Թեժ գիծ +37410 511 211

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Արտադրողականության խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։

Նպատակ

Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ նպատակով՝
1) նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում (այսուհետ՝ մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր).
2) ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից կապիտալ շինարարության իրականացում (այսուհետ՝ կապիտալ շինարարության իրականացում)՝ մեքենասարքավորման մոնտաժման և սպասարկման դեպքում, ընդ որում միայն այն դեպքում, երբ տնտեսավարողը ձեռք է բերել ՀՀ կառավարության որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մեքենասարքավորումը (մեքենասարքավորումները)։

Վարկառու/Լիզինգառու
Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

Արժույթ

ՀՀ դրամ կամ արտարժույթ

Վարկի/Լիզինգի գումար
Մեկ տնտեսավարողի (ներառյալ տնտեսավարողի հետ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածով փոխկապակցված համարվող կազմակերպությունները)՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝

Վարկի/լիզինգի
օգտագործման ուղղությունը
 
Սուբսիդավորվող մասի առավելագույն գումար
Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր 1 մլրդ դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով)
Կապիտալ շինարարություն Ձեռք բերված մեքենասարքավորման 30%


Ժամկետ

Տեսակը Տրամադրվող վարկի/լիզինգի գումարը Սուբսիդավորման ժամանակահատվածը Վարկի/լիզինգի ժամկետը
Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր; Կապիտալ շինարարություն մինչև 200 մլն դրամին համարժեք գումար մինչև 42 ամիս մինչև 120 ամիս
  ավելի քան 200 մլն դրամին համարժեք գումար մինչև 36 ամիս մինչև 120 ամիս

Սուբսիդավորման չափը
Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

 

Նպատակը Սուբսիդավորման չափը
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ 8%
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ 10%
կապիտալ շինարարության վարկ 8%
կապիտալ շինարարության լիզինգ 10%

Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

Նպատակը Սուբսիդավորման չափը
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ 6%
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ 8%
կապիտալ շինարարության վարկ 6%
կապիտալ շինարարության լիզինգ 8%

 

Վճարներ
Վարկի/լիզինգի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում

Ակրեդիտիվ
Սույն միջոցառման շրջանակներում վարկ է համարվում նաև փաստաթղթային ակրեդիտիվը, և փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով տրամադրվող ֆինանսավորումը ևս ենթակա է սուբսիդավորման՝ սույն միջոցառմամբ սահմանված վարկի պայմաններով։

Այլ պայմաններ
- Վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկայի փոխանցումներով
- վարկի/լիզինգի առարկայի արժեքը ներառում է վարկի/լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն)
- այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է վարկով/լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես վարկի/լիզինգի առարկա.

Սույն միջոցառման իմաստով նպատակային է համարվում այն վարկ/լիզինգը, որը տրամադրվել է ստորև աղյուսակում ներկայացված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների և որոշման 5-րդ կետով սահմանված օգտագործման նպատակների համադրությամբ՝

 

Գործունեության նպատակ
Օգտագործման նպատակ
B (ԲԻ) "ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ"
(բացառությամբ 7-րդ հատվածի)
 
մեքենասարքավորումների և
դրանց բաղկացուցիչ մասերի
ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 
C (ՍԻ) "ՄՇԱԿՈՂ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ"
 
մեքենասարքավորումների և
դրանց բաղկացուցիչ մասերի
ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 
D(ԴԻ)
"ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ,
ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ
ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ"
 
մեքենասարքավորումների և
դրանց բաղկացուցիչ մասերի
ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 
F (ԷՖ) "ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ" մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 
G 45.2 (ՋԻ) "ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ և ՆՈՐՈԳՈՒՄ"
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 
H (ԷՅՋ) "ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ" մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 
I 55 (ԱՅ) "ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ"
(բացառությամբ Երևան քաղաքի վարչական
սահմաններում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող
տնտեսավարողների)
 
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում;
կապիտալ շինարարության իրականացում
 
J (ՋԵՅ)
"ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ"
 
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 
M (ԷՄ) "ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ" մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 
N77 (ԷՆ) "Վարձույթ և լիզինգ" մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 
P (ՓԻ) "ԿՐԹՈՒԹՅՈՒՆ" մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 
Q (ՔՅՈՒ)
"ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ"
 
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 
R (ԱՌ) "ՄՇԱԿՈՒՅԹ,
ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ՀԱՆԳԻՍՏ" (բացառությամբ
92-րդ հատվածի)
 
մեքենասարքավորումների և
դրանց բաղկացուցիչ մասերի
ձեռքբերում;
կապիտալ շինարարության
իրականացում
 

 

Ընդ որում, որոշման համատեքստում որպես տնտեսական գործունեության դասակարգիչ է դիտարկվում այն ոլորտային դասակարգիչը, որի համար շահառուն դիմում է ֆինանսավորման։
Սույն միջոցառումը գործելու է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։