Թեժ գիծ +37410 511 211

Ֆակտորինգ

Բանկում դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորումը` ֆակտորինգ, իրականացվում է 2 եղանակով՝ դասական և հետադարձ ֆակտորինգի միջոցով

Դասական ֆակտորինգ - կարճաժամկետ ֆինանսավորման գործիք, որի դեպքում Ֆակտորը Հաճախորդին հանձնում է կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ` ի հաշիվ Հաճախորդի` Պարտապանի նկատմամբ ունեցած դրամական պահանջի զիջման, որը բխում է Հաճախորդի կողմից Պարտապանին ապրանքներ տրամադրելուց, ծառայություններ մատուցելուց կամ Պարտապանի համար աշխատանքներ կատարելուց, իսկ Հաճախորդը Ֆակտորին զիջում է կամ պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը:

Դասական Ֆակտորինգի տարատեսակներն են.

  • Փակ ֆակտորինգ - ֆակտորինգի այս տարատեսակի դեպքում Պարտապանը չի ծանուցվում ֆակտորինգային գործարքի վերաբերյալ, և ֆակտորինգային պարտավորությունների պատշաճ կատարման պատասխանատվություն չի կրում:
  • Բաց ֆակտորինգ - ֆակտորինգի այս տարատեսակի դեպքում Պարտապանը ծանուցվում է այն մասին, որ գործարքում առկա է Ֆակտորը, և իրականացնում է բոլոր վճարումները Ֆակտորի հաշվին՝ այդպիսով կատարելով ապրանքների ձեռքբերմամբ/ծառայությունների կամ աշխատանքների ստացմամբ պայմանավորված իր պարտականությունները:
  • Առանց ռեգրեսի /հետպահանջ/ իրավունքի դասական ֆակտորինգ, որի դեպքում Պարտապանի կողմից Բանկին վճարման ենթակա գումարը չվճարվելու պարագայում Հաճախորդը որևէ պարտավորություն չի կրում Բանկի հանդեպ:
  • Ռեգրեսի /հետպահանջ/ իրավունքով դասական ֆակտորինգ, որի դեպքում Բանկը Հաճախորդի հանդեպ ունի ռեգրեսի իրավունք, այսինքն` եթե Պարտապանը չի կատարում Բանկի նկատմամբ ունեցած իր դրամական պարտավորությունները, ապա վճարումը Բանկին իրականացնում է Հաճախորդը:


Հետադարձ ֆակտորինգ - կարճաժամկետ ֆինանսավորման գործիք, որի դեպքում Ֆակտորը ֆինանսավորում է Հաճախորդի մատակարարներին՝ ի հաշիվ վերջիններիս՝ Հաճախորդի նկատմամբ ունեցած դրամական պահանջի զիջման, որը բխում է մատակարարների կողմից Հաճախորդին ապրանքներ տրամադրելուց, ծառայություններ մատուցելուց կամ Հաճախորդի համար աշխատանքներ կատարելուց, իսկ Մատակարարը Ֆակտորին զիջում է կամ պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը:

 

Ֆակտորինգային ֆինանսավորման պայմանները՝

Ֆակտորինգային ծառայությունից օգտվելու համար Պարտապանի և Մատակարարի առևտրային հարաբերությունները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին՝

  • Պարտապանի և Մատակարարի առևտրային հարաբերությունները սկսվել են առնվազն 6 ամիս առաջ և իրականացվել է առնվազն երկու մատակարարում, որոնց դիմաց ստացվել է ամբողջական վճարում:
  • Ապրանքների մատակարարումը/ծառայությունների մատուցումը/աշխատանքների կատարումը կրում են շարունակական բնույթ և չեն հանդիսանում մեկանգամյա գործարք:
  • Ապրանքների մատակարարման/ծառայությունների մատուցման/աշխատանքների կատարման դիմաց ստացվելիք վճարի հետաձգման ժամկետը չի գերազանցում 120 օրը:
  • Ապրանքների մատակարարման/ծառայությունների մատուցման/աշխատանքների կատարման դիմաց վճարումներն իրականացվում են անկանխիկ ձևով:

 

Ֆակտորինգային Ֆինանսավորման արժույթ ՀՀ դրամ
Ֆակտորինգային դիմումի ուսումնասիրության վճար, որը
գանձվում է Հաճախորդից դիմումը Բանկ ներկայացնելիս
15 000 ՀՀ դրամ
Ֆակտորինգային ֆինանսավորման սահմանաչափ Յուրաքանչյուր Պարտապանի/Մատակարարի համար հաստատվում է առանձին ֆակտորինգային ֆինանսավորման սահմանաչափ՝ պայմանավորված Հաճախորդի և/կամ Պարտապանի վարկունակությամբ
Ֆակտորինգային ֆինանսավորման սահմանաչափի առավելագույն ժամկետ 12 ամիս
Ֆինանսավորման ժամկետ (ֆինանսավորման տրամադրման և զիջված պահանջով պարտավորությունների կատարման միջև ընկած առավելագույն ժամկետ) 120 օր
Զիջված պահանջի գումարից ֆինանսավորման առավելագույն չափ /Ֆինանսավորման առաջին փուլում/ 90%
Տարեկան տոկոսադրույք Հաստատվում է Բանկի Վարչության կողմից
Միջնորդավճար (միջնորդավճարները գանձվում են կամ Հաճախորդից (Մատակարարից) կամ Պարտապանից՝ համաձայն Հաճախորդի հետ կնքված համաձայնագրի) Բանկի կողմից կարող են սահմանվել վճարներ` համաձայն ԳՎԿ կամ Վարչության որոշման
Ապահովվածություն Ըստ անհրաժեշտության՝
  • Շարժական և անշարժ գույք, ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեք, այդ թվում՝ գնահատման ենթակա իրավունք,
  • Երաշխավորություն

  


 Ֆակտորինգային ֆինանսավորման սակագները 

Ծառայություն Սակագին
Սահմանաչափի հաստատման և սահմանաչափի ավելացման միջնորդավճար Սահմանաչափի 0.25%՝
նվազագույնը 5.000 ՀՀ դրամ, առավելագույնը 200.000 ՀՀ դրամ
 
Ֆինանսավորվող գործարքի նվազագույն գումար Նվազագույնը 500.000 ՀՀ դրամ
Սահմանաչափի վերահաստատում 10.000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք (հաշվարկվում է ֆինանսավորման գումարի նկատմամբ) Սկսած 13%-ից
Միջնորդավճար (հաշվարկվում է զիջված պարտավորության գումարի նկատմամբ) 0.5-3%
Նվազագույնը 5000 ՀՀ դրամ
Հայտի ուսումնասիրության վճար 15.000 ՀՀ դրամ
Ծանուցման սակագին 500 ՀՀ դրամ
Տույժեր և տուգանքներ ժամկետանց գումարի դիմաց 0.2% օրական՝ պարտավորության նկատմամբ
Ֆակտորինգի վաղաժամկետ մարում Տույժ կամ տուգանք չի կիրառվում

 Տեղեկատվական ամփոփագիր