Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Դավիթ Ազատյան
Գլխավոր հաշվապահ, Տնօրինության անդամ


Ծնվել է 1981թ. հունվարի 1-ին: 1997-2001թթ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2003թ-ից՝ "ԱրդշինԲանկ" ԲԲԸ-ն վարկային և ներդրումային քաղաքականության վարչության վարկային գործառնությունների բաժնում՝ որպես մասնագետ: Այնուհետև, 2003-2005թթ-ին աշխատել է "Հայխնայբանկ" ՓԲԸ-ի ներքին աուդիտի վարչությունում՝ որպես մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ:
2005-2011թթ-ին աշխատել է "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Վերահսկողության վարչության մասնաճյուղերի վերահսկողության բաժնի առաջատար վերահսկողի պաշտոնը, ապա՝ Ներքին աուդիտի վարչության տեսչական վերահսկողության բաժնում՝ որպես առաջատար աուդիտոր, իսկ 10.10.2006թ-ից՝ որպես գլխավոր աուդիտոր:
17.01.2011թ-ից նշանակվել է "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ-ում՝ որպես Ներքին աուդիտի վարչության պետ, ապա՝ 19.07.2011թ.-ից՝ որպես Հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ և "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ վարչության անդամ:
2008-2013թթ.-ին հանդիսացել է "Սիլ Ինշուրանս" ապահովագրական ՓԲԸ Խորհրդի անդամ:
03.07.2017թ.-21.08.2017թ. աշխատել է "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ ֆինանսական տնօրեն-գլխավոր հաշվապահ:

2017թ.–ի օգոստոսի 21-ից "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում զբաղեցնում է Հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնը՝ հանդիսանալով Բանկի Տնօրինության անդամ:
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի 2 երեխա