ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ նաև Բանկ) տրամադրում է վարկեր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից իրականացվող ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում, անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով.
|
Վարկառու/ համավարկառու |
- Առնվազն մեկ անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ - անչափահաս երեխա չունեցող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ - առնվազն մեկ անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի կամ գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին. - առանձին բնակավայրերի դեպքում՝ գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ՝ 10 տարին չլրացած երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ կամ գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին, որոնք Ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված չեն եղել Երևան քաղաքում, - առանձին բնակավայրերի դեպքում՝ գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ՝ 13 տարին չլրացած երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնցից առնվազն մեկն ուսուցչի պահանջներին բավարարող անձ է: |
|||
|
Նպատակ |
ՀՀ կառավարության 06.10.2022թ. թիվ 1562-Լ որոշման հավելված 1-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված` գյուղական և առանձին բնակավայրերում անհատական բնակելի տան կառուցապատում կամ կառուցապատման շարունակում (ավարտին հասցնելու նպատակով): |
|||
|
Գումար |
ՀՀ կառավարության 09.06.2022թ. թիվ 842-Լ որոշմամբ սահմանված աջակցության չափով |
|||
|
Արժույթ |
ՀՀ դրամ |
|||
|
Ժամկետ |
120 ամիս |
|||
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
13% հաստատուն |
|||
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
Կիրառելի չէ, քանի որ վարկը մարվում է Աջակցության գումարով |
|||
|
Վարկի և տոկոսագումարների մարման կարգ |
«Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով: |
|||
|
Վարկի տրամադրման եղանակ |
Վարկը տրամադրվում է փուլերով և յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար հիմք է հանդիսանում նախորդ փուլում տրամադրված վարկի գումարի նպատակային օգտագործումը: |
|||
|
Ապահովում |
Կառուցապատվող անշարժ գույք |
|||
|
Վարկային պատմության պահանջներ |
Վարկի համար դիմելու պահին վարկառուն/համավարկառուները չպետք է ունենան ժամկետանց, ինչպես նաև «ստանդարտ»-ից խիստ դասով գործող վարկային պարտավորություններ: |
|||
|
Այլ պայմաններ |
ü Շահառու ընտանիքն աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում)։ ü Տրամադրված աջակցության գումարն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարների) մարմանը՝ Ծրագրով սահմանված չափով։ ü Կառուցապատվող անշարժ գույքի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքը, օրենքով սահմանված կարգով, գրանցվում է շահառուների, վերջիններիս ցանկության դեպքում՝ նաև նրանց երեխաների անվամբ: ü Կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկ կարող է տրամադրվել, եթե կիսակառույց շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում ավարտվածության աստիճանը մինչև 80 տոկոս է կամ նշված է անավարտ կամ կիսակառույց։ ü Եթե հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումար և տոկոսագումար) գերազանցում են աջակցության գումարի սահմանաչափերը, ապա ժամանակացույցով սահմանված ամսական վճարների և աջակցության գումարի տարբերությունը վճարվում է շահառուի կողմից: ü Դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ` - հիփոթեքային վարկի ամբողջական մարման դեպքում, - հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից), - շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում (առկայության դեպքում) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում տվյալ վարկի գծով 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում, - պետության կողմից կատարված ամենամսյա մարումների հանրագումարային արժեքի սահմանված չափը լրանալու դեպքում: ü Բանկի կողմից փաստացի տրամադրված գումարները, շահառուի կողմից, փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով ենթակա են վերադարձման պետությանը՝ - հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի (վարկառուի) մահվան դեպքում, եթե շահառուի ժառանգը շահառուի ամուսինը կամ երեխան չէ, - վարկի տրամադրումը փուլային կատարելու Ծրագրով սահմանված պահանջները խախտելու դեպքում, - վարկային պայմանագրի կնքման օրվանից` 3 տարվա ընթացքում, շահառուի կողմից ՀՀ կառավարության 19.03.2015 թ. թիվ 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը Բանկ չներկայացնելու դեպքում: ü Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գույքն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը շահառուի կողմից ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով: |
|||
|
Ծրագրին վերաբերող այլ պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով |
|
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշում` https://www.arlis.am/hy/acts/222617/latest 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշում` https://www.arlis.am/hy/acts/222618/latest |
Վճարների ցանկ
|
Վարկային հայտի ուսումնասիրության վճար |
5,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ վարկային հայտը մուտքագրելիս) |
||
|
Վարկի տրամադրման վճար |
Վարկի գումարի 0.5%, նվազագույնը՝ 50,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ մինչև վարկի տրամադրումը) |
||
|
Վարկային հաշվի սպասարկման վճար |
0 |
||
Գրավի առարկայի գնահատման ծախսեր |
Առանձնատուն |
Տնամերձ հողամաս |
|
|
25,000 ՀՀ դրամ |
20,000 ՀՀ դրամ |
||
|
Միասնական տեղեկանք |
10,000 ՀՀ դրամ |
||
|
Նոտարական վավերացում |
20,000 ՀՀ դրամ |
||
|
Սեփականության իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում |
45,000 ՀՀ դրամ |
||
|
Գրավի իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում |
27,000 ՀՀ դրամ |
||
|
Վարկի տրամադրման դեպքում վարկառուի համար բացվող հաշվարկային հաշվի սակագներ |
||
|
Մեկ դրամային հաշվարկային հաշվի |
բացում |
0 ՀՀ դրամ |
|
տարեկան սպասարկում |
0 ՀՀ դրամ |
|
|
Այլ պայմաններ՝ համաձայն Բանկի հաշիվների բացման և սպասարկման դրույթների: |
||
|
Եթե հաճախորդն արդեն իսկ ունի ՀՀ դրամային հաշվարկային հաշիվ, ապա նոր հաշիվ կարող է չբացվել՝ փոխարենը գործողի պայմանները կխմբագրվեն նշվածին համապատասխան: |
||
Մտածելու ժամանակ
Վարկային պայմանագրի կնքումից առնվազն 7 օր առաջ Բանկը առձեռն կամ փոստով Ձեզ կտրամադրի վարկային պայմանագիր կնքելու առաջարկ և վարկային պայմանագրի նախագիծ: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր՝ վարկառուին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Վարկի վաղաժամկետ մարում
Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով:
Վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը համամասնորեն կնվազեցնի/կվերադարձնի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և կրեդիտի տրամադրման վճարը: Նվազեցման/վերադարձման ենթակա չեն՝ հայտի ուսումնասիրության, պետական (նոտարական, գրավի իրավունքի գրանցման և այլն) և գրավի գնահատման վճարները։
Վարկառուի ընտրությամբ Բանկը, վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն, կնվազեցվի ամսական վճարումների չափը` վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ կնվազեցվի վարկի մարման ժամկետը` անփոփոխ թողնելով ամսական վճարումների չափը:
Տույժեր և տուգանքներ
• Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում հաշվարկվում է տույժ` ժամկետանց գումարի 0.13%-ի չափով` ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
Ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է Ծառայությունը:
• Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:
Տոկոսագումարների հաշվարկման օրինակ
Հետևյալ պայմաններով վարկի դեպքում
|
Վարկի գումար |
10,000,000 ՀՀ դրամ |
|
Անվանական տոկոսադրույք |
13% |
|
Մարման ժամկետ |
10 տարի |
|
Մարման տեսակ |
Անուիտետային |
Տոկոսագումարները կկազմեն
|
Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար) |
149,310.74 |
|
Ընդհանուր տոկոսագումար |
7,917,288.80 |
|
Մարումների հանրագումար |
17,917,288.80 |
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:
Գրավի գնահատում
Գրավադրվող գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:
Գնահատող ընկերությունների ցանկ` https://conversebank.am/hy/appraisal/
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
• Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0
• Հավելյալ քաղվածքի տրամադրում հիփոթեքային վարկերի (այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ ներկայացնելու) վերաբերյալ՝ տարեկան 4 անգամ, հաճախորդի նշած ժամանակահատվածով՝ 0
• Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1
- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
• Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
• Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
• Տեղեկանքներ/գրություններ
Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
• Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ
Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)
• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
Ներհանրապետական՝ 0
Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ
• Առուվաճառքի գործարքի վճարման ապահովման (էսքրոու) ծառայության մատուցում Բանկի կողմից տրամադրվող հիփոթեքային վարկի միջոցով բնակարան ձեռք բերող հաճախորդների դեպքում` 10,000 ՀՀ դրամ՝ անկախ գործարքի գումարից
• Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
• Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում` 20,000 ՀՀ դրամ
• Բանկում գործող հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի գնման կամ կառուցապատման իրավունքը սեփականության իրավունքի փոփոխման համար համաձայնության տրամադրում` 0 ՀՀ դրամ
• Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
• Վարկի պայմանների վերանայում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ
_________________________________________
1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:
Անհրաժեշտ փաստաթղթեր
|
1 |
Վարկային հայտ |
|
2 |
Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ) |
|
3 |
Գրավադրվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակ, ձեռքբերման հիմքեր (առուծախի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն), որոնք պետք է ներկայացվեն մինչ համապատասխան վարկի տրամադրումը |
|
4 |
Նախատեսվող աշխատանքների նախահաշիվ, իսկ շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքների իրականացման դեպքում` համապատասխան շին. թույլտվություն` աշխատանքների կատարման վերջնաժամկետի նշումով |
|
5 |
ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի հաստատումից հետո) |
|
6 |
Վարկառուի/գրավատուների ամուսնության վկայականներ (առկայության դեպքում) |
|
7 |
Գրավի նախնական գնահատման տեղեկատվական նամակ` ներկայացվում է մինչև վարկի հաստատումը |
|
8 |
Գրավի գնահատման հաշվետվություն` ներկայացվում է վարկի հաստատումից հետո |
|
9 |
Հարցումներ կատարելու համաձայնություններ (մինչ վարկի հաստատումը) |
|
10 |
Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր |
Վարկային պատմություն
Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:
Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`
• անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
• այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
• չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:
Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:
Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Մանրամասները՝ www.abcfinance.am և www.acra.am հղումներում:
Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր
Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`
• թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
• մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
• նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
• բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
• խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:
|
Ուշադրություն |
|
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը: |
|
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: |
|
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
|
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում: |
Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ
Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե
• Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին:
• Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է գրավով:
• Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ:
• Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքներն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
• Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:
Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:
Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ
Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր:
Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:
Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ
Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում (բացառությամբ «Ավիացիա» և «Շիրակ» մասնաճյուղերի)` անկանխիկ եղանակով:
Ձեր ֆինանսական տեղեկատուն
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/hipotekayin-varker:
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
• այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
• այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
• զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
WhatsApp՝ +374 95 511211
Տեղեկատվական ամփոփագիր Թարմացվել է 29.04.2026