Թեժ գիծ +37410 511 211

Մրցույթներ

KASPERSKY հակավիրուսային համակարգերի արտոնագրերի ձեռքբերման համար բաց ընթացակարգով մրցույթ

 

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "Բանկ"), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` հակավիրուսային համակարգերի արտոնագրերի ձեռք բերման համար /այսուհետ՝ Մրցույթ/ մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով` ստորև նկարագրված 4 /չորս/ լոտերով.

ԼՈՏ 1 Հակավիրուսային համակարգերի արտոնագիր մեկ տարվա համար /
Kaspersky Endpoint Security 11 for Business - Select. 50-99 Node 1 year Renewal License/,

ԼՈՏ 2 Հակավիրուսային համակարգերի արտոնագիր մեկ տարվա համար /Էլեկտրոնային փոստարկղեր
Kaspersky Security for Mail Server. 500-999 MailAddress 1 year Renewal License: Suite for Mail Servers/,

ԼՈՏ 3 Հակավիրուսային համակարգերի արտոնագիր երկու տարվա համար /
Kaspersky Endpoint Security 11 for Business - Select. 50-99 Node 2 years Renewal License/,

ԼՈՏ 4 Հակավիրուսային համակարգերի արտոնագիր երկու տարվա համար /Էլեկտրոնային փոստարկղեր
Kaspersky Security for Mail Server. 500-999 MailAddress 2 years Renewal License: Suite for Mail Servers/:

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը` 24.07.2020 թվականը` ժամը 18:00-ն: Մրցութային հայտերը, կազմված սույն հրավերի և կից հավելված 1-ի համաձայն, անհրաժեշտ է ներկայացնել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակ` ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեով, առձեռն, փակ, կնքված և ստորագրված ծրարով (Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին, ներքին հեռախոսահամար՝ 2350, 1238) կամ procurement@conversebank.am էլեկտրոնային հասցեին՝ subject դաշտում պարտադիր նշելով մրցույթի անվանումը /Kaspersky հակավիրուսային համակարգերի արտոնագրերի ձեռքբերման համար առաջարկ/:

Ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

  1. "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
  2. "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հակավիրուսային համակարգերի արտոնագրերի ձեռք բերման համար մրցութային հայտ,
  3. Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
  4. Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը:

Մրցույթին կարելի է մասնակցել ինչպես բոլոր լոտերով, այնպես էլ լոտերից որևէ մեկով:

Մրցույթն անցկացվում է 2 փուլով, որից 1-ին փուլի ընթացում մրցութային հանձնաժողովի կողմից բացվում են ներկայացված փաթեթները, հայտարարվում գնառաջարկները և որակավորվում են մասնակիցների առաջարկները:
Հանձնաժողովի կողմից նախնական որակավորում ստացած մասնակիցները կհրավիրվեն Մրցույթի 2-րդ՝ բանակցային փուլին մասնակցելու, որի ընթացքում մասնակիցները կկատարեն իրենց լավագույն գնիջեցումները՝ մրցակցության սկզբունքով:

Հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի կողմից վերջնական որակավորում ստացած այն մասնակիցը, ով սահմանված պահանջների շրջանակներում ներկայացնում է տվյալ լոտի համար ամենացածր գինը՝ մրցույթի 2-րդ՝ բանակցային փուլի ընթացքում, իսկ հավասար գնառաջարկի դեպքում ընտրվելու է  "ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ" գործընկերության մակարդակով:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն մրցույթի հաղթողի հետ կկնքի համապատասխան պայմանագիր: Մրցույթում հաղթող կազմակերպությանը վճարումները կիրականացվեն անկանխիկ` (փոխանցումով) "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում մասնակիցների գործող բանկային հաշիվների միջոցով:

Պայմանագրի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /երեք/ օրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին պարտավորվում է վճարել տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:

Հաղթող ճանաչված մասնակցի կողմից պայմանագիր չկնքելու դեպքում, այն կարող է առաջարկվել կնքել մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին:

Գնային առաջարկները պետք է ներկայացվեն` արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները:

Հրավերի պահանջներին համաձայն, ՀՀ-ում գրանցված և Kaspersky ընկերության ներկայացուցիչ կամ գործընկեր հանդիսացող ցանկացած կազմակերպություն ունի սույն մրցույթին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ Բանկի կամ Բանկի աշխատակցի հետ փոխկապակցված հայտատուների: Վերջիններիս հայտերը չեն դիտարկվի մրցութային հանձնաժողովի կողմից:

Հայտերը պետք է կազմված լինեն հայերենով:

Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը:
Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Սպասարկման և Գնումների բաժին`բաժնի գնումների մասնագետ` Նատալյա Գասպարյանին (hեռախոս (+374 10) 511 211, ներքին՝ 2315, կամ ուղարկել հաղորդագրություն post@conversebank.am էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ տեխնիկական հարցերի դեպքում կարող եք դիմել Ենթակառուցվածքների կառավարման վարչության ՏՏ բաժնի Ցանցերի և օպերացիոն համակարգերի խմբի ղեկավար՝ Արմեն Գևորգյանին (hեռ: (+374 10) 511 211 ներք. 1208, կամ ուղարկել հաղորդագրություն post@conversebank.am էլեկտրոնային փոստի հասցեին):

Խնդրում ենք հայտում նշել, թե հայտարարությունների ո՞ր կայքից եք տեղեկացել այս մրցույթի մասին:


 

Դյուրակիր համակարգիչների ձեռքբերման բաց ընթացակարգով մրցույթ

 

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "Բանկ"), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` դյուրակիր համակարգիչների ձեռքբերման համար /այսուհետ՝ Մրցույթ/ մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը` 14.07.2020 թվականը` ժամը 18:00-ն: Մրցութային հայտերը, կազմված սույն հրավերի և կից հավելված 1-ի համաձայն, անհրաժեշտ է ներկայացնել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակ` ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեով, առձեռն, փակ, կնքված և ստորագրված ծրարով (Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին, ներքին հեռախոսահամար՝ 2350, 1238): Ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

  1. "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
  2. "Կոնվերս Բանկ" ՓԲԸ դյուրակիր համակարգիչների ձեռքբերման համար մրցութային հայտ,
  3. Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
  4. Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը:

Մրցույթն անցկացվում է 2 փուլով, որից 1-ին փուլի ընթացում մրցութային հանձնաժողովի կողմից բացվում են ներկայացված փաթեթները, հայտարարվում գնառաջարկները և որակավորվում են մասնակիցների առաջարկները:
Հանձնաժողովի կողմից նախնական որակավորում ստացած մասնակիցները կհրավիրվեն Մրցույթի 2-րդ՝ բանակցային փուլին մասնակցելու, որի ընթացքում մասնակիցները կկատարեն իրենց լավագույն գնիջեցումները՝ մրցակցության սկզբունքով:
Հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի կողմից վերջնական որակավորում ստացած այն մասնակիցը, ով սույն հրավերով սահմանված պահանջների շրջանակներում ներկայացնում է ամենացածր գինը՝ մրցույթի 2-րդ՝ բանակցային փուլի ընթացքում, իսկ այդ փուլում նվազագույն հավասար գների դեպքում՝ առավելագույն երկար երաշխիքային ժամկետ ներկայացրած կազմակերպությունը:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն մրցույթի հաղթողի հետ կկնքի համապատասխան պայմանագիր: Մրցույթում հաղթող կազմակերպությանը վճարումները կիրականացվեն անկանխիկ` (փոխանցումով) "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում մասնակիցների գործող բանկային հաշիվների միջոցով:
Պայմանագրի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /երեք/ օրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին պարտավորվում է վճարել տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:
Դյուրակիր համակարգիչները հանձնվելու են Բանկին Պայմանագրի կնքումից հետո առավելագույնը 3 /երեք/ օրվա ընթացքում, ուստի անհրաժեշտ է որպեսզի գնառաջարկը ներկայացվի մասնակցի մոտ ապրանքի առկա տեսականու համար:

Հաղթող ճանաչված մասնակցի կողմից պայմանագիր չկնքելու դեպքում, այն կարող է առաջարկվել կնքել մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին:

Գնային առաջարկները պետք է ներկայացվեն` արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները:

Հրավերի պահանջներին համաձայն, ՀՀ-ում գրանցված և նմանատիպ պարագաների վաճառքի իրավունք ունեցող ցանկացած կազմակերպություն ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Հայտերը պետք է կազմված լինեն հայերենով:

Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը:

Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Սպասարկման և Գնումների բաժին՝ բաժնի Գնումների մասնագետ` Նատալյա Գասպարյանին (hեռախոս (+374 55) 007450, կամ ուղարկել հաղորդագրություն procurement@conversebank.am էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ տեխնիկական հարցերի դեպքում կարող եք դիմել ՏՏ դեպարտամենտի ՏՏ բաժնի համակարգչային տեխնիկայի սպասարկման խմբի ղեկավար՝ Վարդան Գևորգյանին (hեռ: (+374 10) 511 244 ներք. 1249, կամ ուղարկել հաղորդագրություն gevorgyanvardan@conversebank.am էլեկտրոնային փոստի հասցեին):
Խնդրում ենք հայտում նշել, թե հայտարարությունների ո՞ր կայքից եք տեղեկացել այս մրցույթի մասին:

 

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է աշխատակիցների առողջության ապահովագրության բաց մրցույթ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է Բանկի թվով 808 աշխատակիցների առողջության ապահովագրության բաց մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք մինչև 25.06.2020թ.-ը, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան 26/1 հասցեով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Գլխավոր գրասենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
  • Մասնակցի թերթիկ՝ նշելով տվյալ բնագավառում կազմակերպության կողմից վերջին հաշվետու տարվա ընթացքում արձանագրված դեպքերի քանակը, հատուցումների քանակը և ծավալը, ստորագրված (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված) իրավասու անձի կողմից,
  • Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նվազագույն տեղեկատվություն (առդիր հավելված 1)
  • Գնային առաջարկ, ՀՀ դրամով, ներառյալ բոլոր հարկերը,
  • Ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրի նախագիծ՝ հայերեն լեզվով,

Մրցութային առաջարկները փոստով կամ առձեռն ներկայացվելու դեպքում դրանք անհրաժեշտ է ներկայացնել փակ և կնքված ծրարներով՝ "Բանկի աշխատակիցների առողջության ապահովագրության մրցույթ" նշումով:
Նշված ժամկետից ուշ ներկայացված առաջարկները կարող են չդիտարկվել:
Մրցույթի կապակցությամբ մանրամասն տեղեկությունները համար խնդրում ենք զանգահարել /010/ 511 211 ներքին (2288 կամ 2233 ) հեռախոսահամարով:

Արխիվի և պահեստի տարածքների տեղափոխման բաց ընթացակարգով մրցույթ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "Բանկ"), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` ք. Երևան, Սեբաստիայի փողոց 82 շենք, 90 և Սեբաստիայի փող. 82շ. N74/1 հասցեներում գտնվող Բանկի արխիվի և ք. Երևան, Մ.Մկրտչյան 5բ հասցեում գտնվող "Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի" ԲԲԸ-ի տարածքում գտնվող Բանկի արխիվի և պահեստի տարածքներում գտնվող դարակաշարերի ապամոնտաժման և նոր տարածքներում մոնտաժման, գրքերի տեղափոխման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը` 15.06.2020 թվականը` ժամը 18:00-ն: Մրցութային հայտերը, կազմված սույն հրավերի և կից տեխնիակական առաջարկ/գնառաջարկ հավելված 1-ի համաձայն, անհրաժեշտ է ներկայացնել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակ` ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեով, առձեռն, փակ, կնքված և ստորագրված ծրարով (Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին, ներքին հեռախոսահամար՝ 2350, 1238):

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը Բանկ է ներկայացնում մրցութային հայտ` համաձայն սույն հրավերին կից հավելված 1-ի` կցելով անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող լրացուցիչ փաստաթղթեր: Գնառաջարկները, որոնք կներկայացվեն տեխնիկական առաջադրանք/գնառաջարկ տողերի հերթականության փոփոխություններով՝ չեն դիտարկվի: Մրցութային հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են փակ, կնքված ծրարով: Ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
  1. "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
  2. Բանկի արխիվի և պահեստի համար նախատեսված տարածքներում գտնվող դարակաշարերի ապամոնտաժման և նոր առաջարկվող տարածքում մոնտաժման և արխիվային գրքերի տեղափոխման համար մրցութային հայտ,
  3. Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
  4. Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը,
Ծրարում հայտից բացի մրցույթի մասնակցի հայեցողությամբ կարող է ներառվել Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ և/կամ փաստաթղթեր:

Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով սահմանված պահանջների շրջանակներում ներկայացնում է ամենացածր գինը: Եթե երկու և ավելի կազմակերպություններ առաջարկել են միևնույն գինը և որակական հատկանիշները, ապա հավասար պայմաններ առաջարկող կազմակերպությունները կարող են հրավիրվել Բանկ` առաջարկի գնի վերջնական տարբերակի վերաբերյալ բանակցությունների իրականացման համար:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն մրցույթի հաղթողի հետ կարող է կնքել պայմանագիր: Մրցույթում հաղթող կազմակերպությանը վճարումները կիրականացվեն անկանխիկ` (փոխանցումով) "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում մասնակիցների գործող բանկային հաշիվների միջոցով:

Պայմանագրի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /երեք/ օրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին պարտավորվում է վճարել տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:

Հաղթող ճանաչված մասնակցի կողմից Պայմանագիր չկնքելու դեպքում, այն կարող է առաջարկվել կնքել մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին:

Հայտերը պետք է կազմված լինեն հայերենով:
Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը:

Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Սպասարկման և Գնումների բաժին`(+374 10) 511 211, ներքին 2315 հեռախոսահամարներով Հրանուշ Հարոյանին, կամ ուղարկել հաղորդագրություն HaroyanHranush@conversebank.am էլեկտրոնային փոստի հասցեին, աշխատանքների նկարագրի հետ կապված հարցերի դեպքում՝ Կարեն Շահվերդյանին հեռ. 095 00 95 45:

Լեդ լուսատուների ձեռքբերման բաց ընթացակարգով մրցույթ

1. "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե ՝ ՀՀ, ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1 ), այսուհետ՝ Բանկ, սույնով հայտարարում է Բանկի կարիքների համար լեդ լուսատուների /այսուհետ՝ Ապրանք/ ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգով մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/ և հրավիրում է իրավաբանական և/կամ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Մասնակիցներին) ներկայացնելու լեդ լուսատուների համար իրենց լավագույն գնառաջարկները:
2. Գնառաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 18.06.2020թ. ժ. 18:00-ն՝
Էլեկտրոնային տարբերակով՝ HaroyanHranush@conversebank.am էլ. Հասցեով:
Փաստաթղթային տարբերակով փակ, կնքված ծրարով՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1 հասցեով՝ ծրարի դարձերեսին նշելով՝

  • մասնակցի անվանումը,
  • ներկայացման ամսաթիվը,
  • ստացող՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ- Սպասարկման և գնումների բաժին

3. Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել՝
Գնառաջարկի ներկայացման կարգի վերաբերյալ հարցերով՝ Հրանուշ Հարոյանին +374 94990652
Լուսատուների տեխ. պարամետրերի հարցերով՝ Կարեն Շահվերդյանին. Հեռ. 095 00 95 45:
4. Մրցույթը չի համարվում հրապարակային մրցույթ: Սույն գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և "Հրապարակային սակարկությունների մասին" ՀՀ օրենքով:
5. Մասնակիցներն ինքնուրույն են հոգում Գնառաջարկի պատրաստման և ներկայացման հետ կապված իրենց ծախսերը, իսկ Բանկը որևէ պատասխանատվություն և պարտավորություն չի կրում այդ ծախսերի համար՝ անկախ Մրցույթի ընթացքից և արդյունքներից:
6. Մասնակիցը պետք է ներկայացնի ստորև նշված փաստաթղթերի սկանավորված օրինակները՝ ստորագրված և կնքված լիազոր անձի կողմից՝

  • Գնառաջարկ,
  • Մատակարարման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն,
  • Վճարման պայմանների վերաբերյալ տեղեկատվություն (կանխավճարի չափ),
  • Ապրանքի երաշխիքային ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն
  • Ներկայացվող ապրանքանիշների վաճառքի և սպասարկման պաշտոնական գործընկեր լինելու փաստը արձանագրող փաստաթուղթ, լիցենզիաներ:

7. Գնառաջարկը պատրաստելիս անհրաժեշտ է ուղղորդվել սույն հրավերին կից հավելված 1-ում ներկայացված ցանկով:
8. Գնառաջարկը լրացնելիս Մասնակցին իրավունք է վերապահվում լրացնել / մանրամասնել գնառաջարկի ցանկացած կետ/դրույթ՝ թողնելով անփոփոխ պահանջվող նկարագրերը:
9. Գնառաջարկը պետք է ներառի բոլոր ծախսերը և ՀՀ տարածքում գործող պարտադիր վճարումները և հարկերը: Գները անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ դրամով:
10. Գնառաջարկները պետք է լինեն ուժի մեջ առնվազն 30 աշխատանքային օր՝ հաշվարկված գնառաջարկների ներկայացման սահմանված վերջնաժամկետից:
11. Մասնակիցը կարող է ներկայացնել նաև միայն մեկ գնառաջարկ:
12.Վերը նշված վերջնաժամկետից ուշ ներկայացված Գնառաջարկները չեն դիտարկվի:
13. Լրացուցիչ պայմաններ

  • Լուսատուների և լամպերի գույները կարող են տատանվել 4000-6500Կ:
  • Լուսատուների երաշխիքային ժամկետը պետք է լինի նվազագույնը 24 ամիս:
  • Տեղադրումը և փոխարինումը կարող է կատարվել հաղթող ճանաչված կազմակերպության կողմից՝ Բանկի պահանջով և համապատասխան վճարով սույն հրավերին կից Հավելված 2-ում նշված տարածքներում:
  • Հաղթող ճանաչված կազմակերպության հետ կկնքվի համապատասխան պայմանագիր որոշակի ժամկետով, և պայմանագրի գործողության ընթացքում Բանկը ըստ անհրաժեշտության լուսատուները կպատվիրի ընտրված մատակարարից:
  • Հաղթող կճանաչվի նվազագույն գնառաջարկ և առավել երկար երաշխիքային ժամկետ ներկայացրած մասնակցին նախապատվությունը տալով:
  • Հայտը ներկայացնելիս՝ խնդրում ենք նշել հայտարարությունների աղբյուրը, հայտատուն ո՞ր կայքից է տեղեկացվել այս մրցույթի մասին:

Արխիվային տարածքի երկարաժամկետ վարձակալման բաց մրցույթ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "Բանկ"), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է արխիվային տարածքի երկարաժամկետ վարձակալման բաց մրցույթ: Արխիվային տարածքի առաջարկը ներկայացնել փակ ծրարով՝ Բանկի Գլխամասային գրասենյակ /հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 26/1/ Ծրարի վրա նշել՝ "Արխիվային տարածքի վարձակալության փակ մրցույթի առաջարկ" Աշխատակազմ, ներքին հեռախոս՝ 2350 Մարիամ Նազարյան:

Տեխնիկական նկարագրին և գնառաջարկին ծանոթացեք հավելված 1-ում

Առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել մինչև՝ 2020թ. հունիսի 11-ը, ժամը 18:00-ն: 

 

Բաց ընթացակարգով մրցույթի անցկացում

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "Բանկ"), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող տարածքի, Երևան քաղաքի և մարզերում գտնվող մասնաճյուղերի օդափոխության սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռք բերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով (Բանկի մասնաճյուղերի գտնվելու վայրերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում՝ https://www.conversebank.am/hy/branches/ հղումով)` ստորև նկարագրված 2 լոտերով.

Լոտ 1 Սպլիտ օդորակիչների վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ,
Լոտ 2 Չիլեր, կանալային օդորակիչների և օդափոխության համակարգերի վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը` 15.06.2020 թվականը` ժամը 18:00-ն: Մրցութային առաջարկները, կազմված սույն հրավերի և կից հավելված 1-ի համաձայն, անհրաժեշտ է ներկայացնել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակ` ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեով, առձեռն, փակ, կնքված և ստորագրված ծրարով (Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին, ներքին հեռախոսահամար՝ 2350, 1238):

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը "Կոնվերս Բանկ" ՓԲԸ ներկայացնում է մրցութային հայտ` համաձայն սույն հրավերին կից հավելված 1-ի` կցելով անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող լրացուցիչ փաստաթղթեր: Գնառաջարկները, որոնք կներկայացվեն տեխնիկական առաջադրանք/գնառաջարկ տողերի հերթականության փոփոխություններով՝ չեն դիտարկվի: Մրցութային հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են փակ, կնքված ծրարով: Ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

  1. "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
  2. Oդափոխության սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռք բերման համար մրցութային հայտ,
  3. Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
  4. Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը,

Ծրարում հայտից բացի մրցույթի մասնակցի հայեցողությամբ կարող է ներառվել Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ և/կամ փաստաթղթեր:
Մրցույթին կարելի է մասնակցել ինչպես երկու լոտերով, այնպես էլ լոտերից որևէ մեկով` ծառայության առաջարկով:
Ընդ որում՝ յուրաքանչյուր լոտի համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտ:
Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով սահմանված պահանջների շրջանակներում ներկայացնում է ամենացածր գինը և ունի նմանատիպ աշխատանքների կատարման առնվազն երեք տարվա փորձ, տեխնիկական միջոցներ ու մասնագիտական ռեսուրսներ: Եթե երկու և ավելի կազմակերպություններ առաջարկել են միևնույն գինը և որակական հատկանիշները, ապա հավասար պայմաններ առաջարկող կազմակերպությունները կարող են հրավիրվել Բանկ` առաջարկի գնի վերջնական տարբերակի վերաբերյալ բանակցությունների իրականացման համար: Պայմանագիրը կնքվում է բանակցություների արդյունքում մեկ լոտի համար ամենացածր գին առաջարկող կազմակերպության հետ:
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն մրցույթի հաղթողի հետ կնքում է պայմանագիր մեկ տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ: Մրցույթում հաղթող կազմակերպությանը վճարումները կիրականացվեն անկանխիկ` (փոխանցումով) "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում մասնակիցների գործող բանկային հաշիվների միջոցով:
Պայմանագրի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /երեք/ օրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին պարտավորվում է վճարել տուգանք ներկայացված գնառաջարկի տվյալ լոտի արժեքի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:
Հաղթող ճանաչված մասնակցի կողմից Պայմանագիր չկնքելու դեպքում, այն կարող է առաջարկվել կնքել մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին:
Հայտերը պետք է կազմված լինեն հայերենով:
Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը:
Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Սպասարկման և Գնումների բաժին` (+374 10) 511 211, ներքին 2315 կամ (+374 10) 511 211 ներքին 1259 հեռախոսահամարներով (Հրանուշ Հարոյանին, Նորայր Բադոյանին) կամ ուղարկել հաղորդագրություն HaroyanHranush@conversebank.am, BadoyanNorayr@conversebank.am էլեկտրոնային փոստի հասցեներին:
 

Բաց ընթացակարգով մրցույթի անցկացում

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "Բանկ"), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի կարիքների համար:

Ցանկության դեպքում խնդրում ենք ուսումնասիրել սույն հրավերի բաղկացուցիչ մաս կազմող տեխնիկական նկարագիրը /այսուհետ` Նկարագիր/ և վերջինիս համապատասխան Ձեր լավագույն գնառաջարկները ներկայացնել amiryangohar@conversebank.am էլեկտրոնային հասցեով, մինչև 05.06.2020 թվականի ժամը 18.00-ն:

Հաղթող մասնակիցը որոշվում է ըստ ներկայացված գնառաջարկների՝ նախապատվությունը տալով նվազագույն գնառաջարկ ներկայացրած մասնակցին՝ վերջինիս կողմից աշխատանքների կատարման ընթացքում օգտագործվող ախտահանիչ նյութերի՝ ՀՀ առողջապահության նախարարի "10" հունիս 2016թ. No 1794 -Ա,  "Մեգաբակ" ախտահանիչ միջոցի կիրառման մեթոդական հրահանգը հաստատելու մասին հրահանգին համապատասխանության դեպքում:
Աշխատանքները իրականացվելու են Բանկի ՝ Երևան քաղաքում և մարզերում գործող մասնաճյուղերում՝ ներկայացված Նկարագրին համապատասխան՝ Բանկի հետ նախապես համաձայնեցված կատարման ժամկետներում: Գնային առաջարկները պետք է ներկայացվեն` արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները:

Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր (այսուհետև` Պայմանագիր), որի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /եռօրյա/ ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին պարտավոր է վճարել տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:

Գնման առարկա է հանդիսանալու Բանկի կարիքների համար ախտահանման ծառայությունների ձեռք բերումը՝ ըստ Նկարագրով ներկայացված չափաբաժինների.

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

 

N

Մասնաճյուղեր և ստորաբաժանումներ

Մասնաճյուղերի և ստորաբաժանումների հասցեներ

Տարածքի ընդհանուր մակերեսը /ք.մ./

Մեգաբակ» ախտահանիչ միջոցի կիրառմամբ կամ համարժեք, նշել

1 ք/մ գինը

Ընդհանուր գինը ԱԱՀ-ն ներառյալ

 

Երևան քաղաք

 

1

Գլխավոր գրասենյակ

ք. Երևան Վ. Սարգսյան 26/1

2439.7

 

 

 

 

2

Գլխավոր գրասենյակ

ք. Երևան, Վ. Սարգսյան 26 շենքի թիվ 2.3 տարածքի 2-րդ հարկի 5-րդ և 6-րդ սենյակ

30.2

 

3

Կենտրոնական մասնաճյուղ

ք. Երևան Կոմիտաս 49

992.5

 

 

 

 

4

"Մոսկովյան"

ք. Երևան, Մաշտոցի 39/12

102.5

 

 

 

 

5

"Կիլիկիա"

ք. Երևան, Քաջազնունու 4/1, առաջին հարկ, նկուղ ( Մասնաճյուղ )

259.5

 

 

 

 

6

Գրասենյակային տարածք

ք. Երևան, Քաջազնունու 4/1, երկրորդ, երրորդ հարկեր (Ստորաբաժանումներ)

616.8

 

 

 

 

7

Սայաթ-Նովա

ք. Երևան, Սայաթ-Նովա 19

58.9

 

 

 

 

8

"Զեյթուն"

ք. Երևան, Ռուբինյանց 14/7

86

 

 

 

 

9

Գրասենյակային տարածք

ք. Երևան, Նալբանդյան 5

216.6

 

 

 

 

10

"Փոստբանկ19"

ք. Երևան, Բաղրամյան 23

-

 

 

 

 

11

ՏՏ Տարածք

ՀՀ, ք.Երևան, Կենտրոն Ամիրյան փողոց 4/6 շենք, 136 շինություն

436.3

 

 

 

 

12

" Երիտասարդական"

ՀՀ, ք. Երևան, Տերյան փող. 105/1 շենքի թիվ 5 տարածք ՀՀ, ք.Երևան, Կենտրոն, Տերյան փողոց, 105/1 շենքի 6 տարածք

355

 

 

 

 

13

"Ավան"

ք. Երևան, Ավան, Խուդյակով 161/2

180.1

 

 

 

 

14

"Ավան-1"

Երևան-Սևան մայրուղու աջակողմյան հատված "Գլոբալ Մոթորս" ՓԲԸ ավտոսրահի ներսում

14.7

 

 

 

 

15

"Արարատյան"

ք. Երևան, Բագրատունաց 13շ, 111.

175.3

 

 

 

 

16

"Էրեբունի"

ք. Երևան, Էրեբունի 11

159.48

 

 

 

 

17

"Փեթակ"

ք. Երևան, Շենգավիթ Արշակունյաց պողոտա 17 շենք, 1

240.7

 

 

 

 

18

"Զվարթնոց"

ք. Երևան, Զվարթնոց 42, մեկնման սրահներ

64

 

 

 

 

"Ավիացիա"

ք. Երևան, Զվարթնոց 42, ժամանման

5

 

19

"Դավիթաշեն"

ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղամաս 18/6

392.3

 

 

 

 

20

"Մալաթիա"

ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Սեբաստիա փողոց 82 շենք, 50 խանութ

187.5

 

 

 

 

21

"Նոր Նորք"

ք. Երևան, Նոր-Նորք Գայի պողոտա 10/6

423.2

 

 

 

 

Ընդհանուր գինը ԱԱՀ-ն ներառյալ

 

 

 

 

 

Մարզեր

 

22

"Վանաձոր"

ք.Վանաձոր Լուսավորիչի փ. թիվ 40

309.38

 

 

 

 

23

"Գյումրի"

մարզ Շիրակ համայնք Գյումրի ք., Երևանյան խճ. N7/7 առևտիր սրահ /նոր տարածք/

441.94

 

 

 

 
 

24

"Շիրակ"

ք. Գյումրի, Օդանավակայանի սպասասրահում գտնվող կրպակ

4

 

 

 

 

25

"Կումայրի"

ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 46ա

297.14

 

 

 

 

26

"Արտաշատ"

ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փող., թիվ 43

210.1

 

 

 

 

27

"Արմավիր"

մարզ Արմավիր, համայնք Արմավիր ք., Հանրապետության փողոց 3

244.1

 

 

 

 

28

"Մեծամոր"

մարզ Արմավիր համայնք Մեծամոր, 1թաղամաս, 1 վարչական շենք

132.8

 

 

 

 

29

"Էջմիածին"

ք. Էջմիածին. Մաշտոցի 69/90

685.8

 

 

 

 

30

"Սևան"

ք. Սևան, Նաիրյան 155/2

367.61

 

 

 

 

31

"Աշտարակ"

ք. Աշտարակ, Սիսակյան 1/N1 փոստատուն

167.9

 

 

 

 

32

"Չարենցավան"

ք, Չարենցավան, Խանջյան 21

161

 

 

 

 

33

"Հրազդան"

ք. Հրազդան, Մարշալ Բաղրամյան թաղամաս թիվ 104/15 ոչ բնակելի տարածքի

185.97

 

 

 

 

34

"Նոր Հաճըն"

ք. Նոր Հաճըն, Չարենցի 8

193.85

 

 

 

 

35

"Աբովյան"

ք. Աբովյան, Սահմանադրության հրապարակ 8

289.4

 

 

 

 

36

"Իջևան"

ք. Իջևան, Վալանսի փող. 6/1

132.2

 

 

 

 

37

"Դիլիջան"

ք. Դիլիջան, Մյասնիկյան փող., կապի հանգույցի 1-ին հարկ

171.5

 

 

 

 

48

"Կապան"

ք. Կապան, Թումանյան 1/2

241

 

 

 

 

39

"Ստեփանակերտ"

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 25/2 , 25/3

198.31

 

 

 

 

Ընդհանուր գինը ԱԱՀ-ն ներառյալ

 

 

 

 

 

 

 

2020 թվականի կնքվելիք պայմանագրի գործողության ժամկետը` պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածն է:
Հրավերի պահանջներին համաձայն, ՀՀ-ում գրանցված և նմանատիպ աշխատանքների կատարման իրավունք ունեցող ցանկացած կազմակերպություն ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Հայտերը պետք է կազմված լինեն հայերեն:
Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել սույն մրցույթը:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Սպասարկման և գնումների բաժնի պարետ` Արտյոմ Ստեփանյանին:

Հեռախոս՝ Հեռ: +37410 511 211, ներք. 2139
Էլ. փոստ ` StepanyanArtyom@conversebank.am

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ
 


Բաց ընթացակարգով մրցույթի անցկացում

 

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "Բանկ"), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող տարածքի, Երևան քաղաքի և մարզերում գտնվող մասնաճյուղերի ու բանկոմատների ամենօրյա մաքրության և ընթացիկ սպասարկման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:
ԼՈՏ 1 - "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխավոր գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, Երևան քաղաքում և մարզերում գտնվող մասնաճյուղեր
ԼՈՏ 2 - Բանկի Երևան քաղաքի տարածքում տեղադրված բանկոմատներ

 

Ընդհանուր տեղեկատվություն գնվող ծառայության մատուցման վայրերի մասին
  • Գլխավոր գրասենյակի տարածք, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 2419.3 ք/մ, կաթսայատուն՝ 20.4 ք/մ,
  • Բանկի Երևան քաղաքի մասնաճյուղեր
  • "Կենտրոնական" - հասցե՝ ՀՀ 0051, ք. Երևան, Կոմիտասի 49, ք/մ՝ 992.5
  • "Ավան" - հասցե՝ ՀՀ 0060, ք. Երևան, Ավան, Հ. Հովհաննիսյան թաղ. "Ավան" ունիվերսամ, ք/մ՝ 147.5 և 32.6(ինքնակամ կառուցված նկուղի տարածք)
  • "Արարատյան" - հասցե՝ ՀՀ 0006, ք. Երևան, Շենգավիթ Վարչական շրջան, Բագրատունյաց 13 շ, 111, ք/մ՝ 175.3
  • "Նոր Նորք" - հասցե՝ ՀՀ 0056, Երևան, Գայի պող. 10/6, ք/մ՝ 423.2
  • "Կիլիկիա" - հասցե՝ ՀՀ 0082, ք. ք. Երևան, Քաջազնունու 4/1, ք/մ՝ 259.5
  • "Դավթաշեն" - հասցե՝ Դավիթաշեն 3թաղ. 18/6 տարածք, ք/մ՝ 392.3
  • "Էրեբունի" - հասցե՝ ք. Երևան, Էրեբունի 11, ք/մ՝ 159.48
  • "Զեյթուն" - հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ռուբինյանց փող., թիվ 14/7, ք/մ՝ 86
  • "Մոսկովյան" - հասցե՝ ՀՀ 0009, ք. Երևան, Մաշտոցի 39/12, ք/մ՝ 102.5
  • "Կոտայք" - հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Առինջ Բ թաղամաս 1 փողոց 17 Առևտրի կենտրոն, ք/մ՝ 103
  • "Երիտասարդական"- հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան փող. 105/1 շենքի թիվ 5 և 6 տարածքներ, ք/մ՝ 355
  • "Մալաթիա" - հասցե՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Սեբաստիա փողոց 82 շենք, 50 խանութ, ք/մ՝ 187.5
  • "Արշակունյաց" - հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ Արշակունյաց պողոտա 17 շենք, 1, ք/մ՝ 240.7
  • Բանկի կողմից վարձակալված տարածք - հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 5, ք/մ՝ 216.6
  • Բանկի կողմից վարձակալված տարածք - հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Կենտրոն Ամիրյան փողոց 4/6 շենք, 136 շինություն, ք/մ՝ 436,3
  • Բանկի կողմից վարձակալված տարածք- հասցե՝ ք. Երևան, Քաջազնունու 4/1, երկրորդ, երրորդ հարկեր, ք/մ՝ 616.8
  • "Վանաձոր" - հասցե` ք.Վանաձոր Լուսավորիչի փ. թիվ 40, ք/մ՝ 309.38
  • "Գյումրի" - հասցե` մարզ Շիրակ համայնք Գյումրի ք., Երևանյան խճ. N7/7 առևտիր սրահ, ք/մ՝ 441.94
  • "Կումայրի" - հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 46ա, ք/մ՝ 297.14
  • "Աշտարակ" - հասցե` ք. Աշտարակ, Սիսակյան 1/N1 փոստատուն, ք/մ՝ 167.9
  • "Արտաշատ" - հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փող., թիվ 43, ք/մ՝ 210.1
  • "Արմավիր" - հասցե` մարզ Արմավիր, համայնք Արմավիր ք., Հանրապետության փողոց 3, ք/մ՝ 244.1
  • "Մեծամոր" - հասցե` մարզ Արմավիր համայնք Մեծամոր, 1թաղամաս, 1 վարչական շենք, ք/մ՝ 132.8
  • "Էջմիածին" - հասցե` ք. Էջմիածին. Մաշտոցի 69/90, ք/մ՝ 322.2 ներքին
  • "Չարենցավան" - հասցե` ք, Չարենցավան, Խանջյան 21, ք/մ՝ 161
  • "Հրազդան" - հասցե` ք. Հրազդան, Մարշալ Բաղրամյան թաղամաս թիվ 104/15 ոչ բնակելի տարածք, ք/մ՝ 185.97
  • "Նոր Հաճըն" - հասցե` ք. Նոր Հաճըն, Չարենցի 8, ք/մ՝ 193.85
  • "Սևան" - հասցե` ք. Սևան, Նաիրյան 155/2, ք/մ՝ 367.61
  • "Աբովյան" - հասցե` ք. Աբովյան, Սահմանադրության հրապարակ 8, ք/մ՝ 289.4
  • "Իջևան" - հասցե` ք. Իջևան, Վալանսի փող. 6/1, ք/մ՝ 132.2
  • "Դիլիջան" - հասցե` ք. Դիլիջան, Մյասնիկյան փող., կապի հանգույցի 1-ին հարկ, ք/մ՝ 171.5
  • "Կապան" - հասցե` ք. Կապան, Թումանյան 1/2, ք/մ՝ 241
  • "Ստեփանակերտ" - հասցե` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 25/2 , 25/3, ք/մ՝ 198.31
  • Բանկի Երևան քաղաքի տարածքում տեղադրված բանկոմատների հասցեներ
  1. ք. Երևան, Սարյան 22
  2. ք. Մալաթիա Սեբաստիա 78
  3. ք. Երևան, Քոչարի 1
  4. ք. Երևան, Սեբաստիա 27
  5. ք. Երևան, Արցախի 4
  6. ք. Երևան Ազատության 2
  7. ք. Երևան, Բաղրամյան 76
  8. ք. Երևան, Վաղարշյան 20
  9. ք. Երևան, Բաշինջաղյան 191/1
  10. ք. Երևան, Րաֆֆու 83
  11. ք. Երևան, Կիևյան 4
  12. ք. Երևան, Շիրակի 1Ա
  13. ք. Երևան, Ա. Քոչինյան 5
  14. ք. Երևան, Մամիկոնյանց 2
  15. ք. Երևան, Բաղրամյան 23
  16. ք. Երևան, Թումանյան 54
  17. ք. Երևան, Աբովյան 27
  18. ք. Երևան, Գ. Չաուշի 60
  19. ք. Երևան, Էրեբունի 18
  20. ք.Երևան, Մաշտոցի 5
  21. ք.Երևան, Բագրատունյաց 5/3
  22. ք.Երևան, Պետրոսյան 25/5
  23. ք.Երևան, Կոմիտաս 60/2
  24. ք. Երևան, Գայի փ. 16
  25. ք. Երևան, Տիտոգրադյան 14
  26. ք. Երևան, Սիլիկյան խճուղի 1 Հ1Գ1
  27. ք.Երևան, Խանջյան 5
  28. ք.Երևան, Դավթաշեն 4 թաղ., 17/10
  29. ք.Երևան Ալեքմանուկյան 13/ա
  30. ք.Երևան Արշակունյաց 270/1
  31. ք.Երևան, Նորքի 5 զանգ., Միկոյան 35
  32. ք.Երևան, Սայաթ-Նովա 40-1
  33. ք. Երևան, Մարգարյան փող., 23/6
  34. ք. Երևան, Մամիկոնյանց 30
  35. ք.Երևան, Խորենացի 14/1
  36. Կառավարության 3-րդ շենք,
  37. Մուրացան 113
  38. Ազատության 27 (Երազ թաղամաս):
  39. ք.Երևան, Ներսիսյան 7
  40. ք.Երևան, Գ.Նժդեհի 34, թիվ 1/32 տաղավար
Գործընթացին (համագործակցության) ներկայացվող պահանջներ և պայմաններ, ծառայությունների ցանկը
  • Բանկի Գլխավոր գրասենյակում հիմնովի մաքրությունն իրականացվելու է աշխատանքային օրերին` ժամը 18:00-22:00, իսկ Բանկի մասնաճյուղերում՝ 2 ժամ ըստ համապատասխան մասնաճյուղի կառավարչի հետ պայմանավորվածության (առավոտյան կամ երեկոյան) և 1-2ժամ ցերեկվա ընթացքում,
  • Գլխավոր գրասենյակի տարածքում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 08:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում հերթապահելու են 1 աշխատակից գարնան, ամռան և աշնան ամիսներին, իսկ ձմռան ամիսներին՝ 2 աշխատակից,
  • Աշխատակիցները կրելու են Ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից տրված հատուկ արտահագուստ, որի
  • գուներանգները պետք է համապատասխանեն Բանկի Բրենդ Բուքի վիզուալ ստանդարտներին:
  • Ծառայությունները մատուցվելու են պատշաճ որակով` պահպանելով
  • սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի բոլոր պահանջները,
  • Սանհանգույցի աշխատակիցների կողմից ամենօրյա օգտագործման պարագաներն ապահովում է Բանկը,
  • Մաքրման բոլոր անհրաժեշտ պարագաները, նյութերը, սարքավորումները և տեխնիկան ապահովում է մատակարար կազմակերպությունը,
  • Շինության ներքին տարածքի ամենօրյա մաքրման աշխատանքները

ներառում են`

  1. Պինդ ծածկույթով հատակների խոնավ մաքրում,
  2. Բոլոր տեսակի գորգերի մաքրում փոշեկուլով
  3. Փոշու հեռացում բոլոր հորիզոնական մակերեսներից՝ սեղաններից դարակներից, աթոռներից պահարաններից, գրասենյակային տեխնիկայից, հեռախոսներից, պատուհանագոգերից, ճաղերից, հատակաեզրերից, ջեռուցման մարտկոցներից էլեկտրական անջատիչներից և այլն,
  4. Կեղտերի հեռացում պատերից,
  5. ապակե մակերեսների և միջնապատերի լվացում,
  6. Աստիճանավանդակների թաց մաքրում,
  7. Բոլոր աղբամանների և աղբատարների դատարկում, մաքրում , հավաքում և փոխադրում հատուկ նախատեսված տարածք,
  8. Ծաղիկների՝ դրսի և ներսի, ջրում,
  9. Բոլոր լվացարանների, զուգարանակոնքերի և սանիտարական սարքավորումների մաքրում և ախտահանում,
  10. Հայելիների և մետաղական մակերեսների մաքրում և փայլեցում,
  11. Բակի և հարակից տարածքի մաքրում,
  12. Վերելակների մաքրում,

Հիմնովին մաքրությունն իրականացվում է առնվազն ամսական մեկ անգամ,

  • Փափուկ կահույքի , գորգային ծածկույթների և շերտավարագույրների քիմմաքրումն իրականացվում է առնվազն երեք ամիսը մեկ անգամ,
  • Արտաքին ապակյա մակերեսների և գովազդային վահանակների լվացումն իրականացվում է առնվազն ամսական երկու անգամ,
Արտակարգ իրավիճակներում մաքրությունն իրականացվում է ախտահանիչ նյութերով համաձայան Պատվիրատուի կողմից նշված օրերին և նշված ժամերին
  • Ջահերի մաքրումը կատարվում է տարեկան առնվազն մեկ անգամ,

Բանկոմատների մաքրությունն իրականացվում է շաբաթը 2 անգամ:


 Կազմակերպությունը պետք է ունենա`

  • համապատասխան գործունեություն իրականացնեու թույլտվություն (լիցենզիա),
  • տվյալ ոլորտում առնվազն 3 տարվա սպասարկման/աշխատանքային փորձ:

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը` 10.06.2020 թվականը` ժամը 18:00: Մրցութային առաջարկները, կազմված սույն հրավերին և կից հավելված 1-ի համաձայն, անհրաժեշտ է ներկայացնել "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակ` ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեով, առձեռն, փակ, կնքված և ստորագրված ծրարով (Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին, ներքին հեռախոսահամար՝ 2350, 1238):

Մրցույթի մասնակիցները կարող են զննել Բանկի տարածքը հայտի ներկայացման համար նախատեսված աշխատանքային օրերի ընթացքում: Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը "Կոնվերս բանկ" ՓԲԸ ներկայացնում է մրցութային հայտ` համաձայն հավելված 1-ի` կցելով անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր: Մրցութային հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը ներկայացվում են փակ, կնքված ծրարով: Ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

  1. "Կոնվերս բանկ" ՓԲԸ,
  2. ""Կոնվերս բանկ" ՓԲԸ ամենօրյա մաքրության և ընթացիկ սպասարկման համար մրցութային հայտ",
  3. Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
  4. Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը,

Ծրարում հայտից բացի մրցույթի մասնակցի հայեցողությամբ կարող է ներառվել Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ այլ տեղեկություն, փաստաթղթեր և նյութեր:
Մրցույթին կարելի է մասնակցել ՝ ինչպես երկու լոտերով, այնպես էլ լոտերից որևէ մեկով` ծառայության առաջարկով:
Ընդ որում՝ յուրաքանչյուր լոտի համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտ:
*Հայտերը ներկայացնել հիգիենիկ պարագաներ և նյութեր պարունակող գնառաջարկներով, ինչպես նաև առանց դրանց:

Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով սահմանված պահանջների շրջանակներում ներկայացնում է ամենացածր գինը: Եթե երկու և ավելի կազմակերպություններ առաջարկել են միևնույն գինը և որակական հատկանիշները, ապա հավասար պայմաններ առաջարկող կազմակերպությունները կարող են հրավիրվել Բանկ` առաջարկի գնի վերջնական տարբերակի վերաբերյալ բանակցությունների իրականացման համար: Գործարքը կնքվում է բանակցություների արդյունքում ամենացածր գին առաջարկող կազմակերպության հետ:

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն մրցույթի հաղթողի հետ կնքում է պայմանագիր մեկ տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ: Մրցույթում հաղթող կազմակերպությանը վճարումները կիրականացվեն անկանխիկ` (փոխանցումով) "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ում մասնակիցների գործող բանկային հաշիվների միջոցով:

Պայմանագրի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /երեք/ օրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին կվճարի տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:
Հաղթող ճանաչված մասնակցի կողմից Պայմանագիր չկնքելու դեպքում, այն կարող է առաջարկվել կնքել մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին:
Հայտերը պետք է կազմված լինեն հայերենով: 
Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը:

Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել "Կոնվերս բանկ" ՓԲԸ Սպասարկման և Գնումների բաժին` (+374 10) 511 205 ներքին 1207 կամ +37410 511 211 ներքին 2139 հեռախոսահամարներով (Գոհար Ամիրյանին, Արտյոմ Ստեփանյանին) կամ ուղարկել հաղորդագրությունAmiryanGohar@conversebank.am, StepanyanArtyom@conversebank.am էլեկտրոնային փոստի հասցեներին:

 

Բաց ընթացակարգով մրցույթի անցկացում

 

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "Բանկ"), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգ` Բանկի կարիքների համար:

Ցանկության դեպքում խնդրում ենք ուսումնասիրել սույն հրավերի բաղկացուցիչ մաս կազմող տեխնիակական նկարագիրը և վերջինիս համապատասխան Ձեր լավագույն գնառաջարկները ներկայացնել procurement@conversebank.am էլեկտրոնային հասցեով, մինչև 01.06.2020 թվականի աշխատանքային օրվա ժամը 13.00-ն:

Հաղթող մասնակիցը որոշվում է ըստ ներկայացված գնառաջարկների՝ նախապատվությունը տալով որակական ու տեխնիկական չափորոշիչներին համապատասխանող ապրանքների համար նվազագույն գնառաջարկ ներկայացրած մասնակցին՝ վերջինիս կողմից նմուշի ներկայացման և բանկի կողմից հավանության արժանանալու դեպքում, իսկ հավասար գնառաջարկների դեպքում, նախապատվությունը տրվում է Բանկի հաճախորդ հանդիսացող մասնակցին և/կամ այն մասնակցին, որը սեփական միջոցներով և Բանկի կողմից նշված չափաքանակով ապրանքը կմատակարարի Բանկի ՝ Երևանում և մարզերում գործող մասնաճյուղերին /Մասնաճյուղերի գտնվելու վայրերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում՝ https://www.conversebank.am/hy/branches/ հղումով/: Գնային առաջարկները պետք է ներկայացվեն` արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները:

Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր (այսուհետև` Պայմանագիր), որի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /եռօրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին պարտավոր է վճարել տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:


Գնման առարկա է հանդիսանալու Բանկի կարիքների համար ստորև ներկայացված պարագաների ձեռքբերումը՝ ըստ տողերով ներկայացված չափաբաժինների.
 

Միջոցառում

Ամսական քանակ մինչև*

Չափման

 միավոր

Գին՝ մասնաճյուղերով առաքելու դեպքում

/հարկերը ներառյալ/

Գին՝ առաքումը Բանկի գլխավոր գրասենյակ, հասցե՝ Վ. Սարգսյան 26/1 /հարկերը ներառյալ/

Առաքման

ժամկետ

Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ եռաշերտ , արտադրությունը ՝ տեղական կամ համարժեք,  

կապիչները՝  բարակ, ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող 

գույնը՝ սպիտակ կամ կապույտ, փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված

36,960

հատ

 

 

 

Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ երկշերտ,

արտադրությունը՝ տեղական կամ համարժեք, 

կապիչները ՝ բարակ ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող 

գույնը՝ սև, սպիտակ կամ կապույտ,

փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված

2,000

հատ

 

 

 

Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 250 մլ-ից 350 մլ /дазатор/, սպիրտի պարունակությունը՝ 62 %

966

հատ

 

 

 

Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 5 լ, սպիրտի պարունակությունը՝ 62 %

40

տարրա

 

 

 

Ձեռնոց սև կամ կապույտ, նիտրիլ, առանց փոշի /1 տուփ -100 հատ/ S M L XL չափսերի

321

տուփ

 

 

 

Ժավելի սպիրտ 5լ

50

հատ

 

 

 

Բժշկական սպիրտ 1լ

40

հատ

 

 

 

Ընդամենը`

 

 

 

 

 

*քանակը ենթակա է ավելացման/նվազեցման
Գնառաջարկները կարող են ներկայացվել ինչպես բոլոր տողերի՝ այնպես էլ ըստ առանձին տողերի:

 

2020 թվականի կնքվելիք պայմանագրի գործողության ժամկետը` պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածն է: 
Հրավերի պահանջներին համաձայն, ՀՀ-ում գրանցված և նմանատիպ պարագաների վաճառքի իրավունք ունեցող ցանկացած կազմակերպություն ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք: 
Հայտերը պետք է կազմված լինեն հայերեն: 
Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Սպասարկման և գնումների բաժնի գնումների մասնագետ` Նատալյա Գասպարյանին:

Հեռախոս (+374 10) 511 224, ներքին 1265
Էլ. փոստ ` procurement@conversebank.am 
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ