Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Հայտարարություն

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ գնահատման գործունեություն իրականացնող անձանց միջև բանկում գրավադրվող գույքի գնահատման նպատակով:

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կողմից գնահատման գործունեություն իրականացնող անձին ներկայացվող նվազագույն պահանջներն են.

  1. Բոլոր այն պահանջները, որոնք պարտադիր են ըստ "Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին" ՀՀ օրենքի և ՀՀ "Անշարժ գույքի գնահատման" ստանդարտի,
  2. Երեք տարվա աշխատանքային փորձ,
  3. Մարզերում գնահատում իրականացնելու հնարավորություն,
  4. Գնային մրցունակ համակարգ,
  5. Իր կողմից գնահատված գույքի անվճար վերագնահատում` տարեկան մեկ անգամ,
  6. Անշարժ գույքի շուկայի վերաբերյալ եռամսյակային վերլուծության անվճար տրամադրում (գների աճ, անկում, %-ային համեմատություն նախորդ եռամսյակի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ),
  7. Լիկվիդացիոն գործակիցների սանդղակի տրամադրում` ըստ գույքի տեսակի և տարածաշրջանների,
  8. Վթարային շենքերի և իրացման գոտիների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
  9. Գնահատման արդյունքների ներկայացում` տեղեկատվական նամակի տեսքով, որում նշված արժեքները չպետք է տարբերվեն վերջնական հաշվետվության շուկայական և լիկվիդացիոն արժեքներից: Տեղեկատվական նամակը բանկին պետք է ներկայացվի էլեկտրոնային և թղթային տեսքով:

Գնահատման գործունեություն իրականացնող անձին ներկայացվող լրացուցիչ պահանջներն են.

  1. Համագործակցող անձինք "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ում պետք է բացեն համապատասխան հաշիվ, որի միջոցով կկատարվի գնահատման վճարումը,
  2. Բանկի համապատասխան աշխատակիցների համար կազմակերպությունը կկազմակերպի պարբերական անվճար սեմինարներ` անշարժ գույքի շուկային և գներին ծանոթացնելու նպատակով,
  3. Գնահատման գործունեություն իրականացնող անձը կզբաղվի նաև իր կողմից գնահատված անշարժ գույքի առքուվաճառքով և վարձակալությամբ,
  4. Առկա է "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի հետ համագործակցության փորձ,
  5. Գնահատուղ կազմակերպությունն ունի պատասխանատվության ապահովագրություն,
  6. Կազմակերպությունում աշխատում են 2-ից ավելի որակավորված գնահատող:

Վերը նշված պայմաններին բավարարելու դեպքում կարող եք դիմել "Կոնվերս բանկ" ՓԲԸ մինչև 01.07.2010թ.` ներկայացնելով. 

- լիցենզիաների պատճենները,
- գնահատողների որակավորման վկայականների  պատճենները,
- կատարվող ծառայությունների գնացուցակը, ներառյալ կատարման ժամկետները,  գնահատման հաշվետվության և տեղեկատվական նամակի ձևանմուշները, 
- ընկերության կանոնադրության պատճենը, 
- պետ. ռեգիստրի վկայականի պատճենը, 
- տնօրենի անձնագրի պատճենը, 
- ՀՀ տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի/կետերի հասցեները:

Մեր տվյալներն են. հասցե` "Կոնվերս բանկ" ՓԲԸ Վ. Սարգսյան 26/1,

հեռ. 511 254, 511 211 (325)

էլ հասցե` [email protected]

Հայտարարված է` 18.06.2010



← Վերադառնալ ցուցակին