Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Արամ Բալոյան
Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն, Տնօրինության անդամ


 Ծնվել է 1975թ դեկտեմբերի 29-ին:
1992-1997թթ. սովորել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում, ստանալով տնտեսագետ-մենեջեր որակավորումը:

Կոնվերսբանկի թիմին է միացել 03.03.2022թ-ից:

Կարիերան սկսել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում 1998թ.-ին՝ որպես վարկային մասնագետ: 2002 թ.-ին նշանակվել է Ներքին Աուդիտի ղեկավար, այնուհետև, 2006թ.-ին, նշանակվել է որպես Ֆինանսական Տնօրեն/ Գործադիր տնօրենի տեղակալ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում:
2010թ.-2017 թթ աշխատել է որպես Կոմերցիոն տնօրեն նույն բանկում
2015թ. Դեկտեմբերից համատեղության կարգով հանդիսացել է ՊրոկրեդիտԲանկ Հայաստանի տնօրինության անդամ, 2016 թ. Փետրվարից մինչև Պրոկրեդիտբանկի և Ինեկոբանկի միաձուլուման ավարտը` որպես գործադիր տնօրեն: Նշված ժամանակահատվածում Համակարգել է նաև երկու բանկերի միաձուլման գործընթացը:
2017-2018թ.թ աշխատել է Արցախ Բանկ ՓԲԸ-ում որպես Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն- Գործադիր տնօրենի տեղակալ:
2018-2019թ.թ աշխատել է Ամերիաբանկ ՓԲԸ-ում որպես Բիզնես բենքինգի (ՓՄՁ) և Սպառողական բենքինգի վարչությունների ղեկավար:
2020 փետրվարից 2020 հուլիս աշխատել է Ֆաստ Կրեդիտ Կապիտալ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական:
2019-2022 թթ ղեկավարել է Վելոքս Վարկային Միությունը՝ որպես գործադիր տնօրեն:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: