Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Հրապարակային ծանուցում

Արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության բաց մրցույթի մասին


Համաձայն "Բանկերի և բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետի, "Հրապարակային սակարկությունների մասին" ՀՀ օրենքի և ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի 29.06.04թ. Թիվ 162-Ն որոշմամբ հաստատված "ՀՀ տարածքում գործող օրենքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության" կարգի պահանջի.
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ը հայտարարում է Արտաքին աուդիտ իրականացվող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ, այսուհետ Մրցույթ` 2008թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտ իրականացնելու նպատակով:
Մրցույթն անցկացվելու է ՀՀ քաղաք Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում:
Մրցույթի հայտերը "Կոնվերս Բանկ" ՓԲԸ պետք է ներկայացվեն մինչև 2008թ.-ի մայիսի 30-ը, ժամը 16:00, առձեռն կամ փոստային ծառայության միջոցով, կնքված ծրարներով` մեկական բնօրինակ և կրկնօրինակ:
Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է լինեն հայերեն, իսկ օտարերկրյա մասնակիցները կարող են փաստաթղթերը ներկայացնել անգլերեն լեզվով: Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և լիազոր անձի կողմից ստորագրված երկու ծրարներով` առաջին փաթեթում ներկայացվում են տեխնիկական, երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերող առաջարկները:
Ծրարների վրա գրվում են մասնակցելու հայտի ներկայացման վայրի հասցեն, Մրցույթի անվանումը, "Մրցույթի պայմաններ" և "Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը" գրառումներ, մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

Մրցույթին կարող են մասնակցել աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի 29.06.04թ. Թիվ 162-Ն որոշմամբ հաստատված "ՀՀ տարածքում գործող օրենքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության" կարգի պահանջներին:
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տեղեկատվություն`
  • աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի մասին, ընդ որում առնվազն 30%-ը պետք է ունենան միջազգային որակավորում և բանկերում աուդիտ անցկացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • աուդիտ իրականացման մեթոդների, ծավալների և մոտավոր ծրագրի մասին` ըստ ցուցադրական նյութերի
  • աուդիտի աշխատանքային արժեքը, ներառյալ բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը
  • լրացուցիչ տեղեկություններ

Մրցութային հանձնաժողովը մինչև մրցույթի հաղթողին ճանաչելու օրն` անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել հրապարակային մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:

Աուդիտի աշխատանքները պարունակում են.
1. 2008թ.-ի տարեկան ֆինանսական հաշվատվությունները /ՀՀՀՍ-ի և միջազգային չափանիշներին համապատասխան/ Աուդիտորական եզրակացությունը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը:
2. 2008թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտի աշխատանքները պետք է սկսվեն դեկտեմբերի 15-ից ոչ ուշ:
3. 2008թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվության Աուդիտորական եզրակացությանը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հաշվետու տարվա հաջորդող տարվա մարտի 5-ը:
4. 2008թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվություն /ՀՀՀՍ-ի և միջազգային չափանիշներին համապատասխան/ Աուդիտորական եզրակացությունը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով: Ընդ որում երկու լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավական ուժը:

Աուդիտն իր աշխատանքները իրականացնելիս պետք է առնվազն ընդգրկի հետևյալը
ա/ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը` առկա վիճակը, թերությունները, զարգացման կոնկրետ առաջարկությունները
բ/ Կենտրոնական Բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգումը
գ/ Բանկում գործառնական ռիսկի մակարդակի վերլուծություն

Մրցույթի հաղթող կճանաչվի աուդիտի անցկացման լավագույն մեթոդական, տեխնիկական, ֆինանսական և կազմակերպական պայմաններ առաջարկած մասնակիցը:

Մրցութային հայտերը բացվելու են բանկի մրցութային հանձնաժողովի նիստում` 2008թ.-ի մայիսի 30-ին, ժամը 16:00 ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում: Հրապարակային մրցույթում բացվող ծրարների բոլոր թերթերը պարտադիր ստորագրվում են Բանկի մրցութային հանձնաժողովի նախագահի կողմից:
Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2008թ. հունիսի 30-ը:
Բանկը հրապարակային ծանուցման փոփոխության դեպքում չի կրում մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Ներքին վերահսկողության ծառայության պետ` Զ. Ռաֆաելովին

0010, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
Հեռ.` 511 251
Ֆաքս` 511 212
Էլ. փոստ` [email protected]
Ինտերնետային կայք` www.conversebank.am

Հայտարարված է` 26.05.2008



← Վերադառնալ ցուցակին