Թեժ գիծ +37410 511 211

Տրանսֆեր քարտ

Տրանսֆեր քարտ

Կոնվերս բանկի միջոցով Unistream, Best, Converse Transfer արագ դրամական փոխանցումնրի համակարգերով ստացված գումարները կարող եք ստանալ ArCa Classic կամ Visa Electron Տրանսֆեր դեբետ քարտերի միջոցով՝ առանց բանկ այցելելու:

Տրամադրման և սպասարկման սակագներ՝

N Ծառայության տեսակը Visa Electron և/կամ ArCa Classic
1 Սահմանափակումներ  Քարտը չի կարող համալրվել  փոխանցումով այլ հաշիվներից  կամ կանխիկ գումարի մուտքագրմամբ
 2 Արժույթը 
  • ՀՀ դրամ
  • ԱՄՆ դոլար
  • Եվրո
  • ՌԴ ռուբլի
 3 Ժամկետը  36 ամիս
 4 Պատրաստման և տրամադրման ժամկետը  Առավելագույնը 5 աշխատանքային օր
 5 Դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան տոկոսադրույք 
  • ՀՀ դրամ - 3%
  • Այլ արժույթներ - 0%
 6 Քարտի տրամադրում  0
 7 Քարտային հաշվի սպասարկման վճար  
  • ArCa Classic - 0 ՀՀ դրամ
  • Visa Electron - 2 000 ՀՀ դրամ, գանձվում է քարտի տրամադրման պահին միանվագ` քարտի գործողության ամբողջ ժամանակատատվածի համար
 8 Գործարքներ առևտրային կետերում 0
 9 Կանխիկի տրամադրում բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում 0
 10 Կանխիկի տրամադրում ԱՐՔԱ համակարգի բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում 1%
 11 Կանխիկի տրամադրում ԱՐՔԱ համակարգից դուրս գործող կանխիկացման կետերում և բանկոմատներում 1% նվազագույնը 1 500 ՀՀ դրամ
12 Կանխիկացման գործարքի օրական առավելագույն սահմանաչափ 300 000 ՀՀ դրամ
800 ԱՄՆ դոլար
600 ԵՎՐՈ
25 000 ՌԴ ռուբլի
13 Կանխիկացման մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ միայն Բանկոմատներից 500 000 ՀՀ դրամ
14 Կանխիկացման գործարքների օրական առավելագույն քանակ 10
 15 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  • Դիմում
  • Անձնագիր կամ նույնականացման քարտ
  • Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության
 16 Քարտի և/կամ PIN կոդի վերաթողարկման սակագինը 2 000 ՀՀ դրամ
17 Քարտի ապաբլոկավորման վճար 500 ՀՀ դրամ

Պատվիրեք քարտն առցանց այստեղ  

Տրանսֆեր դեբետ քարտի տեղեկատվական ամփոփագիրը

Ծառայության մատուցման պայմանները 
  • Հաճախորդը զանգահարում է Բանկ՝ բանկի նշած հեռախոսահամարով: Հեռախոսազանգը ձայնագրվում է, որի մասին մինչև Բանկի աշխատակցին միանալը հաճախորդը պարտադիր տեղեկացվում է:
  • Բանկի աշխատակիցը նույնականացնում է հաճախորդին՝ նրանից հարցնելով Դիմումում լրացված գաղտնաբառը, ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը:
  • Հաճախորդը Բանկի աշխատակցին հայտնում է Արագ փոխանցումների համակարգերով փոխանցման վերաբերյալ պահանջվող տեղեկությունները:
  • Հեռախոսազանգով գործարքը կատարելու պահին արտարժույթով ստացվելիք գումարները կամ դրանց մասը ՀՀ դրամով հաշվեգրվելու ցանկության դեպքում արտարժույթի փոխանակումը "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից կատարվում է` հիմք ընդունելով հետևյալ փոխարժեքները.

    - ԱՄՆ դոլարով/Եվրոյով ստացված գումարների դեպքում` փոխանակման պահին "Կոնվերս Բանկ"-ում գործող կանխիկ առքի փոխարժեքին գումարած 1 ՀՀ դրամ
    - Ռուսական ռուբլով ստացված գումարների դեպքում` փոխանակման պահին "Կոնվերս Բանկ"-ում գործող անկանխիկ առքի փոխարժեքով
    - այլ արտարժույթով հաշվեգրվելու ցանկության դեպքում արտարժույթի փոխանակումը կատարվում է փոխանակման պահին "Կոնվերս Բանկ"-ում գործող փոխարժեքներով:
  • Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքների հավաստագրման պահին գործարքի հավաստագրման և փաստացի հաշվեգրման ժամանակ կիրառվող փոխարժեքները կարող են տարբերվել: Հավաստագրման ժամանակ կիրառվում են VISA-ի կողմից սահմանված փոխարժեքները, իսկ գործարքի հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործարքի հաշվեգրման օրվանը նախորդող բանկային օրվա համար սահմանված ԱՄՆ դոլարի փոխարժեքը: Փոխարժեքների տարբերության հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
Քարտի տրամադրման և ակտիվացման պայմանները
  • Քարտը ստանալու պահին Քարտապանը պարտավոր է ստորագրել այն հակառակ կողմի ստորագրության դաշտում: Ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը հանդիսանում է օրինական հիմք Քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար՝ առանց որևէ փոխհատուցման:

Քարտի և PIN ծածկագրի օգտագործման և պահպանման կանոնները

  • Քարտային հաշիվը բացվում է Քարտով և Քարտային հաշվով գործառնություններ իրականացնելու համար:
  • Քարտապանն իրավունք չունի փոխանցել Քարտը և PIN - ծածկագիրն այլ անձանց:
  • Քարտով վճարում կատարելու կամ կանխիկացման կետերում կանխիկ գումարներ ստանալու դեպքերում Քարտապանը պարտավոր է ստորագրել կտրոնը /անդորրագիրը/` ստուգելով գործարքի գումարը:
  • Քարտը չի կարող օգտագործվել որևէ անօրինական գործունեության կամ դրանից բխող գործարքների համար: Քարտային գործառնությունների օրինականության շուրջ որևէ կասկածի առկայության դեպքում Բանկն իրավունք ունի, առանց Քարտապանին ծանուցելու, չթույլատրել գործարքը և/կամ բլոկավորել Քարտը և/կամ հաշիվը: Բանկը կարող է նաև լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր պահանջել Քարտապանից` նախքան համապատասխան գործառնության թույլատրումը:
  • Նախքան քարտով ինտերնետային միջավայրում գործարք իրականացնելը` Քարտապանը պետք է մանրամասն ծանոթանա տվյալ ինտերնետային կայքից գնումների կատարման, առաքման, գործարքի չեղյալացման, ապրանքների վերադարձման պայմաններին, կայքի կոնտակտային տվյալների առկայությանը:
  • Ինտերնետային միջավայրում քարտով գործարք իրականացնելիս Քարտապանը պետք է օգտվի ճանաչված և հուսալի կայքերից, ինչպիսիք են Secure Sockets Layer (SSL) սերտիֆիկատ, Verified by Visa անվտանգության համակարգ, MasterCard SecureCode և այլ անվտանգության համակարգեր ունեցող կայքերից:
  • Քարտապանը պարտավոր է պահպանել բոլոր վճարային փաստաթղթերը, կապված Քարտով գործառնությունների հետ մինչև Քարտային հաշվից քաղվածքի ստացումը, ստուգել քաղվածքում նշված գործարքները իրականում կատարված ծախսերի հետ և անհամապատասխանությունների առկայության դեպքում` քաղվածքի ձևավորման պահից Պայմանագրով սահմանված ժամկետում հայտնել դրանց մասին Բանկին: Բանկն իրավունք ունի մերժել նշված ժամկետից ուշ ստացված բողոքները:
  • Քարտով գործառնությունները պետք է իրականացվեն Վճարային սահմանաչափի սահմաններում: Գերազանցող գումարի ձևավորումից 45 օր հետո հաշվարկվում է տույժ գերազանցող գումարի 0,15 %-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Նշված դեպքում Քարտը կարող է արգելափակվել մինչև պարտքի մարումը:
  • Պայմանագրի լուծման վերաբերյալ Քարտապանի գրավոր դիմումը ստանալու պահից 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Բանկը դադարեցնում է Քարտի սպասարկումը` մարելով Բանկի հանդեպ Քարտապանի ունեցած և սույն կետում նշված 45-օրյա ժամկետի ընթացքում ձևավորված պարտավորությունները` Բանկում Քարտապանի ունեցած հաշիվներին առկա գումարներից: Քարտի սպասարկումը դադարեցնելուց հետո 45 (քառասունհինգ) օր անց Քարտապանի Քարտային հաշիվը փակվում է, իսկ դրա վրա առկա միջոցները փոխանցվում Քարտապանի բանկային հաշվին կամ Քարտապանի ցանկությամբ կանխիկ տրամադրվում են վերջինիս:
  • Քարտային հաշվին առկա բացասական մնացորդը ենթակա է վճարման Քարտապանի կողմից բացասական մնացորդը ձևավորվելու պահից 5 /հինգ/ բանկային օրվա ընթացքում:
  • Պայմանագրի դադարեցման դեպքում Քարտապանը շարունակում է պարտավորություն և պատասխանատվություն կրել այն գործարքների վճարման համար« որոնք կատարվել են նախքան Պայմանագրի դադարեցումը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ բանկոմատում« կանխիկացման կամ առևտրային կետում /այդ թվում` ինտերնետային միջավայրում գրանցված առևտրային կետերում/ Քարտի /այդ թվում` գործողության ժամկետը լրացած Քարտի/ չսպասարկման կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով Քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար:
  • Քարտի չլիազորված օգտագործման կամ նման օգտագործման վտանգի դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին /խնդրելով արգելափակել Քարտի օգտագործումը/ Բանկի հեռախոսահամարներով: Մինչ սույն կետով նշված կարգով Բանկին ծանուցելու պահը Քարտով կատարված գործարքների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով կատարված այն գործարքների հետևանքով Քարտապանին պատճառված վնասների համար, որոնք իրականացվել են.
    * PIN-ծածկագրի մուտքագրմամբ, կամ
    * Քարտի մագնիսական ժապավենի, և/կամ Քարտի վրայի չիպի և/կամ Քարտի ետնամասում նշված CVV ծածկագրի ընթերցմամբ և թողարկող բանկի կողմից ստանում են օնլայն հավաստագրում /անգամ այն դեպքերում, եթե գործարքի անդորրագրում առկա ստորագրությունը տարբեր է Քարտապանի փաստացի ստորագրությունից/:
    * Օֆլայն ռեժիմում, եթե դրանք կատարվել են Քարտը միջազգային բլոկավորման համակարգում տեղադրված չլինելու ժամանակահատվածում:
  • Քարտապանը պատասխանատվություն չի կրում օֆլայն ռեժիմում կատարված այն գործարքների համար, որոնք կատարվել են քարտը միջազգային բլոկավորման համակարգում տեղադրված լինելու ժամանակահատվածում:
  • Քարտը Բանկի կողմից տեղադրվում է միջազգային բլոկավորման համակարգում` քարտապանի գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա, որի դեպքում Քարտապանը պարտավոր է վճարել Սակագներով սահմանված միջազգային բլոկավորման համակարգում տեղադրման վճարը` անկախ քարտի բլոկավորված կամ փակված լինելու հանգամանքից:
  • Առանձին դեպքերում Բանկն իրավասու է նաև սեփական նախաձեռնությամբ Քարտը տեղադրել միջազգային բլոկավորման համակարգում:
  • Ելնելով Քարտապանի շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` Քարտային հաշվով 6 /վեց/ ամիս և ավել շրջանառություն չլինելու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանի սառեցնել Քարտային հաշիվը և բլոկավորել Քարտը` առանց այդ մասին Քարտապանին լրացուցիչ տեղեկացնելու, ինչը, սակայն, չի սահմանափակում Բանկի իրավունքը` իր հանդեպ Քարտապանի ունեցած վճարային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով համապատասխան գումարներ գանձել Քարտային հաշվից:
  • Քարտը ապաբլոկավորվում, իսկ Քարտային հաշիվն ապասառեցվում է, եթե.
    * Քարտապանի կողմից համապատասխան դիմում է ներկայացվում Բանկ,
    * Քարտապանը համապատասխան հարցով զանգահարում է Բանկ` Բանկի հեռախոսահամարով` հայտնելով իր Քարտի դիմումում նշված գաղտնաբառը (խոսքը PIN–ծածկագրի մասին չէ):
  • Բանկը հնարավորություն է ընձեռում Քարտապանին ստանալ իր Քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS /կարճ/ հաղորդագրություններ` այդպիսով հնարավորինս կանխելով Քարտի չլիազորված օգտագործումը:
  • Վերոնշյալ SMS հաղորդագրությունը ստանալուն պես Քարտապանը պետք է հավաստիանա, որ գործարքը կատարվել է իր կամ իր կողմից լիազորված անձի գիտությամբ, կարգադրությամբ կամ մասնակցությամբ:
  • Քարտի չլիազորված օգտագործման դեպքում Քարտապանը պարտավոր է տեղեկացնել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ին կամ "Արմենիան Քարդ" ՓԲԸ-ին` զանգահարելով Բանկի հեռախոսահամարներով` հայտնելով իր Քարտի դիմումում նշված գաղտնաբառը (խոսքը PIN–ծածկագրի մասին չէ):
  • Չլիազորված օգտագործման մասին տեղեկացնելու դեպքում Քարտը շտապ բլոկավորվում է և Բանկը, Քարտապանի դիմումի հիման վրա, ուսումնասիրում է գործարքի մանրամասները և, անհրաժեշտության/հնարավորության դեպքում, սկսում գործարքի բողոքարկման գործընթացը:
  • Բանկն իրավասու է Քարտապանից պահանջել Քարտի օգտագործման արդյունքում Քարտապանի մեղքով, ինչպես նաև Քարտի կորստի/գողացվելու դեպքում մինչև Բանկին տեղեկացնելու պահը կատարված գործարքների համար միջազգային վճարային համակարգերին Բանկի կողմից վճարված գումարները:
  • Քարտի վրա նշված գործողության ժամկետի ավարտից հետո Քարտապանը պարտավոր է Քարտը վերադարձնել Բանկ կամ ոչնչացնել այն` Քարտը կտրատելով մանր կտորների:
  • Քարտապանը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել ինչպես Քարտի, այնպես էլ հավելյալ/կից քարտի անվտանգությունն ապահովելու և դրանց անթույլատրելի օգտագործումը բացառելու համար:
  • Քարտի հետ տրամադրվում է ծրար, որը պարունակում է Քարտի PIN-ծածկագիրը, որն անհրաժեշտ է բանկոմատներից կանխիկ գումարներ ստանալիս և POS տերմինալներով գործառնություններ իրականացնելիս: Երեք անգամ անընդմեջ սխալ PIN - ծածկագիր հավաքելու դեպքում Քարտը ավտոմատ արգելափակվում է և առգրավվում:

Անվտանգություն

Քարտի կորստի /գողացվելու/ դեպքում, այն արգելափակելու համար Քարտապանը պարտավոր է անմիջապես հայտնել այդ մասին` զանգահարելով Քարտի վրա նշված հեռախոսահամարով կամ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ` ներքոնշյալ հեռախոսահամարներով.

  • ժամը 9:00-22:00` (+374 10) 511 211,
  • շուրջօրյա` (+374 10) 545 514:
    Բանավոր դիմումի ստացումից և Քարտապանի ինքնությունը ճշտելուց հետո Քարտն արգելափակվում է:
  • "Արմենիան Քարդ" ՓԲԸ` (+374 10) 59 22 22 հեռախոսահամարով` Բանկի ոչ աշխատանքային օրերին և ժամերին:
  • Ուղարկելով պատշաճ գրավոր հաղորդագրություն (+37410) 511 212 ֆաքսով կամ card@conversebank.am էլ. հասցեով կամ ներկայացնելով գրավոր դիմում Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Ընդ որում, Բանկը համարվում է Քարտապանի կողմից սույն կետով նշված միջոցներով ծանուցված` Բանկի կողմից Քարտապանի հաղորդագրության ստացման վերաբերյալ հավաստումը Քարտապանի կողմից ստանալու պահից:
Արգելափակումից հետո Քարտը հայտնաբերելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ` ամենաուշը 1 բանկային օրվա ընթացքում, տեղեկացնել Բանկին:
Քարտի գործողությունը կարող է վերականգնվել արգելափակումից հանելու համար Սակագներով սահմանված վճարները (500 ՀՀ դրամ) գանձելուց հետո:
PIN կոդի կորստի/գողանալու դեպքում Քարտապանը գրավոր դիմում է Բանկին: Բանկը վերաթողարկում է քարտը՝ PIN կոդի հետ միասին:

Ֆինանսական Համակարգի Հաշտարար

Տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված պայմանագրի համաձայն, Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

 Ֆինանսներ բոլորի համար