"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՀՀ ԴՐԱՄՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ կողմից տեղաբաշխվում են ՀՀ դրամով պարտատոմսեր:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 03/04/2024թ. թիվ 1/108 Ա, 30/05/2024թ. թիվ 1/191Ա և 11/10/2024թ. թիվ 1/391Ա որոշումների համաձայն գրանցվել են ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և վերջինիս լրացումները:
Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել սեղմելով այստեղ, լրացումները՝ այստեղ և այստեղ, իսկ թղթային տարբերակը՝ ձեռք բերել, այցելելով ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:
Թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2024 թվականի նոյեմբերի 1-ից՝ ժամը 09:30-ից մինչև 2025 թվականի փետրվարի 3-ը՝ ժամը 16:30-ն:
Նոյեմբերի 28-ին ավարտվել է ՀՀ դրամով տվյալ պարտատոմսերի տեղաբաշխումը։ Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ տեղաբաշխված պարտատոմսերը ցուցակելու համար:
Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ Գլխավոր տնօրենի 10 դեկտեմբերի 2024թ. N ՑՊ-076-12/24 որոշման համաձայն, "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված և տեղաբաշխված ՀՀ դրամով պարտատոմսերը ընդգրկվել են Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ հիմնական Abond ցուցակում:
Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի դեկտեմբերի 13-ից:
Պարտատոմսերի շուկա ստեղծողն է "Արմսվիսբանկ" ՓԲԸ-ն :
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
|
| Թողարկող | "Կոնվերս Բանկ" ՓԲԸ |
| Դաս | անվանական արժեկտրոնային |
| ԱՄՏԾ | AMCOVSB2KER6 |
| Անվանական արժեք | 50,000 ՀՀ դրամ |
| Ընդհանուր ծավալ | 5,000,000,000 ՀՀ դրամ |
| Շրջանառության ժամկետ | 24 ամիս |
| Արժեկտրոն | 9.75% |
| Արժեկտրոնների վճարման պարբերականություն | կիսամյակային |
| Տեղաբաշխման սկիզբ | 01 նոյեմբերի 2024թ. |
| Տեղաբաշխման ավարտ | 03 փետրվարի 2025թ. |
| Պարտատոմսերի մարման ժամկետ | 01 նոյեմբերի 2026թ |
| Արժեկտրոնների մարման օրեր | 01 մայիսի 2025թ. 01 նոյեմբերի 2025թ. 01 մայիսի 2026թ. 01 նոյեմբերի 2026թ. |
| Ձեռք բերման նվազագույն քանակ | 5 հատ |
| Տեղաբաշխող | ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ |
Պարտատոմսերի ծրագրային ազդագիր
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացում
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացում II
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում
Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար