Թեժ գիծ +37410 511 211

"ԿԱՍԿՈ" ապահովագրության վկայագրերի ձեռքբերման վարկեր

"ԿԱՍԿՈ" ապահովագրության վկայագրերի ձեռքբերման վարկեր 

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկում  "ԿԱՍԿՈ" ապահովագրության վկայագրերի ձեռքբերման նպատակով

Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի նպատակը ԿԱՍԿՈ ապահովագրության վկայագրերի ձեռքբերում
Վարկառուներ և վարկի ապահովում
 

Բանկ դիմելու պահին Կոնվերս Բանկում ունեն գործող անշարժ կամ շարժական գույքի գրավով վարկ, ընդ որում՝ վարկի տրամադրման պահին գործող սկզբնական վարկի ու տրամադրվելիք վարկի վարկ/գրավ հարաբերակցությունը չի գերազանցում գործող վարկի տրամադրման համար սահմանված վարկ/գրավ առավելագույն չափը

Վարկառուն Բանկ դիմելու պահին, բանկերում և վարկային կազմակերպություններում, վերջին 12 ամիսների ընթացքում չպետք է ունենան 10 և ավելի օր ժամկետանց պարտավորություն, իսկ վերջին 3 տարիների ընթացքում` դասակարգված պարտավորություններ:
Ապահովադիր վարկառու, երրորդ անձ /շահառու/
Յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վկայագրի առավելագույն քանակ 1 (մեկ) հատ
Ապահովագրության ժամկետ 6-12 ամիս
Վարկի նվազագույն և առավելագույն ժամկետ 6 -12 ամիս, սակայն ոչ ավելի, քան գործող սկզբնական վարկի մարման համար մնացած ժամկետը
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ` գումարը փոխանցվում է համապատասխան ապահովագրական ընկերության տվյալ ապահովագրատեսակի համար բացված տարանցիկ հաշվին
Վարկավորման առավելագույն գումար Առավելագույնը 500,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք 21%
Վարկի մարման կարգ Անուիտետային, ընդ որում՝ գրավի առկայության դեպքում գործող սկզբնական վարկի ապահովման միջոց հանդիսացող գրավը դադարում է գործող սկզբնական վարկի և տրամադրվելիք վարկի գծով գործող բոլոր պարտավորությունները պատշաճ կատարելուց հետո
Ապահովագրության օբյեկտ Թեթև մարդատար ավտոմեքենաներ, որոնք շահագործվում են անձնական և ծառայողական օգտագործման նպատակով
Վարկի տրամադրման եղանակ
Անկանխիկ` գումարը փոխանցվում է համապատասխան ապահովագրական ընկերության տվյալ ապահովագրատեսակի համար բացված տարանցիկ հաշվին
Անհրաժեշտ փաստաթղթեր
  1.  Տրանսպորտային միջոցի վարորդի անձը հաստատող փաստաթուղթը, Հանրային ծառայությունների համարանիշը կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքը /չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը/ և վարորդական վկայականը (լիազորված անձի դեպքում նաև լիազորագիր),
  2. Ապահովագրվող տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը /տեխնիկական անձնագիրը/
  3. Երաշխավորի առկայության դեպքում երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթը, որպես երաշխավոր հանդես գալու հիմքերը և ԱՔՌԱ հարցում կատարելու երաշխավորի համաձայնությունը;
  4. Բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր:
Այլ պայմաններ Ապահովագրությունն իրականացվում է Բանկի կողմից:

Վարկ ստանալու համար դիմելիս Կոնվերս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի անհատական պայմանները:

ԿԱՍԿՈ ապահովագրության վկայագրերի ձեռքբերման վարկի ընդհանրական թերթիկ 

 Ֆինանսներ բոլորի համար