Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ՈՒՂՂՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր ՀՎՀՀ ԿԱՄ ՀԾՀ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՂՂՎԻ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

 Հարգելի հաճախորդ,
Տեղեկացիր քո իրավունքների և պարտականությունների մասին

"Հանրային ծառայությունների համարանիշի մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն գանձապետարան ուղղվող

  • հարկերը
  • տուրքերը
  • պարտադիր վճարները

ՊԱՏՇԱՃ կատարելու համար հարկավոր է ներկայացնել նաև.

  • Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձի:
  • Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ), եթե Դուք ֆիզիկական անձ եք: Բացակայության դեպքում ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք:

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԾՀ ՈՒՆԵՆԱԼԸ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ԵԶԱԿԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈՓՈԽՎԵԼ:

ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր
ՀՎՀՀ ԿԱՄ ՀԾՀ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՂՂՎԻ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Եթե ԴԵՌ չունեք հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), հարկավոր է` 

  1. Դիմել Ձեր տարածքային (այնտեղ, որտեղ հաշվառված եք) անձնագրային ծառայությունների բաժանմունք 

    Եթե Դուք հաշվառված եք մարզերում, սակայն ցանկանում եք ՀԾՀ-ն ձեռք բերել Երևանում, ապա կարող եք դիմել Անձնագրային և վիզաների վարչություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք):
     
  2. Ներկայացնել Ձեր անձնագիրը և անձնագրի պատճենը

ՀԾՀ ձեռք բերելը արագ է և անվճար:


Անձնագրային և վիզաների վարչության
ԹԵԺ ԳԻԾ՝ 010 37-02-64
 

 

Հայտարարված է` 03.03.2014



← Վերադառնալ ցուցակին