Թեժ գիծ +37410 511 200

Ֆինանսական հաստատություններ

Ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության զարգացումը և գործարար կապերի ամրապնդումը՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գործունեության առաջնահերթ ուղղություններից է:

Գործարար հարաբերություններ հաստատելիս, Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում ոչ միայն Ֆինանսական հաստատության կողմից առաջարկվող ծառայությունների որակին և մատչելիությանը, այլ նաև գործարար համբավին և վստահելիությանը:

Տարիների ընթացքում ձևավորված և մշտապես բարելավվող լայն թղթակցային ցանցի և առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ, Բանկը առաջարկում է իր հաճախորդներին բարձրորակ ծառայություններ միջազգային վճարումների և առևտրի ֆինանսավորման ոլորտում:

Մեր Բանկի միջոցով միջազգային վճարումների իրականացման դեպքում հաճախորդները ստանում են անհատական մոտեցում, անհրաժեշտ պրոֆեսիոնալ խորհրդատվություն փորձառու մասնագետների կողմից, ինչպես նաև ճկուն սակագներ:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն մշտապես աշխատում է իր թղթակցային ցանցի օպտիմալացման և ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության շրջանակի ընդլայնման ուղղությամբ՝ միջազգային բիզնեսի ոլորտում իր հաճախորդների աճող պահանջների բավարարման նպատակով:

Թղթակից բանկերի ցանկ (նոստրո հաշիվներ) 

Փոխանցումների սակագներ

Արտարժույթով փոխանցումներ ստանալու վավերապայմաններ