Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Հրապարակային ծանուցում

<p> Արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության բաց մրցույթի մասին </p>

Համաձայն "Բանկերի և բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետի, "Հրապարակային սակարկությունների մասին" ՀՀ օրենքի և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.06.04թ. թիվ 162-Ն որոշմամբ հաստատված "ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության" կարգի պահանջների.
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է Արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ, այսուհետ` Մրցույթ` 2009թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվության ստուգաքննում (աուդիտ) իրականացնելու նպատակով:
Մրցույթն անցկացվելու է ՀՀ քաղաք Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում:
Մրցույթի հայտերը "Կոնվերս բանկ" ՓԲԸ պետք է ներկայացվեն մինչև 2009թ-ի օգոստոսի 6-ը, ժամը` 16:00, առձեռն կամ փոստային ծառայության միջոցով, կնքված ծրարներով` մեկական բնօրինակ և կրկնօրինակ:
Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է լինեն հայերեն և/կամ անգլերեն, իսկ օտարերկրյա մասնակիցները կարող են փաստաթղթերը ներկայացնել անգլերեն լեզվով: Մրցութի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և լիազոր անձի կողմից ստորագրված երկու ծրարներով: Բնօրինակի և կրկնօրինակի վրա գրվում են համապատասխանաբար "Բնօրինակ" "Կրկնօրինակ" բառերը, միաժամանակ, ծրարի վրա պետք է կատարվեն Մրցույթին մասնակցելու հայտի ներկայացման վայրի հասցեն, Մրցույթի անվանումը, "Մրցույթի պայմաններ" և "Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը" գրառումներ, մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`

  • առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ,
  • ՀՀ տարածքում գործող բանկերում աուդիտի անցկացման փորձ,
  • Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակ և աշխատանքային փորձ,

Այլ երկրներում գործող աուդիտորական կազմակերպությունների ընտրության պայմաններն են`

  • միջազգային ճանաչում,
  • եկամտաբերության մակարդակ,
  • պատկանելիությունը միջազգային ճանաչում ունեցող առաջին տասը աուդիտորական կազմակերպությունների շարքին,
  • անցումային տնտեսությամբ երկրներում աուդիտի անցկացման փորձ

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տեղեկատվություն`

  • աուդիտի աշխատանքերին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի մասին (որակավորման համապատասխան սերտիֆիկատների պատճենները),
  • աուդիտի իրականացման մեթոդների, ծավալների և մոտավոր ծրարի մասին` ըստ ցուցադրական նյութերի,
  • աուդիտի աշխատանքային արժեքը (յուրաքանչյուր կետերում ներկայացվող աշխատանքների փուլերի և տեսակների համար առանձին-առանձին)` ներառյալ բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը,
  • լրացուցիչ տեղեկություններ` ըստ անհրաժեշտության:

Բանկը մինչև Մրցույթի հաղթողին ճանաչելու օրը, անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել հրապարակային մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:
Աուդիտի աշխատանքները պարունակում են.

  1. 2009թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների /Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների/-ի պահանջներին համապատասխան /Աուդիտորական եզրակացությունը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը:
  2. 2009թ-ի 3 եռամսյակների ֆինանսական հաշվետվության ստուգաքննման /աուդիտի/ աշխատանքները պետք է սկսվեն հոկտեմբերի 15-ից ոչ ուշ: 2009թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվության ստուաքննման /աուդիտի/ աշխատանքները պետք է սկսվեն դեկտեմբերի 15-ից ոչ ուշ:
  3. 2009թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվության Աուդիտորական եզրակացությանը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 5-ը:
  4. 2009թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվություն /Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների/-ի պահանջներին համապատասխան/ Աուդիտորական եզրակացությունը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով: Ընդ որում` երկու լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավական ուժը:
  5. Աուդիտն առնվազն պետք է ընդգրկի.
    ա/ բանկի հաշվապահական հաշվառման վարման արժանահավատության ստուգում,
    բ/ բանկի ֆինանսական և ներդրումային գործունեությունը ՀՀ Բանկային օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի հետ համապատասխանության ստուգում,
    գ/ Բանկում գործառնական ռիսկի մակարդակի վերլուծությունը:
  6. Աուդիտը կարող է  ընդգրկել նաև.
    ա/ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը` առկա վիճակը, թերությունները, զարգացման կոնկրետ առաջարկությունները,
    բ/ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգումը,
    գ/ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման, կիրառման և արդյունավետության մակարդակի գնահատում:
  7. Աուդիտի աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների առնվազն 30%-ը պետք է ունենան միջազգային որակավորում և/կամ բանկերում աուդիտի անցկացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
    Մրցույթի հաղթող կճանաչվի աուդիտի անցկացման լավագույն մեթոդական, տեխնիկական, ֆինանսական և կազմակերպական պայմաններ առաջարկած մասնակիցը:
  8. աուդիտի իրականացման առավելագույն արժեքը կազմում է 12,0 մլն դրամ գումար` առանց ԱԱՀ:

Մրցութային հայտերը բացվելու են բանկի "Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության վերաբերյալ ընթացակարգով" սահմանված գործառնությունների իրականացման համար ստեղծված հանձնաժողովի /այնուհետև` Հանձնաժողով/ հատուկ նիստում` 2009թ-ի օգոստոսի 9-ին, ժամը` 16:00, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում: Հրապարակային մրցույթում բացվող ծրարների բոլոր թերթերը պարտադիր ստորագրվում են Բանկի Հանձնաժողովի նախագահի կողմից: Մրցութային հայտեր ներկայացրած անձինք (ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել մրցութային հայտերի բացման Բանկի Հանձնաժողովի նիստին:

Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2009թ. օգոստոսի 31-ը:
Մրցութային հայտեր ներկայացրած անձինք կարող են անվճար ստանալ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կողմից "Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության" կանոնակարգի պատճենը, ինչպես նաև ծանոթանալ դրան ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում: Վերոհիշյալ կանոնակարգի էլեկտրոնային տարբերակը առկա է նաև Բանկի ինտերնետի պաշտոնական կայքում:

Բանկը հրապարակային ծանուցման փոփոխության դեպքում չի կրում մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Ֆինանսական դիտարկումների և Վերահսկողության վարչության պետ` Զ. Ռաֆայելովին

ՀՀ 0010, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, "Կոնվերս բանկ" ՓԲԸ
Հեռախոս` 511 257
Ֆաքս` 511 212
Էլ. փոստ` rafayelov@conversebank.am
Ինտերնետային կայք` www.conversebank.am

Հայտարարված է` 03.07.2009



← Վերադառնալ ցուցակին