Թեժ գիծ +37410 511 211

Երկրորդ տեղաբաշխում

 

"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ կողմից թողարկվել են ԱՄՆ դոլարով պարտատոմսեր:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 03/04/2024թ. թիվ 1/108 Ա, 30/05/2024թ. թիվ 1/191Ա և 11/10/2024թ. թիվ 1/391Ա որոշումների համաձայն գրանցվել են ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և վերջինիս լրացումները:

Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել սեղմելով այստեղ, լրացումները՝ այստեղ և այստեղ, իսկ թղթային տարբերակը՝ ձեռք բերել, այցելելով ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:

Թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2024 թվականի նոյեմբերի 1-ից՝ ժամը 09:30-ից մինչև 2025 թվականի փետրվարի 3-ը՝ ժամը 16:30-ն:

 Նոյեմբերի 28-ին ավարտվել է ԱՄՆ դոլարով տվյալ պարտատոմսերի տեղաբաշխումը։ Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ տեղաբաշխված պարտատոմսերը ցուցակելու համար:

Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ Գլխավոր տնօրենի 10 դեկտեմբերի 2024թ. N ՑՊ-077-12/24 որոշման համաձայն, "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված և տեղաբաշխված ԱՄՆ դոլարով պարտատոմսերը ընդգրկվել են Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ հիմնական Abond ցուցակում:
Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի դեկտեմբերի 13-ից:
Պարտատոմսերի շուկա ստեղծողն է "Արմսվիսբանկ" ՓԲԸ-ն :
 


ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Թողարկող  "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
 Դաս անվանական արժեկտրոնային
ԱՄՏԾ AMCOVSB2LER4
Անվանական արժեք 100 ԱՄՆ դոլար
 Ընդհանուր ծավալ  5,000,000, ԱՄՆ դոլար
Շրջանառության ժամկետ  36 ամիս
 Արժեկտրոն 4.5%
Արժեկտրոնների վճարման պարբերականություն  կիսամյակային
 Տեղաբաշխման սկիզբ 01 նոյեմբերի 2024թ.
Տեղաբաշխման ավարտ 03 փետրվարի 2025թ.
Պարտատոմսերի մարման ժամկետ 01 նոյեմբերի 2027թ
Արժեկտրոնների մարման օրեր 01 մայիսի 2025թ.
01 նոյեմբերի 2025թ.
01 մայիսի 2026թ.
01 նոյեմբերի 2026թ.
01 մայիսի 2027թ.
01 նոյեմբերի 2027թ.

 
Ձեռք բերման նվազագույն քանակ 5 հատ
Տեղաբաշխող ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ

 Հաշվիչ

Պարտատոմսերի ծրագրային ազդագիր

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացում

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացում II

Թողարկման վերջնական պայմաններ

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար