Փոխանցումներ
Կոնվերս Բանկը սահմանում է տարադրամի փոխանակման արտոնյալ փոխարժեք բոլոր նրանց համար, ովքեր Բանկի հետ համագործակցող արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացած արտարժույթը կփոխանակեն ՀՀ դրամով:
Մեր բանկում գործում են հետևյալ դրամական փոխանցումների համակարգերը՝
Տրասնֆեր քարտ
Կոնվերս բանկի միջոցով Converse Transfer և Unistream արագ դրամական փոխանցումնրի համակարգերով ստացված գումարները կարող եք ստանալ Տրանսֆեր քարտով
Սակագներ և դրույքներ
Փոխանցում կատարելու նպատակով՝ հաճախորդի կողմից Փոխանցման կատարման նույն օրը կատարվող արտարժույթի կանխիկ կամ անկանխիկ փոխանակումն անկախ գումարի չափից կատարվում է արտոնյալ փոխարժեքով՝ ոչ ավելի, քան կատարվող փոխանցման գումարի չափով:
Փոխանցումների 1,2,10 ընդհանուր սակագներ՝
N | ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿ | ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ /Ներկայացված է ՀՀ դրամով/ |
|
1 | ՀՀ դրամով | ||
1. Ներբանկային փոխանցումներ | |||
- հաշվետեր հաճախորդների համար (բանկի հաշվետիրոջ կողմից բանկի այլ հաշվետիրոջ կամ ոչ-հաշվետիրոջ օգտին)3 | 0 | ||
- ոչ հաշվետեր հաճախորդների համար (բանկի ոչ-հաշվետիրոջ կողմից բանկի այլ ոչ-հաշվետիրոջ օգտին) | 0.1%, նվազագույնը` 300 ՀՀ դրամ | ||
2. Փոխանցումներ այլ ՀՀ բանկեր, բացառությամբ տեխնիկական զննության կտրոնների տրամադրման դիմաց իրականացվող փոխանցումների | |||
- հաշվետեր հաճախորդների համար | |||
* նույն բանկային օրը փոխանցման պայմանով ("Շտապ" պայմանով)4 | 0.1%, նվազագույնը` 500 ՀՀ դրամ, առավելագույնը` 10 000 ՀՀ դրամ | ||
* հաջորդ բանկային օրը փոխանցման պայմանով | 0 | ||
- ոչ հաշվետեր հաճախորդների համար5 |
|
||
3. Տեխնիկական զննության կտրոնների տրամադրման դիմաց իրականացվող փոխանցումներ (հաշվետեր և ոչ հաշվետեր հաճախորդների համար/ | |||
- Պետական տուրք | 200 ՀՀ դրամ | ||
- Տեխնիկական զննության անցկացման վճար | 200 ՀՀ դրամ | ||
- Բնապահպանական վճար | 200 ՀՀ դրամ | ||
- Տրանսպորտային միջոցի գույքահարկ | 200 ՀՀ դրամ | ||
4. Տեխնիկական զննության կտրոնի խոտանման կամ կորստի դեպքում կտրոնի կրկնօրինակի տրամադրում | 2 000 ՀՀ դրամ | ||
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ դրամարկղերում, Ինտերնետ Բանկ և Մոբայլ Բանկ համակարգերի միջոցով Բանկի քարտապանների քարտից քարտ փոխանցում | |||
Փոխանցում Կոնվերս Բանկի ARCA, VISA և MASTERCARD քարտին | սահմանված է յուրաքանչյուր քարտատեսակի տրամադրման և սպասարկման սակագներում13 | ||
Փոխանցում ԱՐՔԱ համակարգի անդամ բանկի ARCA, VISA և MASTERCARD քարտին | սահմանված է յուրաքանչյուր քարտատեսակի տրամադրման և սպասարկման սակագներում13 | ||
Փոխանցում ԱՐՔԱ համակարգի անդամ չհանդիսացող բանկի VISA քարտին /ներառյալ ՎՏԲ-Հայաստան բանկը/ |
Բանկի սակագին + 1% նվազագույնը 500 ՀՀ դրամ14 |
||
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ դրամարկղերում, Ինտերնետ Բանկ և Մոբայլ Բանկ համակարգերի միջոցով Բանկի հաճախորդների խնայողական հաշվից քարտին փոխանցում | |||
Փոխանցում Կոնվերս Բանկի ARCA, VISA և MASTERCARD քարտին | 0.1% | ||
Փոխանցում ԱՐՔԱ համակարգի անդամ բանկի ARCA, VISA և MASTERCARD քարտին | 0.5% | ||
Փոխանցում ԱՐՔԱ համակարգի անդամ չհանդիսացող բանկի VISA քարտին /ներառյալ ՎՏԲ-Հայաստան բանկը/ | 1.5%, նվազագույնը 500 ՀՀ դրամ | ||
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ դրամարկղերում Բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց կողմից քարտին իրականացվող փոխանցումների սակագներ | |||
Փոխանցում Կոնվերս Բանկի ARCA, VISA և MASTERCARD քարտին | 0.2% | ||
Փոխանցում ԱՐՔԱ համակարգի անդամ բանկի ARCA, VISA և MASTERCARD քարտին | 0.5% | ||
Փոխանցում ԱՐՔԱ համակարգի անդամ չհանդիսացող բանկի VISA քարտին /ներառյալ ՎՏԲ-Հայաստան բանկը/ | 2%, նվազագույնը 1,000 ՀՀ դրամ | ||
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ դրամարկղերում, Ինտերնետ Բանկ և Մոբայլ Բանկ համակարգերի միջոցով Բանկի հաճախորդների խնայողական հաշվից քարտին փոխանցում | |||
Կոնվերս Բանկի ARCA, VISA և MASTERCARD քարտերի համար | սահմանված է յուրաքանչյուր քարտատեսակի տրամադրման և սպասարկման սակագներում13 | ||
ԱՐՔԱ համակարգի անդամ բանկի ARCA, VISA և MASTERCARD քարտերի համար | 0.3% | ||
2 | Արտարժույթով և առարկայազուրկ մետաղներով2 | ||
1. Ներբանկային փոխանցումներ | |||
- հաշվետեր հաճախորդների համար (բանկի հաշվետիրոջ կողմից բանկի այլ հաշվետիրոջ կամ ոչ-հաշվետիրոջ օգտին/ | 0 | ||
- ոչ հաշվետեր հաճախորդների համար (բանկի ոչ հաշվետիրոջ կողմից բանկի այլ ոչ հաշվետիրոջ օգտին/ | 0.1%, նվազագույնը` 300 ՀՀ դրամ | ||
2. Վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)4 | |||
Հանձնարարականը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում | |||
- ԱՄՆ դոլար, Եվրո | 0.14%, նվազագույնը` 7 500 ՀՀ դրամ, առավելագույնը` 50 000 ՀՀ դրամ | ||
- ՌԴ Ռուբլի | 0.1%, նվազագույնը` 5 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 30 000 ՀՀ դրամ | ||
- Այլ արժույթով 6/7 | 0.15%, նվազագույնը` 15 000 ՀՀ դրամ, առավելագունը` 50 000 ՀՀ դրամ | ||
- Առարկայազուրկ մետաղական հաշիվներով (ոսկի)6 | Գործարքը կատարելու պահի դրությամբ փոխանցվող մետաղի` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դրամային արժեքի 0.15%, բայց ոչ պակաս քան 15,000 ՀՀ դրամ | ||
Հանձնարարականը հեռակառավարման համակարգերից (ՀԾ-ԻնտերնետԲանկ, ՀԾ Բանկ-հաճախորդ) որևէ մեկով ներկայացնելու դեպքում | |||
- ԱՄՆ դոլար, Եվրո | 0.1%, նվազագույնը 7 000 ՀՀ դրամ, առավելագույնը 45 000 ՀՀ դրամ | ||
- ՌԴ Ռուբլի | 0.08%, նվազագույնը 4 000 ՀՀ դրամ, առավելագույնը 25 000 ՀՀ դրամ | ||
- Այլ արժույթով 6/7 | 0.13%, նվազագույնը 12 000 ՀՀ դրամ, առավելագույնը 50 000 ՀՀ դրամ | ||
2.1 Guaranteed OUR /այս տարբերակը ընտրելու դեպքում գումարը շահառուին կհասնի ամբողջական | |||
Հանձնարարականը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում | |||
- ԱՄՆ դոլարի դեպքում ի հավելումն կետ 2-ի գանձվում է | 15 000 ՀՀ դրամ | ||
*մինչև 12 500 Եվրո գումարի դեպքում | 12 000 ՀՀ դրամ | ||
*12 501 և ավելի Եվրո գումարի դեպքում | 0.1%, նվազագույնը` 15 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 50 000 ՀՀ դրամ | ||
Հանձնարարականը հեռակառավարման համակարգերից /ՀԾ-ԻնտերնետԲանկ, ՀԾ "Բանկ-հաճախորդ"/ որևէ մեկով ներկայացնելու դեպքում | |||
- ԱՄՆ դոլարի դեպքում ի հավելումն կետ 2-ի գանձվում է | 15 000 ՀՀ դրամ | ||
*մինչև 12 500 Եվրո գումարի դեպքում | 10 000 ՀՀ դրամ | ||
*12 501 և ավելի Եվրո գումարի դեպքում | 0.1%, նվազագույնը 13 000 ՀՀ դրամ, առավելագույնը 50 000 ՀՀ դրամ | ||
3. Վճարման հանձնարարականի կատարում` ստացողի հաշվին (BEN)4 | |||
Հանձնարարականը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում | |||
- ԱՄՆ դոլար, Եվրո | 5 000 ՀՀ դրամ | ||
- Այլ արժույթ7 | 0.15%, նվազագույնը` 5 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 50 000 ՀՀ դրամ | ||
Հանձնարարականը հեռակառավարման համակարգերից որևէ մեկով ներկայացնելու դեպքում | |||
- ԱՄՆ դոլար, Եվրո | 4 000 ՀՀ դրամ | ||
- Այլ արժույթ7 | 0.13%, նվազագույնը` 4 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 45 000 ՀՀ դրամ | ||
"Շտապ" պայմանով փոխանցումների դեպքում ի հավելումն համապատասխան սակագնի գանձվում է4 | 10 000 ՀՀ դրամ | ||
ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված օֆշորային տարածքներում գրանցված ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից/օգտին վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին /OUR/11,12 | |||
ԱՄՆ դոլար | 0.3%, նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 145,000 ՀՀ դրամ | ||
3 | Փոխանցման փնտրման, պայմանների փոփոխման, hետ կանչման հանձնարարականի կատարում6,9 | ||
1. ՀՀ դրամ | 2 000 ՀՀ դրամ | ||
2. ՌԴ ռուբլի | 10 000 ՀՀ դրամ | ||
3. ԱՄՆ դոլար8 | 25 000 ՀՀ դրամ | ||
4. Այլ արժույթ և առարկայազուրկ մետաղական հաշիվ8 | 30 000 ՀՀ դրամ | ||
5. Ներբանկային փոխանցում /բոլոր արժույթներով/ | 1 000 ՀՀ դրամ | ||
4 | Փոխանցման հետ վերադարձ թղթակից բանկի կողմից6 | ||
ՀՀ դրամ | 0 | ||
ՌԴ ռուբլի | 10 000 ՀՀ դրամ | ||
Այլ արժույթ և առարկայազուրկ մետաղական հաշիվ | 25 000 ՀՀ դրամ | ||
5 | SWIFT հաստատում | ||
Կատարված փոխանցման SWIFT հաստատում | 3 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ | ||
Կատարված փոխանցման SWIFT հաստատում /հեռակառավարման համակարգերով հայտը ուղարկելու դեպքում/ | 2 000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/ |
Ծանոթագրություններ
1 Փոխանցումները /այդ թվում՝ նաև մետաղական հաշվով/ կատարվում են Բանկում մուտքագրման պահից ոչ ուշ քան հաջորդ բանկային օրը և համարվում են կատարված, եթե առկա է Բանկի որևէ թղթակցային հաշվից նշված գումարի փաստացի դուրս գրման վավերացումը:
2 Բանկը՝ համաձայն Բանկում առկա տեղեկագրերի, կարող է ինքնուրույն, առանց հաճախորդի նախնական համաձայնության ընտրել միջոցների փոխանցման ճանապարհը /միջնորդ բանկին/ այն դեպքում, երբ փոխանցման ամբողջական ճանապարհը /միջնորդ բանկը/ նշված չէ հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում:
3 Սույն բաժնում "Հաշվետեր" հաճախորդի համար սահմանված սակագները գործում են նաև քարտային հաշիվների դեպքում:
4 ՀՀ դրամով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն վճարման հանձնարարականը ՀԾ-ԻնտերնետԲանկ, ՀԾ "Բանկ-հաճախորդ" և ConverseMobile մոբայլ բանկ համակարգերից որևէ մեկով մինչև 15:00-ն, իսկ թղթային տարբերակով մինչև 14:00-ն ներկայացնելու դեպքում: Նշված ժամերից հետո ներկայացված հանձնարարականները կկատարվեն հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 15:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
5 Ոչ հաշվետեր հաճախորդի կողմից փոխանցումը կատարվում է միայն հաջորդ բանկային օրը:
6 Տվյալ բաժիններում նշված ծառայությունների սակագները ներառում են Բանկի թղթակից բանկերի միջնորդավճարները: Երրորդ բանկերի ծախսերը, առկայության դեպքում, գանձվում են հաճախորդից լրացուցիչ:
7 Ոչ հաշվետեր հաճախորդների այլ արժույթով փոխանցումները կատարվում են միայն "BEN" տարբերակով:
8 Վեց ամսից ավելի վաղեմություն ունեցող փոխանցումների վերաբերյալ հարցումների դեպքում հաճախորդից լրացուցիչ կգանձվի 30,000 ՀՀ դրամ:
9 Բանկից անկախ պատճառներով հանձնարարականի կատարման արդյունքի անբավարարության դեպքում, վճարված միջնորդավճարի գումարը ենթակա չէ հետ վերադարձման:
10 Ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվներ ունեցող հաճախորդները համարվում են հաշվետեր հաճախորդներ, սակայն քարտային հաշիվներով փոխանցումների նշված սակագները գործում են, եթե տվյալ քարտի պայմաններով քարտային հաշիվներով փոխանցումների համար այլ սակագին սահմանված չէ:
11 Սակագինը ներառում է թղթակից բանկերի միջնորդավճարները, իսկ երրորդ բանկերի ծախսերը, առկայության դեպքում, գանձվում են լրացուցիչ՝ ըստ փաստացի մեծության:
12 Ուշադրություն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Արաբական Միացյալ Էմիրություններ ցանկացած արժույթով իրականացվող միջազգային վճարման հանձնարարականների մանրամասներում լրացվող տվյալներից բացի, ելնելով փոխանցման նպատակից՝ հաճախորդը պետք է նշի նաև փոխանցման նպատակին համապատասխան կոդ՝ ըստ ներկայացվող ցանկի։ Եթե հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում բացակայում է համապատասխան կոդի նշումը, Բանկը կարող է ինքնուրույն և իր հայեցողությամբ, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել ցանկում ներկայացված կոդերից մեկը:
13 Միջնորդավճարի գանձումը կկատարվի գործարքի հաշվեգրման ժամանակ՝ համաձայն ըստ յուրաքանչյուր քարտատեսակի համար սահմանված սակագների: ՀՀ առևտրային բանկերից ԱՐՔԱ համակարգի անդամ չի հանդիսանում ՎՏԲ-Հայաստան բանկը:
14 Միջնորդավճարը կգումարվի գործարքի գումարին և կգանձվի անմիջապես գործարքի ժամանակ:
15 Նշված սակագինը կգանձվի ցանկացած քարտից քարտ փոխանցման դեպքում: ԱՐՔԱ համակարգի անդամ չհանդիսացող բանկերի քարտերին կատարվող փոխանցումների ժամանակ այս միջնորդավճարից բացի կգանձվի տվյալ գործարքի համար սահմանված միջնորդավճարը: Հնարավոր է նաև սպասարկող բանկի կողմից կիրառվեն լրացուցիչ միջնորդավճարներ:
50 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի փոխանցման դեպքում Բանկը կարող է չկատարել "Շտապ" պայմանով փոխանցումը: Ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացված ՀՀ պետական բյուջե "Շտապ" պայմանով փոխանցումները կատարվում են առանց համապատասխան միջնորդավճարի գանձման:
Բանկը հաճախորդից կարող է պահանջել գործարքներին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ փաստաթղթեր: Հաճախորդի կողմից պահանջված տեղեկությունները չներկայացնելու կամ ՀՀ օրենսդրությամբ կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների/թղթակից բանկերի պահանջներից ելնելով՝ Բանկը կարող է կասեցնել գործարքը կամ մերժել գործարքի կատարումը (այդ թվում՝ մերժել հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելը):
Բանկը կարող է գործող սակագներում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնց մասին Բանկը ծանուցում է հաճախորդներին` փոփոխությունների և լրացումների տեքստը Բանկի տարածքում կամ Բանկի ինտերնետային կայքում հասանելի դարձնելու միջոցով: Փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում Բանկի կողմից սահմանված պահից, բայց դրանց մասին հաճախորդներին ծանուցելու օրվանից ոչ շուտ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Ստացված արտարժութային փոխանցումների սակագներ և դրույքներ
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
- Բանկն իրականացնում է դրամական փոխանցումներ ՀՀ սահմաններում և ՀՀ սահմաններից դուրս` ՀՀ դրամով և արտարժույթով՝ ինչպես հաշվետեր, այնպես էլ ոչ հաշվետեր /առանց հաշվի բացման/ հաճախորդների համար:
- ՀՀ դրամով փոխանցումներ կարող են կատարվել հաշվետեր և ոչ հաշվետեր հաճախորդների կողմից:
- Հաշվետեր հաճախորդների կողմից ներկայացված փոխանցումները կատարվում են ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա /կախված գումարի չափից, փոխանցման բնույթից և նպատակից` կարող է պահանջվել նաև այլ հիմնավորող փաստթղթեր/:
- Ոչ հաշվետեր հաճախորդների կողմից ՀՀ պետական բյուջե կատարվող փոխանցումները կատարվում են սոցիալական քարտի առկայության դեպքում, իսկ այլ փոխանցումների դեպքում բանկը կարող է պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև փոխանցումը հիմնավորող այլ փաստաթղթեր:
- ՀՀ դրամով փոխանցումները կատարվում են բանկի կողմից սահմանված ժամերի ընթացքում` համաձայն բանկի սակագների և դրույքների, որոնք ներկայացված են ներքոնշյալ "Սակագներ և դրույքներ"-ում:
- Այլ արտարժույթով փոխանցումները (Միջազգային դրամական փոխանցումներ/ կարող են կատարվել հաշվետեր և ոչ հաշվետեր /առանց հաշվի բացման/ հաճախորդների կողմից` տարբեր արժույթներով` SWIFT համակարգով:
- Հաշվետեր հաճախորդների փոխանցումները իրականացվում են վճարման հանձնարարականների հիման վրա:
- Ոչ հաշվետեր հաճախորդների դեպքում բանկը պահանջում է անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև կարող է պահանջել փոխանցումը հիմնավորող այլ փաստաթղթեր:
- SWIFT համակարգով կատարվող փոխանցումների պայմանները, արժույթը և սակագները ներկայացված են ներքոնշյալ "Սակագներում և դրույքներում":
- Ինչպես նաև ոչ հաշվետեր հաճախորդները կարող են առանց հաշվի բացման փոխանցումներ կատարել արագ փոխանցումների համակարգերով, որոնց մանրամասները` պայմանները, գումարային սահմանաչափերը, արժույթը և սակագները, աշխարհագրական տվյալները և այլն ներկայացված են սույն էջի վերին հատվածում:
- Ներկայացված վճարման հանձնարարագրերի սխալների ուղղումը, փնտրումը կամ չեղյալացումը կարող է կատարվել հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականի հիման վրա` համաձայն ներքոնշյալ սակագների և դրույքների` փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
- Ընդունված դրամական փոխանցումը կարող է չեղյալացվել կամ վերադարձվել փոխանցողի պահանջով՝ նրա գրավոր դիմումի համաձայն, որտեղ նշվում է փոխանցողի անձնագրային տվյալները, փոխանցման համարը (կոդը) և չեղյալացման պատճառը:
- Փոխանցված գումարի չեղյալացում հնարավոր է կատարել միայն փոխանցման օրը, ընդ որում այս դեպքում փոխանցման միջնորդավճարը վերադարձվում է հաճախորդին:
- Փոխանցված գումարի վերադարձ հնարավոր է կատարել փոխանցմանը հաջորդող օրերին քանի դեռ փոխանցումը վճարված չէ, ընդ որում այս դեպքում փոխանցման միջնորդավճարը հետ չի վերադարձվում հաճախորդին:
- Փոխանցողի պահանջով, մինչ փոխանցման վճարումը, հնարավոր է փոփոխել միայն փոխանցման ստացողի անունը, ազգանունը և հայրանունը:
Միջազգային փոխանցումներ արտարժույթով
Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.
ԱՄՆ դոլարով և Եվրոյով մինչև 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում դեպքում:
RUB-ով մինչև 12:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
Արտարժույթով փոխանցումներ ստանալու վավերապայմաններ
Հարգելի հաճախորդ
Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Գլխամասային գրասենյակ`
Հանրապետության հրապարակ
Վազգեն Սարգսյան 26/1
Հեռ.՝ +374 10 511211
Ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղեր