ԳԼՈԲԲԻՆԳԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 03/12/2025թ. թիվ 1/446 Ա որոշոման համաձայն գրանցվել է Գլոբբինգի ("Գլոբալ Շիփփինգ ՍՊԸ") կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Թողարկված պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի դեկտեմբերի 12-ից՝ ժամը 09:30-ից մինչև 2026 թվականի փետրվարի 12-ը՝ ժամը 16:30-ը:
Պարտատոմսերում ներդրում կարող եք կատարել հետևյալ եղանակներով.
- Converse Mobile հավելվածով,
- Բանկի ցանկացած մասնաճյուղ այցելելով,
- սահմանված կարգով լրացնելով ձեռքբերման հայտը, որն անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլ-հասցեներին և մինչև տվյալ օրվա ժամը 16:30-ը Բանկի 19300927663876 ՀՀ դրամի դեպքում և 19300637882578 ԱՄՆ դոլարի դեպքում հաշվեհամարներին կատարել ձեռքբերվող պարտատոմսերի դիմաց վճարում: Այս տարբերակով հայտի ուղարկման դեպքում խնդրում ենք կցել նաև անձնագրի պատճենը և նշել ներդրողի հեռախոսահամարը:
Սույն թվականի հունվարի 5-ին ավարտվել է Գլոբբինգի ("Գլոբալ Շիփփինգ ՍՊԸ") դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ տեղաբաշխված պարտատոմսերը ցուցակելու համար:
|
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
||
|
Թողարկող |
Գլոբբինգ ("Գլոբալ Շիփփինգ ՍՊԸ") |
|
|
Դաս |
անվանական արժեկտրոնային |
|
| Արժույթ | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար |
|
ISIN |
AMGLBSB21ER0 |
AMGLBSB22ER8 |
|
Անվանական արժեք |
50,000 ՀՀ դրամ |
100 ԱՄՆ դոլար |
|
Ընդհանուր ծավալ |
1,500,000,000 ՀՀ դրամ |
2,000,000 ԱՄՆ դոլար |
|
Շրջանառության ժամկետ |
36 ամիս |
|
|
Արժեկտրոն |
12.00% |
8,25% |
|
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
կիսամյակային |
կիսամյակային |
|
Տեղաբաշխման սկիզբ |
12 դեկտեմբերի 2025թ. |
|
|
Տեղաբաշխման ավարտ |
12 փետրվարի 2026թ. |
|
|
Պարտատոմսերի մարման ժամկետ |
12 դեկտեմբերի 2028թ. |
|
|
Ձեռք բերման նվազագույն քանակ |
2 հատ |
|
| Արժեկտրոնների մարման օրեր | 12 հունիսի 2026թ. 12 դեկտեմբերի 2026թ. 12 հունիսի 2027թ. 12 դեկտեմբերի 2027թ. 12 հունիսի 2028թ. 12 դեկտեմբերի 2028թ. |
|
|
Տեղաբաշխող |
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ |
|
Հաշվիչ
Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար
Պարտատոմսերի ծրագրային ազդագիր
Թողարկման վերջնական պայմաններ ՀՀ դրամ
Թողարկման վերջնական պայմաններ ԱՄՆ դոլար
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում ՀՀ դրամ
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում ԱՄՆ դոլար
ԳԼՈԲԲԻՆԳ խմբի կառուցվածք