Թեժ գիծ +37410 511 211

Ավանդներ

Ժամկետային ավանդներ

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն առաջարկում է ժամկետային ավանդների տեսականի ավանդատուի համար ընտրության հարմար տարբերակներով:

Ավանդներն ընդունվում են ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերից` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով` ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ձևով:

Ի՞նչ տեսակի ժամկետային ավանդներ է տրամադրում Կոնվերս Բանկը:

*Պրոգրես, Կարաս և ակցիաների շրջանակներում այլ տեսակների ավանդները հնարավոր է ներդնել նաև առցանց՝ առանց երրորդ անձի օգտին ավանդի ներդրման հնարավորության:

Ժամկետային ավանդների ընդհանուր պայմաններ

  • Ավանդի ներդրման օր է համարվում ավանդատուի հաշվին միջոցների մուտքագրման օրը:
  • Ավանդի ներդրումը հավաստվում է պայմանագրով, որով ավանդատուն իրավունք է ստանում բանկից պահանջել վերադարձնել ավանդի գումարը` համապատասխան սահմանված տոկոսներով:
  • Եթե ավանդը ներդրվում է արտարժույթով, ապա ավանդատուն պայմանագրով հավաստում է, որ պայմանագիրը կնքելու պահին գիտակցել և ընդունել է արտարժույթի փոփոխման հետևանքով հնարավոր ռիսկերը:
  • Ավանդատուի կողմից ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել, բացառությամբ ավանդի գումարի ավելացման գործառնությունների, եթե ավանդը ներգրավված է ավանդի գումարը ավանդատուի կողմից ավելացվելու իրավունքով:
  • Հաշիվների քաղվածքների, տեղեկատվական ամփոփագրին, ավանդներին վերաբերող այլ տեղեկությունները հնարավոր է ստանալ առձեռն, փոստով կամ էլ. փոստով, Ինտերնետ-բանկ համակարգով` լրացնելով համապատասխան "Տեղեկատվության տրամադրման հայտը":
  • Ավանդների տոկոսագումարները ենթակա են հարկման 10%-ի չափով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար:
  • Եթե ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ` հետևյալ պայմաններով.
  • Եթե ավանդի պայմանագիրը ընդհատվում է ժամկետից շուտ, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ հետևյալ պայմաններով՝

ա/ "Պրոգրես" ավանդատեսակի համար կատարվում է տոկոսների վերահաշվարկ` բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով,

բ/ ԿԲՀՏ տոկոսադրույքով ավանդների համար` 

- Ավանդը ներդնելուց հետո մինչև 1 տարին լրանալը պահանջելու դեպքում որոշվում է ավանդի գործողության ընթացքի միջին մնացորդը, դրանից հանվում է բանկի կողմից հաշվեգրված գումարը և այդ գումարի նկատմամբ կատարվում է վերահաշվարկ` այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:

- 1 տարուց հետո պահանջելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ նախորդ մեկ տարվա ընթացքում կուտակված և վճարված տոկոսների մասով` բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: Մինչ այդ /նախորդ մեկ տարին սկսելուն նախորդող տարվա վերջին օրը/ հաշվարկված և հաշվեգրված տոկոսների մասով վերահաշվարկ չի կատարվում: 

  • Ավանդատուի կողմից ներդրած ավանդների ժամկետի ավարտի օրվանից (եթե ավանդատուի կողմից այլ հանձնարարական տրված չէ) ավանդային գումարները և տոկոսադրույքները ստանում են ցպահանջ ավանդի կարգավիճակ` մուտքագրվելով ավանդատուի հաճախորդի անունով բացված ցպահանջ ավանդի հաշվին:
  • Ժամկետային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար սահմանված տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից հետո հետ ստանալու պայմանով, բանկն իրավասու չէ միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  • Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց կողմից դրամական միջոցները` ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների ճշտման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  • Ավանդատուն իրավունք ունի ավանդը բանկ ներդնել որոշակի երրորդ անձի անունով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

Ֆինանսներ բոլորի համար