Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Արմեն Տեր-Տաճատյան
Խորհրդի նախագաh


Ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 3-ին:

1989թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1991-1993թթ. աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում որպես Գլխավոր խորհրդական, 1992-1993թթ.` ՀՀ Գերագույն խորհրդի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ: 1991-1993թթ. դասախոսել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (իրավագիտության դասեր): Միևնույն ժամանակ Արմեն Տեր-Տաճատյանն աշխատել է ՀՀ պետական հեռուստաընկերությունում որպես "Իրավունք" ծրագրի մեկնաբան, իսկ 1991-1998թթ.` ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` որպես պետի տեղակալ: Իրավագիտության ոլորտում պրն. Տեր-Տաճատյանն ունի իրավաբանական խորհրդատվության մոտ 15 տարվա փորձ, կատարել է վերլուծական աշխատանքներ, օրենքների և իրավական ակտերի նախագծերի պատրաստում: 1998 թվականին Արմեն Տեր-Տաճատյանը հիմնադրել է "Տեր-Տաճատյան" իրավաբանական խորհրդատվական ՓԲԸ և մինչև օրս հանդիսանում է ընկերության հիմնադիր-տնօրեն:

Պրն. Տեր-Տաճայանը "Կոնվերս բանկ" ՓԲԸ Խորհրդի անդամ է դարձել 15.03.2007թ.-ին: 30.12.2008թ.-ից 26.12.2009թ. եղել է Բանկի Խորհրդի նախագահ:

Արմեն Տեր-Տաճատյանը 23.03.2011թ.-ից դարձյալ հանդիսանում է "Կոնվերս բանկ" ՓԲԸ Խորհրդի նախագահ: