Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքում շահագործվող որոշ բանկոմատներով կանխիկացման գործարքներ իրականացնելիս բանկոմատից քարտի և կանխիկ գումարի դուրս բերման հաջորդականությունը տարբերվում է  բանկոմատների հիմնական մասի կողմից նույն գործողությունների հաջորդականությունից:

Հարգելի քարտապաններ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ տարածքում շահագործվող որոշ բանկոմատներով կանխիկացման գործարքներ իրականացնելիս բանկոմատից քարտի և կանխիկ գումարի դուրս բերման հաջորդականությունը տարբերվում է  բանկոմատների հիմնական մասի կողմից նույն գործողությունների հաջորդականությունից: Այսպես, ի տարբերություն "Կոնվերս բանկի" բանկոմատների` որոշ բանկոմատներ նախ վերադարձնում են քարտը, ապա նոր միայն գումարը: Արդյունքում, քարտապանը բանկոմատից ստանում է քարտը և չսպասելով գումարի տրամադրմանը հեռանում է բանկոմատից, որի հետևանքով բանկոմատից դուրս բերված գումարը հասանելի է դառնում այլ անձանց` գումարային կորուստներ պատճառելով իրական քարտապաններին: Այդ իսկ պատճառով խնդրում ենք   բանկոմատներով կանխիկացման գործարքներ կատարելիս առավել ուշադիր լինել:

Ի հավելումն վերը նշվածի` տեղեկացնենք նաև, որ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հերթական անգամ վերանայել է  քարտերի սակագները` ի նպաստ  քարտապանների: Մասնավորապես, այսուհետ բանկի կանխիկացման կետերից և բանկոմատներից գումար կանխիկացնելիս.

  • բանկի կողմից թողարկված դեբետ քարտերից միջնորդավճար չի գանձվի
  • իսկ բոլոր կրեդիտ քարտերից կգանձվի ընդամենը 0.5 %, բացառությամբ Visa Business քարտերի, որոնցից կգանձվի 1%
* Այս փոփոխությունը վերաբերում է նաև համատեղ բանկոմատներից օգտվող VISA քարտ ունեցող քարտապաններին:

Հայտարարված է` 07.04.2010



← Վերադառնալ ցուցակին