Թեժ գիծ +37410 511 211

Այլ հատուկ հաշիվներ

Նոտարի դեպոզիտ հաշիվներ

Նոտարի դեպոզիտ հաշիվները բացվում են այդ հաշվին մուտքագրվող դրամական միջոցները ընդունելու, հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ նոտարի կարգադրությունները կատարելու նպատակով:

Նոտարի դեպոզիտ հաշիվը կարող է օգտագործվել միայն օրենքով նախատեսված` նոտարի դեպոզիտ մուտքագրման ենթակա դրամական միջոցներով գործառնություններ իրականացնելու համար:

Նոտարի դեպոզիտ հաշիվների բացման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  1. Նոտարի պաշտոնավարումը հավաստող վավեր փաստաթուղթ (վկայական, հավաստագիր կամ այլ):
  2. Բանկի կողմից տրամադրվող ձևաթղթերով՝
  • Հաշվի բացման դիմում ֆիզիկական անձ/իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար

Կառուցապատողի հատուկ հաշիվների բացում և վարում

Կառուցապատողի հատուկ հաշիվն այն բանկային հաշիվն է, որի վրա կատարվում են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի` կառուցապատողին կանխավճարային վճարումները:

Կառուցապատողի հատուկ հաշվի բացման դեպում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝

  1. Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
  2. Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագիր:
  3. Կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ սեփականության իրավունքի փոխանցումը կամ շենքի շահագործման թույլտվության ստացումը հիմնավորող փաստաթղթեր, եթե գումարները փոխանվելու են կառուցապատողին մինչև Գործարքի ավարտը:
  4. Գործարքի պայմաններով նախատեսված դեպքում՝ այլ փաստաթղթեր:

Բանկի կողմից տրամադրվող ձևաթղթերով՝

  • Հաշվի բացման դիմում ֆիզիկական անձ/իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար

 Անվանատիրոջ հաշիվների բացում և սպսարկում

Անվանատիրոջ հաշիվը կարող է օգտագործվել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի և ներդրումային ֆոնդի կառավարչի (պահառուի) կողմից ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման (պահառության) հետ կապված գործառնությունների իրականացման համար:

Միանվագ դրամական վճարների հաշիվներ

Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և Բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով Բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (միանվագ դրամական վճարների հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող (այդ թվում՝ որոշակի ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները։

Սոցիալական ապահովության հաշիվներ

 Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և Բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով Բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (սոցիալական ապահովության հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Անձը հաճախորդի (սոցիալական ապահովության հաշվի տիրոջ) իրավունքներ է ձեռք բերում գումարը այդ հաշվին մուտքագրելու պահից։