Թեժ գիծ +37410 511 211

Վարկեր

Կոնվերս Բանկի բիզնես վարկերն ուղղված են Ձեր բիզնեսի զարգացմանն ու Ձեր գործնական մտքերի իրագործմանը:

Մենք վարկավորում ենք միկրո, փոքր, միջին և խոշոր բիզնեսներ:

Ո՞վ կարող է հանդիսանալ Կոնվերս Բանկի բիզնես վարկերի հաճախորդ:

"Կոնվերս բանկ" ՓԲԸ հաճախորդ կարող է հանդիսանալ ցանկացած իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, իսկ ագրոֆինանսավորման դեպքում` նաև ֆիզիկական անձ, ինչպես նաև ֆիզիկական անձանց խմբավորում (որի կողմից բանկում հանդես է գալիս լիազորված համապատասխան խմբի անդամը), որը դիմել է Բանկի վարկային քաղաքականությամբ չարգելված ֆինանսավորում ստանալու նպատակով:

Ի՞նչ չափանիշներով են տարանջատվում Կոնվերս Բանկի բիզնես վարկերի հաճախորդները:

Բանկը հաճախորդներին տարանջատում է ըստ հետևյալ խմբային պատկանելության` 

Բիզնեսի տեսակ Աշխատակիցների թվաքանակ Տարեկան շրջանառություն Բանկի նկատմամբ համախառն վարկային դիրք
Միկրո բիզնես 1 - 10 մինչև 100,000,000 ՀՀ դրամ մինչև 5,000,000 ՀՀ դրամին համարժեք
Փոքր բիզնես 11 - 50 100,000,001-500,000,000 ՀՀ դրամ 5,000,001-100,000,000 ՀՀ դրամին համարժեք
Միջին բիզնես 51 - 250 500,000,001-1,500,000,000 ՀՀ դրամ 100,000,001-200,000,000 ՀՀ դրամին համարժեք
Խոշոր բիզնես 251 և ավել 1,500,000,001 և ավելի 200,000,000 ՀՀ դրամից ավելի գումարին համարժեք

Խմբային պատկանելության որոշման ընթացքում դիտարկվում է աղյուսակում ներառված ցուցանիշներից առավելագույնը, որը տվյալ վարկառուի ակտիվ վարկերի գործողության ընթացքում միայն կարող է փոփոխվել դեպի խոշորացում:

Ինչպե՞ս կարելի ծանոթանալ մանրամասներին:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ`
Հանրապետության հրապարակ 
Վազգեն Սարգսյան 26/1 
Հեռ՝. +374 10 511200, +374 10 511211 
Ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղեր

Տոկոսադրույքներ

Ի՞նչ տոկոսադրույքներ են գործում Կոնվերս Բանկի բիզնես վարկերի համար:

Ուշադրություն Սույնով նշված տոկոսադրույքները հանդիսանում են նվազագույն ուղեցույցային սահման։ Փաստացի առաջարկվող տոկոսադրույքները ենթակա են համապատասխանեցման յուրաքանչյուր ֆինանսավորման համար՝ հիմք ընդունելով ֆինանսավորման նպատակը, կառուցվածքը, հաճախորդի նկարագիրը, ֆինանսական ու ռիսկային գնահատականները և այլ չափանիշներ։

1. Ծրագրային կամ սեփական միջոցներով Միկրո, փոքր, միջին և Գյուղատնտեսական նպատակայնությամբ վարկերի/վարկային գծերի տոկոսադրույքներ

Ֆինանսավորման տեսակ Արժույթ Ծրագրային/սեփական Մինչև 1
տարի
 
1 - 3
տարի
 
3 - 5
տարի
 
 Միկրո Արագ
Առավելագույնը 1,500,000 ՀՀ դրամ կամ
համարժեք այլ արժույթ
ՀՀ դրամ Ծրագրային/սեփական 20%/20% 22%/22% (մինչև 2 տարի) -
ԱՄՆ դոլար Սեփական 17% 19% (մինչև 2 տարի) -
 
 Ստանդարտ Արագ /գրավով ապահովված
/սահմանաչափը 1-10,000,000 ՀՀ դրամ կամ
համարժեք չափով այլ արժույթ 
 ՀՀ դրամ Ծրագրային/սեփական 14%/20% 14%/21% 14%/22%
 ԱՄՆ դոլար
 
Սեփական 14% 14% 15%
 Փոքր ֆինանսավորում
10.000.001- 100,000,000 ՀՀ դրամ կամ
համարժեք չափով այլ արժույթ
  ՀՀ դրամ Ծրագրային/սեփական 14%/20% 14%/21% 14%/22%
 ԱՄՆ դոլար
 
Սեփական 13% 13% 14%
 Միջին ֆինանսավորում
100.000.001- 200,000,000 ՀՀ դրամ կամ
համարժեք չափով այլ արժույթ 
 ՀՀ դրամ Ծրագրային/սեփական 16%/20% 16%/21% 17%/22%
  ԱՄՆ դոլար Սեփական 13% 13% 14%
 Գյուղատնտեսական նպատակայնությամբ   ՀՀ դրամ Ծրագրային/սեփական 14%/20% 14%/21% 14%/22%
   ԱՄՆ դոլար Սեփական 12% 13% 14%
 Եվրո**  Եվրո   11.0% 11.0% 12.0%

 ** Եվրոյով ֆինանսավորումների դեպքում անկախ գումարից և աղբյուրից սահմանվում են միևնույն տոկոսադրույքները։

2. Խոշոր ֆինանսավորումների տոկոսադրույքներ
Տոկոսադրույքները որոշվում են հաճախորդի վերլուծության արդյունքում` ելնելով ֆինանսական և ռիսկային չափանիշների գնահատման արդյունքներից։

3. ՀՀ դրամով օվերդրաֆտների պայմաններ
ՀՀ դրամով օվերդրաֆտների տոկոսադրույքը կազմում է 20 տոկոս տարեկան, առավելագույն ժամկետ` 24 ամիս, իսկ ծրագրային տոկոսադրույքը 14 տոկոս տարեկան:

4. Չօգտագործված սահմանաչափի տոկոսադրույք
Վարկային գծերի և օվերդրաֆտների նկատմամբ չօգտագործված սահմանաչափի նվազագույն ուղեցույցային տոկոսադրույքը սահմանվում է 3.0%։

5. Սկսնակ բիզնեսներին տրամադրվող վարկերի առավելագույնը 100.000 ԱՄՆ դոլլար կամ Եվրո

Տարեկան տոկոսադրույքները՝

Արժույթ Տոկոսադրույք
ԱՄՆ դոլար 17%
Եվրո 15%

Տոկոսագումարի հաշվարկման կարգը և օրինակը

Տրամադրման վճար 

Վարկի համարժեք գումար Ժամկետ
մինչև 1 տարի 1-2 տարի 2-3 տարի 3-5 տարի
մինչև 3,000,000 ՀՀ դրամ գումարի առանց գրավի ֆինանսավորում 3.00% 3.50%    
նվազագույնը ՀՀ դրամ 10 000 10 000    
մինչև 10,000,000 ՀՀ դրամ գրավով 0.50% 0.75% 1.00% 1.50%
նվազագույնը ՀՀ դրամ 15 000 15 000 20 000 30 000
10,000,001-25,000,000 ՀՀ դրամ 0.25% 0.50% 0.75% 1.00%
նվազագույնը ՀՀ դրամ 15 000 25 000 40 000 50 000
25,000,001- 100,000,000 ՀՀ դրամ 0.20% 0.30% 0.40% 0.50%
նվազագույնը ՀՀ դրամ 30 000 40 000 50 000 60 000
100,000,001 ՀՀ դրամից ավելի 0.15% 0.25% 0.35% 0.40%
առավելագույնը ՀՀ դրամ 750 000 1 250 000 1 750 000 2 000 000

նվազագույնը ՀՀ դրամ

75 000 125 000 175 000 200 000

Բանկում, ինչպես նաև այլ բանկերում առանց դասակարգման ամբողջությամբ և պայմանագրի ժամկետին մարված յուրաքանչյուր ֆինանսավորման համար վճարման ենթակա միջնորդավճարը կարող է պակասեցվել 10%-ով:

Տուժանք (Տույժ և Տուգանք)

Հաճախորդը Բանկին վճարում է տույժ` 
  • ժամկետանց վարկի 0,15 տոկոսի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար, իսկ 5 (հինգ) աշխատանքային օր անընդմեջ ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք` ժամկետանց վարկի 2 տոկոսի չափով, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ:
  • ժամկետանց տոկոսագումարի 0,4 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար, իսկ 5 (հինգ) աշխատանքային օր անընդմեջ ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք ժամկետանց տոկոսագումարի 5 տոկոսի չափով, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ:
  • վարկի տրամադրման համար սահմանված նախապայմանների յուրաքանչյուրը խախտման դեպքում` միանվագ տուգանք 50.000-ից մինչև 100.000 ՀՀ դրամի չափով:
  • գրավադրվող գույքի ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրական պոլիսի (վկայագրի) օրինակը Բանկին սահմանված ժամկետում տրամադրելու պարտավորությունը չիրականացնելու դեպքում` միանվագ տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով:

Հաճախորդի կողմից վարկի մարման ուշացումների կամ այլ պայմանագրային պարտավորությունների չկատարման համար ԳՎԿ կողմից կարող են առանձին կոնկրետ վարկերի համար սահմանվել այլ տուժանքներ և անբարենպաստ հետևանքներ` ներառյալ գործող տոկոսադրույքի փոփոխություն:
Տուժանքի մասին դրությաները և չափերը սահմանվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերով/համաձայնագրերով:

Տրամադրվող գործիքներ

Կոնվերս Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել հետևյալ վարկային գործիքներից.  
  • Վարկ
  • Վարկային գիծ
  • Օվերդրաֆտ
  • Գյուղատնտեսական վարկեր՝ ոսկու գրավադրմամբ
  • Վարկեր սկսնակ (start-up) բիզնեսի համար 

Վարկ

Վարկը, որպես կանոն, օգտագործվում է երկարաժամկետ` սակայն տրամադրվում է նաև կարճաժամկետ ներդրումների նպատակով: Վարկի մարումների համար հաշվի են առնվում բիզնեսի ներկա ու ապագա հոսքերը: Վարկը մարվում է մասնաբաժիններով, հետաձգված ժամկետով կամ միանվագ` համաձայն փոխհամաձայնեցված ժամանակացույցի: 
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով` Վարկի փաստացի մնացորդի նկատմամբ և, որպես կանոն, մարվում է ամսական կտրվածքով, սակայն կարող է նախատեսվել մարման այլ` ֆինանսավորմանը համարժեք ժամանակացույց:

Վարկային գիծ

Վարկային Գիծը, որպես կանոն, տրամադրվում է բիզնեսի ընթացիկ գործունեությունը և շրջանառությունը ֆինանսավորելու նպատակով: Այս գործիքը հարմարեցվում է ժամկետների և մարումների առումով բիզնեսի արտադրական/առևտրային շրջապտույտին, այսինքն՝ դրան են համապատասխանում Վարկային Գծի ներքո տրամադրված վարկերը՝ ժամկետային առումով, որոնք մարվում են համապատասխանաբար յուրաքանչյուր շրջապտույտից առաջացող ֆինանսական հոսքերից:

Վարկային Գիծը տրամադրվում է սահմանաչափի ձևով, որի գործողության ընթացքում հաճախորդին տրամադրվում են վերոնշյալ կետով սահմանված վարկեր: Վարկային գծի գործողության ամբողջ ժամանակահատվածում հաճախորդն իրավունք ունի անսահմանափակ քանակով ստանալ վարկեր` պայմանով, որ գծի սահմաններում տրամադրված վարկերի` այդ պահի փաստացի մնացորդների գումարը և նոր վարկի հանրագումարը չի գերազանցի Վարկային գծի ընդհանուր սահմանաչափը: Վարկային գծի ներքո տրամադրվող Վարկերի պայմանները և մարման ժամանակացույցը սահմանվում են Վարկային գծի տրամադրման պահին: Վարկային գծի համար սահմանվում են հետևյալ չափանիշները`

Վարկային Գծի ժամկետ Նախընտրելի` 12 ամիս, սակայն մինչև այդ ժամկետի ավարտը` ըստ հայտի իրականացվում է հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծություն, որի հիմքով Բանկի Գլխավոր Վարկային կոմիտեն կատարում է ժամկետի երկարաձգում կամ նոր սահմանաչափի տրամադրում կամ սահմանված ժամկետում Վարկային Գծի դադարեցում:
Վարկերի ժամկետ Առավելագույնը՝ 12 ամիս
Տոկոսադրույք Սահմանվում է տարեկան տոկոսադրույք` օգտագործված և չօգտագործված մասերի համար
Տրամադրում Վարկային Գծի ներքո յուրաքանչյուր Վարկ տրամադրվում է հաճախորդի գրավոր կամ "Ինտերնետ-բանկ" ծառայության միջոցով ներկայացված հայտի հիման վրա` Առևտրային ֆինանսավորման վարչության հաստատման դեպքում:
Մարումներ Տոկոս` որպես կանոն ամսական մարումներ, տարեկան տոկոսադրույքի կիրառմամբ տոկոսագումարի հաշվարկը կատարվում է օրական կտրվածքով` փաստացի մնացորդի նկատմամբ;
Մայր գումար` Վարկային գծի պայմաններով սահմանված Վարկերի մարման ժամանակացույցի համաձայն:

Օվերդրաֆտ

Օվերդրաֆտը տրամադրվում է հաճախորդի կարճաժամկետ ֆինանսական ծախսերը ֆինանսավորելու նպատակով (օրինակ` որոշակի ժամանակահատվածում տարբեր վճարումների գծով պայմանագրային պարտավորությունները նախատեսված ժամկետներում կատարելու համար` դեբիտորների և նմանատիպ պարտավորությունների վճարումների ուշացումից անկախ):

Օվերդրաֆտը տրամադրվում է հաճախորդի բանկային հաշվին` բացասական (կրեդիտային) սահմանաչափ սահմանելու միջոցով: Օվերդրաֆտը հնարավորություն է տալիս հաճախորդի բանկային հաշվին՝ միջոցների բացակայության դեպքում, հաշվից դուրս բերել գումարներ առավելագույն համախառն Օվերդրաֆտի սահմանաչափի չափով:

Օվերդրաֆտի համար սահմանվում են հետևյալ չափանիշները՝

Ժամկետ Նախընտրելի` 12 ամիս, սակայն մինչև այդ ժամկետի ավարտը` ըստ հայտի, իրականացվում է հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծություն, որի հիմքով կատարվում է ժամկետի երկարաձգում կամ նոր սահմանաչափի տրամադրում կամ սահմանված ժամկետում դադարեցում:

Օվերդրաֆտի մարման ժամկետին նախորդող երկու ամիսների ընթացքում իրականացվում է հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծություն, որի հիմքով Բանկի Գլխավոր Վարկային կոմիտեն կարող է կատարել օվերդրաֆտի ժամկետի երկարաձգում կամ դրա ձևափոխում միանվագ վարկի՝ համապատասխան մարման գրաֆիկով:

Տրամադրում Տրամադրման պահից ի վեր հաճախորդն օգտվում է Оվերդրաֆտից` բանկային հաշվից ելքագրում իրականացնելու միջոցով:
Տոկոսադրույք Սահմանվում է տարեկան տոկոսադրույք` օգտագործված և չօգտագործված մասերի համար:
Մարումներ Տոկոս` տարեկան տոկոսադրույքի կիրառմամբ տոկոսագումարի հաշվարկը կատարվում է օրական կտրվածքով մնացորդի նկատմամբ և, որպես կանոն, մարվում ամսական կտրվածքով;

Մայր գումար` ընթացիկ մարումները կատարվում են հաճախորդի բանկային հաշվին մուտքագրվող գումարների հաշվին` այսինքն, ցանկացած մուտք (անկախ նպատակից) ուղվում է Օվերդրաֆտի մարմանը օրվա վերջում գոյացող համախառն մուտքերի և ելքերի զուտ դրական մնացորդի հաշվին: Օվերդրաֆտը ժամկետի վերջում ենթակա է մարման ամբողջությամբ:

Վարկերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Ի գիտություն.Վարկ ստանալու առաջնային քայլերից մեկը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելն է:

Այսպիսով, կատարեք Ձեր առաջին քայլը` Բանկ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

Նախնական փաստաթղթերի ցանկը ներառում է.

  • ԱՔՌԱ-ի Դիմում-հայտ
  • Իրավաբանական անձի դեպքում՝ կանոնադրության պատճե, իսկ անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթուղթ
  • Պետական ռեգիստրի կողմից տրված պետական գրանցման վկայականի պատճե
  • ՀՎՀՀ (հարկային կոդ):

Պրոդուկտի տրամադրման Որոշման կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.

  • Ֆինանսավորման ստացման հայտ
  • Վարձակալության պայմանագիր (պատճեն)
  • Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ գույք, հիմնական միջոցներ, շարժական գույք, ապրանքանյութական արժեքներ և այլն) սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր
  • Առաջարկվող գրավի գնահատման (վերագնահատման) նախնական ակտ կամ արժեքի որոշման հիմք
  • Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրեր (անձը հաստատող փաստաթղթեր)և հանրային ծառայությունների համարանիշեր կամ վերջիններս չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • Ֆիզիկական անձ գրավատուների, երաշխավորների դեպքում՝ վերջիններիս անձնագրերի կամ անձը հաստատող փասթաթղթերի պատճեներ, երաշխավորների համաձայնությունը վարկային պատմության վերաբերյալ հարցումներ կատարելու համար
  • Տեղեկանք հարկային տեսչությունից՝ պարտավորությունների վերաբերյալ
  • Մասնագետի պահանջով այլ փաստաթղթեր:

Պրոդուկտի Տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.

  • Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղված՝ ֆինանսավորում ստանալու և գրավադրվող գույքի վերաբերյալ
  • Որպես գրավ առաջարկվող միջոցների սեփականության հիմք, եթե նախորդ փուլում չի տրամադրվել
  • Գրավի ապահովագրության վերաբերյալ փաստաթղթեր, ապահովագրավճարի անդորրագրեր (ապահովագրության պահանջի դեպքում)
  • Կադաստրի տարածքային ստորաբաժանումների կողմից տրված միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի վերաբերյալ
  • Տեղեկանք ՊԱՏ-ից գրավադրվող մեքենայի արգելանքի կամ դրա բացակայության վերաբերյալ
  • Գործունեության ծավալման վայրի սեփականության կամ վարձակալության վկայականի պատճե, կամ էլ վարձակալության պայմանագրի պատճե, կամ հաճախորդի գործունեության վայրի նկատմամբ իրավունքներ հաստատող այլ հիմք՝ տեղեկանք և այլն, ֆիզիկական անձի դեպքում՝ տեղեկանք (օրինակ` գյուղապետարանից) գործունեության վայրի վերաբերյալ
  • ԻՎ պահանջով՝ գրավադրվող գույքի ձեռքբերման հիմնավորող փաստաթղթերի պատճեներ
  • Գյուղատնտեսական վարկերի դեպքում՝ Գյուղապետարանից տեղեկանք:
  • Համատիրությունից տեղեկանք՝ ձև 2
  • Բաց բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ բաժնետերերի մասին ռեեստրի տեղեկանք:

Առաջնակարգ ապահովված վարկերի դեպքում իրավական փաստաթղթերի ցանկ

Իրավաբանական անձ հաճախորդը Բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը

1. Տնօրենի անձնագիր(անձը հաստատող փաստաթուղթ) և ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
1. Պետ.ռեգիստրի վկայական
2. ՀՎՀՀ
3. Կանոնադրություն
4. Մասնակիցների անձնագրեր կամ հիմնադիր փաստաթղթեր
5. Բաժնետիրական ընկերությունների դեպքում տեղեկանք դեպոզիտարիայից
6. Ա/Կ-ի դեպքում տեղեկանք անդամների մասին պետ.ռեգիստրից
7. Կախված այլ իրավական կարգավիճակից համապատասխան տեղեկանքներ
8. Մասնակց/ների/ որոշում վարկ վերցնելու և գրավ առաջարկելու վերաբերյալ
5-9 կետերում նշված փաստաթղթերը կախված գործարքից և ԻՎ վարչության դրական կարծիքի համաձայն կարող են հաճախորդից չպահանջվել:
ՎՄ-ը Իրավաբանական անձ հաճախորդների դեպքում համալրում է փաթեթը պետ.ռեգիստրի տեղեկանքով, նոր ներկայացնում հաստատման:
Անհատ ձեռնարկատեր հաճախորդների դեպքում
2. ԱՁ անձնագիր (անձը հաստատող փաստաթուղթ) և ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
3. Պետ.ռեգիստրի վկայական
4. ՀՎՀՀ

Ֆիզիզկական անձ այլ հաճախորդների դեպքում

  • ԱՁ անձնագիր (անձը հաստատող փաստաթուղթ)և ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • Արտոնագիր (արտոնագրային վճար վճարող հաճախորդների դեպքում)
  • ՀՎՀՀ

Գրավադրվող Գույք  

Գրավադրվող գույք կարող է հանդիսանալ ՀՀ օրենսդրությամբ և "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Վարկային քաղաքականությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեք, այդ թվում՝ գնհատաման ենթակա իրավունք: Այստեղ բերված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջ և կարող են խստացվել վարկային մասնագետի կամ ֆինանսական գործիքի հաստատողի կողմից:

Սարքավորումների գրավադրման պարագայում որպես գրավի առարկա կարող են վերցվել միայն այն սարքավորումները, որոնց նկատմամբ գրավի իրավունքը հնարավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ՀՀ իրավասու պետական մարմնում: Այսինքն՝ նշված սարքավորումները պետք է ունենան կա°մ սեփականության իրավունքի վկայական, կա°մ նույնականացման համար:

Ֆինանսավորում /գրավի իրացվելի արժեք հարաբերակցության առավելագույն չափը սահմանվում է 70%, սակայն, կախված գրավադրվող գույքի տեսակից, կիրառվում են հետևյալ սահմանափակումները.

Անշարժ գույք 70% (60%, եթե գրավադրվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրավաբանական անձի )*
Հողակտոր 50%
Ավտոտրանսպորտային միջոց
  • 70% (30%, եթե գրավադրվող ավտոտրանսպորտային միջոցը ծառայելու է որպես տաքսի, եթե ավտոմատրանսպորտային միջոցը ունի մինչև 10 տարի /ներառյալ/ վաղեմության ժամկետ)
  • 50% (30%, եթե գրավադրվող ավտոտրանսպորտային միջոցը ծառայելու է որպես տաքսի), եթե ավտոմատրանսպորտային միջոցը ունի 11-ից -15 տարվա վաղեմության ժամկետ)*
Սարքավորումներ և հատուկ ոչ մարդատար տրասպորտային միջոց 50%
Դրամական միջոցներ մինչև 100%
Ոսկյա իրեր մինչև 100%

*Կախված վարկի ռիսկայնությունից կարող են սահմանվել այլ տոկոսներ: 

Գրավադրվող անշարժ և շարժական գույքը ենթակա է գնահատման` բանկի հետ համագործակցող գնահատող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը որպես կանոն վավեր է հաշվետվության տրամադրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում շուկայում գների փոփոխման դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

Հաճախորդների կողմից առաջնային շուկայից ավտոմեքենաների, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի ու այլ սարքավորումների ձեռքբերման դեպքում գնահատման հաշվետվություն չի ներկայացվում, ընդ որում, որպես գնահատված շուկայական արժեք հիմք է ընդունվում ձեռքբերման պայմանագրով կամ հաշիվ ապրանքագրով սահմանված գումարը, իսկ իրացվելի արժեքը` շուկայական արժեքի 85%-ը:

Ավտոտրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում կիրառվում է ԿԱՍԿՈ ապահովագրություն Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերության կողմից:

Բանկը, որպես գրավ նախատեսված ցանկացած գույքի համար իրավունք ունի պահանջել ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից: 

Ֆինանսավորման ձևերը և պայմանները

Ինչպե՞ս կյանքի կոչել նոր ձեռնարկումները, ծրագերը, եթե միջոցները բավարար չեն: 

Օգտվեք «Կոնվերս բանկի» կողմից իրականացվող ֆինանսավորման տեսակներից` ընտրելով 
Ձեզ առավել հարմար տարբերակը, և իրականացրեք Ձեր նպատակային ձեռնարկումները:

Ֆինանսավորման ձևը սահմանվում է կախված այդ պահին Բանկի հանդեպ Հաճախորդի առևտրային ֆինանսավորման համախառն վարկային դիրքից և հայցվող ֆինանսավորման հանրագումարից, ինչպես նաև Հաճախորդի այս կամ այն խմբին պատկանելությունից:

Ֆինանսավորման ձև
Պայմաններ
Միկրո Փոքր
Միջին
Խոշոր
Արագ
Ստանդարտ
Ֆինանսավորման գործիքներ Վարկ, Օվերդրաֆտ, Վարկային Գիծ        
Առկա և նոր ֆինանսավորումների հանրագումար՝ ՀՀդրամ կամ համարժեք այլարժույթ Մինչև 3,000,000 ՀՀ դրամին համարժեք գումար 3,000,001 - 10,000,000 ՀՀ դրամին համարժեք գումար 10,000,001- 100,000,000 ՀՀ դրամին համարժեք գումար 100,000,001- 200,000,000 ՀՀ դրամին համարժեք գումար 200,000,001 ՀՀ դրամին համարժեք գումարից ավելի
Ժամկետ Առավելագույնը 36 ամիս Առավելագույնը 60 ամիս Առավելագույնը 60 ամիս
-Խոշոր վարկերի դեպքում վարկավորման առավելագույն ժամկետը 84 ամիս է: Բացառիկ դեպքերում ԳՎԿ որոշմամբ կարող են տրամադրվել ավելի երկար ժամկետով խոշոր վարկեր:
Առավելագույնը 60 ամիս
-Խոշոր վարկերի դեպքում վարկավորման առավելագույն ժամկետը 84 ամիս է: Բացառիկ դեպքերում ԳՎԿ որոշմամբ կարող են տրամադրվել ավելի երկար ժամկետով խոշոր վարկեր:
 Առավելագույնը 60 ամիս
-Խոշոր վարկերի դեպքում վարկավորման առավելագույն ժամկետը 84 ամիս է: Բացառիկ դեպքերում ԳՎԿ որոշմամբ կարող են տրամադրվել ավելի երկար ժամկետով խոշոր վարկեր:
Ապահովվածություն
  • Պարտավորությունները մինչև 1.5 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի դեպքում՝ առնվազն 50 տոկոս ձայնի իրավունք ունեցող մասնակիցների երաշխավորություն և լրացուցիչ երկու երաշխավորություն*
  • Պարտավորությունները 1.5-3 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի դեպքում՝ առնվազն կոշտ գրավ (թույլատրվում են նաև ապրանքանյութական պաշարներ, բայց ոչ ավելի քան գրավի գնահատված իրացվելի արժեքի գումարի 50%-ը) և 50 տոկոս ձայնի իրավունք ունեցող մասնակիցների երաշխավորություն: (բացառությամբ` անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց) և/կամ լրացուցիչ երկու երաշխավորություն
Բանկի գործող Հաճախորդները, որոնք վարկի դիտարկման պահին նախորդող երեք տարիների ընթացքում`
 չեն ունեցել դասակարգված պարտավորություններ, և դիտարկվող ժամանակահատվածում Բանկի նկատմամբ չեն ունեցել հանրագումարային 20 օրը գերազանցող ժամկետանց պարտավորություն), և
 առնվազն երեսուն ամիս սպասարկել են երկու և ավելի նման վարկ, և
 վարկի գումարներն օգտագործել են նպատակային, ապա Հաճախորդը կարող է ստանալ մինչև 3 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի չափով «արագ» վարկ հետևյալ ապահովվածությամբ` առնվազն 50 տոկոս ձայնի իրավունք ունեցող մասնակիցների երաշխավորություն և/կամ լրացուցիչ երկու երաշխավորություն
  • Գրավադրումը թույլատրվում է իրականացնել առանց նոտարական վավերացման, իսկ շարժական գույք գրավադրելու դեպքում (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների) գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերի բացակայությունն արգելք չէ գրավի պայմանագրի կնքման համար, եթե դա կազմում է գրավի ընդհանուր իրացվելի արժեքի մինչև 50% տոկոսը և ՎՄ կողմից կատարվել է համապատասխան նշակցում: Այս դեպքում թույլատրվում է որպես գրավ ընդունել Հաճախորդի անձնական գույքը (օրինակ` տան գույք, սարքավորումներ և այլն):
  • Շարժական և անշարժ գույք, ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեք, այթ թվում՝ գնահատման ենթակա իրավունք
  • Հաճախորդի համախառն պարտավորությունները 3 մլն ՀՀ դրամին համարժեք գումարից ավելի լինելու դեպքում, որպես գրավ կարող է հանդիսանալ շարժական և անշարժ գույք: Այլ դեպքերում` ԳՎԿ որոշմամբ.
  • Գրավադրված գույքի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի գրանցումն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը և գործարար սովորույթներին համապատասխան:

  • Շարժական և անշարժ գույք, ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեք, այդ թվում՝ գնահատման ենթակա իրավունք,
  • Գրավադրված գույքի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի գրանցումն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը և գործարար սովորույթներին համապատասխան:
Տոկոսադրույք Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ
60 ամսից երկար ժամկետ ունեցող վարկերի դեպքում որպես կանոն վարկի տոկոսադրույքը հաստատուն է միայն վարկավորման առաջին 3 տարիների ընթացքում
Վարկային դիմումի ուսումնասիրության վճար, որը գանձվում է հաճախորդից` հայտը Բանկ ներկայացնելիս
5,000 ՀՀ դրամ 10,000 ՀՀ դրամ 15,000 ՀՀ դրամ 30,000 ՀՀ դրամ
Միջնորդավճարներ
Բանկի կողմից կարող են սահմանվել այլ վճարներ՝ համաձայն Գլխավոր վարկային կոմիտեի կամ Վարչության որոշմամբ

Գյուղատնտեսական վարկեր՝ ոսկու գրավադրմամբ

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անձանց:

Վարկի արժույթը և գումարը Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով:
ՀՀ դրամով վարկերը տրամադրվում են բացառապես, եթե տրամադրվող վարկը բավարարում է ՀՀ Կառավարության 31.03.2011թ. թիվ 349-Ն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի («Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգ») պահանջներին:

Վարկի գումարը տրամադրվում է գրավի գնահատված արժեքի՝

  • 100 %-ի չափով, եթե վարկի տրամադրման ժամկետը չի գերազանցում 6 ամիսը,
  • 95%-ի չափով, եթե վարկի տրամադրման ժամկետը 6 ամսից ավելի է:

Վարկի տրամադրման համար պարտադիր չեն երրորդ անձանց երաշխավորությունները:

Ժամկետը, վարկի և տոկոսների մարման կարգը Վարկի ժամկետը` 
- անուիտետային մարման տարբերակով` մինչև 24 ամիս,
- ժամկետի վերջում մարման տարբերակով` մինչև 12 ամիս:

ՀՀ դրամով վարկի դեպքում` վարկի մայր գումարի և տոկոսների վճարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ մինչև 6 ամիս ժամանակահատվածով, որի ընթացքում Հաճախորդը կարող է մարումներ չկատարել:

Տոկոսադրույքը Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ:
Վարկային հաշվի սպասարկման վճար Գանձվում է Հաճախորդի հաշվից միանվագ` վարկը տրամադրելիս` ըստ հետևյալ սանդղակի
  Վարկի գումար (ՀՀ դրամին համարժեք գումար) Սպասարկման վճար (ՀՀ դրամ)
30,000 - 250,000 1,000
250,001 - 500,000 2,000
500,001 - 1,000,000 3,000
1,000,001 - 2,000,000 4,000
2,000,001 - 3,000,000 6,000
3,000,001 և ավելի 10,000
   Որոշ դեպքերում Բանկի Վարչության որոշմամբ կարող են սահմանվել տարածքային հատուկ սակագներ:
Բանկի կողմից կարող են կիրառվել նաև այլ վճարներ` համաձայն Բանկի Վարչության որոշման:
 Քարտային հաշվի 
սպասարկում
 Վարկի տրամադրման պահին` միանվագ 1,500 ՀՀ դրամ
 Քարտի պատրաստման և 
տրամադրման ժամկետը
 2-4 աշխատանքային օր
 Տույժեր և տուգանքներ
  • ժամկետանց վարկի 0,15 տոկոսի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար, իսկ 5 (հինգ) աշխատանքային օր անընդմեջ ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք` ժամկետանց վարկի 2 տոկոսի չափով, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ:
  • ժամկետանց տոկոսագումարի 0,4 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար, իսկ 5 (հինգ) աշխատանքային օր անընդմեջ ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք ժամկետանց տոկոսագումարի 5 տոկոսի չափով, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ:
  • վարկի տրամադրման համար սահմանված նախապայմանների յուրաքանչյուրը խախտման դեպքում` միանվագ տուգանք 50.000-ից մինչև 100.000 ՀՀ դրամի չափով:
  • գրավադրվող գույքի ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրական պոլիսի (վկայագրի) օրինակը Բանկին սահմանված ժամկետում տրամադրելու պարտավորությունը չիրականացնելու դեպքում` միանվագ տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով:
Հաճախորդի կողմից վարկի մարման ուշացումների կամ այլ պայմանագրային պարտավորությունների չկատարման համար ԳՎԿ կողմից կարող են առանձին կոնկրետ վարկերի համար սահմանվել այլ տուժանքներ և անբարենպաստ հետևանքներ` ներառյալ գործող տոկոսադրույքի փոփոխություն:
Տուժանքի մասին դրությաները և չափերը սահմանվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերով/համաձայնագրերով:
 Ապահովում  Գրավադրվող ոսկյա իրեր
 Այլ պայմաններ  Վարկերը կարող են տրամադրվել նաև քարտերով, ընդ որում`
ՀՀ դրամով վարկերը ARCA Classic, Visa Electron, Maestro քարտերի միջոցով տրամադրելու դեպքում քարտերի տրամադրման և սպասարկման վճար չի գանձվում:
ԱՄՆ դոլարով վարկերը Visa Electron կամ Maestro քարտերի միջոցով տրամադրելու դեպքում քարտերի տրամադրման և սպասարկման վճար չի գանձվում:
Հաճախորդի նախընտրությամբ վարկը այլ քարտերով ստանալու դեպքում կիրառվում են տվյալ քարտի տրամադրման և սպասարկման Բանկում գործող սակագները:
Կանխիկացում`
ՀՀ դրամի դեպքում` 0.5%
ԱՄՆ դոլարի դեպքում` 0.3%
 Բանկ ներկայացվելիք 
անհրաժեշտ 
փաստաթղթերի ցանկը
 - Վարկային դիմում` Բանկում գործող ձևին համապատասխան
- Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ
- Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ
- Հաճախորդին պատկանող գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքերի սեփականության վկայականներ կամ դրանց վարձակալության պայմանագրի պատճենները (վարելահող, խոտհարք, անասնագոմ)
- Տեղեկանք գյուղապետարանից, թաղապետարանից անասնագլխաքանակի վերաբերյալ
- Լրացուցիչ փաստաթղթեր կարող են պահանջվել ըստ անհրաժեշտության

 Ընդհանրական թերթիկ

Բիզնես վարկեր ոսկու գրավադրմամբ

Վարկի արժույթը և գումարը Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով:

Վարկի գումարը տրամադրվում է գրավի գնահատված արժեքի`
- 100%-ի չափով, եթե վարկի տրամադրման ժամկետը չի գերազանցում 6 ամիսը,
- 95%-ի չափով` եթե վարկի տրամադրման ժամկետը 6 ամսից ավելի է:
Վարկի տրամադրման համար պարտադիր չեն երրորդ անձանց երաշխավորությունները:

Ժամկետը, վարկի և տոկոսների մարման կարգը
  • անուիտետային մարման տարբերակով` մինչև 24 ամիս
  • ժամկետի վերջում մարման տարբերակով` մինչև 12 ամիս
Տոկոսադրույքը Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ

60 ամսից երկար ժամկետ ունեցող վարկերի դեպքում որպես կանոն վարկի տոկոսադրույքը հաստատուն է միայն վարկավորման առաջին 3 տարիների ընթացքում
Տույժեր և տուգանքներ
  • ժամկետանց վարկի 0,15 տոկոսի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար, իսկ 5 (հինգ) աշխատանքային օր անընդմեջ ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք` ժամկետանց վարկի 2 տոկոսի չափով, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ:
  • ժամկետանց տոկոսագումարի 0,4 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար, իսկ 5 (հինգ) աշխատանքային օր անընդմեջ ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք ժամկետանց տոկոսագումարի 5 տոկոսի չափով, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ:
  • վարկի տրամադրման համար սահմանված նախապայմանների յուրաքանչյուրը խախտման դեպքում` միանվագ տուգանք 50.000-ից մինչև 100.000 ՀՀ դրամի չափով:
  • գրավադրվող գույքի ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրական պոլիսի (վկայագրի) օրինակը Բանկին սահմանված ժամկետում տրամադրելու պարտավորությունը չիրականացնելու դեպքում` միանվագ տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով:
Հաճախորդի կողմից վարկի մարման ուշացումների կամ այլ պայմանագրային պարտավորությունների չկատարման համար ԳՎԿ կողմից կարող են առանձին կոնկրետ վարկերի համար սահմանվել այլ տուժանքներ և անբարենպաստ հետևանքներ` ներառյալ գործող տոկոսադրույքի փոփոխություն:
Տուժանքի մասին դրությաները և չափերը սահմանվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերով/համաձայնագրերով:
Ապահովում Գրավադրվող ոսկյա իրեր
Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը - Վարկային դիմում` Բանկում գործող ձևին համապատասխան
- Ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթ
- Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
- Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրությունից քաղվածք ֆինանսավորում ստանալու և գրավադրվող գույքի վերաբերյալ (կիրառելիության դեպքում)/
- Կանոնադրության պատճեն, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ
- Տնօրենի անձը հաստատող փաստաթուղթ
- Պետական ռեգիստրի կողմից տրված պետական գրանցման վկայական
- ՀՎՀՀ (հարկային կոդ)
- այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության
   

Վարկեր սկսնակ (start-up) բիզնեսի համար 

Հաճախորդներ Վարկը նախատեսված է սկսնակ (start-up) բիզնեսի համար:
Վարկի արժույթը ԱՄՆ դոլար, Եվրո
Վարկի գումարի առավելագույն չափը 100,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք Եվրո:
Տարեկան տոկոսադրույքը Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ:
Վարկի ժամկետը Առավելագույնը՝ 5 տարի՝ կախված վարկի նպատակից
Ապահովվածություն Որպես ապահովվածության միջոց դիտարկվում է Բանկի համար տվյալ պահին ընդունելի համարվող արագ իրացվելի անշարժ գույքի գրավ, ընդ որում վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի իրացվելի արժեքի 50 տոկոսը:
Այլ պայմաններ Վարկի տրամադրումից երեքից վեց ամիս հետո Բանկի կողմից իրականացվում է վարկային միջոցների օգտագործման նպատակայնության մոնիտորինգ:
Կախված մոնիտորինգի արդյունքներից, ինչպես նաև հաշվի առնելով այդ ընթացքում բիզնեսի զարգացման ընթացիկ արդյունքները՝ վարկի արժույթը և տոկոսադրույքը կարող են փոխվել՝ համաձայն Բանկում գործող նմանատիպ բիզնես վարկերի համար մոնիտորինգի իրականացման պահին կիրառելի բիզնես վարկերի պայմանների, ընդ որում տոկոսադրույքը և վարկի արժույթը բիզնես վարկերի պայմաններին համապատասխանեցնելը կարող է իրականացվել միայն վարկի տրամադրումից առնվազն վեց ամիս հետո:
Ներկայացվող փաստաթղթեր Այս տեսակի վարկերի դիտարկման համար Բանկը հաճախորդից կարող է պահանջել բիզնես պլան:
Մնացած փաստաթղթերը ներկայացվում են ըստ սույն Կարգով սահմանված ցանկի:
Միջնորդավճարներ Բանկի կողմից կարող են սահմանվել վարկային դիմումի դիտարկման կամ այլ վճարներ՝ համաձայն Գլխավոր Վարկային կոմիտեի կամ Բանկի Վարչության որոշման:

Շրջանառու միջոցների համալրման արագ վարկեր
(առավելագույն 20 մլն ՀՀ դրամին համարժեք)

Վարկառու Բանկի առևտրային ֆինանսավորման հաճախորդներ, որոնք հանդիսանում են Բանկի գործող վարկառուներ և վերջին 2 տարիների ընթացքում ֆինանսավորումները սպասարկելիս չեն ունեցել անընդհատ 3 օրից ավելի և գումարային 12 օրից ավելի ժամկետանց պարտավորություններ և չեն դասակարգվել
Ֆինանսավորման գործիքը, արժույթը և գումարը Վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ
Ֆինանսավորումը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով
Առավելագույն գումարը - անուիտետային մարման եղանակով վարկի դեպքում Բանկում մարված մայր գումարի մինչև 80%-ը,
Օվերդրաֆտի դեպքում Բանկում մարված մայր գումարի մինչև 40%-ի չափով
Ժամկետը, վարկի և տոկոսների մարման կարգը
  • անուիտետային մարման տարբերակով` մինչև 36 ամիս
  • օվերդրաֆտի դեպքում - մինչև 12 ամիս
Տոկոսադրույքը Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ
Ապահովվածություն Գործող վարկային պարտավորությունների ներքո գրավադրված ապահովվածության միջոցներ
Այլ պայմաններ Վարկի հաստատումը կատարվում է համապատասխան իրավասություն ունեցող հաստատող մարմնի կողմից ԱՖՎ կողմից իրականացված ֆինանսական մոնիտորինգի և ACRA հարցման հիման վրա, անվտանգության ծառայության կողմից հաճախորդի վստահելիության վերաբերյալ կարծիքի առկայության դեպքում՝ ընդ որում, ԱՖՎն տվյալ վարկերի պայմաններին համապատասխանող հաճախորդների տվյալները անվտանգության ծառայություն կարծիքի է ներկայացնում ցանկով: Իրավաբանական վարչությունը տվյալ վարկերի հաստատման գործընթացին չի մասնակցում` բացառությամբ նոր վարկի ապահովման միջոցի ձևակերպման դեպքի
Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը Դիմում հայտ, հարկային տեսչությունից պարտք ու պահանջի մասին տեղեկանք
Միջնորդավճարներ Բանկի կողմից կարող են սահմանվել վարկային դիմումի դիտարկման կամ այլ վճարներ` համաձայն ԳՎԿ կամ Բանկի Վարչության որոշման

Գույքի գնահատման, ապահովագրման, նոտարական վավերացման և իրավասու մարմնում գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին:
Օժանդակ ծառայություններից օգտվելու դեպքում ծառայությունների գինը /գնի միջակայքը/ սահմանում է ծառայությունը մատուցող կազմակերպությունը:

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 
Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: