Թեժ գիծ +37410 511 211

Visa Gold/Mastercard Gold/UnionPay Gold

Visa Gold/Mastercard Gold/UnionPay Gold

Քարտի անվանում

Visa Gold / Mastercard Gold / UnionPay Gold

Քարտի տեսակ

Դեբետային

Հաշվարկային

Համակարգ

Visa / Mastercard / UnionPay

Քարտի գործողության ժամկետ

60 ամիս

Արժույթ

ՀՀ դրամ / ԱՄՆ դոլար / Եվրո / ՌԴ ռուբլի

ՀՀ դրամ

Պատրաստման և տրամադրման առավելագույն ժամկետ

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում.

Երևան քաղաքում՝

դեբետային - 5 աշխատանքային օր
հաշվարկային - 10 աշխատանքային օր

Երևան քաղաքից դուրս՝

դեբետային - 10 աշխատանքային օր
հաշվարկային - 15 աշխատանքային օր

Քարտն ակտիվանում է 1 օրվա ընթացքում

Հաշվարկային քարտի դեպքում

Վարկային սահմանաչափի գումար

Ելնելով հաճախորդի վարկունակությունից, առավելագույնը` զուտ աշխատավարձի կամ միջին ամսական եկամուտների (ձեռնարկատիրական գործունեություն, թոշակներ, վարձակալություն և այլ եկամուտներ) մինչև եռապատիկը։

Վարկային սահ­մա­նաչափի տեսակ

Վերականգնվող.

- արտոնյալ ժամանակահատվածով

- վճարման արտոնյալ ժամանակահատվածով

- առանց արտոնյալ ժամանակահատվածի

- առանց արտոնյալ ժամանակահատվածի, նվազող սահմանաչափով

Վարկային սահմանաչափի տրամադրման ժամկետ

- Սահմանաչափը համարվում է տրամադրված մեկ տարի ժամկետով, յուրաքանչյուր անգամ այդ ժամկետի ավարտին երկարացված ևս 1 տարով, սակայն ոչ ավելի` քան 240 ամիսը,

- իսկ նվազող սահմանաչափով վարկային գծի դեպքում՝ 60-120 ամիս,

կողմերից մեկի` ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ սահմանաչափի դադարեցման մտադրության մասին մյուս կողմին գրավոր ձևով չտեղեկացնելու դեպքում:

Վարկային սահմանաչափի տարեկան տոկոսադրույքներ

Անվանական

Արտոնյալ ժամանակահատվածով

18%

Առանց արտոնյալ ժամանակահատվածի

17%

Փաստացի

19.67 - 22.43%

18.49 - 22.52%

Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերի դեպքում քարտային հաշվից այլ հաշվի փոխանցում*

2%

Վարկային սահմանաչափի նվազեցում հաճախորդի դիմումի համաձայն

0 ՀՀ դրամ

Վարկային սահմանաչափի ավելացման դիմումի դիտարկում

500 ՀՀ դրամ

Վարկային սահմանաչափի տրամադրում / ավելացում

(կիրառվում է նաև վերաթողարկման դեպքում)

Տրամադրվող սահմանաչափի / ավելացվող գումարի 0.3%

* Սակագինը կիրառվում է ի հավելումն տվյալ փոխանցման համար սահմանված սակագնի:

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Ընդհանուր պայմաններ

Տրամադրման վճար

0 ՀՀ դրամ

Սպասարկման տարեկան վճար1

15,000 ՀՀ դրամ

Ոչ ռեզիդենտ հաճախորդների համար2՝ 60,000 ՀՀ դրամ

Կից քարտի տրամադրման միանվագ վճար

15,000

Ոչ ռեզիդենտ հաճախորդների համար՝ 60,000 ՀՀ դրամ

Հեռահար բանկային ծառայությունների բաժնի միջոցով քարտի բացման նպատակով ոչ ռեզիդենտ հաճախորդի հեռահար նույնականացում3

50,000 ՀՀ դրամ

Ոչ ռեզիդենտ հաճախորդներից քարտի բացման առցանց հայտի ընդունում3

յուրաքանչյուրը 25,000 ՀՀ դրամ

Գործարքներ առևտրային կետերում

0 ՀՀ դրամ

Կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար

·     Կոնվերս Բանկի` ՀՀ դրամով

ü Դեբետային քարտեր` 0.5%

ü Առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր` 0.9%

ü Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2%

·     Կոնվերս Բանկի (կանխիկացման կետերում)` արտարժույթով4

ü Դեբետային քարտեր` 3.5%

ü Առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր` 3.9%

ü Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 5%

·     ՀՀ այլ բանկերի՝

ü Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր` 1%

ü Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2.5%

·     Արտերկրում գործող՝

ü Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր` 2%, նվազագույնը 2,500 ՀՀ դրամ

ü Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2.5%, նվազագույնը 2,500 ՀՀ դրամ

Ոչ ռեզիդենտ հաճախորդների համար՝

·     Կոնվերս Բանկի՝ ռեզիդենտների համար սահմանված սակագներ, բայց ոչ պակաս, քան 1%-ը

·     Այլ բանկերի՝ 2%, նվազագույնը 2,500 ՀՀ դրամ

Բանկի Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի թվայնացված /թոքենիզացված/ քարտերով կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար

·     Կոնվերս Բանկի բանկոմատներում

ü Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր` 1%

ü Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2%

·     ՀՀ այլ բանկերի բանկոմատներում

ü Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր` 1.5%

ü Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2.5%

·     Արտերկրում գործող բանկոմատներում և սպասարկման կետերում

ü Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր` 2%, նվազագույնը՝ 2,500 ՀՀ դրամ

ü Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2.5%, նվազագույնը՝ 2,500 ՀՀ դրամ

Կանխիկացման սահմանաչափ և քանակ

(կարող է փոփոխվել հաճախորդի դիմումի համաձայն)

1,500,000 ՀՀ դրամ / 4,000 ԱՄՆ դոլար / 3,000 Եվրո / 300,000 ՌԴ ռուբլի
10 անգամ օրական
բանկոմատից մեկ գործարք՝ 500,000 ՀՀ դրամ (ենթակա չէ փոփոխման)

Քարտային հաշվից կանխիկի տրամադրում՝ առանց քարտը ներկայացնելու

ՀՀ դրամ

Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր՝ 1%

Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2%

ԱՄՆ դոլար / Եվրո4

3%

ՌԴ ռուբլի4

5%

նոր տպագրված կամ վերաթողարկված, սակայն Բանկի կողմից սահմանված ժամկետներում չտրամադրված քարտային հաշվից` 0

Արտարժույթով ստացված փոխանցման հաշվեգրում

Ըստ օրական գնանշման

Բանկի դրամարկղերում կանխիկի մուտքագրում քարտային հաշվին

ՀՀ դրամ

բացառությամբ Բանկի ծառայությունների դիմաց կատարվող վճարումների նպատակով իրականացվող կանխիկ մուտքերի

մինչև 50,000 ՀՀ դրամ՝ 500 ՀՀ դրամ

50,001 - 200,000 ՀՀ դրամ` 1,000 ՀՀ դրամ

200,000 ՀՀ դրամը գերազանցող` 0

ԱՄՆ դոլար / Եվրո

0

ՌԴ ռուբլի

5%

Բանկի վճարային տերմինալով քարտային հաշվին գումարի մուտքագրում

0

Բանկոմատով քարտային հաշվին կանխիկի մուտքագրում

Կոնվերս Բանկի՝ 0.2%

ՀՀ այլ բանկերի՝ 0.6%

Բանկի «Վճարային Պորտալ» համակարգով և Բանկի դրամարկղերում, Ինտերնետ և Մոբայլ Բանկ համակարգերով Բանկի քարտապանների քարտից քարտ փոխանցում

Բանկի և ՀՀ այլ բանկերի ArCa, Visa, Mastercard և UnionPay քարտին

Հեռակառավարման համակարգերով

Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր՝ 0.7%5

Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2%5

Բանկի դրամարկղերում

Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր՝ 0.7%5 + 1,000 ՀՀ դրամ6

Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2%5 + 1,000 ՀՀ դրամ6

Արտերկրի բանկերի Visa, Mastercard և UnionPay7 քարտին

Հեռակառավարման համակարգերով

Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր՝ 0.7%5 + (1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ)6

Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2%5 + (1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ)6

Բանկի դրամարկղերում

Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր՝ 0.7%5 + (1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ)6

Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2%5 + (1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ)6

Բանկի բանկոմատներով քարտից քարտ փոխանցում

Բանկի ArCa, Visa, Mastercard և UnionPay քարտերի համար

Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր՝ 0.7%5

Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2%5

Քարտից քարտ (այլ եղանակով) փոխանցում8

Դեբետային և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր՝ 0.7%5

Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր` 2%5

«ArCaPAY» համակարգի կիրառմամբ հեռախոսահամարի միջոցով ՀՀ դրամով փոխանցումներ

Փոխանցում ՀՀ այլ բանկեր` 0.1%13

Փոխանցման ստացում` 0

Վճարային սահմանաչափի գերազանցման դեպքում գերազանցող գումարի նկատմամբ կիրառվող տույժ

Գերազանցող գումարի 0.13%-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար

Կորցրած/գողացված/վնասված քարտի, քարտի տեսակի փոփոխության դեպքում նոր քարտի տրամադրում

2,000 ՀՀ դրամ

ՊԻՆ ծածկագրի սահմանում քարտը ակտիվացնելիս

0

ՊԻՆ ծածկագրի փոփոխություն/վերականգնում՝ բանկոմատով սահմանման կամ Converse Mobile հավելվածի միջոցով

50 ՀՀ դրամ

Նոր քարտի դիմում-հայտի կամ գործող քարտի վերաթողարկման դիմումի դեպքում քարտի տրամադրում նույն օրվա ընթացքում9

5,000 ՀՀ դրամ

Ոչ ռեզիդենտ հաճախորդների համար՝ 25,000 ՀՀ դրամ

Արտերկրում քարտի կորստի դեպքում քարտային հաշվից կանխիկ դրամի տրամադրում

գումարի 5%

Հետգանձման անհիմն հայտի ներկայացում10

5,000 ՀՀ դրամ

Քարտով/հաշվով կատարված գործարքների վերաբերյալ կամ USSD հարցման հիման վրա SMS հաղորդագրության ուղարկում (ներառյալ ԱԱՀ)11

0

Քարտի ապաբլոկավորման վճար` PIN-ծածկագրի 3 անգամ սխալ մուտքագրման դեպքում

0

Քարտի գործողության կասեցում Բանկի հավաստագրման համակարգում և տեղադրում Stop-list-ում (երկու շաբաթվա համար)

15,000 ՀՀ դրամ

Անբավարար միջոցների պատճառով հավաստագրում չստացած /մերժված/ քարտային գործարքից գանձում12

100 ՀՀ դրամ

1 Սպասարկման վճարը գանձվում է քարտի տրամադրման պահին` ամբողջ տարվա համար: Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում սպասարկման վճարը ենթակա չէ վերադարձման:

2 Ոչ ռեզիդենտ հաճախորդներին վճարային քարտեր տրամադրվում են լրացուցիչ դիտարկման և դրական որոշման առկայության դեպքում:

3 Նույնականացումն իրականացվում է սակագնով նախատեսված վճարման ստացումից հետո:

4 Բանկի կողմից կարող է սահմանվել հաճախորդների համար առավել բարենպաստ միջնորդավճար:

5 Միջնորդավճարի գանձումը կկատարվի գործարքի հաշվեգրման ժամանակ:

6 Միջնորդավճարը կգումարվի գործարքի գումարին և կգանձվի անմիջապես գործարքի ժամանակ:

7 Փոխանցման համապատասխան հնարավորության հասանելի լինելու դեպքում:

8 Հնարավոր է նաև սպասարկող բանկի կողմից կիրառվեն լրացուցիչ միջնորդավճարներ:

9 Տրամադրումն իրականացվում է միայն «Նոր Նորք» մասնաճյուղի կողմից՝ առանց PIN-ծածկագրի տպագրման, եթե հայտը ներկայացվում է մինչ ժամը 16:00-ն:

10 Անհիմն է համարվում հաճախորդի կողմից Բանկին ներկայացված հայտը, որի մեջ նշված տեղեկություն/ներ/ը իրականությանը չի/են/ համապատասխանում:

11 Պրեմիում դասի քարտերին կից տրամադրված ոչ պրեմիում դասի քարտերի համար գործում է նույն պրեմիում դասի քարտատեսակի համար սահմանված SMS ծառայության սակագինը:

12 Կիրառվում է Visa, Mastercard և Unionpay վճարահաշվարկային համակարգերի քարտերով կատարվող գործարքների համար, ընդ որում` յուրաքանչյուր օրվա ընթացքում մերժված գործարք/ներ/ի գծով վճարման ենթակա գումարը գանձվում է հաջորդ աշխատանքային օրը: Պարտքը 5,000 ՀՀ դրամը գերազանցելու և/կամ 6 ամսյա ժամկետում վճարումը չապահովելու դեպքում` Բանկն իրավասու է փակել քարտը:

13 Մինչև 31.12.2026թ. կգործի 0% սակագին:


Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը, կրեդիտի տրամադրման վճարները: Նվազեցման/վերադարձման ենթակա չեն վճարային քարտի տրամադրման և սպասարկման ու կանխիկացման վճարները։

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13%-ի չափով ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Մարման և տոկոսի հաշվարկման կարգ

1. Արտոնյալ ժամանակահատվածով վարկային սահմանաչափ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած գործարքներն/գործառնություններն (այսուհետ` Գործարքներ) արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը, 10 կամ 25-ը:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Պարտադիր վճարները կատարելու համար տրամադրվում է քաղվածքի ձևավորման օրվանից սկսած 15 օր տևողությամբ վճարման ժամկետ, որի ընթացքում հաճախորդը պարտավոր է մարել քաղվածքի ձևավորման օրվա սկզբի դրությամբ օգտագործված մասի առնվազն 10%-ը և մինչև վճարման պահը կուտակված տոկոսները, առկայության դեպքում` միչև վճարման պահը կուտակված տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարները:
Մինչև վճարման ժամկետի ավարտը գործում է արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում օգտագործված գումարներն ամբողջությամբ մարելու դեպքում դրանց դիմաց տոկոսի հաշվեգրում չի կատարվում:

Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց մայր գումար (առկայության դեպքում),
- հաշվարկված տոկոսներ (առկայության դեպքում),
- սահմանաչափի օգտագործված մաս:

2. Վճարումների արտոնյալ ժամանակահատվածով վարկային սահմանաչափ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած Գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Պարտադիր վճարները կատարելու համար տրամադրվում է քաղվածքի ձևավորման օրվանից սկսած 20 օր տևողությամբ վճարման ժամկետ, որի ընթացքում հաճախորդը պարտավոր է մարել քաղվածքի ձևավորման օրվա սկզբի դրությամբ օգտագործված մասի առնվազն 10%-ը և մինչև վճարման պահը կուտակված տոկոսները, առկայության դեպքում` միչև վճարման պահը կուտակված տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարները:
Մինչև վճարման ժամկետի ավարտը` առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում՝ առցանց միջավայրում, կատարված Գործարքներից* (այսուհետ` Վճարումներ) ձևավորված գումարի համար գործում է արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում այդ գումարների մարված մասի դիմաց տոկոսի հաշվեգրում չի կատարվում:

Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց մայր գումար (առկայության դեպքում),
- սահմանաչափի օգտագործված մաս:
- հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Բացառություններին ուղղված օգտագործված մասի և նախորդ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Վճարումներին ուղղված օգտագործված մասի դիմաց հաշվարկված տոկոսներ (առկայության դեպքում),
- հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Բացառություններին ուղղված օգտագործված մաս,
- հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Վճարումներին ուղղված օգտագործված մաս։
_________________________________________
* Չեն ներառվում հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարման գործարքները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքները, վիրտուալ խաղատների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները (այսուհետ` Բացառություններ)։

3. Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային սահմանաչափ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած Գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Հաճախորդը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա պայմանագրով սահմանված տոկոսների վճարման օրը կամ դրան նախորդող 15 օրյա ժամանակահատվածում մարել մինչև վճարման պահը կուտակված տոկոսները, առկայության դեպքում` տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարներն ամբողջությամբ։

Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- հաշվարկված տոկոսներ (առկայության դեպքում),
- սահմանաչափի օգտագործված մաս:

4. Առանց արտոնյալ ժամանակահատվածի, նվազող սահմանաչափով վարկային սահմանաչափ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած Գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը:
Վարկային սահմանաչափը տրամադրվում է մայր գումարի ամսական հավասարաչափ մարման պայմանով 60-120 ամիս ժամկետով՝ ելնելով տրամադրվող սահմանաչափի ապահովվածությունից:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Հաճախորդը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա պայմանագրով սահմանված վճարման օրը հաշվին ապահովել մարման ենթակա մայր գումարն ամբողջությամբ, իսկ հաշվարկված տոկոսագումարը, առկայության դեպքում, նաև տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարները հաշվին մուտքագրել` պայմանագրով սահմանված վճարման օրը կամ դրան նախորդող 15 օրյա ժամանակահատվածում:

Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- Նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց մայր գումար (առկայության դեպքում),
- հաշվարկված տոկոսներ,
- սահմանաչափի օգտագործված մաս:

PIN - ծածկագիր

Անհատական նույնականացնող համար (Personal Identification Number-PIN), որը կիրառվում է որոշակի Գործարքների դեպքում քարտապանի նույնականացման համար, ինչն անհրաժեշտ է բանկոմատներից կանխիկ գումարներ ստանալիս և POS-տերմինալներով Գործարքներ իրականացնելիս: Քարտով անհպում գործարքների դեպքում վճարահաշվարկային համակարգերի կողմից կարող են սահմանվել սահմանաչափեր, որոնք չգերազանցելու դեպքում PIN ծածկագրի մուտքագրում չի պահանջվում:

1. Նոր թողարկված/վերաթողարկված քարտի PIN ծածկագիրը սահմանվում է հետևյալ եղանակներից մեկով.
- Հաճախորդի կողմից` Converse Mobile հավելվածով համապատասխան քարտի կարգավորումներից հետևելով քայլերի հաջորդականությամբ սահմանված հրահանգներին։
- Հաճախորդի կողմից` ԱրՔա համակարգի անդամ բանկերի բանկոմատների միջոցով՝ OTP* կոդի կիրառմամբ։ Այս դեպքում անհրաժեշտ է հետևել բանկոմատի էկրանին հայտնվող հրահանգներին՝ ստացված OTP-ն մուտքագրելով համապատասխան դաշտում:
- Քարտապանի ցանկությամբ` նախապես սահմանված PIN ծածկագրի թողարկմամբ, որի դեպքում PIN ծածկագիրը տպագրվում է մեկ օրինակով և քարտի հետ փակ ծրարով տրամադրվում է Քարտապանին։
2. Քարտի PIN ծածկագրի պահպանման պատասխանատվությունը կրում է քարտապանը:
3. Քարտապանը կարող է իր հայեցողությամբ փոխել PIN ծածկագիրը Converse Mobile հավելվածի կամ համապատասխան հնարավորությամբ բանկոմատի միջոցով։
4. Քարտի PIN ծածկագիրը մոռանալու/կորցնելու դեպքում քարտապանը կարող է սահմանել նոր PIN ծածկագիր Converse Mobile հավելվածով կամ դիմել Բանկ` վերականգնելու (reset) PIN ծածկագիրը, ինչից հետո նոր PIN ծածկագիրը հնարավոր է սահմանել վերը սահմանված եղանակներով։ Բանկը կարող է նաև քարտապանի դիմումի համաձայն վերաթողարկել քարտը նոր PIN ծածկագրով՝ սակագներով սահմանված լինելու դեպքում գանձելով համապատասխան վճարը:
5. Հավելվածով PIN ծածկագիրը սահմանելու դեպքում POS տերմինալներով Քարտի կիրառմամբ ոչ անհպում գործարքներ հնարավոր է կատարել ԱրՔա համակարգի անդամ որևէ բանկի բանկոմատում օգտագործելուց հետո։
6. Երեք անգամ անընդմեջ սխալ PIN ծածկագիր հավաքելու դեպքում Քարտն ավտոմատ բլոկավորվում է և/կամ կարող է առգրավվել:
_________________________________________
* Քարտապանի՝ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրությամբ ուղարկվող Մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ (OTP), որը կիրառվում է քարտապանի կողմից բանկոմատի միջոցով քարտի PIN կոդը ստեղծելու և քարտն ակտիվացնելու, քարտապանի կողմից ստեղծված թոքենն ակտիվացնելու համար, ինչպես նաև այլ դեպքերում, որպես քարտապանի նույնականացման ապահովման միջոց:

Կից քարտեր

Կից քարտ - նույն Քարտային հաշվի ներքո տրամադրված լրացուցիչ քարտ:

1. Հաշվետեր քարտապանից ստացված հայտի հիման վրա Բանկը կարող է թողարկել մեկ կամ մի քանի կից քարտ` նրա կողմից նախապես նշված անձանց անունով։ Այս դեպքում հաշվետեր հարտապանը Բանկին պետք է տրամադրի կից քարտապանների վերաբերյալ հավաստի տեղեկություններ:
2. Կից քարտը կարող է օգտագործվել միայն այն անձի կողմից, ում անունով թողարկվել է:
3. Հաշվետեր քարտապանի կողմից կարող է սահմանվել կից քարտի գործարքների/գումարների ամսական սահմանաչափ կամ այլ սահմանափակում։
4. Քարտի փակման դեպքում փակվում են նաև կից քարտերը:
5. Կից քարտապանի կողմից կատարված Գործարքների, այդ թվում` գերածախսի համար պատասխանատվությունը կրում է հաշվետեր քարտապանը:

Քարտի տրամադրման և օգտագործման կանոններ

Քարտի տրամադրման և օգտագործման կանոնները ներառում են Քարտի օգտագործման, պահպանման, անվտանգության ապահովման, քարտով Գործարքների բողոքարկման վերաբերյալ և այլ կարևոր դրույթներ:
Կանոնները հասանելի են հետևյալ հղումով` https://conversebank.am/hy/Converse-Cardsrules/:

Քարտը ստանալու պահին քարտապանը պարտավոր է ստորագրել հակառակ կողմի ստորագրության դաշտում: Ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը` քարտապանի կողմից ներկայացված և ստորագրության նմուշ պարունակող անձը հաստատող փաստաթղթին, հանդիսանում է օրինական հիմք քարտի սպասարկումը մերժելու, ինչպես նաև այն առգրավելու համար՝ առանց որևէ փոխհատուցման:
Քարտով առևտրի և սպասարկման կետերում վճարում կատարելու կամ կանխիկացման կետերում կանխիկ գումար ստանալու դեպքերում կարող է պահանջվել ստորագրել կտրոնը (անդորրագիրը)` ստուգելով Գործարքի գումարը: Ստորագրություն կարող է չպահանջվել, եթե կիրառվել է PIN-ծածկագիր կամ անձը նույնականացնող քարտային՝ վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագիր, որը դրվում է (կիրառվում է) Գործարքն իրականացնելու պահին:

Անվտանգության կանոններ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհուրդ է տրվում

  • բանկոմատի միջոցով PIN-ծածկագիր ստեղծելիս սահմանված ժամկետում OTP-ն չստանալու դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին,
  • նոր PIN-ծածկագիր սահմանելիս ընտրել թվերի հնարավորինս բարդ համակցություն՝ չօգտագործելով իրար հաջորդող կամ կրկնվող թվեր,
  • քարտը և PIN-ծածկագիրն այլ անձանց չփոխանցել,
  • PIN-ծածկագիրը չգրել քարտի վրա,
  • ինտերնետ միջավայրում չմուտքագրել/չհայտնել PIN-ծածկագիրը, քանի որ ինտերնետ միջավայրում կամ առանց քարտի ներկայացման Գործարքների իրականացման դեպքում PIN-ծածկագրի մուտքագրում չի պահանջվում և նախատեսված չէ որևէ վճարահաշվարկային համակարգի կողմից: Մուտքագրելու/հայտնելու դեպքում, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել Գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:
  • քարտն օգտագործելիս անհրաժեշտ է PIN-ծածկագիրը մուտքագրել այնպես, որ տեսանելի չլինի երրորդ անձանց և չտեսաձայնագրվի որևէ սարքի միջոցով,
  • նախքան քարտով առցանց/էլեկտրոնային տիրույթում Գործարք իրականացնելը` մանրամասն ծանոթանալ տվյալ տիրույթում բաժանորդագրության, գնումների կատարման, առաքման, գործարքի չեղյալացման, ապրանքների վերադարձման պայմաններին, ինպես նաև հաճախորդների աջակցման կենտրոնի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալների առկայությանը,
  • առցանց/էլեկտրոնային տիրույթում Գործարք կատարելիս` պետք է օգտվել ճանաչված և հուսալի կայքերից, էլեկտրոնային դրամապանակներից և հավելվածներից, որոնք ապահովված են ժամանակակից անվտանգության միջոցներով, ինչպիսիք են Secure Sockets Layer (SSL) սերտիֆիկատ, "Verified by Visa", "MasterCard SecureCode", "UnionPay 3-D secure" և այլ անվտանգության համակարգերը,
  • չօգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարկման կետերից և սարքավորումներից, որոնք Ձեր կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե վերջիններիս քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր:

Բանկը հնարավորություն է ընձեռում քարտապանին ստանալ քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS (կարճ) հաղորդագրություններ` այդպիսով հնարավորինս կանխելով քարտի չլիազորված օգտագործումը: Խորհուրդ է տրվում վերոնշյալ SMS հաղորդագրությունը ստանալուն պես հավաստիանալ, որ Գործարքը կատարվել է Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի գիտությամբ, կարգադրությամբ կամ մասնակցությամբ:
Բանկի կողմից թողարկվող քարտերը հագեցած են 3D Secure* համակարգով` «Verified by Visa», «MasterCard SecureCode», «UnionPay 3-D secure» և այլ անվտանգության համակարգեր, որոնք առցանց/էլեկտրոնային տիրույթում քարտային գործարքների hավաստագրման ժամանակ ապահովում են երկգործոն նույնականացում
_________________________________________
* Բանկի կողմից տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառ, որը քարտապանը ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով կամ էլեկտրոնային փոստին ուղարկված նամակի միջոցով:

Քարտի/Թոքենի չլիազորված օգտագործման, կորստի կամ գողացվելու դեպքում

1. Քարտի/սարքավորման կորստի, գողացվելու, չլիազորված օգտագործման կամ նման վտանգի դեպքում հարկավոր է անմիջապես քայլեր ձեռնարկել դրանք բլոկավորելու համար` հետևյալ եղանակներով․
- Բլոկավորել քարտը Converse Mobile hավելվածի միջոցով` համապատասխան քարտի կարգավորումներից,
- զանգահարել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (+374) 10 511 211, (+374) 12 444 444 շուրջօրյա կամ քարտի վրա նշված հեռախոսահամարներից մեկով և ներկայացնել բանավոր դիմում, որի ստացումից և քարտապանի ինքնությունը ճշտելուց հետո քարտը կբլոկավորվի:
- ուղարկել պատշաճ գրավոր հաղորդագրություն [email protected] էլ. հասցեով, հավելվածի չատի միջոցով, Ինտերնետ-Բանկ համակարգով կամ գրավոր դիմում ներկայացնելով Բանկի ցանկացած մասնաճյուղում։
2. Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանի` Բանկին չտեղեկացնելու, ուշ տեղեկացնելու կամ մինչև ծանուցելու պահը կատարված Գործարքների հետևանքով կրած վնասների համար:
3. Բլոկավորումից հետո, կորցրած քարտը հայտնաբերելու դեպքում, ապաբլոկավորման համար քարտապանը կարող է դիմել Բանկին Converse Mobile hավելվածի միջոցով, ուղարկել պատշաճ գրավոր հաղորդագրություն վերը նշված եղանակներով կամ դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Գործարքի բողոքարկում

1. Քարտապանը, քաղվածքի ձևավորման պահից` 3 ամսվա ընթացքում (եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ համապատասխան վճարահաշվարկային համակարգի կանոններով), կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված Գործարքները` Բանկի կողմից սահմանված ձևով լրացված հայտով` դրան կցելով իր բողոքը հիմնավորող փաստաթղթերը: Խորհուրդ է տրվում որևէ անհամապատասխանության կամ չարտոնված Գործարք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին:
2. Բանկը, վճարահաշվարկային համակարգերի կանոններին համապատասխան, կօժանդակի բողոքարկված Գործարքի գումարի վերականգնմանը, սակայն դրա անհնարինության դեպքում քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:
3. Բանկը, բողոքարկման հայտին ի պատասխան, 90 օրյա ժամկետում կամ վերականգնում է բողոքարկվող Գործարքի գումարը քարտային հաշվին, կամ քարտապանին տրամադրում է գրավոր պատասխան՝ գումարի վերադարձման անհնարինությունը հիմնավորելով: Առանձին դեպքերում, քարտապանին պատշաճ ծանուցելով, հնարավոր է պատասխան գրությունը տրամադրվի կամ գումարը վերականգնվի սահմանված 90 օրյա ժամկետից ուշ՝ ելնելով վճարահաշվարկային համակարգերի կանոններից կամ այլ չնախատեսված հանգամանքներից:
4. Անհրաժեշտ է պահպանել քարտով կատարված Գործարքների հետ կապված բոլոր վճարային փաստաթղթերը` մինչև քարտային հաշվից քաղվածքի ստացումը, համեմատել քաղվածքում նշված Գործարքներն իրականում կատարված ծախսերի հետ, անհամապատասխանությունների առկայության դեպքում, վերը նշված ժամկետում հայտնել Բանկին: Բանկն իրավունք ունի մերժել նշված ժամկետից ուշ ստացված բողոքները:

Հաճախորդի քարտային հաշվից, Բանկի ծրագրերի տեխնիկական կամ կապի խափանման հետևանքով, ինչպես նաև Բանկի աշխատակիցների մեղքով ավելի գանձված կամ կրկնակի գանձված գումարները, վերադարձվում են հաճախորդի Քարտային հաշվին` խնդիրը Բանկին հայտնի դառնալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Գործարքների կատարման ժամկետներ

1. Գործարքի գումարը համարվում է ելքագրված քարտային հաշվից Գործարքի հաշվառման օրը: Գործարքը, կախված առևտրի/սպասարկման կետի և Գործարքի տեսակից, կարող է հաշվառվել մինչև 30 օրացուցային օրվա ընթացքում: Գործարքի գումարը քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ քարտային հաշվում հաշվառվում է, ինչպես նաև քարտային հաշվի քաղվածքում արտացոլվում է, որպես կանոն, հետևյալ ժամկետներում՝

  • ԱրՔա համակարգում կատարված լինելու դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը,
  • ԱրՔա համակարգից դուրս կատարված լինելու դեպքում, որպես կանոն, 2-3 աշխատանքային օր հետո:

2. Քարտապանը կարող է անձամբ կամ, իր հանձնարարությամբ, երրորդ անձի միջոցով Քարտային հաշվին անկանխիկ կամ կանխիկ միջոցներ մուտքագրել: Միջոցների մուտքագրումը կարող է կատարվել նաև այլ եղանակներով, ներառյալ` այլ բանկերի, այդ թվում` արտասահմանյան թղթակից բանկերի միջոցով:
3. Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու պատճառով, մասնավորապես՝ ոչ Բանկի մեղքով առաջացած տեխնիկական կամ ծրագրային խնդիրների պատճառով, ինչպես նաև, յուրաքանչյուր ամսվա առաջին 3 աշխատանքային օրը, Գործարքների գումարները կարող են Քարտին հասանելի դառնալ սահմանված ժամկետներից ավելի ուշ:
4. Քարտային հաշվին միջոցները կարող են մուտքագրվել նաև վճարահաշվարկային համակարգերի կողմից նախատեսված այլ տարբերակներով (քարտից քարտ, էլեկտրոնային դրամապանակից քարտին փոխանցում, բանկոմատի միջոցով գումարի մուտքագրում քարտին և այլն), որոնց դեպքում քարտին փոխանցված գումարը կարող է հասանելի դառնալ անմիջապես կամ վճարահաշվարկային համակարգերի կողմից տվյալ գումարի մուտքագրման եղանակի համար նախատեսված ժամանակահատվածում: Քարտային հաշվին գումարների մուտքագրման դեպքում գումարը համարվում է մուտքագրված տվյալ Գործարքի հաշվառման օրը:
5. Քարտի գծով կարող է ձևավորվել Գերածախս` կախված Գործարքների որոշ տեսակների (հյուրանոցների ամրագրման, ավտովարձույթի, տուրիզմի և զվարճանքի ոլորտի սպասարկման կետերում կատարված գործարքներ և այլն) առանձնահատկություններից. սպասարկող բանկի կողմից Գործարքի ներկայացման ժամկետներից, ծրագրային խնդիրներից, սպասարկման կետի կողմից կատարված հետվճարներից/հետվերադարձերից, օֆլայն ռեժիմում կատարված Գործարքներից (որի դեպքում Գերածախսը կարող է առաջանալ նաև քարտին դրամական միջոցների բացակայության դեպքում), Բանկի կողմից սահմանված միջնորդավճարներից, արտարժույթի փոխանակմամբ Գործարքներից և այլն:

Քարտի առգրավման դեպքում

Բանկի բանկոմատների կողմից առգրավված քարտերը դուրս են բերվում բանկոմատից առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում.

  • Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը երկօրյա ժամկետում ենթակա են տրամադրման քարտապաններին:
  • Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը Բանկում պահպանվում են 30 օր, այսինքն քարտապանը քարտը հետ ստանալու նպատակով պետք է Բանկ ներկայանա քարտի առգրավման օրվանից 30-օրյա ժամկետում:

Քարտի բլոկավորում և հաշվի սառեցում

Ելնելով Քարտապանի շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` Քարտային հաշվով 6 (վեց) ամիս և ավելի շրջանառություն չլինելու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանի սառեցնել Քարտային հաշիվը և բլոկավորել Քարտն` առանց այդ մասին Քարտապանին լրացուցիչ տեղեկացնելու, ինչը, սակայն, չի սահմանափակում Բանկի իրավունքը Քարտային հաշվից գանձելու իր հանդեպ Քարտապանի ունեցած վճարային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով համապատասխան գումարները:

Բանկն իր նախաձեռնությամբ կարող է բլոկավորել քարտը և սառեցնել քարտային հաշիվը նաև հետևյալ դեպքերում.

1. քարտի տվյալները (քարտի վերջնաժամկետը, CVV2/CVC2 ծածկագիրը) Գործարքի փորձի ժամանակ մի քանի անգամ սխալ է մուտքագրվել,
2. քարտապանը Բանկի նկատմամբ ունի ժամկետանց պարտավորություններ,
3. քարտապանը սահմանված ժամկետներում չի ստացել թողարկված քարտը,
4. քարտապանը ժամանակին չի կատարել սակագներով սահմանված վճարումները,
5. պետական իրավասու մարմիններից ստացվել է բլոկավորման համապատասխան գրություն,
6. Բանկը, կատարվող մոնիթորինգի ժամանակ, հայտնաբերել է զեղծարարական/խարդախության կասկած հարուցող Գործարքներ:

Բանկը կարող է ապաբլոկավորել քարտը և ապասառեցնել քարտային հաշիվը, եթե.

1. քարտապանը մարել է ժամկետանց պարտավորությունները,
2. քարտապանը վճարել է սակագներով սահմանված վճարումները,
3. պետական իրավասու մարմիններից ստացվել է ապաբլոկավորման համապատասխան գրություն,
4. Բանկը, կատարվող մոնիթորինգի ժամանակ հայտնաբերած կասկածելի զեղծարարական/խարդախության կասկած հարուցող Գործարքների գծով, ստացել է բանավոր կամ գրավոր հավաստում դրանց ոչ զեղծարարական լինելու վերաբերյալ:

Առանձին դեպքերում Բանկն իրավասու է նաև սեփական նախաձեռնությամբ քարտը տեղադրել միջազգային բլոկավորման համակարգում, եթե առկա է արտասահմանյան երկրում չլիազորված օգտագործելու իրական վտանգ, որի դեպքում քարտապանը պարտավոր է վճարել սակագներով սահմանված` միջազգային բլոկավորման համակարգում տեղադրման վճարը` անկախ քարտի բլոկավորված կամ փակված լինելու հանգամանքից:
Բանկն իրավասու է արգելել կամ սահմանափակել առավել ռիսկային երկրներում Գործարքների կատարումը:

Քարտի վերաթողարկում

Քարտերը ենթակա են վերաթողարկման.
1. Ֆիզիկական վնասվածքի դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը և PIN-ծածկագիրը (մնացած տվյալները մնում են անփոփոխ): Վերաթողարկման դեպքում քարտապանը Բանկին հանձնում է վնասված քարտը:
2. Քարտի կորստի/գողության, տվյալները 3-րդ անձանց հայտնի դառնալու դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի համարը, PIN և CVV2/CVC2 ծածկագրերը. դեբետային քարտերի դեպքում փոխվում է նաև քարտի գործողության ժամկետը (սահմանված քարտի ժամկետի չափով):
3. PIN-ծածկագրի կորստի/մոռանալու դեպքում՝ այն հնարավոր է վերականգնել, սակայն դիմումի հիման վրա կարող է նաև վերաթողարկվել քարտը:
4. Քարտի վրա տպագրված տվյալների փոփոխության դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի վրա գրված անվան, ազգանվան տվյալները և PIN-ծածկագիրը: Այդ դեպքում քարտապանը Բանկին է հանձնում քարտը:
5. Քարտի տեսակի փոփոխության դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի տեսակը, քարտի համարը, PIN և CVV2/CVC2 ծածկագրերը. դեբետային քարտերի դեպքում փոխվում է նաև քարտի գործողության ժամկետը (սահմանված քարտի ժամկետի չափով): Առկայության դեպքում (եթե փոփոխության պատճառը քարտի կորուստը չէ) քարտապանը Բանկին հանձնում է քարտը:
6. Քարտի գործողության ժամկետի ավարտին ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի ժամկետը և PIN-ծածկագիրը, իսկ հին քարտը քարտապանի կողմից վերադարձվում է Բանկ նոր քարտը ստանալու պահին:

Քարտերը վաղաժամկետ կարող են վերաթողարկվել քարտի վերջնաժամկետից 3 ամիս շուտ: Քարտի գործողության ժամկետի վերականգնման դեպքում հաճախորդը պետք է ապահովի տվյալ քարտատեսակի համար սահմանված սպասարկման վճարը:
Բանկը, դեբետային քարտի ժամկետի ավարտին նախորդող վերջին 15 օրերի ընթացքում, առանց քարտապանի լրացուցիչ համաձայնության, կարող է վերաթողարկել քարտը:

Ավտոմատ վերաթողարկվում են.

Դեբետային քարտեր.

Բանկի կողմից ավտոմատ վերաթողարկվում են հաշվին՝ տվյալ քարտատեսակի համար սահմանված մեկ տարվա սպասարկման վճարին համարժեք գումարի չափով դրական մնացորդ ունեցող քարտերը, բացառությամբ այն քարտերի, որոնց մասով ստացվել է չվերաթողարկման մասին գրություն:
Քարտերի վերաթողարկման գործընթացն իրականացվում է և ավարտվում է հաշվետու ամսվա ընթացքում:

Հաշվարկային քարտեր.

1. Ավտոմատ կարող են վերաթողարկվել բոլոր այն քարտերը, որոնց գծով հաճախորդները.

  • արտոնյալ ժամանահակատվածով հաշվարկային քարտի գործողության ընթացքում չեն ունեցել 5 անգամից ավելի և հանրագումարային 10 հազար ՀՀ դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ,
  • առանց արտոնյալ ժամանահակատվածի հաշվարկային քարտի գործողության ընթացքում չեն ունեցել հանրագումարային 60 օրը գերազանցող ուշացում/ներ/:

2. Ավտոմատ վերաթողարկման առաջին պայմանը բավարարման դեպքում վարկային սահմանաչափն ավտոմատ վերաթողարկվում է, եթե քարտապանի վարկային պատմությունը (ԱՔՌԱ զեկույցի համաձայն) դրական է և համապատասխանում է Բանկի կողմից սահմանված չափանիշներին:
3. Այն դեպքում, երբ հաճախորդի քարտի ժամկետը լրանում է տվյալ ամսում, սակայն վարկային սահմանաչափը կնքվել/վերակնքվել է քարտի ժամկետը լրանալու ամսին նախորդող 6 ամիսների ընթացքում, ապա հաշվարկային քարտը վերաթողարկվում է ավտոմատ:

Հաշվարկային քարտերը վաղաժամկետ կարող են վերաթողարկվել քարտի վերջնաժամկետից առավելագույնը 3 ամիս շուտ: Հաշվարկային քարտը վաղաժամկետ կվերաթողարկվի այն դեպքում, երբ հաճախորդը հաշվարկային քարտի գործողության ընթացքում չի ունեցել 2 անգամից ավելի ժամկետանց պարտավորություններ:
Այն դեպքերում, երբ հաճախորդի դիմումի հիման վրա կատարվել է վարկային սահմանաչափի նվազեցում, ապա վերաթողարկման համար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող սահմանաչափը, եթե հաճախորդը նախապես չի ներկայացրել դիմում այլ սահմանաչափի տրամադրման համար:

Ավտոմատ չեն վերաթողարկվում.

Ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշվարկային քարտերը

Այն դեպքերում, երբ հաշվարկային քարտի վերաթողարկման համար կայացվել է բացասական որոշում, բայց հաշվարկային քարտի գծով առկա է դեռևս չմարված պարտավորություն, քարտը չի փակվում:
Ավտոմատ վերաթողարկման պայմաններին չբավարարած հաշվարկային քարտերի վարկային սահմանաչափերը դադարեցվում են հաշվարկային քարտի վերջնաժամկետին հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը:

Քարտի/քարտային հաշվի փակում

Քարտը ենթակա է փակման հետևյալ դեպքերում.

  • քարտի ժամկետի ավարտին չվերաթողարկման դեպքում,
  • թողարկումից հետո քարտը մեկամսյա ժամկետում չստանալու պատճառով հետվերադարձի դեպքում,
  • հաճախորդի դիմումի հիման վրա:

Պայմանագրի լուծման վերաբերյալ քարտապանի գրավոր դիմումը ստանալու պահից 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Բանկը կդադարեցնի քարտի սպասարկումը:
Քարտի և վարկային սահմանաչափի գծով պարտավորությունների առկայության դեպքում փակման դիմումը կարող է ընդունել միայն այդ պարտավորությունների մարումից հետո:
Դրական մնացորդ ունենալու դեպքում հաճախորդն այն կարող է ստանալ դիմումը ներկայացնելուց հետո 45 օր անց. նշված ժամկետում հնարավոր պարտավորությունների առաջացման դեպքում հաճախորդը պարտավոր է մարել առաջացած գերածախսը 5 բանկային օրվա ընթացքում:
Քարտի սպասարկման դադարեցման դեպքում քարտապանը շարունակում է պարտավորություն և պատասխանատվություն կրել այն Գործարքների վճարման համար «որոնք կատարվել են նախքան քարտի սպասարկման դադարեցումը և/կամ քարտը Բանկին հանձնելը (ոչնչացնելը):

Փակված քարտի հաշվի մնացորդը երեք ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում գանձվում է 1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր եռամսյակի համար, եթե մնացորդը փոքր է 1,000 ՀՀ դրամից/համարժեք արտարժույթից, ապա գանձվում է ամբողջ մնացորդային գումարը և հաշիվը փակվում է:
Քարտի փակմանը հաջորդող երկրորդ տարվանից սկսած հաշվից ամսական գանձվում է 5,000 ՀՀ դրամ: Սույն սակագինը չի կիրառվում, եթե հաճախորդի որևէ հաշվով կատարվել են գործարքներ կամ վերջինս Բանկում ունի գործող ավանդ կամ որևէ ֆինանսավորում, ինչպես նաև չի տարածվում օրենքով սահմանված կարգով արգելանքի տակ գտնվող բանկային հաշիվների վրա: Եթե երկու տարի և ավելի գործառնություն չիրականացված հաշվի մնացորդը փոքր է 5,000 ՀՀ դրամից/համարժեք արտարժույթից, գանձվում է ամբողջ մնացորդային գումարը և հաշիվը փակվում է:

Պատասխանատվություն

Բանկը պատասխանատվություն չի կրում.

1. Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով 3D Secure անվտանգության գաղտնաբառ չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում:
2. Որևէ բանկոմատում, կանխիկացման կամ առևտրի և սպասարկման կետում (այդ թվում` ինտերնետային միջավայրում գրանցված) քարտի չսպասարկման կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար:
3. Քարտով կատարված այն Գործարքների հետևանքով քարտապանին պատճառված վնասների համար, որոնք իրականացվել են.

  • միկրոպրոցեսորային (չիպային) քարտի միջոցով՝ PIN-ծածկագրի մուտքագրմամբ,
  • մագնիսական ժապավենի կամ չիպի ֆիզիկապես ընթերցմամբ, կամ CVV2/CVC2 ծածկագրի մուտքագրմամբ և թողարկող բանկի կողմից օնլայն հավաստագրման ստացմամբ (անգամ այն դեպքում, երբ Գործարքի անդորրագրին առկա ստորագրությունը տարբեր է քարտապանի փաստացի ստորագրությունից),
  • օֆլայն ռեժիմում, եթե դրանք կատարվել են նախքան հաճախորդի կողմից քարտը Բանկին վերադարձնելը և/կամ քարտը միջազգային բլոկավորման համակարգում տեղադրված չլինելու ժամանակահատվածում,
  • առցանց` 3D Secure հավաստագրման ստացմամբ, ինչպես նաև 3D Secure անվտանգության համակարգ ապահովող կայքերում, սակայն առանց 3D Secure հավաստագրման ստացման:

Քարտապանը պատասխանատվություն չի կրում օֆլայն ռեժիմում կատարված այն Գործարքների համար, որոնք կատարվել են քարտը միջազգային բլոկավորման համակարգում տեղադրված լինելու ժամանակահատվածում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Բացի այդ, պայմանագրի գործողության ընթացքում, էլեկտրոնային կապի միջոցով կամ Ձեր ընտրությամբ` այլ եղանակով (օրինակ՝ փոստային կապ, Բանկի տարածքում՝ առձեռն, և այլն), Բանկը Ձեզ կտրամադրի ծառայության ընդհանուր պայմանների և այլ վճարների, հաղորդակցման կարգի, պայմանագրից բխող իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վրա ուղղակի ազդեցություն ունեցող իրավական ակտերի և այլ հանգամանքների փոփոխության, ներառյալ` վարկային բյուրո տվյալների փոխանցման մասին:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
  • ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ, իսկ Converse Mobile հավելվածի քաղվածքի ուղարկման հնարավորության կիրառումով՝ առանց սահմանափակման)՝ 0
  • Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝

- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ

- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

 Ներհանրապետական՝ 0
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- ՆերհանրապետականՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

Հեռահար կապի միջոցներ

Բանկի ծառայությունները մատուցվում են նաև հեռահար կապի միջոցներով, որոնց պայմանները ներկայացված են հետևյալ հղումներով՝

Converse Առցանց Բանկ / Converse Mobile - https://conversebank.am/hy/internet-banking/
SMS – Converse / USSD - https://conversebank.am/hy/sms-converse-ussd/

Բանկոմատներ և կանխիկացման կետեր

Բանկի բանկոմատների ցանկ՝ https://conversebank.am/hy/atms/
Բանկի մասնաճյուղերի ցանկ՝ https://conversebank.am/hy/branches/

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1

Դիմում - հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

Հաշվարկային քարտի դեպքում՝ նաև

3

Գործատուի ձևաթղթի վրա` տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը (չի վերաբերվում դրամական միջոցներով ապահովված հաշվարկային քարտերին): Տեղեկանքի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (աշխատանքի վայիրց տեղեկանքը չի պահանջվում, եթե հաճախորդը դիմելու պահի դրությամբ առնվազն նախորդ 6 ամսվա ընթացքում աշխատավարձը ստացել է Բանկի միջոցով) կարող է պահանջվել նաև գործատուի կողմից տրամադրվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը

4

Այլ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր (առկայության դեպքում)

5

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

  • Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),
  • Գրանցման վկայական (տեղեկանք պետական ռեգիստրից), կանոնադրություն (առկայության դեպքում),
  • Բաժնետերերի և տնօրենի անձը հաստատող փաստաթղթեր,
  • Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթեր,
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ` հաստատված հարկային մարմինների կողմից,
  • Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի գրառումներ (առկայության դեպքում),
  • Բանկային հաշիվների շարժ (առկայության դեպքում),
  • Տեղեկանք ՊԵԿ-ից պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ,
  • Բիզնեսի վերլուծության հաշվետվություն:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր


Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,

  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ի "Վեճերի լուծման ընթացակարգ"-ով:

Մանրամասները՝ www.abcfinance.am և www.acra.am հղումներում:

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Ուշադրություն

Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով արտերկրի կանխիկացման, առևտրի և սպասարկման կետերում կատարված գործարքների դեպքում արտարժույթի փոխանակման ժամանակ գործում է Բանկի կողմից սահմանված 2% միջնորդավճար: Բացառություն են կազմում. Visa քարտերի դեպքում՝ ԱՄՆ դոլարով և Եվրոյով, իսկ Mastercard քարտերի դեպքում՝ ԱՄՆ դոլարով կատարված գործարքները:

Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով Գործարքների դեպքում հավաստագրման և փաստացի հաշվառման ժամանակ կիրառվող փոխարժեքները կարող են տարբերվել: Հավաստագրման ժամանակ կիրառվում են համապատասխան վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված փոխարժեքները, իսկ հաշվառման ժամանակ` Բանկի կողմից դրան նախորդող բանկային օրվա ավարտի համար սահմանված համապատասխան փոխարժեքները։ Visa քարտերով, ԱՄՆ դոլարից և Եվրոյից, իսկ այլ քարտերով՝ ԱՄՆ դոլարից տարբերվող արժույթով, միջազգային (ՀՀ սահմաններից դուրս և/կամ օտարերկրյա բանկի կողմից սպասարկվող առևտրի կետերում) Գործարքների դեպքում կատարվում է Գործարքի արժույթից փոխանակում ԱՄՆ դոլարի` վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված փոխարժեքով, իսկ ԱՄՆ դոլարից` քարտային հաշվի արժույթի` Բանկի կողմից` հաշառման օրվան նախորդող բանկային օրվա ավարտի համար սահմանված համապատասխան փոխարժեքով: Այս գործարքների դեպքում Բանկի կողմից սակագներով կարող է սահմանվել և կիրառվել համապատախան միջնորդավճար, որը հասանելի է Բանկի պաշտոնական կայքում: Փոխարժեքների տարբերության հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Քարտային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի հիմնական պայմանները, սակագները, Ձեր իրավունքներն ու պարտականությունները և պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

Անհատական թերթիկում ներկայացված մարման ժամանակացույցի փոփոխությամբ պայմանավորված փաստացի տոկոսադրույքը կարող է տարբերվել կրեդիտավորման պայմանագրից:

Անհատական թերթիկի պայմանները գործում են վարկը տրամադրելու դրական որոշման վերաբերյալ Ձեզ տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր:

Բանկը պայմանագիր կնքելիս Ձեզ կտրամադրի «Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները», որում ներկայացված են քարտի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները:

 Հաշվարկային և դեբետային քարտերի տրամադրման վայր

 

Քարտերը տրամադրվում են Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների Սպասարկման Գրասենյակում և մասնաճյուղերում, բացառությամբ հետևյալների` "Ավիացիա" և "Շիրակ":

Վարկային սահմանաչափի տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկային սահմանաչափը, եթե

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքներն արժանահավատ են, և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկային սահմանաչափի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և տրամադրելու ժամկետներ

Վարկային սահմանաչափի տրամադրման որոշման կայացումը տևում է առավելագույնը 5 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, սահմանաչափը տրամադրվում է 3 բանկային օրվա ընթացքում:

 

 

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/vcharayin-qart :

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավելի է

16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է

7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն

Հեռախոս՝ (+37410) 58-35-14

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ"ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ i[email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp ՝ +374 95 511211

    Թարմացվել է 20.04.2026թ.09:16

 

Քարտերի տրամադրման և օգտագործման կանոններ

Տեղեկատվական ամփոփագիր

Պայմանները մինչ 20.04.2026

Պայմանները մինչ 10.02.2026

Պայմանները մինչ 29.12.2025

Պայմանները մինչ 01.09.2025

Պայմանները մինչ 09.12.2024

Պայմանները մինչ 08.11.2024