Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ վարկավորում՝ առանց ֆինանսական վերլուծության

Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ վարկավորում՝ առանց ֆինանսական վերլուծության

02.09.2022 - Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման առավելագույն շեմ սահմանելով 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է:

Ուղեգիր Մալդիվներ, iPhone 14-ի և ավանդի սերտիֆիկատներ՝ Կոնվերս Բանկի հերթական ակցիայի շրջանակում

Ուղեգիր Մալդիվներ, iPhone 14-ի և ավանդի սերտիֆիկատներ՝ Կոնվերս Բանկի հերթական ակցիայի շրջանակում

12.08.2022 -  Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ Mastercard քարտապանների համար՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով խաղարկության արդյունքում ստանալ Մալդիվներում հանգստի ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար, ինչպես նաև iPhone 14-ի՝ 5, իսկ ավանդի՝ 35 սերտիֆիկատ: Արշավին մասնակցել կարող են Բանկի հաճախորդ Mastercard քարտապանները, որոնք ունեն կամ կներբեռնեն Converse Mobile հավելված և Mastercard քարտով/քարտերով կկատարեն հանրագումարային 200,000 ՀՀ դրամ և ավել ընդհանուր գումարի անկանխիկ...

Կոնվերս բանկն առաջարկում է կարճաժամկետ ֆինանսավորում ՓՄՁ-երին

Կոնվերս բանկն առաջարկում է կարճաժամկետ ֆինանսավորում ՓՄՁ-երին

22.07.2022 - Կոնվերս Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) է առաջարկում երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո, մինչև 12 ամիս մարման ժամկետով վարկավորում՝ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով: Վարկավորումից հետո մարման ժամկետը հաճախորդի ցանկությամբ հնարավոր է երկարաձգել մինչև 48 ամիս: Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման վարկը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել...

Կոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակում

Կոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակում

01.07.2022 - Կոնվերս Բանկի վարկառուներն այսուհետ կարող են օգտվել ոչ միայն մրցունակ տոկոսադրույքից, այլև անշարժ գույքի ու դժբախտ պատահարներից ապահովագրության նոր հնարավորությունից: "Կոնվերս Բանկը, արձագանքելով շուկայի պահանջներին, ծրագրային վարկավորման շրջանակում հանդես է գալիս նոր առաջարկով. այսուհետ անշարժ գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրության ծախսերը վարկավորման ողջ ընթացքում, բացառությամբ առաջին տարվա, կիրականացվեն Բանկի կողմից, ինչի արդյունքում կնվազի վարկի տարեկան փաստացի...

Black Friday-ին՝ նաեւ Cash back-ով

Black Friday-ին՝ նաեւ Cash back-ով

24.11.2021 - Կոնվերս Բանկը` Black Friday-ի կապակցությամբ հայտարարում է հերթական Cash back ակցիան իր Visa virtual քարտապանների համար: “Մենք գնահատում ենք մեր հաճախորդների հարմարավետությունը, կարեւորում առցանց հարթակներում գործարքների անվտանգության ապահովումը եւ ստեղծում լավագույն պայմանները գնումների իրականացման համար: Այս անգամ Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում նոյեմբերի 26-ին՝ Black Friday-ի օրը, առցանց գնումներ կատարել Բանկի թվային Visa virtual քարտով եւ ստանալ մինչեւ 20.000 դրամի Cash back”,-ասել են Բանկում: Նշվել է, որ Visa virtual Հայաստանում ներդրված առաջին թվային քարտն է՝ նախատեսված առցանց գնումների համար: Այն ապահով է գնումների իրականացման ժամանակ, միաժամանակ անվտանգ՝ զեղծարարությունների համար: Քարտը ֆիզիկապես գոյություն չունի, ուստի եւ այն կորցնել հնարավոր չէ, ինչպես նաեւ փոխկապակցված չէ դրամական հաշվին, ինչի շնորհիվ հաճախորդների ֆինանսական միջոցները "հարձակումների" ժամանակ անհասանելի են երրորդ անձանց:

Կոնվերս Բանկի ակցիայի հաղթողները ոսկու ձուլակտորներ են ստացել

Կոնվերս Բանկի ակցիայի հաղթողները ոսկու ձուլակտորներ են ստացել

10.11.2021 - Կոնվերս Բանկում ամփոփել են Վիզա քարտապանների համար անցկացված ակցիայի արդյունքները: Ուրախ եւ անմիջական միջավայրում ակցիայի հաղթողներին է հանձնվել 50 ոսկու ոտանդարտացված ձուլակտոր: Ակցիան իրականացվել էր հունիս-օգոստոս ամիսներին: Երեք ամիս շարունակ Բանկի Վիզա քարտապանները կատարել էին անկանխիկ գնումների, կուտակել >: Արդյունքում, Բանկի ամենաակտիվ 10-ը Վիզա քարտապանը ստացել է 10 գրամանոց, եւս 40 հաճախորդ՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտոր (հարգը՝ 999.9): Անկանխիկ գնումների խրախուսմանը միտված ակցիաների քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարերից է, որը տարբեր տարիների իր հաճախորդներին հանգիստը եվրոպական երկրներում անցկացնելու, Թայլանդում հանգստանալու, տարբեր արժեքավոր նվերներ շահելու հնարավորություն է ընձեռել: