- Converse Mobile հավելված և Առցանց բանկ համակարգ (անվճար), Կոնվերս Բանկի վճարային պորտալ՝ https://portal.conversebank.am/hy/ (անվճար),
- Կոնվերս Բանկի վճարային տերմինալներ1 (անվճար),
- Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր՝ Բանկի կողմից դրամարկղերում սպասարկման համար սահմանված սակագներին համապատասխան,
- Գործընկեր կազմակերպությունների վճարային տերմինալներ և բջջային հավելվածներ1,
- Փոխանցումներ այլ բանկերից1։
- Վարկի մարումը ժամանակացույցով սահմանված օրը կարող է կատարվել նաև Կոնվերս Բանկի կողմից բանկային հաշիվներին համապատասխան մնացորդի առկայության դեպքում:
- Վարկի սպասարկման համար վճարված գումարներն ուղղվում են ժամանակացույցով նախատեսված հերթական պարտավորության մարմանը` հետևյալ հաջորդականությամբ.
- Տույժեր և տուգանքներ՝ առկայության դեպքում,
- Վարկի ամսական սպասարկման վճար և տոկոսներ,
- Վարկի մայր գումար:
Տեղեկացնում ենք նաև, որ վարկի մարումը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում տվյալները փոխանցվում են Վարկային բյուրո և ԿԲ վարկային ռեգիստր, ինչը կարող է բացասաբար ազդել Ձեր վարկարժանության գնահատականի վրա: