Օրիֆլեյմ համատեղ քարտ
Եթե Դուք Օրիֆլեյմ Քոսմետիքսի խորհրդատու եք, ապա այս քարտը Ձեզ համար է:
Ձե'ռքյբերեք Կոնվերս Բանկի և Օրիֆլեյմ Քոսմետիքսի համատեղ քարտը և ստացեք հնարավորություն օգտվելու մի շարք առավելություններից:
Քարտի առավելություններն են.
- Օրիֆլեյմ Քոսմետիքսի կայքից on-line պատվեր կատարելու և քարտով վճարելու հնարավորություն,*
- Զեղչեր ավելի քան 200 առևտրի և սպասարկման կետերում,
- Անսահմանափակ կիրառություն աշխարհի ցանկացած առևտրի, սպասարկման և կանխիկացման կետերում,
- e-Converse ինտերնետ-բանկային ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն, որի միջոցով կարելի է
կատարել on-line փոխանցում Օրիֆլեյմ Քոսմետիքսի հաշվին, - Քարտային հաշվի ներքո հավելյալ քարտերի տրամադրում ընտանիքի անդամներին:
Քարտի տրամադրման պայմաններն են.
- Քարտը տրամադրվում է ՀՀ դրամով,
- Քարտային հաշվի ամսական սպասարկման վճարը կազմում է 100 ՀՀ դրամ,
- Կանխիկի տրամադրումը Կոնվերս Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում անվճար է:
*Օրիֆլեյմի կայքից On-line վճարում կատարելու համար անհրաժեշտ է.
- Ձեռք բերել Կոնվերս Բանկի և Օրիֆլեյմի համատեղ քարտը,
- Arca.am կայքում գրանցել վիրտուալ քարտը,
- Պատվերը ձևակերպելուց հետո ընտրել "Pay by card" վճարման տարբերակը,
- Բացված պատուհանում Provider դաշտում ընտրել ArCa-ArCa-MasterCard/Maestrocards տարբերակը և սեղմել ok կոճակը,
- Վիրտուալ քարտի տվյալները մուտքագրելուց և հաստատելուց հետո, կստանաք վճարումը հաստատող հաղորդագրություն:
Վիրտուալ /ինտերնետ/ միջավայրում միջազգային չափանիշներին համահունչ անվտանգության 3D Secure արդի համակարգի ապահովում ![]()
- Բանկի Վիզա քարտատեսակների հաշվի արժույթից տարբերվող արժույթով ԱրՔա համակարգից դուրս գործող կանխիկացման կետերում, բանկոմատներում, առևտրի և սպասարկման կետերում կատարված գործարքների դեպքում արտարժույթի փոխանակման ժամանակ գործում է Բանկի կողմից սահմանված 2% միջնորդավճար: Բացառություն են կազմում ԱՄՆ դոլարով և Եվրոյով կատարված գործարքները:
Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնության/գործարքի հավաստագրման պահին գործառնության/գործարքի հավաստագրման և փաստացի հաշվեգրման ժամանակ կիրառվող փոխարժեքները կարող են տարբերվել: Հավաստագրման ժամանակ կիրառվում են ARCA/VISA/MasterCard վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքները, իսկ գործառնության/գործարքի հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվանը նախորդող բանկային օրվա վերջի համար սահմանված ԱՄՆ դոլարի փոխարժեքը: Բացառություն են կազմում Visa վճարահաշվարկային համակարգի քարտերով Եվրոյով կատարված գործառնությունները/գործարքները, որոնց հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվանը նախորդող բանկային օրվա վերջի համար սահմանված Եվրոյի փոխարժեքը: Փոխարժեքների տարբերության հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում: