Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Լիա Հովհաննիսյան
Գլխավոր հաշվապահ, Տնօրինության անդամ


Լիա Հովհաննիսյանը 2026 թվականի ապրիլին նշանակվել է Կոնվերս Բանկի Գլխավոր հաշվապահ, Տնօրինության անդամ։

Բանկի թիմին միացել է 2008 թվականին։ Իր գործունեության ընթացքում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ հաշվապահության, ֆինանսների և ԿԲ վերահսկողական հաշվետվությունների ոլորտներում` անցնելով մասնագիտական աճի բոլոր փուլերը։

Զբաղեցրել է Գլխավոր հաշվապահի տեղակալի, Հաշվետվությունների բաժնի ղեկավարի պաշտոնները՝ համակարգելով Բանկի ֆինանսական ու ԿԲ վերահսկողական հաշվետվությունների պատրաստման, արտաքին աուդիտի և հարկային համապատասխանության ապահովման գործընթացները։

Ի լրումն մասնագիտական աշխատանքի՝ Լիա Հովհաննիսյանը 2017 թվականից դասավանդում է հաշվապահական հաշվառում։

ACCA (Association of Chartered Certified Accountants) միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ է և ՀՀ որակավորված փորձագետ հաշվապահ:

Ունի նաև Կայուն ֆինանսական կառավարչի (CSFM) որակավորում և ACCA-ի Միջազգային ֆինանսական հաշվետվությունների դիպլոմ (DipIFR)։ Գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան՝ "Ֆինանսներ և վարկ" մասնագիտացմամբ։