Թեժ գիծ +37410 511 211

Ծրագրային հիփոթեքային վարկեր

 

Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, կառուցման կամ վերանորոգման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկեր

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից՝ հետևյալ պայմաններով.

 

Վարկի նպատակ

ՀՀ ռեզիդենտ և քաղաքացի ֆիզիկական անձանց տրամադրվող վարկեր բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, կառուցման կամ վերանորոգման նպատակով:

Վարկառուի եկամտի հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում:

Վարկի ժամկետ

Ձեռքբերում կամ կառուցում՝ 120 - 240 ամիս

Վերանորոգում՝ 60 - 240 ամիս

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի գումար

1,000,000 - 35,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք

11%

Վարկի տարեկան արդյունավետ1 տոկոսադրույք

Առավելագույնը 14.48%

 

Վարկի տարեկան փաստացի1 տոկոսադրույք

Առավելագույնը 20.18%

 1 Բանկի արդյունավետ տոկոսադրույքը ներառում է Բանկի կողմից սահմանված վճարները՝ վարկային հայտի ուսումնասիրության վճար, վարկի տրամադրման վճար: Իսկ Տարեկան փաստացի տոկոսադրույքը բացի Բանկի կողմից սահմանված վճարներից ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման վճար, ապահովագրական վճար, միասնական տեղեկանքի, նոտարական և գրավի իրավունքի գրանցման վճարներ:
Ձեռքբերման դեպքում նոտարական վավերացման, սեփականության իրավունքի գրանցման և միասնական տեղեկանքի վճարները չեն ներառվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ, քանի որ հաճախորդի կողմից ենթակա են վճարման` անկախ գույքի ձեռքբերման վճարումը կրեդիտով կամ առանց կրեդիտի (cash price) կատարելու հանգամանքից:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վճարների ցանկ

Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար

3,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 0.5%, նվազագույնը՝ 50,000 ՀՀ դրամ

Սպասարկման ամսական վճար

Ձեռքբերման դեպքում՝ 0

Կառուցման և վերանորոգման դեպքում՝

25,000,001 ՀՀ դրամ և ավել վարկի դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

Գրավի ապահովագրություն

Վարկի մնացորդի 0.13% - 0.15%, տարեկան

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

Վարկի մնացորդի 0.14% - 0.16%, տարեկան

Գրավադրման ծախսեր

Գրավի առարկայի գնահատման ծախսեր

18,000 - 25,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում

27,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Միասնական տեղեկանք

10,000 ՀՀ դրամ

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով:
Վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը կնվազեցնի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և սպասարկման վճարները:
Վարկառուի ընտրությամբ Բանկը, վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն, կնվազեցվի ամսական վճարումների չափը` վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ կնվազեցվի վարկի մարման ժամկետը` անփոփոխ թողնելով ամսական վճարումների չափը:

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  • Տույժ/տուգանք,
  • Տոկոսագումար, սպասարկման վճար,
  • Մայր գումար:

Մտածելու ժամանակ

Վարկային պայմանագրի կնքումից առնվազն 7 օր առաջ Բանկը առձեռն կամ փոստով Ձեզ կտրամադրի վարկային պայմանագիր կնքելու առաջարկ և վարկային պայմանագրի նախագիծ: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր՝ վարկառուին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Գրավի տեսակ, վարկ/գրավ հարաբերակցություն

Ձեռքբերման դեպքում

Գրավ է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը, իսկ կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու դեպքում՝ կառուցվող անշարժ գույքը կամ այլ բնակելի անշարժ գույք: Վարկ/գրավ հարաբերակցությունը՝ մինչև 70%: Հնարավոր է հավելյալ բնակելի անշարժ գույքի գրավադրում, այս դեպքում վարկ/ընդհանուր գրավ հարաբերակցությունը՝ մինչև 70%, իսկ վարկ/ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույք հարաբերակցությունը՝ մինչև 90%: Հիմք է ընդունվում գրավի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
Անշարժ գույք/եր/ը պետք է հանդիսանա/ն առաջնային գրավ:

Կառուցման դեպքում

Գրավ է հանդիսանում հողատարածքը, որի վրա կառուցվում է բնակելի անշարժ գույքը, ինչպես նաև պետք է գրավադրվի այլ բնակելի անշարժ գույք: Վարկ/ընդհանուր գրավ հարաբերակցությունը՝ մինչև գնահատված շուկայական ընդհանուր արժեքի 70%:
Անշարժ գույք/եր/ը պետք է հանդիսանա/ն առաջնային գրավ:

Վերանորոգման դեպքում

Գրավ է հանդիսանում վերանորոգվող անշարժ գույքը: Վարկ/գրավ հարաբերակցությունը՝ մինչև գնահատված շուկայական արժեքի 70%:
Անշարժ գույքը պետք է հանդիսանա առաջնային գրավ: Վերանորոգվող անշարժ գույքը կարող է հանդիսանալ հաջորդող գրավ միայն այն դեպքում, եթե այն հանդիսանում է ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկի առաջնային գրավ:

Սահմանափակումներ

  1. Վարկառուի, առկայության դեպքում նաև համավարկառուների գործող բոլոր վարկային պարտավորությունների գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների չափը չի կարող գերազանցել նշված անձանց ամսական զուտ եկամտի 45%-ը:
  2. Վարկի համար դիմելու պահին վարկառուն/համավարկառուները չպետք է ունենան ժամկետանց, ինչպես նաև «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված գործող վարկային պարտավորություններ:
  3. Վարկառուի/համավարկառուների վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը (յուրաքանչյուրի համար առանձին):
  4. Վաճառողն ու ձեռքբերողը չպետք է հանդիսանան միևնույն ընտանիքի անդամ:
  5. Կառուցման վարկերը տրամադրվում են մասնաբաժիններով (տրանշերով), ընդ որում վերջին մասնաբաժինը չպետք է գերազանցի վարկի գումարի 20 տոկոսը, իսկ վարկի առավելագույն գումարը չպետք է գերազանցի հաճախորդի կողմից ներկայացված կառուցման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը։
  6. Կառուցման/բարելավման աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն վարկի վերջին մասնաբաժնի տրամադրումից մեկ տարվա ընթացքում:
     

Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականությունը և եղանակը

  • Անուիտետային (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները:
  • Զսպանակաձև (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարի մարումը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
     

 Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

10,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

11%

Մարման ժամկետ

10 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

137,750

Ընդհանուր տոկոսագումար

6,530,000

Մարումների հանրագումար

16,530,000

 Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ
հասցեում:

Գրավի գնահատում

Գրավադրվող անշարժ գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է Հաճախորդի կողմից: Գնահատման հաշվետվությունը, որպես կանոն, վավեր է հաշվետվության տրման օրվանից 2 (երկու) ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

Գնահատող ընկերությունների ցանկ

 

Գնահատող ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ամինտաս Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Արցախի փող. 23/6, «Տուն Դեպո» համալիր

(010) 432 276, (094) 432 276, (096) 432 276

«Oլիվեր Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Թումանյան 8, 215-216 սենյակ

(010) 542 740, (077) 542 750, (010) 542 760, (055) 542 750, (010) 542 770, (091) 542 750

«Վի Էմ - Ար Փի» ՍՊԸ

ք. Երևան,Վարդանանց փակուղի, 8/3 շենք, սեն.209

(010) 588 797, (099) 588 797

«ՏՏ Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Արշակունյաց 2ա, սեն. 111

(010) 545 175, (098) 015 059, (096) 015 059

«Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ

ք. Երևան, Նալբանդյան 48/1շ., 2-րդ հարկ

(010) 546 490, (077) 944 449, (098) 944 449, (093) 944 449


«Ափթայմ» ՍՊԸ

ք. Երևան Եկմալյան փող., 6 շենք, 3-րդ հարկ, սեն. 5 («Բիզնես Պալեի» շենք)

(060) 535 371, (094) 713 710, (098) 535 314

«Բիլդափ» ՍՊԸ

ք. Երևան Զաքյան փող., 5 շենք, թիվ 1 գրասենյակ

(010) 547 160, (091) 177 300

Գրավի առարկայի և վարկառուի/համավարկառուների ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն (եկամուտների համամասնությամբ) կատարվում է ամեն տարի վարկի մնացորդային գումարի չափով Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկի միջոցով: Ընդ որում` որպես շահառու հանդես է գալիս Բանկը:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Ապահովագրական ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության փող., 51, 53, տարածքներ 47, 48, 50

(010) 592 121

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ

ք.Երևան, Կոմիտասի պող., 62 շենք

(060) 275 757, (098) 560 797

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1

(010) 591 010 

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ

ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 10 շենք, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոն, 110 տարածք

(010) 536 494, (060) 500 060

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
Հավելյալ քաղվածքի տրամադրում1
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի.
-մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
-3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
-Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
-Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
Վճարված տոկոսագումարի վերաբերյալ՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկանք՝ 1,000 ՀՀ դրամ
Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
Տեղեկանքներ/գրություններ
Կատարված գործարքների վերաբերյալ
-Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
Փաստաթղթեր, գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
-Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
-Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

 Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

 

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում ընտանիքի անդամի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (գանձվում է համաձայնության տրամադրման համար՝ անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքի սեփականության վկայականի ժամանակավոր տրամադրում` 10,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար Բանկի համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

 Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը:Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"` www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է":

 Անհրաժեշտ փաստաթղթեր

1

Վարկային հայտ-հարցաթերթիկ:

2

Վարկառուի, համավարկառուների, ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ), ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան, մահվան վկայականներ (առկայության դեպքում):

3

Բնակության վայրի մասին տեղեկանք` համատեղ ապրող ընտանիքի անդամների նշումով:

ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնի կողմից տեղեկանք /3-րդ ձև/ (անհրաժեշտության դեպքում):

4

Տեղեկանք աշխատավայրից, որտեղ նշվում է վարկառուի/համավարկառուի զբաղեցրածպաշտոնը և ամսական եկամտի չափը (համախառն կամ զուտընդ որում զուտ եկամտի դեպքումպետք է տեղեկանքում համապատասխան նշում կատարվի), որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը: Անհրաժեշտությանդեպքում վերջին մեկ տարվա անհատական հաշվի քաղվածք հաստատված հարկայինմարմինների կողմից:

4.1

Երկրորդային եկամուտը (առկայության դեպքումհիմնավորող փաստաթղթեր:


4.2

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

- Հարկ վճարողի հարկային համար  (ՀՎՀՀ),

- Գրանցման վկայական, կանոնադրություն (առկայության դեպքում),

- Բաժնետերերի և տնօրենի անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ,

- Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթեր,

- Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկանք,

- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ` հաստատված հարկային մարմինների կողմից,

- Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի գրառումներ (առկայության դեպքում),

- Բանկային հաշիվների շարժ (առկայության դեպքում),

- Տեղեկանք ՊԵԿ-ից պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում):

5

Ձեռքբերվող/կառուցվող/վերանորոգվող/գրավադրվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը, սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր և ձեռքբերման հիմքեր (առքուվաճառքի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն), ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան, մահվան վկայականներ (առկայության դեպքում):

6

Նախահաշիվ (վերանորոգման և կառուցման դեպքում):

7

Կառուցվող/վերանորոգվող գույքի լուսանկարներ՝ ինչպես նախատեսված աշխատանքները կատարելուց առաջ, այնպես էլ յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից հետո:

8

Կառուցման՝ օրենքով սահմանված կարգով հաստատված նախագիծ, շինարարության թույլտվություն, կառուցապատողի հետ կնքված պայմանագիր (առկայության դեպքում):

9

ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից  միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի հաստատումից հետո):

10

Գրավի գնահատման եզրակացություն/ակտ:

11

Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետները

Որոշման կայացումը տևում է առավելագույնը 7 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, Վարկը տրամադրվում է 7 բանկային օրվա ընթացքում:

Վարկի ձևակերպման վայրը և տրամադրման եղանակը

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը կարող է փոխանցվել անմիջապես վաճառողի/կառուցապատողի հաշվին, կամ տրամադրվել անմիջապես վարկառուին: Եթե տրամադրում ենք վարկառուին ապա վարկառուն պետք է ներկայացնի ապացույցներ, որ վարկի գումարը ամբողջությամբ փոխանցել է վաճառողին/կառուցապատողին (անհրաժեշտ չէ իր ուժերով կառուցման կամ վերանորոգման դեպքերում)։

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին:
  • Հայտատուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով:
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ:
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքները արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ վարկի նպատակային օգտագործման համապատասխանությունը և Վարկառուի վարկունակությունը ստուգելու համար:
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ info@fsm.am
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:

Թարմացվել է 01.09.2019թ.12:40

Տեղեկատվական ամփոփագիր

Ֆինանսներ բոլորի համար