիման վրա դրված արգելանքներ, կալանքներ:

·       Չպետք է առկա լինի վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվության ստացման արգելափակում:

·       Դիմելուն նախորդող մեկամսյա ժամկետում հայտատուի վարկային հարցումների քանակը չպետք է գերազանցի 10-ը:

·       Հայտատուի վերջին 30 օրերի ընթացքում ստացած վարկերի քանակը չպետք է գերազանցի 3-ը:

                                                                                                                                                                                                                                                         

Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:

Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը:

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

 

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

 

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

1,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

18%

Մարման ժամկետ

36 ամիս

Մարման եղանակ

անուիտետային

 

Մարումների հետ կապված գումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

36,152.40

Ընդհանուր տոկոսագումար

301,486.24

Մարումների հանրագումար

1,301,486.24

 

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

 

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

 

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Բացի այդ, պայմանագրի գործողության ընթացքում, էլեկտրոնային կապի միջոցով կամ Ձեր ընտրությամբ` այլ եղանակով (օրինակ՝ փոստային կապ, Բանկի տարածքում՝ առձեռն, և այլն), Բանկը Ձեզ կտրամադրի ծառայության ընդհանուր պայմանների և այլ վճարների, հաղորդակցման կարգի, պայմանագրից բխող իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վրա ուղղակի ազդեցություն ունեցող իրավական ակտերի և այլ հանգամանքների փոփոխության, ներառյալ` վարկային բյուրո տվյալների փոխանցման մասին:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

·       Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,

·       ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)՝ 0

·       Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝

-     մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ

-     3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

·       Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

-     Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ

-     Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

·       Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ

·       Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ

-     Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ

-     Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ

·       Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

-     Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ

-     Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ

-     Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ 

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

·       Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

ü Ներհանրապետական և ԱՀ՝ 0

ü Միջազգային

-     Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին

-     Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

·       Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

-     Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ

-     Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

·       Վարկի պայմանների վերանայում3՝ 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ

 

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:

2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Առցանց եղանակով վարկի համար դիմելու դեպքում

չի պահանջվում

Բանկի մասնաճյուղերում (ինչպես նաև ՀՍԳ) վարկի համար դիմելու դեպքում

անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք

 


Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում:

Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի հիմնական պայմանները, սակագները, Ձեր իրավունքներն ու պարտականությունները և պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

Անհատական թերթիկում ներկայացված փաստացի տոկոսադրույքը, մարման ժամանակացույցի փոփոխությամբ պայմանավորված, կարող է տարբերվել կրեդիտավորման պայմանագրից:

Անհատական թերթիկի պայմանները գործում են վարկը տրամադրելու դրական որոշման վերաբերյալ Ձեզ տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր:

 

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

 

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե հայտատուն

·       համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,

·       ծանրաբեռնված չէ վարկային պարտավորություններով,

·       դիմելու պահին չունի ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ,

·       դիմելու պահին առկա չէ սնանկության վերաբերյալ տեղեկատվություն,

·       ունի դրական վարկային պատմություն,

·       ստանում է բավարար վարկունակության գնահատական (սքորի միավոր),

·       դիմելու պահին չունի ԴԱՀԿ կամ այլ իրավասու մարմնի որոշման հիման վրա դրված արգելանքներ:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

 

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

 

Վարկի տրամադրման որոշման կայացումը տևում է մինչև 10 րոպե

Հաճախորդի իրազեկումն իրականացվում է որոշման կայացումից հետո անմիջապես

Վարկը տրամադրվում է պայմանագրի կնքումից հետո` գործընթացը տևում է մինչև 30 րոպե

 

Ձեր ֆինանսական տեղեկատուն

 

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/sparoxakan-vark, https://www.fininfo.am/online-varker:

 

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

 

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

 

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,

"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ

Էլ. փոստ` info@fsm.am

Հեռախոս` +374 60 701111

Ֆաքս` +374 10 582421

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

·       այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք

·       այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ

·       զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով

WhatsApp` +374 95 511211

Skype` conversebank-callcenter

 Թարմացվել է 20․01․2023թ․։

Տեղեկատվական ամփոփագիր

Պայմանները մինչ 20․01․2022