Թեժ գիծ +37410 511 211

Կարճաժամկետ ֆինանսավորում

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Program) շրջանակներում տրամադրվող կարճաժամկետ վերականգնվող վարկեր (RCA - Revolving Credit Agreements)

Կոնվերս Բանկը արտաքին առևտրային գործառույթների ֆինանսավորման համար Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Program) շրջանակներում կարող է տրամադրել կարճաժամկետ վերականգնվող վարկեր:

Այս ծրագրով Կոնվերս Բանկը տրամադրում է կարճաժամկետ վարկեր արտաքին առևտրային գործառնությունների ֆինանսավորման համար բարձր մրցունակության պայմաններում: Արտասահմանից ապրանքներ ներմուծողը դիմում է Կոնվերս Բանկ՝ համաձայնեցնելու վարկավորման պայմանները: Այնուհետև գործարքը ներկայացվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (EBRD)՝ ծրագրի շրջանակներում այն հաստատելու համար: Հաստատումը տևում է մի քանի աշխատանքային օր: Կոնվերս Բանկի վարկային կոմիտեի վերջնական որոշումից հետո բանկը վարկառուի հետ կնքում է վարկային պայմանագիր, երաշխավորության պայմանագրեր և այլ փաստաթղթեր: Երբ վարկի տրամադրման բոլոր պայմանները ապահովված են, Կոնվերս Բանկը դիմում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (EBRD) համապատասխան վերաֆինանսավորման համար և այդպիսի վերաֆինանսավորում ստանալուց հետո իր հաճախորդին (ենթավարկառուին) վարկ է տրամադրում: Վարկի տրամադրման նպատակը նախօրոք համաձայնեցվում է կողմերի միջև (հիմնականում տրամադրվում է ներմուծվող ապրանքի դիմաց վճարման համար):

Ֆինանսավորման արժեքը

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Program) շրջանակներում տրամադրվող կարճաժամկետ վերականգնվող վարկերը իրենց տոկոսադրույքով ներկայումս Հայաստանում առկա վարկավորման առավել գրավիչ աղբյուրներից են: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), լինելով ԱԱԱ վարկանիշով զարգացման միջազգային հաստատություն, բանկին ֆինանսավորում է տրամադրում առաջնակարգ վարկառուների համար միջազգային տոկոսադրույքներին համապատասխան (LIBOR կամ EURIBOR), ինչը Կոնվերս Բանկին հնարավորություն է տալիս զգալի կերպով բարելավել իր հաճախորդների վարկավորման պայմանները:

Ֆինանսավորման հիմնական պայմանները և վարկառուների նկատմամբ պահանջները

  • Ֆինանսավորման առավելագույն ժամկետը՝ 1 տարի:
  • Ֆինանսավորումը իրականացվում է ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
  • Հայաստան ներմուծվող կամ Հայաստանից արտահանվող ապրաքների և ծառայությունների վերաբերյալ արտաքին առևտրային պայմանագրի առկայություն:
  • Ապրանքների ներմուծումը ու արտահանումը և դրանց դիմաց արված վճարումները հավաստող փաստաթղթերի ներկայացում Կոնվերս Բանկ (հաշիվներ, փոխադրման փաստաթղթեր, մաքսային փաստաթղթեր, ապրանքի ծագման և որակի վկայագրեր և այլն):
  • Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) չի իրականացնում Ապրանքների էկոլոգիական ցուցակով արգելված ապրանքների և ծառայությունների ներմուծման և արտահանման ֆինանսավորումը:

Կոնտակտային տվյալներ.

Առևտրի ֆինանսավորման և փաստաթղթային գործառնությանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել.

Նելլի Քոչարյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի գլխավոր մասնագետ
Հեռ. +374 10 511 250

Վահե Գրիգորյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի մասնագետ
Հեռ. + 374 10 511 226

Տեղեկատվական ամփոփագիր