Կոնվերս բանկի հաշվարկային տոկոսադրույք - ԿԲՀՏ
ԿԲՀՏ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԿԲՀՏ= Փոփոխվող բաղադրիչ + Հաստատուն բաղադրիչ
որտեղ՝
Փոփոխվող բաղադրիչ՝ սահմանվում է յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը՝ հիմք ընդունելով Բանկի "Պրոգրես" ավանդատեսակի տասներկու ամիս ժամկետով ներդրվող ավանդների համար սահմանված տարեկան տոկոսադրույքներն` ըստ յուրաքանչյուր արժույթի, որոնց հիման վրա հաշվարկվում է վերջին երեք ամիսների ընթացքում գործող միջին տարեկան տոկոսադրույքները:
Հաստատուն բաղադրիչ՝ սահմանվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում, ինչպես նաև՝ Բանկում, ժամկետային ավանդների և վարկերի տոկոսադրույքների փոփոխությունները և առկա միտումները, ՀՀ տնտեսական ցուցանիշները՝ համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ վիճակագրության ծառայության կողմից հրապարակված նյութերի, մասնավորապես հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության զարգացումները, ինչպես նաև միջազգային շուկաների փոփոխությունները:
ԿԲՀՏ-ով հաշվարկվող գործող վարկային և/կամ այլ ֆինանսավորումների պայմանագրերի, ինչպես նաև գործող ավանդային պայմանագրերի պարագայում փոփոխված ԿԲՀՏ-ն ուժի մեջ է մտնում ԿԲՀՏ-ի հաստատման ամսվա հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:
Կոնվերս բանկի լողացող տոկոսադրույք - ԿԲԼՏ
ԿԲԼՏ-ով հաշվարկվող ֆինանսավորումների դեպքում ըստ արժույթների ֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվում է հետևյալ սկզբունքով՝
ՀՀ դրամ | ԿԲԼՏՊԶՊԿՏ + հաստատուն տոկոսադրույք /%/ |
ԱՄՆ դոլար | ԿԲԼՏUSD LIBOR + հաստատուն տոկոսադրույք /%/ |
Եվրո | ԿԲԼՏEURO LIBOR + հաստատուն տոկոսադրույք /%/ |
Մասնավորապես, եթե ֆինանսավորումը տրամադրվում է.
- ՀՀ դրամով, ապա
տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է ՀՀ պետական 180-օրյա զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի տոկոսադրույքով /ՊԶՊԿՏ/, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից` https://www.cba.am ինտերնետային կայքում:
- ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, ապա
տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է ԱՄՆ դոլարի կամ Եվրոյի համար ԼԻԲՈՐՈՎ և օգտագործվում են համապատասխանաբար "ԱՄՆ դոլար 6-ամսյա ICE LIBOR" կամ "Եվրո 6-ամսյա ICE LIBOR" բենչմարկները, որոնք հրապարակվում են Intercontinental Exchange (ICE) (Ինտերկոնտինենտալ Էքսչենջ (ICE)) կազմակերպության կողմից` https://www.theice.com ինտերնետային կայքում:
Միաժամանակ, Բանկի կողմից ըստ արժույթների հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության դեպքում սահմանվում են հետևյալ երկրորդային ցուցանիշները.
- ՀՀ դրամի դեպքում ՀՀ ԿԲ կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ ֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվում է որպես՝
ԿԲԼՏՀՀ ԿԲ ՎԵՐԱՖԻՆ. % + հաստատուն տոկոսադրույք /%/
- ԱՄՆ դոլարի դեպքում ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվ բանկի կողմից սահմանված Federal funds-ի տոկոսադրույքը կամ միջակայքի վերին շեմը, իսկ ֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվում է որպես՝
ԿԲԼՏFED FUND % + հաստատուն տոկոսադրույք /%/
- Եվրոյի դեպքում Եվրոպական կենտրոնական բանկի Marginal lending facility-ի տոկոսադրույքը, իսկ ֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվում է որպես՝
ԿԲԼՏMarginal lending facility % + հաստատուն տոկոսադրույք /%/
Ընդ որում՝ հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության և երկրորդային ցուցանիշների կիրառման դեպքում երկրորդային ցուցանիշների հիման վրա սահմանված ԿԲԼՏ-ներով ֆինանսավորումների անվանական տոկոսադրույքները սահմանվում են այնպես, որ ֆինանսավորման տոկոսադրույքի հաստատուն բաղադրիչի փոփոխության պայմաններում անվանական տոկոսադրույքի մեծությունը մնա անփոփոխ:
Սահմանված ԿԲԼՏ հիմնական և երկրորդային ցուցանիշները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում և հասանելի են Բանկի տարածքում:
ԿԲԼՏ հաշվարկն իրականացվում է տարեկան 2 անգամ՝ օգոստոսի 15-ին և փետրվարի 15-ին, ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրը՝ հիմք վերցնելով ԿԲԼՏ-ների հաշվարկման հիմքում ընկած վերոնշյալ ցուցանիշների մեծությունները համապատասխանաբար օգոստոսի 15-ի և փետրվարի 15-ի դրությամբ, սակայն, անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ եթե ԱՄՆ դոլարի և Եվրոյի 6 ամսական Լիբորի տոկոսադրույքը վերջին ԿԲԼՏ-ի հաստատումից հետո փոփոխվում է 1 տոկոսային կետ և ավելի, իսկ Պետական Զեղչատոկոսային Պարտատոմսերի կորի տոկոսադրույքը վերջին ԿԲԼՏ-ի հաստատումից հետո՝ 2 տոկոսային կետ և ավելի, հաշվարկները կարող են իրականացվել այլ ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան տարեկան 2 անգամ:
Կոնվերս Բանկի Լողացող Տոկոսադրույքները (ԿԲԼՏ)
Հիմնական ցուցանիշների հիման վրա հաշվարկված |
|
ՀՀ դրամ | 6.49% |
ԱՄՆ դոլար | 0.33% |
Եվրո | -0.30% |
Հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության դեպքում հիմք են ընդունվում երկրորդային ցուցանիշները՝
- ՀՀ դրամ՝ 6.89%
- ԱՄՆ դոլար՝ 0.25%
- Եվրո՝ -0.35%
(ԿԲԼՏ) պայմանները մինչ 15․02․2021
Հիմնական ցուցանիշների հիման վրա հաշվարկված |
|
ՀՀ դրամ | 5.60% |
ԱՄՆ դոլար | 0.33% |
Եվրո | -0.30% |
Երկրորդային ցուցանիշների հիման վրա հաշվարկված |
|
ՀՀ դրամ | 9.78% |
ԱՄՆ դոլար | 0.25% |
Եվրո | -0.35% |
(ԿԲԼՏ) պայմանները մինչ 15․08․2020
Հիմնական ցուցանիշների հիման վրա հաշվարկված |
|
ՀՀ դրամ | 5.60% |
ԱՄՆ դոլար | 1.72% |
Եվրո | -0.30% |
Երկրորդային ցուցանիշների հիման վրա հաշվարկված |
|
ՀՀ դրամ | 7.00% |
ԱՄՆ դոլար | 1.75% |
Եվրո | -0.35% |
(ԿԲԼՏ) պայմանները մինչ 15․02․2020
Հիմնական ցուցանիշների հիման վրա հաշվարկված |
|
ՀՀ դրամ | 6.25% |
ԱՄՆ դոլար | 2.5% |
Եվրո | -0.3% |
Երկրորդային ցուցանիշների հիման վրա հաշվարկված |
|
ՀՀ դրամ | 5.75% |
ԱՄՆ դոլար | 2.25% |
Եվրո | 0.25% |
Կոնվերս բանկի հաշվարկային տոկոսադրույք - ԿԲՀՏ
Արխիվ
ISO (Կոդ) | Միավոր | Փոխարժեք | Սկզբի ամսաթիվ | Վերջի ամսաթիվ |
---|---|---|---|---|
AMD | 1 | 11.00 | 01.02.2021 | 28.02.2021 |
USD | 1 | 6.75 | 01.02.2021 | 28.02.2021 |
EUR | 1 | 4.50 | 01.02.2021 | 28.02.2021 |