ՀԾ "Բանկ-հաճախորդ" ծրագիր
ՀԾ "Բանկ-հաճախորդ" համակարգը (այսուհետ՝ Համակարգ) նախատեսված է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) հաշվետեր հաճախորդ (այսուհետ՝ Հաճախորդ) հանդիսացող.
- Անհատ ձեռնարկատերերի համար
- Իրավաբանական անձանց համար
- Իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների համար
Համակարգի հնարավորությունները
Համակարգի օգնությամբ Հաճախորդը կարող է ձևակերպել և Բանկ ուղարկել, ինչպես նաև Բանկից ստանալ հետևյալ էլեկտրոնային փաստաթղթերը:
Բանկ ուղարկվող էլեկտրոնային փաստաթղթերը՝
- վճարման հանձնարարագիր
- խմբային վճարման հանձնարարագիր
- կանխիկ միջոցների ստացման հայտ
- ազատ ֆորմատի հաղորդակցություն
- արտարժույթի փոխանակման հայտ
Բանկից ստացվող էլեկտրոնային փաստաթղթերը՝
- հաշվից քաղվածք
- հաշվով վարկային մուտքերի ապակոդավորում (քաղվածքի էլեկտրոնային փաստաթղթեր)
- Բանկից տեղեկատվական և այլ ինֆորմացիայի ստացում (ազատ ֆորմատի հաղորդակցություն)
Փաստաթղթերը և հանձնարարականների մերժման հիմքերը և սահմանափակումները սահմանվում են Բանկի և հաճախորդի միջև կնքված պայմանագրով:
Սպասարկման վճար
Սպասարկման վճարը գանձվում է պայմանագրի կնքման ամսվան հաջորդող ամսից և գանձվում է ոչ ուշ, քան մինչ հաշվետու ամսվա վերջին աշխատանքային օրը:
Ամսական 50 և ավելի գործարք կատարելու դեպքում |
3,000 ՀՀ դրամ ամսական |
Ամսական մինչև 50 գործարք կատարելու դեպքում |
6,000 ՀՀ դրամ ամսական |
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Անհատ ձեռնարկատերերի դեպքում՝
- Անձը հաստատող փաստաթուղթ
Իրավաբանական անձանց դեպքում`
- Իրավաբանական անձի տնօրենի, եթե վերջինիս լիազորությունները իրավաբանական անձի կանոնադրությամբ որևէ կերպ սահմանափակված չեն կամ
- այլ անձի, ով ունի իրավաբանական անձի անունից գործելու լիազորագիր, անձը հաստատող փաստաթուղթը
Ընդհանուր դրույթներ անվտանգության վերաբերյալ
ՀԾ "Բանկ-հաճախորդ" համակարգի միջոցով փոխանցվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանությունը չարտոնագրված մուտքից, ինչպես նաև նրանց հեղինակի ինքնությունը, իսկությունը և ամբողջականության հաստատումը ապահովվում է համակարգի մուտքի գաղտնաբառերի, էլեկտրոնային փաստաթղթերի անհատական կոդավորման, բանալիների օգտագործման շնորհիվ:
Համակարգի միջոցով կատարվող գործառնությունների սակագներ
- Ներբանկային փոխանցումներ ՀՀ դրամով` 0
- Աշխատավարձային փաթեթի կատարում
- Վճարման հանձնարարականը մինչև ժ. 16:00 ներկայացնելու դեպքում նույն օրը քարտային հաշիվների համալրում՝ 0
- Վճարման հանձնարարականը ժ. 16:00-ից 18:00 ներկայացնելու դեպքում նույն օրը քարտային հաշիվների համալրում՝ 30,000 ՀՀ դրամ (միանվագ)
- ՀՀ այլ բանկեր փոխանցումներ ՀՀ դրամով
- Հաջորդ բանկային օրը փոխանցման պայմանով` 0
- Նույն բանկային օրը փոխանցման պայմանով («Շտապ» պայմանով)1` 0.1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 10,000 ՀՀ դրամ
- Ներբանկային փոխանցումներ արտարժույթով՝ 0
- Վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)1
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 0.1%, նվազագույնը՝ 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
- ՌԴ ռուբլի՝ 0.08%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 25,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթով2, 3՝ 0.13%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- Guaranted OUR (գումարը շահառուին է հասնում ամբողջական)
- ԱՄՆ դոլար՝ "OUR" տարբերակի ԱՄՆ դոլարի սակագին՝ գումարած 15,000 ՀՀ դրամ
- Մինչև 12,500 եվրո գումարի դեպքում` 10,000 ՀՀ դրամ
- 12,500-ից ավելի եվրո գումարի դեպքում` 0.1%, նվազագույնը՝ 13,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- Վճարման հանձնարարականի կատարում` ստացողի հաշվին (BEN)1
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ3՝ 0.13%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
- "Շտապ" պայմանով փոխանցումների դեպքում ի հավելումն համապատասխան սակագնի գանձվում է1 10,000 ՀՀ դրամ
- ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված օֆշորային տարածքներում գրանցված ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից/օգտին ԱՄՆ դոլարով վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)2, 4` 0.3%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 145,000 ՀՀ դրամ
1 ՀՀ դրամով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն վճարման հանձնարարականը մինչև Ժ. 15:00-ն: Նշված ժամերից հետո ներկայացված հանձնարարականները կկատարվեն հաջորդ բանկային օրը:
50 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի փոխանցման դեպքում Բանկը կարող է չկատարել "Շտապ" պայմանով փոխանցումը: Ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացված ՀՀ պետական բյուջե "Շտապ" պայմանով փոխանցումները կատարվում են առանց համապատասխան միջնորդավճարի գանձման:
Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.
ԱՄՆ դոլարով և եվրոյով մինչև ժ. 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
ՌԴ ռուբլիով մինչև ժ. 12:00-ն ներկայացված վճարման հանձնարարականները փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
2 Սակագինը ներառում է թղթակից բանկերի միջնորդավճարները, իսկ երրորդ բանկերի ծախսերը, առկայության դեպքում, գանձվում են լրացուցիչ՝ ըստ փաստացի մեծության:
3 Ոչ հաշվետեր հաճախորդների այլ արժույթով փոխանցումները կատարվում են միայն "BEN" տարբերակով:
4 Ուշադրություն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Արաբական Միացյալ Էմիրություններ ցանկացած արժույթով իրականացվող միջազգային վճարման հանձնարարականների մանրամասներում լրացվող տվյալներից բացի, ելնելով փոխանցման նպատակից՝ հաճախորդը պետք է նշի նաև փոխանցման նպատակին համապատասխան կոդ՝ ըստ ներկայացվող ցանկի։ Եթե հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում բացակայում է համապատասխան կոդի նշումը, Բանկը կարող է ինքնուրույն և իր հայեցողությամբ, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել ցանկում ներկայացված կոդերից մեկը:
Ուշադրություն |
Հաշիվներով գործառնությունները կատարվում են համապատասխան հաշվի արժույթով` բացառությամբ արտարժութի փոխարկման գործառնությունների: Վերջիններս կատարվում են այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով: |
«Սակագներ և դրույքներով» նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով հաշիվներից, իսկ դրանց բացակայության դեպքում գանձումները կատարվում են այլ արժույթով հաշիվներից` գանձման օրվա դրությամբ Բանկի համապատասխան արժույթի համար նախատեսված առքի անկանխիկ փոխարժեքով: |
Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված միջնորդավճարները հաշվարկվում և գանձվում են ՀՀ դրամով՝ գանձման օրվա դրությամբ համապատասխան արժույթի համար նախատեսված վաճառքի անկանխիկ փոխարժեքով: |
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել «Սակագներ և դրույքները»՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում: |
Բանկը պատասխանատվություն չի կրում. - Հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ տվյալներով հանձնարարականների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար: - Բանկից դուրս տեղի ունեցած հաղորդակցման ուղիների աշխատանքի խափանման պատճառով առաջացած ուշացումների և վնասների համար: - Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության, այդ թվում՝ տարերային աղետների, համաճարակների, գործադուլների, շրջափակումների, հեղաշրջումների, ռազմական գործողությունների, հեղափոխությունների, օրենսդրության մեջ փոփոխությունների, պետական մարմինների որոշումների հետևանքով առաջացած ուշացումների, վնասների, կորուստների համար: |
Վեճերի եվ տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:
Կապ Բանկի հետ
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
- այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
- այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
- զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
- Viber ՝ +374 95 511211
- Skype ՝ conversebank-callcenter
Թարմացվել է 01.09.2019թ.11:00