Թեժ գիծ +37410 511 211

MoneyGram

 

"MoneyGram"-ը միջազգային արագ դրամական փոխանցման համակարգ է, որի միջոցով հնարավոր է կատարել և ստանալ առանց հաշվի բացման փոխանցումներ դեպի Ռուսաստան/ից, ԱՊՀ, ինչպես նաև արտասահմանյան այլ երկրներ/ից: Համակարգը ներկայացված է մոտ 200 երկրներում (ցանկը ներկայացված է ստորև), ավելի քան 350 հազար սպասարկման կետերով:

Պայմաններ

Մեկ գործարքի առավելագույն չափ

9,999 ԱՄՆ դոլար կամ 6.999 Եվրո

Փոխանցումների իրականացում

ԱՄՆ դոլարով

Վճարումների իրականացում

ԱՄՆ դոլարով, Եվրոյով

Փոխանցման համարի (գաղտնագրի) նիշերի քանակ

8

Փոխանցման կատարման տևողություն

Մինչև 10 րոպե

"MoneyGram" համակարգի ինտերնետային կայքի հղում

www.moneygram.com

Սակագներ

Փոխանցումներ իրականացնելիս գանձվում են հետևյալ միջնորդավճարները

Դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղազախստան և Ղրղզստան

 

Դեպի արտասահմանյան այլ երկրներ

Գումար և արժույթ

Միջնորդավճար

Գումար և արժույթ

Միջնորդավճար

1 - 100 ԱՄՆ դոլար

2 ԱՄՆ դոլար

 

100.01 - 200 ԱՄՆ դոլար

4 ԱՄՆ դոլար

200.01 - 300 ԱՄՆ դոլար

6 ԱՄՆ դոլար

300.01 - 400 ԱՄՆ դոլար

8 ԱՄՆ դոլար

400.01 - 500 ԱՄՆ դոլար

10 ԱՄՆ դոլար

1 - 100 ԱՄՆ դոլար

12 ԱՄՆ դոլար

500.01 - 750 ԱՄՆ դոլար

14 ԱՄՆ դոլար

100.01 - 250 ԱՄՆ դոլար

20 ԱՄՆ դոլար

750.01 - 1,000 ԱՄՆ դոլար

19 ԱՄՆ դոլար

250.01 - 400 ԱՄՆ դոլար

24 ԱՄՆ դոլար

1,000.01 - 1,500 ԱՄՆ դոլար

28 ԱՄՆ դոլար

400.01 - 600 ԱՄՆ դոլար

32 ԱՄՆ դոլար

1,500.01 - 2,000 ԱՄՆ դոլար

37 ԱՄՆ դոլար

600.01 - 800 ԱՄՆ դոլար

40 ԱՄՆ դոլար

2,000.01 - 2,500 ԱՄՆ դոլար

46 ԱՄՆ դոլար

800.01 - 1,000 ԱՄՆ դոլար

50 ԱՄՆ դոլար

2,500.01 - 3,000 ԱՄՆ դոլար

55 ԱՄՆ դոլար

1,000.01 - 1,200 ԱՄՆ դոլար

60 ԱՄՆ դոլար

3,000.01 - 3,500 ԱՄՆ դոլար

64 ԱՄՆ դոլար

1,200.01 - 1,800 ԱՄՆ դոլար

75 ԱՄՆ դոլար

3,500.01 - 4,000 ԱՄՆ դոլար

73 ԱՄՆ դոլար

1,800.01 - 2,500 ԱՄՆ դոլար

100 ԱՄՆ դոլար

4,000.01 - 4,500 ԱՄՆ դոլար

83 ԱՄՆ դոլար

2,500.01 - 5,000 ԱՄՆ դոլար

150 ԱՄՆ դոլար

4,500.01 - 5,000 ԱՄՆ դոլար

92 ԱՄՆ դոլար

5,000.01 - 7,500 ԱՄՆ դոլար

225 ԱՄՆ դոլար

5,000.01 - 5,500 ԱՄՆ դոլար

95 ԱՄՆ դոլար

7,500.01 - 9,999 ԱՄՆ դոլար

300 ԱՄՆ դոլար

5,500.01 - 6,000 ԱՄՆ դոլար

99 ԱՄՆ դոլար

 

6,000.01 - 6,500 ԱՄՆ դոլար

109 ԱՄՆ դոլար

6,500.01 - 7,000 ԱՄՆ դոլար

119 ԱՄՆ դոլար

7,000.01 - 9,999 ԱՄՆ դոլար

139 ԱՄՆ դոլար

 

  • Ստացման գործարքի դեպքում լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:
  • Միջնորդավճարի գումարը գանձվում է միայն ՀՀ դրամով, այլ արժույթով ներկայացնելու դեպքում իրականացվում է արտարժույթի փոխանակում՝ հիմք ընդունելով գործարքի կատարման պահին Բանկում գործող տարադրամի փոխարժեքները:

  Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ուղարկված փոխանցումների չեղարկում, վավերապայմանների փոփոխություն
  1. Կատարված դրամական փոխանցումը հնարավոր է չեղարկել, կամ ստացողի վավերապայմանները փոփոխվել փոխանցողի պահանջով, նրա գրավոր դիմումի հիման վրա: Փոխանցման վավերապայմաններից կարելի է փոփոխել միայն ստացողի անունը, ազգանունը և հայրանունը:
  2. Գործարքը նույն օրը չեղարկելու դեպքում վերադարձվում է նաև միջնորդավճարը, իսկ հաջորդող օրերին միջնորդավճարը վերադարձվում է այն դեպքում, երբ փոխանցման վճարումը հասցեատիրոջը հնարավոր չէ իրականացնել համակարգային խնդիրների պատճառով:
  3. Կատարված փոխանցումը "MoneyGram" համակարգով կարող է վճարվել 90 օրվա ընթացքում, ընդ որում, առաջին 45 օրերի ընթացքում այն հասանելի է վճարման համար, իսկ հաջորդ 45 օրերի ընթացքում փոխանցումը վճարելու համար հարկավոր է "MoneyGram" համակարգի ծառայությունների կենտրոնի թույլտվությունը: 90 օրից հետո փոխանցման վճարումը դառնում է անհասանելի և փոխանցողը պետք է դիմի Բանկ կամ "MoneyGram" հեռախոսային կենտրոն հետևյալ հղումով՝ https://www.callmoneygram.com/moneygram, այս դեպքում ևս միջնորդավճարը չի վերադարձվում:

Սահմանաչափեր և սահմանափակումներ

  1. Մեկ փոխանցման գումարը չի կարող գերազանցել 9,999 ԱՄՆ դոլարը:
  2. Ստացման յուրաքանչյուր գումար չի կարող գերազանցել 9,999 ԱՄՆ դոլարը կամ 6,999 Եվրոն:
  3. Նույն փոխանցողը մեկ գործառնական օրվա ընթացքում կարող է կատարել փոխանցումներ մինչև 20,000 ԱՄՆ դոլար գումարի չափով:
  4. 3,000 ԱՄՆ դոլար և ավելի գումար փոխանցելու դեպքում համակարգը անձը հաստատող փաստաթղթից բացի պահանջում է լրացուցիչ նույնականացման փաստաթուղթ:
  5. 9,100 ԱՄՆ դոլար և ավելի գումար փոխանցելու դեպքում հարկավոր է "MoneyGram" համակարգի ծառայությունների կենտրոնի թույլտվությունը:

 "MoneyGram" համակարգի սպասարկման երկրների ցանկ

Պահանջվող փաստաթղթեր և տեղեկատվություն

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է

1

Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ

2

Նշել ստացողի երկիրը, քաղաքը և ստացողի անուն ազգանունը

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է

1

Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ

2

Նշել փոխանցման համարը (գաղտնագիրը)

Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որում նշված կլինեն գումարի չափը, արժույթը, փոխանցման գաղտնագիրը և այլ վավերապայմաններ:

Անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ է տրվում գաղտնագիրը տրամադրել միայն փոխանցումը ստացողին:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

Տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ

- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Ուշադրություն

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Առանձին դեպքերում, հիմնվելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) և թղթակից բանկերի պահանջների վրա, Բանկը կարող է սահմանափակել և/կամ չիրականացնել ծառայության մատուցումը:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ սահմանված կարգով ծանուցելով այդ մասին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով:

Բանկը պատասխանատվություն չի կրում.

-     Հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ տվյալներով հանձնարարականների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար:

-     Բանկից դուրս տեղի ունեցած հաղորդակցման ուղիների աշխատանքի խափանման պատճառով առաջացած ուշացումների և վնասների համար:

-     Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության, այդ թվում՝ տարերային աղետների, համաճարակների, գործադուլների, շրջափակումների, հեղաշրջումների, ռազմական գործողությունների, հեղափոխությունների, օրենսդրության մեջ փոփոխությունների, պետական մարմինների որոշումների հետևանքով առաջացած ուշացումների, վնասների, կորուստների համար:

  

Ծառայության մատուցման վայր

"MoneyGram" արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով կարող եք կատարել և ստանալ փոխանցումներ Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների Սպասարկման Գրասենյակում և մասնաճյուղերում:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/compare-money-transfers:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել (+374 10) 511 211 հեռախոսահամարով

Viber՝ +374 95 511 211
Skype՝ conversebank-callcenter

Թարմացվել է 19.09.2021թ. 13:40  

Տեղեկատվական ամփոփագիր

Հավելյալ տեղեկեթյունների համար՝www.moneygram.com

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված դրամական փոխանցումների համակարգի կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: