Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑՈՒՅԹ, ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՏԱՂԱՆԴ

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱՆ հանդես է գալիս իր հինգերորդ ամենամյա նախաձեռնությամբ:

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱՆ հանդես է գալիս իր հինգերորդ ամենամյա նախաձեռնությամբ: Այս տարի մենք կազմակերպել ենք մրցույթ` ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑՈՒՅԹԸ, որպես նախաձեռնություն` խրախուսելու և նպաստելու նորարական առաջարկների ներկայացմանը և աշխարհի տարբեր անկյուններից երիտասարդ հայ տաղանդների բացահայտմանը` նպատակ ունենալով ընդլայնել Գյուղատնտեսության և Գյուղարդյունաբերական Արտադրության, Առևտրի և Մարկետինգի, Ֆինանսների և Ենթակառուցվածքի ոլորտները Հայաստանի Հանրապետությունում:

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ հայտնաբերելու և բացահատելու համար մենք փնտրում ենք հայ երիտասարդներ տարբեր բնագավառներից, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց ակնկալիքներն ու գիտելիքները և մասնավորապես ներկայացնել վերը նշված այս կամ այն ոլորտի հետ առնչվող հեղափոխական նախագծեր` Հայաստանի Հանրապետության համար ներգրավելով նոր մեթոդներ, գաղափարներ և ձևաչափեր:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ  ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑՈՒՅԹԻՆ կարող են մասնակցել 18-ից 30 տարեկան  անգլերեն և հայերեն լեզուների իմացությամբ, Հայաստանի Հանրապետությունում ծնված կամ Հայկական Համայնքի հետ արյունակցական կապեր ունեցող և ՄՐՑՈՒՅԹԻՆ մասնակցել ցանկացող բոլոր հայ երիտասարդները:

Մասնակցությունն անվճար է բոլոր մասնակիցների համար, միայն թե անհրաժեշտ է նախապես գրանցվել:

"Ֆրութֆուլ Արմենիա"-ում, "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ում, "Տիեռաս դե Արմենիա" ՓԲԸ-ում, ""Արմենիա" Միջազգային Օդանավակայաններ" ՓԲԸ-ում, "Էյ Դի Էֆ Շոփս" ՓԲԸ-ում ուղղակիորեն կամ անուղղակիորեն աշխատող, ինչպես նաև նրանց հետ այս կամ այն կերպ կապակցված ընկերություններում աշխատող անձանց մասնակցությունը մրցույթին արգելվում է:

ԳՐԱՆՑՈՒՄ

Մրցույթի նախապայմանները բավարարող անձինք պետք է գրանցվեն` լրացնելով www.fafarmenia.org վեբ կայքում առկա հարցաթերթիկը:

Գրանցումը պետք է կատարվի մինչեւ սույն թվականի օգոստոսի 31-ը:

ՄՐՑՈՒՅԹ   

Մասնակիցը,

հիմք ընդունելով 2008 թ. տպագրված "Ֆրութֆուլ Արմենիա. Առաջարկ" գիրքը, որը հասանելի է հետևյալ ինտերնետային կայքում www.fafarmenia.org,
սեղմելով "The proposal" (անգլերեն լեզվով)
կամ "The Proposal (Armenian)" (հայերեն լեզվով),
հրատարակությունը ` pdf ձևաչափով

պետք է ներկայացնի բնօրինակ, նորարարական և չտպագրված գրավոր աշխատություն հետևյալ ոլորտներից որևէ մեկի վերաբերյալ:

  1. Գյուղատնտեսություն և Գյուղարդյունաբերական Արտադրություն
  2. Առևտուր և Մարկետինգ
  3. Ֆինանսներ
  4. Ենթակառուցվածք

և եզրակացության մեջ հանդես գա մի հստակ իրականանալի առաջարկով, որը նպատակաուղված է Հայաստանի Հանրապետության վերոնշյալ չորս ոլորտների զարգացմանը:

Աշխատությունը պետք է ներկայացվի երկու գրավոր տարբերակներով` հայերեն և անգլերեն լեզուներով: Մասնակիցը պետք է կարողանա պատշաճ կերպով խոսել երկու լեզուներով և գրել` առնվազն մեկով:

Աշխատությունն ու Տեխնիկական Թերթիկը պետք է ուղարկվեն Ֆրութֆուլ Արմենիա հետևյալ կերպ`

  1. ինտերնետի միջոցով` ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected] մինչև սույն թվականի օգոստոսի 31, 23:30 (Հայաստանի ժամանակով)

    ԿԱՄ
  2. առձեռն, տպված և լազերային սկավառակի վրա մեկ հավելյալ օրինակով` ներկայացնելով այն ""Արմենիա" Միջազգային Օդանավակայաններ" ՓԲԸ գրասենյակ` հետևյալ հասցեով ՀՀ, ք. Երևան, Զվարթնոց միջազգային օդանավակայան, ԱՄՕ շենք:

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑՈՒՅԹԸ խորհուրդ է տալիս մասնակիցներին իրենց աշխատություններում անդրադառնալ հետևյալ բնագավառներից մեկին, մի քանիսին կամ բոլորին`

- Արտադրական և/կամ շուկայական գների իջեցում
- նոր արտադրական այլընտրանքների միավորում
- ավանդական արտադրության բարելավման համար համապատասխան տեխնոլոգիաների զարգացում
- ուղղահայաց միավորման զարգացում (բարձրացնել առաջնային ապրանքների որակը)
- և հորիզոնական միավորման զարգացում (փնտրել արտադրողներին հարմար կառույցներ)
- նոր տեխնոլոգիաների միավորում
- Շրջակա միջավայրի հետ համագործակցություն
- Նպատակահարմարության դեպքում և նախագծի նորարարական որակին համապատասխան` քիչ ջանքեր, շատ օգուտ, շատ ավելի գործառնություն և նախագծի իրականացման պրակտիկություն:

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ  ՄՐՑԱՆԱԿ

Կսահմանվի Ֆրութֆուլ Արմենիա Ոսկե մրցանակ, որի հաղթողը կպարգևատրվի

  • 3.000.000 դրամ
  • Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
  • Մրցանակակրի ճանաչողական այցն այն վայրերից մեկը, որտեղ Ֆրութֆուլ Արմենիա/ Կորպորասիոն Ամերիկա-ն ծավալում է իր գործունեությունը
  • Դյուրակիր  համակարգիչ
  • Աշխատության հրատարակություն

Ֆրութֆուլ Արմենիա Ոսկե մրցանակակիրը չի կարող միաժամանակ պարգևատրվել Ֆրութֆուլ Արմենիա Առաջին մրցանակով և կամ այլ մրցանակներով:

Աշխատության հետևյալ ոլորտներից յուրաքանչյուրի համար.

  1. Գյուղատնտեսություն և Գյուղարդյունաբերական Արտադրություն
  2. Առևտուր և Մարկետինգ
  3. Ֆինանսներ
  4. Ենթակառուցվածք

կսահմանվի`

  • Ֆրութֆուլ Արմենիա Առաջին մրցանակ, որի հաղթողը կպարգևատրվի
    - 750.000 դրամ
    - Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
    - Մրցանակակրի ճանաչողական այցն այն վայրերից մեկը, որտեղ Ֆրութֆուլ Արմենիա/ Կորպորասիոն Ամերիկա-ն ծավալում է իր գործունեությունը (վայրի ընտրությունը` Ֆրութֆուլ Արմենիա-ի հայեցողությամբ)
    - Դյուրակիր  համակարգիչ
    - Աշխատության հրատարակություն
  • Ֆրութֆուլ Արմենիա Երկրորդ մրցանակ, որի հաղթողը կպարգևատրվի
    - 300.000 դրամ
    - Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
    - Մրցանակակրի ճանաչողական այցն այն վայրերից մեկը, որտեղ Ֆրութֆուլ Արմենիա/ Կորպորասիոն Ամերիկա-ն ծավալում է իր գործունեությունը (վայրի ընտրությունը` Ֆրութֆուլ Արմենիա-ի հայեցողությամբ)
    - Դյուրակիր  համակարգիչ
    - Աշխատության հրատարակություն
  • Ֆրութֆուլ Արմենիա Երրորդ մրցանակ
    -
    Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
    - Մրցանակակրի ճանաչողական այցն այն վայրերից մեկը, որտեղ Ֆրութֆուլ Արմենիա/ Կորպորասիոն Ամերիկա-ն ծավալում է իր գործունեությունը (վայրի ընտրությունը` Ֆրութֆուլ Արմենիա-ի հայեցողությամբ)
    - Դյուրակիր  համակարգիչ
    - Աշխատության հրատարակություն

    կսահմանվի նաև
  • Ֆրութֆուլ Արմենիա Խրախուսական Առաջին մրցանակ, որի հաղթողը կպարգևատրվի
    - Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
    - Աշխատության հրատարակություն

    ինչպես նաև
  • Ֆրութֆուլ Արմենիա Խրախուսական Երկրորդ Մրցանակ, որի հաղթողը կպարգևատրվի
    - Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
    - Աշխատության հրատարակություն

Որպես Մրցանակակիր առաջադրված յուրաքանչյուր Մասնակից Երևանում կմասնակցի ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ, որի անցկացման նախնական ամսաթիվ է սահմանվել սույն թվականի հոկտեմբերի 15-ը, սակայն որն ավելի ճշգրիտ կորոշվի հետագայում:

Հայտարարված է` 13.05.2009



← Վերադառնալ ցուցակին