Թեժ գիծ +37410 511 211

Բնակարանային պայմանների բարելավման վարկեր

Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորվող "Ջերմ Օջախ" էներգաարդյունավետ վերանորոգման նպատակով տրամադրվող միկրովարկեր

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից՝ հետևյալ պայմաններով.

Վարկառու/համավարկառու

Վարկառուն/համավարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և քաղաքացի, որոնց եկամտի հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում:

Վարկի նպատակ

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը. ընդ որում վարկի միջոցների նվազագույնը 40%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ մինչև վարկի գումարի 20%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարգավորումների ձեռքբերմանը:

Վարկի ժամկետ

60 - 84 ամիս

Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ 6 ամիս

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի գումար

275,000 - 3,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան հաստատուն տոկոսադրույք1

11%

Վարկի տարեկան արդյունավետ2 տոկոսադրույք

Առավելագույնը 13.08%

Վարկի տարեկան փաստացի2 տոկոսադրույք

Առավելագույնը 13.31%

1 Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է վերանայվել վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունից կախված:
2 Արդյունավետ տոկոսադրույքը ներառում է միայն Բանկի կողմից սահմանված վճարները՝ վարկային հայտի ուսումնասիրության և վարկի տրամադրման վճարներ: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը բացի Բանկի կողմից սահմանված վճարներից ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ ապահովագրական վճար:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վճարների ցանկ

Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար

5,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 1%

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

Վարկի մնացորդի 0.14% - 0.16%, տարեկան

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով:
Վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը կնվազեցնի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և սպասարկման վճարները:
Վարկառուի ընտրությամբ Բանկը, վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն, կնվազեցվի ամսական վճարումների չափը` վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ կնվազեցվի վարկի մարման ժամկետը` անփոփոխ թողնելով ամսական վճարումների չափը:

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  • Տույժ/տուգանք,
  • Տոկոսագումար, սպասարկման վճար,
  • Մայր գումար:

Մտածելու ժամանակ

Վարկային պայմանագրի կնքումից առնվազն 7 օր առաջ Բանկը առձեռն կամ փոստով Ձեզ կտրամադրի վարկային պայմանագիր կնքելու առաջարկ և վարկային պայմանագրի նախագիծ: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր՝ վարկառուին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 Վարկի ապահովվածություն

 Նվազագույնը մեկ ֆիզիկական անձի երաշխավորություն:

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,
  • չի կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:
     

Երաշխավորն իրավունք ունի՝

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
     

Սահմանափակումներ

  1. Վարկառուի, առկայության դեպքում նաև համավարկառուների գործող բոլոր վարկային պարտավորությունների գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների չափը չի կարող գերազանցել նշված անձանց ամսական զուտ եկամտի 60%-ը:
  2. Վարկի համար դիմելու պահին վարկառուն/համավարկառուները չպետք է ունենան ժամկետանց, ինչպես նաև ՞ստանդարտ՞-ից խիստ դասով դասակարգված գործող վարկային պարտավորություններ:
  3. Վարկառուի/համավարկառուների վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը (յուրաքանչյուրի համար առանձին):
  4. Վերանորոգման աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն վարկի տրամադրումից մեկ տարվա ընթացքում:
  5. Ձեռք բերվող կենցաղային սարգավորումների էներգախնայողության դասը պետք է լինի A+ և բարձր
  6. Վերանորոգվող անշարժ գույքի գտնվելու վայրը՝ ՀՀ ամբողջ տարածք՝ բացառությամբ Երևան քաղաքի:

Դրամաշնորհ

Վարկառուն ստանում է վարկի պայմանագրային գումարի 5 կամ 15 տոկոսի, սակայն ոչ ավել, քան վարկի ընթացիկ մնացորդի չափով դրամաշնորհ, որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը:

  • Եթե վարկի գումարի 40%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով, սահմանվում է հիմնական դասի՝ 5% դրամաշնորհ:
  • Եթե վարկի գումարի 70%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով, սահմանվում է բարձր դասի՝ 15% դրամաշնորհ:

Դրամաշնորհի տրամադրման նախապայման են հանդիսանում նաև ստորև ներկայացված դրույթները`

  • Իրականացված բոլոր միջոցառումները պետք է առնվազն հիմնավորված լինեն վճարումը հաստատող փատաթղթերով:
  • Եթե վարկառուն բացի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ձեռքբերումից իրականացրել է նաև գույքի վերանորոգում, ապա անհրաժեշտ է ապահովել վերանորոգման աշխատանքներն ամփոփող նախնական և վերջնական լուսանկարներ և/կամ տեսաերիզ:

Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականությունը և եղանակը

  • Անուիտետային (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները:
  • Զսպանակաձև (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարի մարումը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

2,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

11%

Մարման ժամկետ

5 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

43,485

Ընդհանուր տոկոսագումար

609,091

Մարումների հանրագումար

2,609,091

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրություն

Վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն (եկամուտների համամասնությամբ) կատարվում է ամեն տարի վարկի մնացորդային գումարի չափով Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկի միջոցով: Ընդ որում` որպես շահառու հանդես է գալիս Բանկը:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Ապահովագրական ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության փող., 51, 53, տարածքներ 47, 48, 50

(010) 592 121

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ

ք.Երևան, Կոմիտասի պող., 62 շենք

(060) 275 757, (098) 560 797

«Ռոսգոսստրախ-Արմենիա»ԱՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1

(010) 591 010 

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ

ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 10 շենք, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոն, 110 տարածք

(010) 536 494, (060) 500 060

 Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
Հավելյալ քաղվածքի տրամադրում1
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի.
-մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
-3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
-Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
-Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
Վճարված տոկոսագումարի վերաբերյալ՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկանք՝ 1,000 ՀՀ դրամ
Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
Տեղեկանքներ/գրություններ
Կատարված գործարքների վերաբերյալ
-Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
Փաստաթղթեր, գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
-Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
-Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ
Վարկի պայմանների վերանայում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ
 

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:
 

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

 Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"` www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է":

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

1

Վարկային հայտ-հարցաթերթիկ:

2

Վարկառուի, համավարկառուների, ընտանիքի անդամների, երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ), ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան, մահվան վկայական (առկայության դեպքում):

3

Վարկառուի/համավարկառուի բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ տրված համատիրության կողմից (անհրաժեշտության դեպքում):

4

Տեղեկանք աշխատավայրից, որտեղ նշվում է վարկառուի/համավարկառուի զբաղեցրած պաշտոնը և ամսական եկամտի չափը (համախառն կամ զուտ, ընդ որում զուտ եկամտի դեպքում պետք է տեղեկանքում համապատասխան նշում կատարվի), որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը: Անհրաժեշտության դեպքում վերջին մեկ տարվա անհատական հաշվի քաղվածք հաստատված հարկային մարմինների կողմից:

4.1

Երկրորդային եկամուտը (առկայության դեպքում) հիմնավորող փաստաթղթեր:


4.2

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

- Հարկ վճարողի հարկային համար  (ՀՎՀՀ),

- Գրանցման վկայական, կանոնադրություն (առկայության դեպքում),

- Բաժնետերերի և տնօրենի անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ,

- Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթեր,

- Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկանք,

- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ` հաստատված հարկային մարմինների կողմից,

- Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի գրառումներ (առկայության դեպքում),

- Բանկային հաշիվների շարժ (առկայության դեպքում),

- Տեղեկանք ՊԵԿ-ից պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում):

5

Վերանորոգվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը, սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր:

6

Վերանորոգվող անշարժ գույքի  սեփականատիրոջ համաձայնություն գույքը վերանորոգելու համար (եթե վարկառուն/համավարկառուն վերանորոգվող գույքի սեփականատեր չէ):

7

Նախահաշիվ:

8

Վերանորոգվող գույքի լուսանկարներ՝ ինչպես նախատեսված աշխատանքները կատարելուց առաջ, այնպես էլ ավարտից հետո:

9

Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետները

Որոշման կայացումը տևում է առավելագույնը 5 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, Վարկը տրամադրվում է 5 բանկային օրվա ընթացքում:

Վարկի ձևակերպման վայրը և տրամադրման եղանակը

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը տրամադրվում է անմիջապես վարկառուին՝ հաշվին մուտքագրման միջոցով:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին:
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ:
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքները արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ վարկի նպատակային օգտագործման համապատասխանությունը և Վարկառուի վարկունակությունը ստուգելու համար:
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

 Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ info@fsm.am
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

 

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

"Ազգային Հիփոթեքային Ընկերություն"

Վարկերը տրամադրվում են Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում

Թարմացվել է 01.09.2019թ.12:40

Տեղեկատվական ամփոփագիր

 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

                                                                                        

       

 

Ֆինանսներ բոլորի համար