Թեժ գիծ +37410 511 211

Converse Bank-Visa Concord

Converse Bank-Visa Concord համատեղ քարտ

Նոր Converse Bank-Visa Concord քարտի շնորհիվ կարող եք օգտվել Բանկի կողմից տրամադրվող վարկային սահմանաչափից և կատարել անկանխիկ վճարումներ սպասարկման կետերում և ինտերնետային միջավայրում:

Այն հաճախորդները, ովքեր կօգտվեն Վիզա Կոնկորդ  տուրիստական ընկերության փաթեթներից կամ ավիատոմս ձեռք բերելու ծառայություններից և վճարումը կկատարեն Converse Bank-Visa Concord քարտով, կստանան հետևյալ հնարավորությունները՝

  • Զեղչեր 3-5% Վիզա Կոնկորդ տուրիստական ընկերությունում (տրամադրվում է Վիզա Կոնկորդ ընկերության կողմից)
  • Արմենիա միջազգային օդանավակայանների բիզնես սրահ անվճար մուտք գործելու անդորրագիր1:
  • Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում բժշկական ապահովագրության տրամադրում 1 օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 30 օր2 

Հաշվարկային քարտի պայմաններ

Քարտի տեսակ Mastercard Standard հաշվարկային քարտ
Վարկային սահմանաչափի առավելագույն գումար Մինչև զուտ աշխատավարձի հնգապատիկ և այլ եկամուտների դիտարկում՝ առավելագույնը 1.000.000 ՀՀ դրամ.
Քարտի արժույթ ՀՀ դրամ
Քարտի տարեկան սպասարկման վճար 6,000 ՀՀ դրամ
Վարկային սահմանաչափի տեսակ Վերականգնվող, արտոնյալ ժամանակահատվածով
Վարկային սահմանաչափի տարեկան անվանական տոկոսադրույք 15.5%
Սահմանափակում Քարտը կարող է օգտագործվել բացառապես անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով

1Անդորրագիրը տրամադրվում է յուրաքանչյուր 1 տոմս կամ տուրիստական փաթեթ ձեռքբերող անձին:

2Հաճախորդը տոմս կամ տուրիստական փաթեթ ձեռքբերելու համապատասխան անդորրագիրը կամ կտրոնը ներկայացնում է Բանկի մասնաճյուղ, և տվյալ փաստաթղթերի հիման վրա կատարվում է համապատասխան ապահովագրությունը:

Ընդհանուր պայմաններ

Վարկային սահմանաչափի մարման կարգը՝

Հաճախորդին տրամադրվում է 15 օր տևողությամբ արտոնյալ ժամկետ` քաղվածքի ձևավորման օրվանից սկսած, որի ընթացքում վարկային սահմանաչափի օգտագործած մասը ամբողջությամբ մարելու դեպքում տոկոսային վճար չի գանձվում: 

Հաճախորդը պարտավոր է մինչև արտոնյալ ժամկետի ավարտը մարել քաղվածքով նշված պարտքը Բանկի Սակագներ և դրույքներով սահմանված չափով:

Հաճախորդի օգտագործած վարկային սահմանաչափը վերականգնվում է մարված գումարների չափով:

Արտոնյալ ժամկետի ավարտին ձևավորված պարտավորությունը ամբողջապես չմարելու դեպքում հաշվարկվում են տոկոսներ` ըստ տվյալ պահին Բանկի սակագներով սահմանված տոկոսադրույքների: Հաճախորդը պարտավոր է քաղվածքը ձևավորվելուց հետո մուտքագրել հաշվին վարկային սահմանաչափի օգտագործած մասի առնվազն 10 % գումար գումարած տվյալ ամսվա համար հաշվարկված տոկոսները, որից նվազեցվելու են յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված տոկոսները, իսկ մուտքագրված գումարի մնացած մասով վերականգնվելու է հաճախորդի օգտագործված վարկային սահմանաչափը: Վարկային սահմանաչափի համար նախատեսված 10% նվազագույն վճարը չկատարելու դեպքում օգտագործված սահմանաչափը այդքան մասով համարվում է ժամկետանց, և հաշվարկվում է ժամկետանց գումարի տույժ օրական 0.13%-ի չափով: 

Տուգանքներ

  • Առանձին դեպքերում կախված Քարտի օգտագործման վայրից և գործարքի բնույթից քարտի վարկային սահմանաչափը մեկ կամ մի քանի գործարքների արդյունքում կարող է գերազանցվել, որի դեպքում հաշվարկվում է տուգանք Բանկի Սակագներ և դրույքներով սահմանված չափով:

"ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ"

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • Դիմում-Հայտ
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  • Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • Գործատուի ձևաթղթի վրա` տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը և որի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը: Հաճախորդից կարող է պահանջվել նաև տվյալ հաճախորդի գործատուի կողմից հաճախորդի համար ՀՀ Սոց. ապ. հիմնադրամ ներկայացվող վերջինի հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը (սույն փաստաթղթերի ցանկը չի վերաբերվում դրամական միջոցներով ապահովված կամ կորպորատիվ հաշվարկային քարտերին):
  • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության

Տեղեկատվական ամփոփագիր

Ընդհանրական թերթիկ

Ֆինանսներ բոլորի համար