Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Հրանտ Հակոբյան
Ֆինանսական տնօրեն, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, Տնօրինության անդամ


Հրանտ Հակոբյանը հանդիսանում է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն սկսած 2017թ. փետրվարից: Կոնվերս Բանկ աշխատանքի է ընդունվել 2011թ. և աշխատել է որպես գործադիր տնօրենի խորհրդական: Հրանտը պատասխանատու էր բանկի մարքեթինգի և ռազմավարական զարգացման համար:

2008թ. Հրանտը տեղափոխվել է Հայաստան և սկսել է աշխատել "Հայփոստ Թրաստ Մենեջմենթ" ընկերությունում՝ որպես "Հայփոստ" ՓԲԸ-ի՝ Հայաստանի փոստային ծառայության, "Թրասթ"-ի ռազմավարության իրականացման պատասխանատու, որտեղ նա ակտիվ դերակատարություն է ունեցել ընկերության կորպորատիվ զարգացման գործում: Հրանտը նշանակվել է "Հայփոստ" ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, և առայսօր զբաղեցնում է այդ պաշտոնը:
Նախքան Հայաստան տեղափոխվելը, նա աշխատել է Բուենոս Այրեսում գտնվող "Corporación America" ընկերության գլխամասային գրասենյակում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ծրագրային ֆինանսավորում, միաձուլում և կլանում, կորպորատիվ ֆինանսներ, բիզնեսի զարգացում և այլն:

Հրանտը Բուենոս Այրեսի համալսարանում ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, ինչպես նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Կոլումբիայի համալսարանում: Տիրապետում է իսպաներեն, ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներին: