Թեժ գիծ +37410 511 211

Էներգաարդյունավետ վերանորոգման ֆինանսավորում պետական աջակցության ծրագրի շրջանակում

Էներգաարդյունավետ վերանորոգման ֆինանսավորում պետական աջակցության ծրագրի շրջանակում

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցության` "Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների" պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը՝ հետևյալ պայմաններով.

Վարկառու

Ծրագրի շահառուն` ՀՀ-ում սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) ունեցող ՀՀ քաղաքացի, կամ վերջինիս ընտանիքի անդամը1:

Նպատակ

Ծրագրի ներքո սահմանված էներգաարդյունավետության չափանիշներին բավարարող բնակելի անշարժ գույքի (բացառությամբ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) վերանորոգում:

Ժամկետ

84 ամիս

Գումար և արժույթ

·    Եկամուտների վերլուծությամբ դիտարկվող հայտեր.

-  Բնակարանների դեպքում՝ 500,000 - 7,000,000 ՀՀ դրամ,

-  Բնակելի տների դեպքում՝ 500,000 - 10,000,000 ՀՀ դրամ:

·    Առանց եկամուտների վերլուծության դիտարկվող հայտեր.

-  500,000 - 4,000,000 ՀՀ դրամ:

Տարեկան անվանական տոկոսադրույք

·    Տարբերակ 1` 14% (կիրառվում է եկամուտների վերլուծությամբ դիտարկվող հայտերի համար), որից սուբսիդավորումը կիրականացվի.

-  սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքի մասով` 14 տոկոսային կետի չափով (շահառուն տոկոսագումարի մարում չի կատարի),

-  սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքի մասով` 12 տոկոսային կետի չափով (շահառուն կկատարի տոկոսագումարի մարում 2 տոկոսային կետի չափով),

-  սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքի մասով` 11 տոկոսային կետի չափով (շահառուն կկատարի տոկոսագումարի մարում 3 տոկոսային կետի չափով),

-  Երևան քաղաքում վերանորոգվող գույքի մասով` 9 տոկոսային կետի չափով (շահառուն կկատարի տոկոսագումարի մարում 5 տոկոսային կետի չափով):

 

·    Տարբերակ 2` 18% (կիրառվում է առանց եկամտի վերլուծության դիտարկվող հայտերի համար), որից սուբսիդավորումը կիրականացվի.

-  սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքի մասով` 14 տոկոսային կետի չափով (շահառուն կկատարի տոկոսագումարի մարում 4 տոկոսային կետի չափով),

-  սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքի մասով` 12 տոկոսային կետի չափով (շահառուն կկատարի տոկոսագումարի մարում 6 տոկոսային կետի չափով),

-  սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքի մասով` 11 տոկոսային կետի չափով (շահառուն կկատարի տոկոսագումարի մարում 7 տոկոսային կետի չափով),

-  Երևան քաղաքում վերանորոգվող գույքի մասով` 9 տոկոսային կետի չափով (շահառուն կկատարի տոկոսագումարի մարում 9 տոկոսային կետի չափով):

 

Վարկի տրամադրման և սպասարկման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

Տարեկան փաստացի2 տոկոսադրույք

0 - 16.63%

Լրացուցիչ ծառայություններ

Հաճախորդին վարկի սպասարկման ողջ ժամանակահատվածի ընթացքում կարող է տրամադրվել Visa Classic կամ MasterCard Standard դեբետային քարտ2՝ առանց տարեկան սպասարկման վճարի

1Ընտանիքի անդամ են հանդիսանում շահառուի հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, թոռները:

2Տարեկան փաստացի տոկոսադրույքը ներառում է նաև վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, միասնական տեղեկանքի, նոտարական վավերացման և գրավի իրավունքի գրանցման վճարներ: Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:

3Քարտը կարող է օգտագործվել բացառապես անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով: Այլ պայմաններ և սակագներ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության անկանխիկ սպասարկմանը վերաբերող դրույթների:

 

  Ընդհանուր պայմաններ

  Անշարժ գույքի գրավադրման դեպքում հաճախորդի կողմից կատարվող վճարների ցանկ

Գրավի առարկայի գնահատման ծախսեր

Բնակարան

18,000 ՀՀ դրամ

25,000 ՀՀ դրամ

Բնակելի տուն

Գրավադրվող գույքի ապահովագրություն

Կատարվում է Բանկի կողմից

Միասնական տեղեկանք

10,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում

27,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման դեպքում վարկառուի համար բացվող խնայողական հաշիվների սակագներ*

ՀՀ դրամով վարկերի դեպքում

Մեկ դրամային խնայողական հաշվի

բացում

0 ՀՀ դրամ

տարեկան սպասարկում

0 ՀՀ դրամ

Արտարժույթով վարկերի դեպքում

Մեկ դրամային և մեկ արտարժութային (վարկի արժույթին համապատասխան) խնայողական հաշիվների

բացում

0 ՀՀ դրամ

տարեկան սպասարկում

0 ՀՀ դրամ

Այլ պայմաններ՝ համաձայն Բանկի հաշիվների բացման և սպասարկման դրույթների:

*Եթե հաճախորդն արդեն իսկ ունի նշված արժույթներով խնայողական հաշիվներ, ապա նոր հաշիվներ կարող են չբացվել՝ փոխարենը գործողների պայմանները կխմբագրվեն նշվածին համապատասխան:

Մտածելու ժամանակ

Վարկային պայմանագրի կնքումից առնվազն 7 օր առաջ Բանկը առձեռն կամ փոստով Ձեզ կտրամադրի վարկային պայմանագիր կնքելու առաջարկ և վարկային պայմանագրի նախագիծ: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր՝ վարկառուին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով:
Վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը համամասնորեն կնվազեցնի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը: Նվազեցման/վերադարձման ենթակա չեն՝ պետական (նոտարական, գրավի իրավունքի գրանցման և այլն) և գրավի գնահատման վճարները։
Վարկառուի ընտրությամբ Բանկը, վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն, կնվազեցվի ամսական վճարումների չափը` վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ կնվազեցվի վարկի մարման ժամկետը` անփոփոխ թողնելով ամսական վճարումների չափը:

Տույժեր և տուգանքներ

- Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

 

Սահմանափակումներ

 

1. PTI (ՄԵ).
1.1. Արևային ֆոտովոլտային համակարգ և/կամ արևային ջրատաքացուցիչ ձեռք բերելու դեպքում.
- մինչև 5,000,000 ՀՀ դրամ վարկի դեպքում՝ մինչև 50%,
- 5,000,001 - 10,000,000 ՀՀ դրամ վարկի դեպքում ՝ մինչև 40%:
1.2. Բնակարանի և/կամ բնակելի տան վերանորոգման ուղղված վարկի դեպքում՝ մինչև 40%:
PTI - Վարկի գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծության հարաբերակցությունը վարկառուի/համավարկառուների ամսական զուտ եկամուտների հանրագումարին:
2. OTI (ԸՊԵ).
2.1. Արևային ֆոտովոլտային համակարգ և/կամ արևային ջրատաքացուցիչ ձեռք բերելու դեպքում.
- մինչև 5,000,000 ՀՀ դրամ վարկի դեպքում՝ մինչև 70%,
- 5,000,001 - 10,000,000 ՀՀ դրամ վարկի դեպքում՝ մինչև 50%:
2.2. Բնակարանի և/կամ բնակելի տան վերանորոգման ուղղված վարկի դեպքում՝ մինչև 50%:
OTI - Վարկի տրամադրման պահին տվյալ վարկի և վարկառուի/համավարկառուների անունով առկա մյուս բոլոր վարկերի գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծությունների հանրագումարի հարաբերակցությունը այդ նույն անձանց ամսական զուտ եկամուտների հանրագումարին:
3. Վարկառուի հետ կնքվում է Հիմնական վարկային պայմանագիր նվազագույնը 120%-ի չափով:
4. Վարկի համար դիմելու պահին հայտատուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 65-ը:
5. Վերանորոգվում է վարկառուի կամ նրա ընտանիքի անդամի սեփականությունը հանդիսացող բնակարանը/առանձնատունը:
6. Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտված լինեն վարկի վերջին մասնաբաժնի տրամադրումից առավելագույնը 6 ամիս հետո:
7. Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:
8. Վարկային հայտի դիտարկման պահին վարկառուն/համավարկառուները չպետք է ունենան ժամկետանց, ինչպես նաև «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված գործող վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները):
9. Վարկի համար դիմելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի ու երաշխավորությունների գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30-ը:

 

Էներգաարդյունավետության գնահատում

Վարկային միջոցների` բնակարանի դեպքում առնվազն 20%-ը, իսկ անհատական բնակելի տան դեպքում` առնվազն 30%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումներին, մասնավորապես`
- պատերի, տանիքների, միջհարկային ծածկերի ջերմամեկուսացում.
- էներգաարդյունավետ շինարարական նյութերի ձեռքբերում.
- արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում.
- ջեռուցման կամ ջրատաքացուցիչ կաթսայի (գազի կամ էլեկտրականության հիմքով) և ջեռուցման համակարգի բաղադրիչների (խողովակներ, մարտկոցներ և այլն) ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում.
- հովացման համակարգերի, էներգաարդյունավետ օդափոխիչի, օդորակիչի ձեռքբերում և տեղադրում.
- արևային համակարգերի (ջրատաքացուցիչ, ֆոտովոլտային) ձեռքբերում և տեղադրում.
- լուսադիոդային լամպերի և լուսատուների ձեռքբերում:

Վարկի ընդհանուր գումարի առնվազն 70%-ի օգտագործումը թույլատրելի ծախսային ուղղություններով պետք է իրականացվի անկանխիկ եղանակով: Վերանորոգման ծախսերի առնվազն 80%-ը, իսկ էներգաարդյունավետ միջոցառումներին ուղղվող ծախսերի 100%-ը պետք է հիմնավորվեն վճարումը հավաստող փաստաթղթերով (վճարման հանձնարարական, ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր, բանկային կամ քարտային փոխանցում, ապրանքի կամ աշխատանքի, կամ ծառայության ընդունման-հանձնման փաստը հավաստող փաստաթուղթ (փոխադարձ ակտ, արձանագրություն և այլն)։ Վճարումը հավաստող փաստաթղթեր չներկայացնելու դեպքում` միջոցառումները չեն դիտարկվի որպես էներգաարդյունավետ։

Վարկի ընդհանուր գումարի մինչև 10%-ը կարող է ուղղվել կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը (առնվազն էներգախնայողության A+ դասի սառնարան, լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, էլեկտրական ջեռոց, էլեկտրական սալօջախ, էլեկտրական ջրատաքացուցիչ): Կենցաղային տեխնիկայի ձեռքբերումը չի համարվում էներգաարդյունավետ միջոցառում:

Ապահովում, վարկ/գրավ հարաբերակցություն, երաշխավորին ներկայացվող պահանջներ

Ապահովում

·     Վարկը պետք է ապահովված լինի վերանորոգվող անշարժ գույքի գրավով:

·     Մինչև 3.000.000 ՀՀ դրամ բնակարանի և բնակելի տան վերանորոգման վարկերի տրամադրման դեպքում գրավ կարող է չպահանջվել:

·     Միայն արևային ֆոտովոլտային համակարգ և/կամ արևային ջրատաքացուցիչ ձեռք բերելու դեպքում, անկախ վարկի գումարի չափից, գրավադրվում են միայն ձեռքբերվող սարքավորումները (առանց նոտարական վավերացման՝ կնքելով շարժական գույքի գրավի պայմանագիր):

·     Անհրաժեշտութան դեպքում կարող է պահանջվել համավարկառու/երաշխավոր:

Վարկ / գրավ հարաբերակցություն (LTV)

Մինչև գրավադրվող գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը:

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Երաշխավորը՝

·     պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ և/կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ և/կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք,

·     վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,

·     վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:
Կոնվերս Բանկը՝

  • երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն և եղանակ

  •  "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
  • "Զսպանակաձև" (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

7,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

14.00%` 9%-ի սուբսիդավորմամբ

Մարման ժամկետ

7 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

98,937.36

Ընդհանուր տոկոսագումար

1,310,738.53

Մարումների հանրագումար

8,310,738.53

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Գրավի գնահատում

Գրավադրվող անշարժ գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

Գնահատող ընկերությունների ցանկ

Գրավի առարկայի ապահովագրություն

Բանկի կողմից կատարվում է գրավադրվող գույքի տարեկան ապահովագրություն առնվազն վարկի մնացորդային գումարի չափով` Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկի կողմից, ընդ որում` որպես շահառու հանդես է գլաիս Բանկը: 

Ապահովագրական ընկերությունների ցանկ      

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
  • Հավելյալ քաղվածքի տրամադրում հիփոթեքային վարկերի (այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ ներկայացնելու) վերաբերյալ՝ տարեկան 4 անգամ, հաճախորդի նշած ժամանակահատվածով՝ 0
  • Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝

- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ

Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական՝ 0
Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում` 20,000 ՀՀ դրամ
  • Բանկում գործող հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի գնման կամ կառուցապատման իրավունքը սեփականության իրավունքի փոփոխման համար համաձայնության տրամադրում` 0 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:
 

Անհրաժեշտ փաստաթղթեր

1

Վարկային հայտ-հարցաթերթիկ:

2

Վարկառուի, համավարկառուների, ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ), ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան, մահվան վկայականներ (առկայության դեպքում):

3

Վարկառուի և/կամ համավարկառուի համատիրության կողմից տրված բնակության վայրի մասին տեղեկանք` համատեղ ապրող ընտանիքի անդամների նշումով և ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնի կողմից տրված տեղեկանք /3-րդ ձև/ (անհրաժեշտության դեպքում):

4.1

Տեղեկանք աշխատավայրից, որտեղ նշվում է վարկառուի/համավարկառուի զբաղեցրած պաշտոնը և ամսական եկամտի չափը (համախառն կամ զուտ, ընդ որում զուտ եկամտի դեպքում պետք է տեղեկանքում համապատասխան նշում կատարվի), որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը: Անհրաժեշտության դեպքում վերջին մեկ տարվա անհատական հաշվի քաղվածք հաստատված հարկային մարմինների կողմից:

4.2

Երկրորդային եկամուտը (առկայության դեպքում) հիմնավորող փաստաթղթեր:

      4.3

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`
- Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),
- Գրանցման վկայական (տեղեկանք պետական ռեգիստրից), կանոնադրություն (առկայության դեպքում),
- Բաժնետերերի և տնօրենի անձը հաստատող փաստաթղթեր,
- Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթեր,
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ` հաստատված հարկային մարմինների կողմից,
- Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի գրառումներ (առկայության դեպքում),
- Բանկային հաշիվների շարժ (առկայության դեպքում),
- Տեղեկանք ՊԵԿ-ից պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ,
- Բիզնեսի վերլուծության հաշվետվություն:

5

Վերանորոգվող գույքի սեփականության իրավունքի վկայական, սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր և ձեռքբերման հիմքեր (առքուվաճառքի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն), ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան, մահվան վկայականներ (առկայության դեպքում):

6

Նախահաշիվ:

7

Վերանորոգվող գույքի լուսանկարներ՝ ինչպես նախատեսված աշխատանքները կատարելուց առաջ, այնպես էլ յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից հետո:

8

ՀՀ Կադաստրի կոմիտեից տրված միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի հաստատումից հետո):

9

Գրավի նախնական և հիմնական գնահատման հաշվետվություններ:

10

Գնահատման հաշվետվության մեջ բնակելի անշարժ գույքի կառուցման տարեթվի և վնասվածության աստիճանի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում` մինչև 2010 թվականը կառուցված բնակարանի (բնակելի տան) համար տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում լիցենզավորված անձանց կողմից տրված եզրակացություն (ոչ ավելի, քան 10 տարվա վաղեմության)՝ 4-րդ աստիճանի վնասվածություն չունենալու վերաբերյալ:

Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց ցանկը հրապարակված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ www.minurban.am:

11

Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր:

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,

  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում "Իմ ԱՔՌԱ" անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ի "Վեճերի լուծման ընթացակար"-ով:

Մանրամասները՝ Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Ուշադրություն

Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կարող է դադարեցվել հեևյալ դեպքերում՝

- վարկի ամբողջական մարման,

- ծրագրով սահմանված պահանջների չպահպանման և ֆինանսավորման ոչ նպատակային օգտագործման,

- վարկառուի կողմից կեղծ տեղեկատվության տրամադրման,

- վարկի գործողության ընթացքում 90 օրվանից ավելի մարումների ուշացման առկայության դեպքում.

- ծրագրից օգտվելու նպատակով ֆինանսական կառույցից մեկից ավելի վարկ ստանալու` դադարեցվում է բոլոր վարկերի սուբսիդավորումը:

Վարկի ոչ նպատակային, ծրագրի պայմաններին ոչ համապատասխան օգտագործման կամ ներկայացված կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում՝ մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման, ինչպես նաև Բանկն իրավունք է ունենում ֆինանսավորումը հանել ծրագրից և միակողմանիորեն փոփոխել տոկոսադրույքը՝ բարձրացնելով մինչև 4 տոկոսային կետով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Ծրագրի հղումներ

ՀՀ Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի № 520-Լ որոշում`
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163421
ՀՀ Կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի № 775-Լ որոշում`
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=168731

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին:
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է գրավով:
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ:
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքներն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր:
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
  • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է միանվագ կամ փուլային եղանակով Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում` միայն անկանխիկ եղանակով:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/hipotekayin-varker:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով

WhatsApp՝ +374 95 511211
Skype՝ conversebank-callcenter

Թարմացվել է 15․01․2024, 10։04

Տեղեկատվական ամփոփագիր

Պայմանները մինչ 14.01.2024

Պայմանները մինչ 07․09․2023

Պայմանները մինչ 01․07․2023

Պայմանները մինչ 10.04.2023

Պայմանները մինչ 20.01.2023