Թեժ գիծ +37410 511 211

Երաշխիք

Երաշխիքներ և պահուստային ակրեդիտիվներ

Միջազգային բանկային երաշխիքները և պահուստային ակրեդիտիվները լայնորեն կիրառվում են միջազգային արտաքին առևտրային գործառույթների իրականացման ժամանակ, որպես վճարման և պարտավորությունների կատարման ռիսկերի ապահովման նպատակով: Ներկայումս Կոնվերս Բանկը առաջարկում է միջազգային երաշխիքների և պահուստային ակրեդիտիվների բոլոր տեսակները և իր հաճախորդների հանձնարարությամբ կարող է իր վրա վերցնել համապատասխան պարտավորություններ:

Երաշխիքը Կոնվերս Բանկի հաճախորդի (դիմողի) հանձնարարությամբ իր գործընկերոջ (երաշխիքով բենեֆիցիարի) հանդեպ Կոնվերս Բանկի կողմից ստանձնած պարտավորությունն է՝ բենեֆիցիարի հետ կնքված հիմնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները դիմողի կողմից չկատարելու դեպքում, բենեֆիցիարին վճարել դրամական գումար երաշխիքի գումարի սահմաններում՝ վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս: Տարբերակվում են ուղղակի և անուղղակի երաշխիքներ:

Ուղղակի երաշխիք

  1.  Հիմնական պայմանագիր, որը պահանջում է ուղղակի երաշխիքի տրամադրում:
  2. Երաշխիքով դիմողը դիմում է բանկ երաշխիքի տրամադրման հանձնարարությամբ:
  3. Երաշիք տվող բանկը, վարկային որաշման առկայության դեպքում, բենեֆիցիարի օգտին երաշխիք է տրամադրում և այն բենեֆիցիարի բանկի միջոցով ուղարկում բենեֆիցիարին:
  4. Բենեֆիցիարի բանկը ստուգում է երաշխիքի վավերականությունը և տեղեկացնում բենեֆիցիարին՝ իր օգտին այդպիսի երաշխիքի տրամադրման մասին: Բենեֆիցիարի բանկը պատասխանատվություն չի կրում երաշխիքով վճարման համար: Բենեֆիցիարը կարող է պահանջ ներկայացնել միայն երաշխիք տվող բանկին:

Անուղղակի երաշխիք

  1. Հիմնական պայմանագիր, որը պահանջում է Բենեֆիցիարի բանկի կողմից երաշխիքի ներկայացում:
  2. Երաշխիքով դիմողը դիմում է իր բանկ երաշխիք տրամադրելու հանձնարարությամբ:
  3. Դիմողի բանկը, վարկային որաշման առկայության դեպքում, բենեֆիցիարի բանկին հանձնարարում է երաշխիք տրամադրել հօգուտ բենեֆիցիարի և տրամադրում է իր կոնտր-երաշխիքը բենեֆիցիարի բանկի օգտին:
  4. Բենեֆիցիարի բանկը ներկայացնում է իր երաշխիքը բենեֆիցիարի օգտին: Բենեֆիցիարը կարող է պահանջ ներկայացնել միայն երաշխիք տվող բանկին:

Երաշխիքի տեսակներ


Վճարման երաշխիք (Payment Guarantee):
Առևտրային գործարքը իրականացվում է բաց հաշվով վճարում կատարելու միջոցով (on open account basis): Վաճառողը համաձայնվում է կնքել գործարքը պայմանով, որ գնորդի բանկը իր օգտին կտրամադրի վճարման երաշխիք: Բանկը տվյալ երաշխիքով վճարում է վաճառողի գրավոր պահանջի ստացման դեպքում, երբ վերջինս հաստատում է, որ գնորդը չի կատարել պայմանագրով իր վճարային պարտավորությունները:

Մրցութային երաշխիք (Tender guarantee):
Երաշխիքի նպատակն է ապահովել փոխհատուցում մրցույթ հայտարարողին այն դեպքում եթե մրցույթի մասնակիցը փոփոխի կամ հետ կանչի իր առաջարկը կամ մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում հրաժարվի համապատասխան պայմանագիրը կնքելուց կամ լրացուցիչ երաշխիքներ տրամադրելուց:

Կատարման երաշխիք (Performance guarantee, Performance bond):
Գնորդը հաճախ մատակարարի բանկից պահանջում է կատարման երաշխիքի տրամադրում, որպեսզի մատակարարը կատարի իր պայմանագրային պարտավորությունները: Բանկը պարտավորվում է գնորդին փոխհատուցել (սովորաբար պայմանագրի գումարի 10-50 %), եթե վաճառողը չկատարի իր պարտավորությունները պայմանագրի համաձայն:

Կանխավճարային երաշխիք (Advance payment guarantee):
Գնորդը կարող է կանխավճարներ տրամադրել մատակարարին սարքավորումներ և նյութեր ձեռք բերելու համար (նախաարտահանման ֆինանսավորում): Գնորդը կարող է մատակարարի բանկից պահանջել կանխավճարային երաշխիք՝ մատակարարին տրամադրված կանխավճարի վերադարձը երաշխավորելու համար, եթե ապրանքը չառաքվի:

Վարկի/փոխառության վերադարձման երաշխիք:
Երաշխիքը ծածկում է վարկային պայմանագրով սահմանված վճարային պարտավորությունների (վարկի վերադարձ, տոկոսների վճարում և այլն) չկատարման ռիսկը:

Պահուստային ակրեդիտիվներ (Stand-by Letter of Credit)

Պահուստային ակրեդիտիվը իրենից ներկայացնում է (ինչպես և բանկային երաշխիքը) էմիտենտ բանկի (Կոնվերս Բանկ) վճարային պարտավորություն, որը տրամադրվում է էմիտենտ բանկի (Կոնվերս Բանկ) հաճախորդի (ներմուծողի) հանձնարարությամբ բենեֆիցիարի (արտասահմանյան արտահանողի) օգտին: Բանկը պարտավորվում է բենեֆիցիարին վճարել որոշակի գումար, եթե նա ներկայացնի գրավոր պահանջ և դիմում այն մասին, որ էմիտենտ բանկի հաճախորդը (ներմուծողը) չի կատարել պայմանագրով նախատեսված վճարային պարտավորությունները: Այնուամենայնիվ պահուստային ակրեդիտիվը փաստաթղթային ակրեդիտիվի տարատեսակ է միայն և կատարում է վճարման երաշխիքի դեր, որը տրամադրվում է ակրեդիտիվի ձևով: Այդպիսի երաշխիքի ակրեդիտիվային ձևը հնարավորություն է տալիս այն ավելի հեշտ կիրառել միջազգային գործառույթների դեպքում, քանի որ նման ակրեդիտիվով հիմնական գործողությունները կատարվում են այնպես, ինչպես և փաստաթղթային ակրեդիտիվի դեպքում (ծանուցում, հաստատում, փաստաթղթերի ներկայացում, փաստաթղթերի ստուգում, վճարում և այլն): Պահուստային ակրեդիտիվի կիրառումը նաև հնարավորություն է տալիս հետաձգել ներմուծող ապրանքների դիմաց վճարումը:

Պահուստային և փաստաթղթային ակրեդիտիվների տարբերությունները`

  • Ակրեդիտիվի այս երկու տեսակների հիմնական տարբերությունը կայանում է բենեֆիցիարի պարտավորությունների մեջ.
  • Փաստաթղթային ակրեդիտիվով կատարվող գործարքների դեպքում շահառուն (արտահանողը) պարտավոր է հիմնավորել, որ կատարել է ակրեդիտիվի պայմանները՝ ներկայացնելով ակրեդիտիվում նշված ապրանքի առաքումը հավաստող փաստաթղթեր:
  • Պահուստային ակրեդիտիվի դեպքում բենեֆիցիարը պարտավոր է ներկայացնել իր նկատմամբ դիմողի պարտավորությունները չկատարելու վերաբերյալ փաստաթուղթ:

Կատարումը երաշխավորող պահուստային ակրեդիտիվ

Վճարումը երաշխավորող պահուստային ակրեդիտիվ

Սակագներ

Բանկային երաշխիքի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ

Բանկային երաշխիքի տրամադրման հայտ

Կոնվերս Բանկ ՓԲԸ-ին երաշխիքով պարտավորություններից ազատելու մասին դիմում 

 Կոնտակտային տվյալներ.

Առևտրի ֆինանսավորման և փաստաթղթային գործառնությանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել.

Նելլի Քոչարյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի գլխավոր մասնագետ
Հեռ+374 10 511 250

Վահե Գրիգորյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի մասնագետ
Հեռ. + 374 10 511 226